Նովոռոսիյսկ

քաղաք Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում

Նովոռոսիյսկ (ռուս.՝ Новороссийск), քաղաք Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում, հանդիսանում է Նովոռոսիյսկի քաղաքային օկրուգի վարչական կենտրոնը։ Տեղաբաշխված է երկրամասի հարավ-արևմուտքում, Սև ծովի ափին։

Քաղաք
Նովոռոսիյսկ
ռուս.՝ Новороссийск
ԴրոշԶինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգՆովոռոսիյսկի քաղաքային օկրուգ
ՔաղաքապետԴյաչենկո Իգոր Ալեքսեևիչ
Հիմնադրված է1838 թ.
Տվյալ կարգավիճակում1866 թվականից
Մակերես81,1[1] կմ²
ԲԾՄ10 մ
Բնակչություն273 278 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ8617
Փոստային դասիչ353900—353925
Պաշտոնական կայքadmnvrsk.ru (ռուս.)
Նովոռոսիյսկ (Ռուսաստան)##
Նովոռոսիյսկ (Ռուսաստան)
Նովոռոսիյսկ (Կրասնոդարի երկրամաս)##
Նովոռոսիյսկ (Կրասնոդարի երկրամաս)

Կարևորագույն տրանսպորտային կենտրոն է։ Այստեղ է գտնվում Ռուսաստանի Դաշնության Նավատորմի ռազմա-ծովային բազան և Ռուսաստանի ամենախոշոր սևծովյան նավահանգիստը։

Հերոս քաղաք է 1973 թվականի սեպտեմբերի 14-ից։

Աշխարհագրություն

Քաղաքը ձգվում է 25 կմ Ցեմեսկի ծովախորշի ափերով, և շրջապատված է Հյուսիսայի Կովկասի լեռներով։ Նովոռոսիյսկից 14 կմ հեռու է գտնվում Կրասնոդարի երկրամասի ամենամեծ քաղցրահամ ջրով լիճը՝ Աբրաու։

Բնակչություն

Ազգային կազմը

2010 թվականի համառուսաստանյան մարդահամարի տվյալների համաձայն[2]՝

ԱզգությունՔանակ,
մարդ
Մասը ամբողջ
բնակչության մեջ, %
ռուսներ212 93188,01 %
հայեր8 1643,37 %
ուկրաինացիներ5 7672,38 %
թաթարներ2 1530,89 %
հույներ1 7180,71 %
Այլ7 1882,97 %
Ազգությունը չեն նշել4 0311,67 %
Ընդամենը241 952100,0 %

Հայերը Նովոռոսիյսկում

Նովոռոսիյսկը հիմնվել է 1838-ին՝ հայազգի ծովակալ Լազար Սերեբրյակովի (Արծաթագործյան) նախաձեռնությամբ։ 1840-ին այստեղ հայեր են հաստատվել Ղրիմից, 1868-ին՝ Սամսունի և Տրապիզոնի շրջաններից։ 1849-ին կազմավորվել է հայկական ծխական համայնք։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Նովոռոսիյսկում կար 1800, 1920-ական թվականների կեսին՝ 4 հազարից ավելի հայ։ Հայրենական մեծ պատերազմից հետո համայնքը համալրվել է Վրաստանի հայաշատ շրջաններից և Շիրակի գյուղերից եկած հայերով։ 1990-ական թթ. Նովոռոսիյսկի հայ բնակչությունը կտրուկ աճել է ի հաշիվ Հարավային Կովկասից գաղթած հայերի։ 2003 թվականի այստեղ բնակվում է շուրջ 20 հազար հայ։

1990-ական թթ. սկզբից գործում է «Լույս» հայկական մշակութալուսավորական ընկերությունը։ Լույս է տեսնում «Լույս» (1992, ռուսերեն, հայերեն) թերթը։

Նովոռոսիյսկի քաղաքային դումայի պատգամավոր է եղել Ռ. Մինասյանը[3]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովոռոսիյսկ» հոդվածին։