Ղրիմ

Ղրիմի թերակղզի կամ Ղրիմ[1] (ուկրաիներեն՝ Крим, Кримський півострів, ռուս.՝ Крым, Кры́мский полуо́стров, Ղրիմի թաթարերեն՝ Qırım, Qırım yarımadası, Къырым, Къырым ярымадасы), արևմտահայ աղբյուրներում՝ Խրիմ, թերակղզի Եվրոպայի արևելքում։ Դե ֆակտո Ռուսաստանի, իսկ դե յուրե՝ Ուկրաինայի տարածքի մի մասն է։ Թերակղզում է գտնվում Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և Սևաստոպոլ քաղաքը։ Տարածությունը 25,5 հազար կմ² է։ Արևմուտքում և հարավում ողողվում է Սև, արևելքում՝ Ազովի ծովերով։ Արևելաեվրոպական հարթավայրին է միանում Պերեկոպի նեղ (մինչև 8 կմ) պարանոցով։ Ղրիմի արևելքում գտնվում են Կերչ, արևմուտքում՝ Թարխանկուտ թերակղզիները, հյուսիսարևելյան ամբողջ ծովեզերքի երկայնքով ձգվում է Սիվաշը։

Ղրիմի թերակղզի
ուկրաիներեն՝ Крим, Кримський півострів
ռուս.՝ Крым, Кры́мский полуо́стров
Ղրիմի թաթարերեն՝ Qırım, Qırım yarımadası, Къырым, Къырым ярымадасы

Ողողող ջրերՍև ծով
Ազովի ծով
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ուկրաինա Ուկրաինա[Ն 1]
Վարչատարածքային բաժանումՂրիմի Ինքնավար Հանրապետություն

Ղրիմի թերակղզի
Ղրիմ (Ուկրաինա)##
Ղրիմ (Ուկրաինա)

Ղրիմում է ծնվել հանրահայտ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին։

Անվանում

Անվանումը ստուգաբանվում է մի քանի կերպ․ ոմանք գտնում են, որ այն առաջացել է խանության հին մայրաքաղաք Հին Ղրիմի անունից, ոմանք էլ այն կարծիքին են, որ այն առաջացել է թուրքերեն կրըմ ― «խրամ, պատնեշ» բառից (թերակղզին անջատող նեղ պարանոցի լայնքով խրամատ է փորված)։ Այնտիկ դարաշրջանում թերակղզին կոչվել է Տավրիկե (տավրեր ցեղանունից), իսկ ավելի վաղ՝ Կիմերիա (կիմերներ ցեղանունից)։ Միջին դարերում՝ այստեղ գոյություն ունեցած հունական գաղութի անունով, կոչվել է Խերսոնես (հայկական աղբյուրներում Քեոսոնես, Քեոսոն)[2]։

Տես նաև

Նշումներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղրիմ» հոդվածին։