Շաբանա Ազմի

Շաբանա Ազմի (հինդի` शबाना कैफ, սեպտեմբերի 18, 1950(1950-09-18)[1], Ազամգարհ, Ուտար Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի, երգչուհի և հասարակական գործիչ։ Ազգային կինոմրցանակի հնգակի դափնեկիր և Filmfare Awards-ի քառակի մրցանակակիր` կանացի լավագույն դերի համար[2][3]։

Շաբանա Ազմի
անգլ.՝ Shabana Azmi
Ծնվել էսեպտեմբերի 18, 1950(1950-09-18)[1] (73 տարեկան)
ԾննդավայրԱզամգարհ, Ուտար Պրադեշ, Հնդկաստան
ԿրթությունՍենտ Խավիեր Քոլեջ, Հնդկաստանի ֆիլմի և հեռուստատեսության ինստիտուտ, Մումբայի համալսարան և Queen Mary School, Mumbai?
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնիսլամ
Մասնագիտությունկինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, երգչուհի, հասարակական գործիչ, քաղաքական գործիչ և դերասանուհի
ԸնտրանիAnkur?, Amar Akbar Anthony?, Swami?, Arth?, Masoom?, Libaas?, Fire?, Godmother?, Morning Raga?, 15 Park Avenue? և Neerja?
Ծնողներհայր՝ Կայֆի Ազմի, մայր՝ Շաուկատ Կայֆի
Ամուսին(ներ)Ջավեդ Ախտար
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Շաբանա Ազմին ծնվել է Ազամգարհ քաղաքում ` բանաստեղծ Կաիֆի Ազմիի և թատրոնի դերասանուհի, հասարակական գործիչ Շաուկատ Ազմիի ընտանիքում, որտեղ մեծանում էր նաև նրա եղբայրը, այժմ կինոօպերատոր Բաբա Ազմին։ Նրա ծնողները ապրում էին հասարակական կյանքով և Հնդկաստանի կոմունիստական կուսակցության անդամներ էին։ Դպրոցն ավարտելուց հետո Շաբանա Ազմին կրթություն է ստացել հոգեբանության ասպարեզում, իսկ հետո ավարտել է Պունայի կինոյի և հեռուստատեսության ինստիտուտը։ Սմիթա Պատիլի հետ միասին նա Շյամ Բենեգալի կողմից սիրված և «զուգահեռ կինոյի» (արտհաուս) առաջատար դերասանուհիներից մեկն է[2][4]։

Շաբանա Ազմիի կինոդեբյուտը կայացել է 1974 թվականին՝ Շյամ Բենեգալի «Բողբոջ» ֆիլմում։ Նույն թվականին նա նկարահանվել է Դև Անանդի «Սիրո մեղեդին» և Խոջա Ահմադ Աբբասի «Հեռավորություն» ֆիլմերում։ 1975 թվականին նա կրկին նկարահանվել է Շյամ Բենեգալի մոտ՝ «Գիշերվա վերջը» կինոնկարում։ Հետագա տարիներին Շաբանա Ազմին նկարահանվել է «Վստահություն» (1976 թ.), «Ամար, Աքբար, Անտոնի» (1977 թ.), «Շախմատիստները» (1977 թ.), «Արյան կանչ» (1978 թ.), «Գիտակցում» (1982 թ.), «Չմտածված քայլ» (1983 թ.), «Շուկայական հրապարակ» (1983 թ.), «Փլատակներ» (1984 թ.), «Կնքամայրը» (1999 թ.) և այլ ֆիլմերում։ Բացի այդ Շաբանա Ազմին նկարահանվել է մի շարք եվրոպական և հոլիվուդյան ֆիլմերում՝ «Գենեզիս» (1986 թ.), «Բենգալյան գիշերներ» (1988 թ.), «Մադամ Սուզացկա» (1988 թ.), «Հաճույքների քաղաքը» (1992 թ.), «Վարդագույն հովազի որդին» (1993 թ.) և այլն։

Անձնական կյանքը

1984 թվականին Շաբանա Ազմին ամուսնացել է բանաստեղծ և սցենարիստ Ջավեդ Ախտարի հետ[5], ով առաջին ամուսնությունից ուներ երկու երեխա՝ այժմ կինոգործիչներ Ֆարհան Ախտարը և Զոյա Ախտարը[6][7]։ Դերասանուհիներ Ֆարահ Նազն ու Տաբուն՝ Շաբանա Ազմիի զարմուհիներն են։

Մասնակի ֆիլմագրություն

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1974ԲողբոջAnkurԼակշմի
1974ԱմուսնությունParinay-
1974Սիրո մեղեդինIshq Ishq IshqՊեմմի
1974ՀեռավորությունFaslahԱշա Պրեմչանդ
1975Գիշերվա վերջըNishaantՍուշիլա
1976ՖակիրաFakiraՆիտա, Գիտա
1976ՎստահությունShaqueՄինա Ջոշի
1977Ամար, Աքբար, ԱնտոնիAmar Akbar AnthonyԼակշմի
1977ՇախմատիստներըShatranj Ke KhilariԽուրշիդ
1977Ալմաստ և քարHira Aur PattharԳաուրի
1977ԴաստիարակությունParvarishՇաբու
1977ՏերըSwamiՍաուդամինի
1977Միակ ճանապարհըEk Hi Raasta-
1977ԿարմաKarmՆիլամ Կումար
1977ԴավաճանությունVishwasghaatՍիմա
1978Աթոռի պատմությունըKissaa Kursee KaaՋանտա
1978ԱստվածությունDevataՄարի
1978Դժոխք և դրախտSwarg NarakԳիտա
1978ՀյուրըAtitheeԼիլա Կումար, Ջուլիա
1978Արյան կանչըKhoon Ki PukaarՇանո
1979ԱնմտությունJunoonՖիրդուս
1979Արյան երկու գույներըLahu Ke Do RangՌոմա
1979Գողն ու զինվորըChor SipaheeՊրիյա
1979Ամար ԴիպAmar DeepՌադհա
1980Փոքրիկ դավաճանությունThodisi BewafaiiՆիմա Չոուդհարի
1980Հարազատներ և մտերիմներApne ParayeՇեյլա
1980Մենք` հինգովHum PaanchՍունդարիա
1980ՀրաբուխJwalamukhiԿիրան
1980Ինչ է անում Ալբերտ Պինտոն, երբ զայրանում էAlbert Pinto Ko Gussa Kyon Ata HaiՍտելլա
1980Սա ինչ արդարություն էYeh Kaisa Insaf?Մադհու Նաթհ
1981Մեկ սխալEk Hi BhoolՄինակշի Վերմա
1981Երեկոյան արևածագShamaՇամա Խան
1982ԱնհանգստությունAshantiԿամինի
1982ԳիտակցումArthՊուջա
1982Իրական կապAnokha BandhanԱննապուրնա
1982ԿենվորըNamkeenՄիթհու
1982Այդ կապըYeh NazdeekiyanՇոբնա
1983ԱվատարAvtaarՌադհա Կրիշեն
1983Ես համաձայնվել եմSweekar Kiya MaineԳոպիկա
1983Երկրորդ հարսնացունDoosri Dulhan-
1983Չմտածված քայլMasoomԻնդու Մալհոտրա
1983Շուկայական հրապարակMandiՌուկմինի Բայ
1984ՈրդեգրումLorieԳիտա Մալհոտրա
1984ՓլատակներKhandharՋամինի
1984ԳանգվաGangvaa-
1984ԶգացմունքBhavnaԲհավնա Սաքսենա
1984ԱնցումPaarՌամա
1984Խաբեության զոհըHum Rahe Na HumՄոհինի Սահանի
1985ԳենեզիսGenesisկին
1985ԼռությունKhamoshՇաբանա Ազմի
1986ՊայմանShartԿիրան Դատ
1986Ժամանակի ընթացքումSamay Ki DharaՄադհվի
1986ՀասարակությունAnjumanԱնջուման
1986Մի պահEk PalՊրիյամ
1987ՊատմությունItihaasՍունայնա
1988Տղամարդկային զրույցMardon Wali BaatՍիմա
1988Մադամ ՍուզացկաMadame SousatzkaՍուշիլա Սեն
1988Բենգալյան գիշերներLa nuit BengaliԻնդիրա Սեն
1989Օրն սկսվեցEk Din AchanakՆիտա
1989ՍատիSatiՈւմա
1989Ես ազատ եմMain Azaad HoonՍուբհաշնի Սայգալ
1990ԱմբաAmbaԱմբա Բհանուպրատապ Սինգհ
1990Ճակատագրի կայսրըMuqaddar Ka BadshaahՇարդա Սինգհ
1990Լույսի կողմերըDishaՀանսա Սարպատ
1991Երբեմնի մեծությունJhoothi ShaanԿրիշնա
1992Հաճույքների քաղաքըCity of JoyԿամլա Պայ
1992Անարատ բեղմնավորումImmaculate ConceptionՍամիրա
1992ԴհարավիDharaviԿումուդ
1993Վարդագույն հովազի որդինSon of the Pink Pantherթագուհի
1994Կալանքի մեջIn CustodyԻմթիազ Բեգում
1994Օդային օձPatangՋիտնի
1997ՄահապատիժThe Death Sentence: Mrityu DandՉանդրավատի
1997ԵրաժշտությունSaazԲանսիդհար, Վրունդավան
1998Նյու-Յորքի հետնաբակերըSide StreetsՉանդրա Բիպին Ռաջ
1998Մեծագույն օրBada DinԼիլիան
1999ԿնքամայրըGodmotherՌամբհի
2000Կնոջ գաղտնիքըGaja GaminiՆիրմալա
2000Կանացի բախտHari-Bhari: FertilityԳհազալա
2001Այս հարյուրամյակի դուստրերըDaughters of This CenturyԿադամբինի
2002ՎհուկըMakdeeՄակդի
2003Հասկանալ միմյանցTehzeebՌուքսանա Ջամալ
2004Առավոտյան մեղեդիMorning RagaՍվարնլաթա
2005Ծարավ. Պատերազմ ջրի համարWaterborneՀիրա Բհատի
2006Բանգլատաունի դրական ճաշկերույթըBanglatown BanquetՍոֆիա
2006Գեղեցկուհի ԼակնաունUmrao JaanԽանում Ջան
2008Ներիր, եղբայրSorry Bhai!Գայատրի Մաթհուր
2009Այս հիանալի անդրաշխարհիկ կյանքըIt's a Wonderful Afterlifeտիկ. Սեթի
2011Արժանի հորինվածքA Decent ArrangementՊրիտի Մեհտա
2012Կեսգիշերվա զավակներըMidnight's ChildrenՆասիմ
2015Փոխադարձ ձգողությունJazbaaԳարիմա Չոուդհարի
2015Ցանկության ծառըKalpvrikshգնչուհի
2016Կավիճ և ջնջոցChalk N DusterՎիդյա
2016ՆիրջաNeerjaՌամա Բհանոտ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաբանա Ազմի» հոդվածին։