Շալ (ֆիլմ)

«Շալ» (ղազ.՝ Шал, թարգմ․՝ «Ծերունին»), ղազախ ռեժիսոր Երմեկ Տուրսունովի ֆիլմը, որը նկարահանվել է Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վեպի մոտիվներով։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2012 թվականի հոկտեմբերի 11-ին[4]։ Ֆիլմը ռեժիսորի նախատեսած եռերգության երկրորդ մասն է։ Առաջին ֆիլմը «Հարսը» ֆիլմն է[5]։

Շալ
Երկիր Ղազախստան
Ժանրդրամա
Թվական2012
Լեզուղազախերեն
ՌեժիսորԵրմեկ Տուրսունով[1]
Սցենարի հեղինակԵրմեկ Տուրսունով[2]
ՕպերատորՄուրատ Ալիև[2]
Տևողություն102 րոպե[3]

2013 թվականի սեպտեմբերին Ղազախստանը «Շալ» ֆիլմն առաջադրել է «Օսկար» մրցանակի՝ «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում[6]։

Սյուժե

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ժամանակակից Ղազախստանում՝ գյուղական վայրում։ Գլխավոր հերոսը՝ ծերունին, որը պատրաստվում էր ոչխարներին արոտավայր տանել, մոլորվում է տափաստաններում։ Փորձելով գտնել ճիշտ ճանապարհը՝ նա մի քանի անգամ հանդիպում է գայլերի ոհմակի։

Միևնույն ժամանակ նրա թոռը գնում է պապին որոնելու հարևանների և փրկության ծառայության օգնությամբ։

Մրցանակներ

  • 2012 - «Տարվա ընտրություն» XIII փառատոն[7] Ալմաթի քաղաքում․
    • Տարվա ֆիլմ
    • Տարվա կինոդերասան — Երբոլատ Տոգուզակով[8]։
  • 2012 — Ղազախստանի «Կուլագեր» ազգային մրցանակ․
    • Տարվա լավագույն ֆիլմ
    • Մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար — Երբոլատ Տոգուզակով[9]
  • 2013 — ԱՊՀ և Բալթյան երկրների «Կինոշոկ» բաց փառատոն Անապայում[10][11]
    • «Ոսկե վազ» գլխավոր մրցանակ,
    • Մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար — Երբոլատ Տոգուզակով
  • 2013 — Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կինոակադեմիայի մրցանակ (Asia Pacific Screen Awards)․
    • Achievement in Cinematography (Մուրատ Ալիև)
    • Best Performance by an Actor (Երբոլատ Տոգուզակով)[12]
  • 2014 — «Ֆաջր» 32-րդ միջազգային կինոփառատոն Իրանում — մրցանակ տեխնիկական և գեղարվեստական ակնառու նվաճումների համար[13]
  • 2014 - առաջադրվել է «Նիկա» մրցանակի ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն ֆիլմի համար։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ