Ալմաթի

Ալմաթի[4] կամ նախկինում Ալմա Աթա[4] (ղազ.՝ Алматы, ռուս.՝ Алма-Ата), Ղազախստանի խոշորագույն քաղաքը։ Բնակչությունը՝ 2 135 365 մարդ (2022)[1]։

Քաղաք
Ալմաթի
ղազ.՝ Алматы, ռուս.՝ Алма-Ата
ԴրոշԶինանշան

ԵրկիրՂազախստան Ղազախստան
Ենթարկումհանրապետական ենթարկման քաղաք
Աքիմ (պաշտոն)|ԱքիմԱխմետժան Եսիմով
Հիմնադրված է1854 թ.
Այլ անվանումներԱլամթի, Զաիլիյսկի, Վերնի
Մակերես682 կմ²
ԲԾՄ600 — 2200 (կենտրոն— 785) մ
Կլիմայի տեսակսուր-մայրցամաքային
Բնակչություն2 135 365 մարդ (2022)[1]
Խտություն4139 մարդ/կմ²
Ազգային կազմղազախներ 51,06%,
ռուսներ 33,02%,
ույգուրներ 5,73%,
կորեացիներ 1,90%,
թաթարներ 1,82%,
ուկրաինացիներ 1,24%,
ադրբեջանցիներ 0,70%
այլք 3,01%[2]
Կրոնական կազմՇիա մուսուլմաններ, ուղղափառ քրիստոնեաներ
Ժամային գոտիUTC+6 և Asia/Almaty?[3]
Հեռախոսային կոդ727
Փոստային դասիչ050000–050063
Ավտոմոբիլային կոդA
ISO 3166-2:KZALA
Պաշտոնական կայքalmaty.gov.kz
Ալմաթի (Ղազախստան)##
Ալմաթի (Ղազախստան)

2007 թվականի հունիսին քաղաքն ավելացրել են աշխարհի ամենաթանկ քաղաքների ցանկի մեջ և որի մեջ Ալմաթին կանգնել է եռյակում[5][6]։

Կարգավիճակ

1927-1936 թվականներին Ալմաթին Ղազախստանի երկրորդ մայրաքաղաքն էր, 1991-1997 թվականներին դարձավ Ղազախստանի մայրաքաղաքը։ Ալմաթին Ղազախստանի ԽՍՀ խոշոր արդյունաբերական կենտրոնն էր։ Չնայած քաղաքական և վարչական կարգավիճակում կատարված փոփոխություններին, այն հանրապետության մշակութային և ֆինանսա-տնտեսական կարևոր կենտրոնն է և մինչև 2017 թվականը համարվում էր ամենահարուստ քաղաքը, իսկ երկրորդը Աստանան էր[7]։1997 թվականից մայրաքաղաք դարձավ Ախմոլան (1998 թվականի մայիսի 6-ից՝ Աստանան), իսկ Ալմա-Աթան ստացավ «Ղազախստանի հարավային մայրաքաղաք» կարգավիճակը։ Այդ ժամանակից ի վեր այս տերմինը հաճախ է օգտագործվում մամուլում և վերաբերվում է Ալմա-Աթային[8]։2006 թվականին, կյանքի որակի ուսումնասիրության համաձայն, որն անցկացվում է «Mercer» խորհրդատվական ընկերության կողմից, Ալմաթին զբաղեցրել է Կողմ 183-րդ տեղը (2005-ի համեմատ մեկ դիրքով բարձր)[9]։ Ընդհանուր առմամբ ուսումնասիրություններ են անցկացվել 215 քաղաքներում։

Անուն

Ղազախստանի կառավարության մակարդակով քաղաքի անունը Ալմաթի է, Ռուսաստանում դեռևս օգտագործվում է Ալմա Աթա անունը (սակայն լրատվամիջոցներում երկու տարբերակներն էլ օգտագործվում են)։

Վարչական բաժանում

1936 թվականին Ղազախստանի գերագույն խորհրդի որոշմամբ Ալմաթայում ձևավորված էին չորս վարչական շրջաններ՝ Պրոլետարական, Լենինյան, Ստալինյան և Ֆրանսիական[10]։Այնուհետև ավելացան կամ հին շրջանների հաշվին ձևավորվեցին ևս չորս շրջաններ։

Քաղաքի շրջանները

(ռուսերեն)

Հայտնի մարդիկ

Պոլինա Լեդկովա-խոհարարական գրքերի հեղինակ, սննդի բլոգեր

Նատալյա Նազարովա-թատրոնի և կինոյի դերասանուհի

Դիմաշ Ադիլետ-գործարար, բլոգեր, հեռուստաշոուի մասնակից

Վլադիմիր Ժիրինովսկի-քաղաքական և պետական գործիչ

Իրինա Լինդտ-դերասանուհի

Ռադիոնովա Սվետլանա-Ռոսպրիրոդնադզորի ղեկավար[11]

Պաշտոնական խորհրդանիշներ

Քաղաքն ունի պաշտոնական խորհրդանշաններ՝ զինանշան և դրոշ։

Զինանշան

Ալմաթիի զինանշանի հիմքը հարավ-արևելյան վահանի ձև ունի, որի վրա սպիտակ հովազն է՝ ութ ծաղիկներով խնձորենու ճյուղը բռնած։ Այդ ծաղիկները խորհրդանշում են քաղաքի ութ շրջանները։ հովազը վստահ քայլքով առաջ է ընթանում, աջ թաթը բարձրանում է հաջորդ քայլի համար, սակայն գլուխը հետ շրջված է, ինչը ցույց է տալիս ժամանակակից քաղաքների զարգացման շարունակականությունը։ Հիմնական ֆոնի վրա պատկերված է Զաիլյան Ալատաուի լեռան ձնառատ գագաթը, որի փեշերին տարածվում է քաղաքը։ Զինանշանի ընդհանուր ֆոնը Ղազախստանի դրոշի գույնն է՝ երկնագույն։

Դրոշ

Դրոշը կարմիր եզրագծերով սպիտակ գործվածքի վրա զինանշանի պատկերն է, որի երկարության և լայնության միջև 1:2 հարաբերությունն է։

Տես նաև

Ալմաթիի շատրվաններ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմաթի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 180