Շանդոր Կոչիշ

Շանդոր Պետեր Կոչիշ (հունգ.՝ Kocsis Sándor Péter, սեպտեմբերի 21, 1929(1929-09-21)[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն - հուլիսի 22, 1979(1979-07-22)[2], Բարսելոնա, Իսպանիա), հունգարացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է եկել Հունգարիայի հավաքականում, զբաղեցնում է երկրորդ տեղը հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների շարքում. 68 խաղում նա խփել է 75 գոլ։ Գլխով լավ խաղալու համար նրան կոչել են «Ոսկե գլուխ»։

Շանդոր Կոչիշ
Kocsis Sándor Péter
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՇանդոր Պետեր Կոչիշ
ԱզգությունըՀունգարացի
ՔաղաքացիությունըՀունգարիա Հունգարիա
ՄականունՈսկե գլուխ
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 21, 1929(1929-09-21)[1][2][3][…]
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիա
Մահվան ամսաթիվհուլիսի 22, 1979(1979-07-22)[2] (49 տարեկան)
Մահվան վայրԲարսելոնա, Իսպանիա
Հասակ177 սմ
ԴիրքՀարձակվող
Պատանեկան կարիերա
1943-1946Հունգարիա Կեբանյա Տորնա
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1946-1950Հունգարիա Ֆերենցվարոշ89 (70)
1950-1956Հունգարիա Հոնվեդ160 (176)
1957-1958Շվեյցարիա Յանգ Ֆելոուզ11 (7)
1958-1965Իսպանիա Բարսելոնա75 (42)
1946-1965Ընդհանուր կարիերայում335 (295)
Ազգային հավաքական
1948-1956Հունգարիա Հունգարիա68 (75)
Մարզչական կարիերա
1972-1974Իսպանիա Էրկուլես
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն

Հունգարիայի ազգային հավաքականում Կոչիշը խաղացել է 1948 թվականից մինչև 1956 թվականը։ 1954 թվականի աշխարհի առաջնության ժամանակ նա դարձել է լավագույն ռմբարկու՝ խփելով 11 գոլ, ինչը երկրորդ արդյունքն է առաջնության պատմության մեջ։ Այդ առաջնությունում Հունգարիան գրավեց երկրորդ տեղը, իսկ Կոչիշը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով երկու հեթ-տրիկ ձևակերպեց աշխարհի 1 առաջնության ընթացքում։ Հավաքականում խաղալու ընթացքում նա 7 անգամ խփել է երեքական գոլ[4]։

Իր կարիերայի մեծ մասը նա անցկացրել է Բուդապեշտի «Հոնվեդ» ակումբում։ Մեկ մրցաշրջան անցկացնելով Ցյուրիխի «Յանգ Ֆելոուզ Յուվենտուս» ակումբում՝ 1958 թվականին Շանդոր Կոչիշը Լասլո Կուբալայի առաջարկով տեղափոխվել է «Բարսելոնա»։ 1960/61 մրցաշրջանում մասնակցել է Եվրոպայի չեմպիոնների գավաթի առաջնութան եզրափակչին, խփել է գոլ, սակայն դա չի օգնել նրա թիմին, որը պարտություն է կրել «Բենֆիկայից»։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 1966 թվականին։

1979 թվականի հունիսի 2-ին 49-ամյա Շանդոր Կոչիշն ինքնասպանություն է գործել՝ դուրս նետվելով Բարսելոնայի հիվանդանոցի չորրորդ հարկի պատուհանից։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել ավտովթարից հետո։ Ինքնասպանության դրդապատճառներց մեկն է համարվում Կոչիշի անբուժելի հիվանդությունը, որի պատճառով նա ուժեղ ցավեր էր զգում ստամոքսում։ Կոչիշն ինքնասպանություն է գործել վիրահատությունից երկու օր առաջ։

Ձեռքբերումներ

  • Օլիմպիական չեմպիոն - 1952
  • Աշխարհի փոխչեմպիոն - 1954
  • Կենտրոնական Եվրոպայի գավաթի մրցանակակիր - 1953
  • Տոնավաճառների գավաթի մրցանակակիր - 1960
  • Եվրոպայի չեմպիոների գավաթի առաջնության եզրափակչի մասնակից - 1961
  • Հունգարիայի հնգակի չեմպիոն - 1949, 1950, 1952, 1954, 1955
  • Իսպանիայի երկակի չեմպիոն - 1959, 1963
  • Իսպանիայի գավաթի երկակի դափնեկիր - 1959, 1963
  • Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու 1954 (11 գոլ)
  • Հունգաիայի հավաքականի ռեկորդակիր աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակով - 11 գոլ
  • Հունգարիայի լավագույն ֆուտբոլիստ - 1954
  • Հունգարիայի առաջնության լավագույն ռմբարկու - 1951, 1952, 1954
  • Աշխարհի առաջնությունների ռեկորդակիր հեթ-տրիկների քանակով

Ելույթների վիճակագրություն

Կարիերա

ԹիմԺամանակաշրջանՊաշտոնական
խաղեր
ոչ պաշտոնական
խաղեր
Ընդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Ֆերենցվարոշ1946-195089702937118107
Հոնվեդ1950-195717621660+84+236+300+
Յանգ Ֆելոուզ1957-19581173+1+14+8+
Բարսելոնա1958-1965126829271218153
Հունգաիա1948-1956687563+163+131+238+
Վալենսիա1961--2222
Բուդապեշտի հավաքական1952-1956--3+2+3+2+
Այլ[5]1952-1966--5+6+5+6+
Ընդհանուր կարիերայի ընթացքում470450257+366+727+816+

Ակումբային կարիերա

Ակումբային կարիերա
ԱկումՄրցաշրջանԼիգա[6]Գավաթներ[7]Եվրագավաթներ[8]ԸնդհանուրԸնկերական
խաղեր
Ընդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Ֆերենցվարոշ1945/4650----500050
1946/4732----321042
1947/48215----215682713
1948/493033----303318204853
1949/503030----3030493439
Ընդհանուր8970000089702937118107
Հոնվեդ19501524----1524592033
1951263013--27338103543
19522635313--2948493357
19532524----2524352829
19542633513--314610204166
1955211713462626653231
195621130022231522+23+45+38+
195700----002+3+2+3+
Ընդհանուր16017610326817621660+84+236+300+
Յանգ Ֆելոուզ1957/5811700001173+1+14+8+
Ընդհանուր11700001173+1+14+8+
Բարսելոնա1957/58------003535
1958/594461100101513162331
1959/60930045138561814
1960/611041196201112153226
1961/6220172086302323135336
1962/639273111761363012
1963/641912644329191664525
1964/654000307043113
1965/66------003131
Ընդհանուր754222192921126829271218153
Ընդհանուր կարերայի ընթացքում33529532513529402375184+193+586+568+

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանդոր Կոչիշ» հոդվածին։