Շաֆհաուզեն (կանտոն)

Շաֆհաուզեն (գերմ.՝ Schaffhausen; ֆր.՝ Schaffhouse; իտալ.՝ Sciaffusa; Schaffusa), գերմանախոս ոչ մեծ կանտոն Շվեյցարիայի հյուսիսային մասում։ Վարչական կենտրոնը նույնանուն քաղաքն է։

Շաֆհաուզեն
ԴրոշԶինանշան


ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մասն էԱրևելյան Շվեյցարիա և Հյուսիսարևելյան Շվեյցարիա
ԿարգավիճակՇվեյցարիայի վարչական բաժանում
Մտնում էՇվեյցարիա
ՎարչկենտրոնՇաֆֆհաուզեն
Ամենաբարձր կետHagen?
ԲԾՄ392 մետր
Օրենսդրական մարմինCantonal Council of Schaffhausen?
Պաշտոնական լեզուներգերմաներեն
Բնակչություն81 991 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Տարածք298,42 կմ²
Հիմնադրված է1501 թ.
Սահմանակցում էԲադեն-Վյուրթեմբերգ, Ցյուրիխ, Տուրգաու և Բյուզինգեն ամ Հոխրհայն
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդCH-SH
Ավտոմոբիլային կոդSH
sh.ch(գերմ.)

Աշխարհագրություն

Դյորֆինգենի մերձական

Կանտոնը տարածվում է Հռենոս գետի երկու ափերին (հիմնականում աջ ափին. ձախ ափին միայն մի փոքր մասն է ընկած), Կոնստանս լճից արևմոտք; Զբաղեցնում է 298 քառակուսի կիլոմետր տարածք[2]։ Ընդ որում՝ 134.4 քառակուսի կիլոմետրը (կամ՝ շուրջ 45%-ը) օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, դրանից մի փոքր պակաս տարածք՝ 128.7 քառակուսի կիլոմետր (մոտավորապես 43%) անտառապատ է։ Արտադրական նպատակներով օգտագործվում է 31.8 քառակուսի կիլոմետրը (կամ՝ շուրջ 10%-ը), և միայն 3,8 քառակուսի կիլոմետր (1.3%) են կազմում ոչ արտադրական տարածքները (գետեր, լճեր, լեռներ)[3]։

Պատմություն

Միջին դարերում Շաֆհուզենը եղել է քաղաք-պետություն, որը 1045 թվականից իր դրամն է հատել[4], 1501 թվականից էլ շվեյցարական համադաշնության մաս է կազմել։

Վարչական բաժանում

Կանտոնը վարչականորեն բաժանված է հետևյալ 27 համայնքների.

  • Բերգեն
  • Բեգինգեն
  • Բերինգեն
  • Բուխ
  • Բուխբերգ
  • Բյուտենհարդ
  • Դյորֆլինգեն
  • Գեխլինգեն
  • Գունտմադինգեն
  • Հալլաու
  • Հեմիսհոֆեն
  • Լոն
  • Լյոնինգեն
  • Մերիսհաուզեն
  • Նոյհաուզեն ամ Ռայնֆալ
  • Նոյկիրխ
  • Օբերհալլաո]
  • Ռամզեն
  • Ռյուդլինգեն
  • Շաֆհաուզեն
  • Շլայտայմ
  • Զիբլինգեն
  • Հռենոսի Շտայն
  • Շտետեն
  • Թայնգեն
  • Թրազադինգեն
  • Վիլխինգեն

Ժողովրդագրություն

2018 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով կանտոնի բնակիչների թվաքանակը եղել է 81,991։ Նրանցից 16,323-ը կամ ամբողջ բնակչության շուրջ 21,9 %-ը օտարերկրացիներ էին[5]։ Գերմաներեն խոսվածքը և բողոքական դավանանքը գերակշռում են. բողոքականներ են բնակիչների շուրջ 50, կաթոլիկներ՝ 24 տոկոսը[6]։

Կանտոնի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները.

Տարին185018801900195019702000
Բնակչությունը35 30038 24141 51457 51572 85473 392
Լեզուն
Գերմաներեն 38 11740 29055 25761 51864 323
Իտալերեն 398861 4906 6821 897
Ֆրանսերեն 149264529553370
Ռոմանշերեն 41610113980
Այլ 39581383 9626 722
Դավանանքը
Բողոքական33 88033 89734 04644 40846 77237 025
Կաթոլիկ1 4114 1547 40312 43123 27717 790
Շվեյց. քրիստ.-կաթոլիկ եկեղեցի   27519283
Այլ9297654012 61318 494
Ազգությունը
Շվեյցարացի33 93833 96333 86053 95058 90758 290
Այլ1 3624 2787 6543 56513 94715 102

[7]

Տնտեսություն

SIG-ի շենքը Նոյհաուզեն ամ Ռայնֆալում

Շաֆհաուզենը տնտեսապես ներգրավված է Ցյուրիխի մետրոպոլիսային տարածաշրջանում։

Կանտոնի գյուղատնտեսության կարևոր ճյուղերից է խաղողագործությունը. այստեղ աճեցվում են հանրաճանաչ ռիսլինգ և այլ խաղողատեսակներ[8][9]։ Արդյունաբերության բնագավառում կարևոր դեր են խաղում մետաղագործությունը, մեքենաշինությունը, ժամացույցագործությունը, ոսկերչությունը։ Համեմատաբար փոքր են տեքստիլի, կաշվեղենի, ցեմենտի, թղթի,ապակեգործական արտադրությունների, քիմիական արդյունաբերության ծավալները[10]։ Կանտոնում կա նաև գարեջրի գործարան։

Ռայնաուում գործում է հիդրոէլեկտրակայան, որի արտադրանքը սպառվում է ոչ միայն կանտոնում, այլև նրա սահմաններից դուրս։ Էլեկտրաէներգիայի խոշոր սպառողներ են Ռայնֆելդենի քիմիական ձեռնարկությունները, Նոյհաուզեն ամ Ռայնֆալի ալյումինի գործարանը, կանտոնի վարչական կենտրոնը՝ Շաֆհաուզեն քաղաքը։ Կանտոնում իրենց գործունեությունն են ծավալել այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպես՝ Tyco International-ը, Tyco Electronics-ը, SIG-ը, Georg Fischer AG-ը, International Watch Company-ն, Cilag AG-ը...

Շաֆհաուզենի տարածքով է անցնում Միլան-Ցյուրիխ-Շտուտգարտ անչափ բանուկ երկաթուղին, որն սպասարկում են Շվեյցարիայի Համադաշնության և Գերմանիայի Դաշնության գնացքներն ու երկաթուղայինները[11]։

Գրականություն

  • «Шафгаузен, кантон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաֆհաուզեն (կանտոն)» հոդվածին։