Շերիլ Սենդբերգ

Շերիլ Կարա Սենդբերգ (անգլ.՝ Sheryl Kara Sandberg[6], օգոստոսի 28, 1969(1969-08-28)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4]), ամերիկացի գործարար, որ 2008 թվականից աշխատում է որպես СOО Ֆեյսբուքում, իսկ 2012 թվականի հունիսին դարձել է ընկերության տնօրենների խորհրդի անդամ․ նա ընկերության տնօրենների խորհրդի առաջին կին անդամն է Ֆեյսբուքի պատմության մեջ[7]։ Մինչ այդ Կարան Google-ում եղել է միջազգային վեբ վաճառքի և գործառնությունների գծով փոխնախագահ, մասնակցել է Google-ի բարեգործական ուղղության թողարկմանը Google.org-ում։ Ավելի վաղ Կարան ԱՄՆ ֆինանսների նախարարությունում աշխատել է տնօրեն աշխատակազմի գծով։ 2012 թվականին ընդգրկվել է «Time 100» ամենամյա ցուցակում, որ աշխարհի ամեաազդեցիկ մարդկանց ցանկն է ըստ Time ամսագրի[8]։

Շերիլ Սենդբերգ
անգլ.՝ Sheryl Kara Sandberg
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 28, 1969(1969-08-28)[1][2][3][…] (54 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն[5]
ԿրթությունՀարվարդի քոլեջ (1991), Հարվարդի բիզնես դպրոց (1995) և North Miami Beach High School?
ԵրկերLean In?
Մասնագիտությունտնտեսագետ, գործարար, համակարգչային գիտնական և ձեռնարկատեր
ԱշխատավայրՖեյսբուք
ԱմուսինDave Goldberg?
Զբաղեցրած պաշտոններchief operating officer?, խորհրդի անդամ, research assistant?, բիզնես խորհրդատու, շտաբի ղեկավար, փոխնախագահ, խորհրդի անդամ, խորհրդի անդամ, խորհրդի անդամ և գլխավոր գործադիր տնօրեն
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱզգային պատվո ընկերություն
Ստորագրություն
Изображение автографа
 Sheryl Sandberg Վիքիպահեստում

Շերիլ Կարա Սենդբերգի եկամուտը կազմել է 30.491.613 ԱՄՆ դոլար (2011 թվականին)[9]։

Կարիերա

Շերիլ Կարա Սենդբերգը ծնվել է 1969 թվականին Վաշինգտոնում․ հրեական ընտանիքի երեք երեխաներից ավագն է[10]։ Ծնողները՝ անգլերենի ուսուցչուհի Ադել Այնհորնը և ակնաբույժ Ջոել Սանդբերգը, 1970-ական թվականներին եղել են խորհրդային հրեաների իրավունքների համար պայքարող ակտիվիստներ, 1975 թվականին ձերբակալվել են Քիշնևում և արտաքսվել Խորհրդային Միությունից[6][11]։ Ընտանիքը տեղափոխվել է Նորթ Մայամի Բիչ, երբ Շերիլը երկու տարեկան էր[10]։ Դպրոցում Շերիլը «միշտ լավագույնն էր դասարանում»[10], 1980-ականներին ավագ դպրոցում նա զբաղվում էր աերոբիկայով[12]։

1987 թվականին Սենդբերգն ընդունվել է Հարվարդի համալսարան և 1991 թվականին ավարտել այն՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան և John H. Williams Prize մրցանակ որպես տնտեսագիտության ամենալավ սովորող ուսանող[13]։

Հարվարդում սովորելիս Սենդբերգը ծանոթացել է պրոֆեսոր Լոուրենս Սամերսի հետ, որ դարձել է նրա ուսուցիչը[14]։ Նա Շերիլին վերցրել է որպես իր օգնական Համաշխարհային բանկում իր ուսումնասիրության ընթացքում[10], որտեղ Սենդբերգը երկու տարի աշխատել է Հնդկաստանի առողջապահությանը նվիրված նախագծերի վրա, որ կապված էին բորոտության, ՁԻԱՀ-ի և կուրության հետ[15]։

1993-1995 թվականներին Սենդբերգը սովորել է Հարվարդի բիզնես դպրոցում՝ ստանալով մագիստրոսի աստիճան[13]։ Բիզնես դպրոցն ավարտելուց հետո նա մեկ տարի աշխատել է McKinsey և Company-ում։ Հետո նա կորպորատիվ կարիերայի փոխարեն անցել է պետական ծառայության և 1996-2001 թվականներին ղեկավարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Լարի Սամերսի կադրային ծառայությունը։

2002 թվականին ընդունել է Էրիկ Շմիդտի առաջարկը և դարձել Google-ի փոխնախագահ գլոբալ վեբ վաճառքի և գործառնությունների գծով։ Շերիլ Սենդբերգն ակտիվորեն մասնակցել է Google-ի, AdWords և Ad-Sense-ի օնլայն գովազդի ծրագրերի ստեղծմանը և զարգացմանը։

Google-ում վեց տարի աշխատելուց հետո՝ 2008 թվականին, Սենդբերգն ընդունել է Մարկ Ցուկերբերգի առաջարկը և դարձել Ֆեյսբուքի օպերացիոն տնօրեն[16]։

Անձնական կյանք

2004 թվականին Շերիլ Կարա Սենդբերգն ամուսնացել Դեյվիդ Գոլդբերգի հետ (1967-2015)[6], որը հետագայում դարձել SurveyMonkey-ի գլխավոր գործադիր տնօրեն[10]։ Նրանք ունեն երկու երեխա[17]։

Այլ

2009 թվականին Սենդբերգը դարձել է Walt Disney Company ղեկավարության անդամ[18]։ Դրանից բացի նա միացել է Starbucks-ի տնօրենների խորհրդին՝ տարեկան 280 հազար դոլար եկամուտով[19]։ Նա նաև Brookings Institution, Women for Women International, V-Day и Ad Council ղեկավարությունների անդամ է[13]։ 2008 թվականին նա գրել է The Huffington Post հոդվածն ի պաշտպանություն իր ուսուցիչ Լարի Սամերսի, որն այդ ժամանակ խիստ քննադատության էր ենթարկվել կանանց վերաբերյալ իր մեկնաբանությունների համար[20]։ 2011 թվականի մայիսին Սենդբերգի ելույթով բացվել է Բարնարդի քոլեջի դիպլոմների հանձնման արարողությունը[21]։

Վարկանիշներ

Շերիլ Սենդբերգը «բիզնեսում 50 ամեաազդեցիկ կանանցից» մեկն է ըստ Fortune ամսագրով առնվազն 2008 թվականից։ 2007 թվականին նա զբաղեցրել է 29-րդ հորիզոնականը և եղել է ամենաերիտասարդը ցուցակում[22]։ 2008 թվականին նա զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը[23], 2009 թվականին՝ 22-րդ[24], իսկ 2010 թվականին՝ 16-րդ[25]։

2007 թվականին նա զբաղեցրել է 19-րդ (50 անձանց շարքում) հորիզոնականը Wall Street Journal ամսագրի «Women to Watch» ցանկում[26]։ 2008 թվականին նա այս ցուցակում 21-րդն էր[27]։

2011 թվականին նա զբաղեցրել է 5-րդ, իսկ 2017 թվականին՝ 4-րդ տեղը[28] «Forbes»-ի «Աշխարհի ամենաազդեցիկ 100 կանանց» ցուցակում[29]։

Սենդբերգը ճանաչվել է «Ինտերնետում 25 առավել ազդեցիկ մարդկանցից» մեկն ըստ Business Week-ի[30]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերիլ Սենդբերգ» հոդվածին։