Շոնդոնգ

Շոնդոնգ (վիետ․՝ hang Sơn Đoòng), քարանձավ Վիետնամում, աշխարհի ամենամեծ քարանձավը։ Այն գտնվում է Կենտրոնական Վիետնամի Կուանգբին մարզում, Ֆոնգնյա-Քեբենգ ազգային պարկում, Հանոյից 500 կմ հարավ և մարզկենտրոն Դոնգհոյից 40 կմ հեռավորության վրա։ Տեղաբնակներին քարանձավը հայտնի է 1991 թվականից, 2009 թվականի ապրիլին այն հայտնաբերել են բրիտանացի սպելեոլոգները[1][2]։ Քարանձավում կա ստորգետնյա գետ, որն անձրևների սեզոնին հեղեղում է քարանձավի որոշ մասերը։

Շոնդոնգ
Տեսակքարանձավ և էքսկուրսիոն անձավ
Երկիր Վիետնամ
ՎարչատարածքQuảng Bình?
ԲԾՄ378 մետր
Հայտնաբերման տարի2000
Քարտեզ
Քարտեզ

Քարանձավի մոտ 6500 մետրի հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ տեղերում նրա բարձրությունը հասնում է 200 մետր, իսկ լայնությունը՝ 150 մետր։

Համարվում է ամենայն և բարձր անցումներով քարանձավը։

Քարանձավի ընդհանուր ծավալը գնահատվում է 38,5 մլն մ³[3]:

Քարանձավի որոշ տեղերում, ուր փլուզումների միջով անցնում է լույսը, խոտ և ծառեր են աճում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ