ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2018

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2018. ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2017-2018 մրցաշրջանի եզրափակիչ խաղը, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 63-րդ խաղարկության եզրափակիչն էր, և 26-րդը՝ Չեմպիոնների լիգա վերանվանվելուց հետո (մինչ այդ կոչվում էր Եվրոպայի չեմպիոնների գավաթ)։ Այն կայացավ Ուկրաինայի Կիև քաղաքի ԱՍՀ Օլիմպիական մարզադաշտում 2018 թվականի մայիսի 26-ին[2] իսպանական գործող չեմպիոն Ռեալ Մադրիդի, որը հաղթել էր նախկին երկու մրցաշրջաններում և անգլիական Լիվերպուլի միջև[3][4]։

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2018
ԻրադարձությունՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2017-2018
Ամսաթիվ26 մայիս 2018
ՄարզադաշտԱզգային սպորտի օլիմպիական համալիր, Կիև
Հանդիպման խաղացողԳարեթ Բեյլ (Ռեալ Մադրիդ)[1]
ՄրցավարՄիլորադ Մաժիչ (Սերբիա)
Հանդիսական61,561
ԵղանակԱրևոտ

Ռեալ Մադրիդը հաղթեց եզրափակչում 3-1 հաշվով և 13-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների գավաթը և դարձավ առաջինը ակումբը, որը Չեմպիոնների Լիգայի ժամանակաշրջանում երրորդ անգամ անընդմեջ նվաճեց գավաթը։ Նրանք նաև իրավունք ձեռք բերեցին խաղալ 2018 թվականի աշխարհի ակումբային առաջնությունում։

Ակումբներ

Ներքևի աղյուսակում եզրափակչները մինչև 1992 թվականը եղել են Եվրոպական գավաթի ժամանակաշրջանում, իսկ 1993 թվականից հետո ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի ժամանակաշրջանում:

ԱկումբՆախորդ եզրափակիչները (թավատառով հաղթանակներ)
Ռեալ Մադրիդ15 (1956, 1957, 1958, 1959, 1960, 1962, 1964, 1966, 1981, 1998, 2000, 2002, 2014, 2016, 2017)
Լիվերպուլ7 (1977, 1978, 1981, 1984, 1985, 2005, 2007)

Մարզադաշտ

Ազգային սպորտի օլիմպիական համալիրը հայտարարվեց եզրափակչի ընդունման մարզադաշտ 2016 թվականի սեպտեմբերի 15-ին ՈՒԵՖԱ հատուկ կոմիտեի նիստի ժամանակ, որը տեղի ունեցավ Հունաստանի Աթենք քաղաքում[2]։ Սա Եվրոպական գավաթ/Չեմպիոնների լիգայի վեցերորդ եզրափակիչն էր, որն անցկացվեց Արևելյան Եվրոպայում, մյուս հինգն էին 1973 թվականի եզրափակիչը Բելգրադում[5], 1983 թվականի, 1994 թվականի և 2007 թվականի եզրափակիչները` Աթենքում[6][7][8] և 2008 թվականի եզրափակիչը Մոսկվայում[9]։

Օլիմպիական մարզադաշտը կառուցվել է 1923 թվականին և վերանորոգվել է 2011 թվականին ՈՒԵՖԱ Եվրո 2012-ին նախապատրաստվելու ընթացքում[10]։ Մարզադաշտում տեղի են ունեցել Ամառային օլիմպիական խաղեր 1980-ի ֆուտբոլային հանդիպումներ և Եվրո 2012-ի հանդիպումներ[11], այդ թվում Եզրափակիչ հանդիպումը[12]։ Այն ներկայումս ունի 70.050 նստատեղ և օգտագործվում է Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի, Դինամո Կիևի և ազգային ֆուտբոլային գլխավոր հանդիպումների համար[13][14]։

Ճանապարհ դեպի եզրափակիչ

Նշում. Բոլոր ներքոնշյալ հաշիվներում եզրափակչի մասնակիցները սկզբում են (Տ։ տանը, Դ։ դրսում):

Ռեալ ՄադրիդՓուլ Լիվերպուլ
Չի մասնակցելՈրակավորման փուլՄրցակիցԸնդհանուր1-ին խաղ2-րդ խաղ
Որակավորման փլեյ օֆֆ փուլ Հոֆենհայմ6–32–1 (Դ)4–2 (Տ)
ՄրցակիցԱրյունքԽմբային փուլՄրցակիցԱրյունք
ԱՊՕԷԼ3–0 (Տ)Խաղային օր 1 Սևիլյա2–2 (Տ)
Բորուսիա Դորտմունդ3–1 (Դ)Խաղային օր 2 Սպարտակ Մոսկվա1–1 (Դ)
Տոտտենհեմ Հոտսպուր1–1 (Տ)Խաղային օր 3 Մարիբոր7–0 (Դ)
Տոտտենհեմ Հոտսպուր1–3 (Դ)Խաղային օր 4 Մարիբոր3–0 (Տ)
ԱՊՕԷԼ6–0 (Դ)Խաղային օր 5 Սևիլյա3–3 (Դ)
Բորուսիա Դորտմունդ3–2 (Տ)Խաղային օր 6 Սպարտակ Մոսկվա7–0 (Տ)
Խումբ H երկրորդ տեղ
ԴիրքԹիմԽաղՄ
1 Տոտենհեմ Հոտսպուր616
2 Ռեալ Մադրիդ613
3 Բորուսիա Դորտմունդ62
4 ԱՊՕԷԼ62
Վերջնական դիրքերԽումբ E հաղթող
ԴիրքԹիմԽաղՄ
1 Լիվերպուլ612
2 Սևիլյա69
3 Սպարտակ Մոսկվա66
4 Մարիբոր63
Մրցակիցընդհանուր1-ին խաղ2-րդ խաղՓլեյ օֆֆ փուլՄրցակիցընդհանուր1-ին խաղ2-րդ խաղ
Պարի Սեն-Ժերմեն5–23–1 (Տ)2–1 (Դ)1/8 եզրափակիչներ Պորտու5–05–0 (Դ)0–0 (Տ)
Յուվենտուս4–33–0 (Դ)1–3 (Տ)Քառորդ եզրափակիչներ Մանչեսթեր Սիթի5–13–0 (Տ)2–1 (Դ)
Բավարիա Մյունխեն4–32–1 (Դ)2–2 (Տ)Կիսաեզրափակիչներ Ռոմա7–65–2 (Տ)2–4 (Դ)

Խաղից առաջ

Դեսպան

Անդրեյ Շևչենկոն եզրափակչի դեսպանն էր:

Եզրափակչի դեսպանն էր ուկրաինացի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոն, ով Միլանի հետ հաղթել էր ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում in 2003 թվականին[15]։

Տոմսեր

63.000 նստատեղ ունեցող մարզադաշտում երկրպագուների և հանրության համար հասանել է եղել 40.700 տոմս, որից եզրափակչի յուրաքանչյուր մասնակցին տրվել է 17.000 տոմս, իսկ 6.700 տոմս վաճառքի է հանվել ամբողջ աշխարհով UEFA.com կայքում 2018 թվականի մարտի 15-ից 22-ը չորս գնային կատեգորիաներում` €450, €320, €160 և €70: Մնացած տոմսերը բաշխվել են տեղի կազմակերպական կոմիտեին, ՈՒԵՖԱ և ազգային ֆեդերացիաներին, գովազդային գործընկերներին և հեռարձակողներին և այլն[16][17]։

Բացման արարողություն

Եզրափակչի մեկնարկից առաջ բացման արարողությունում ելույթ ունեցավ անգլիացի երգչուհի Դուա Լիպան[18]։ Ճամայկացի ռեփեր Շոն Փոլը միացավ Դուա Լիպային որպես հատուկ հյուր և միասին կատարեցին «No Lie» երգը[19]։

Կապված իրադարձություններ

Երկու օր ավելի շուտ 2018 թվականի մայիսի 24-ին կայացավ ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը Վալերի Լոբանովսկու անվան Դինամո մարզադաշտում Վոլֆսբուրգի և Լիոնի միւև, որտեղ հաղթեց Լիոնը 4-1 հաշվով[20] Սա նաև վերջին անգամ էր, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը ընդունող քաղաքում ավտոմատ տեղի էր ունենում Կանանց Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը[21]։

Պատահարներ

Մայիսի վերջին Նյու Յորք Թայմս-ը տեղեկացրեց, որ որոշ երկրպագուներ ցանկանում են վերադարձնել իրենց տոմսերը, քանի որ խնդիրներ ունեին `վերթների և հյուրանոցների ամրագրման հարցում Կիևում։ Կիևի պաշտոնյաները առաջարկեցին անվճար գիշերակացի վայրեր այն երկրպագուներին, ովքեր չէին կարողացել ամրագրել հյուրանոցներ[22]։ Լիվերպուլի երկրպագուներին տեղափոխելու համար մի շարք Չվերթներ չեղարկվեցին` թողնելով երկրպագուներին տոմերով և ստիպելով նրանց այլընտրանքային ճանապարհներ գտնել[23][24]։

Մայիսի 24-ին Լիվերպուլի մի խումբ երկրպագուների վրա հարձակում գործեցին ռեստորանում մոտ 20 դիմակավորված անձինք[25]։

Հանդիպում

Մրցավարներ

2018 թվականի մայիսի 7-ին ՈՒԵՖԱ-ն հայտարարեց, որ եզրափակիչի մրցավարը կլինի սերբ Միլորադ Մաժիչը։ Մաժիչը ՖԻՖԱ-ի մրցավար է 2009 թվականին, նա ՈՒԵՖԱ-ի կողմից մրցավարի կարգավիճակ է ստացել 2013 թվականին։ Մրցավարի օգնականներն էին Մաժիչի համաերկրացի Միլովան Ռիսիտիչը և Դալիբոր Դուրդևիչը, իսկ Նեմանյա Պետրովիչը` պահեստային օգնական։ Չորրորդ պաշտոնյան ֆրանսիացի Կլեմե Տուրպինն էր[26]։

Տեսություն

Գարեթ Բեյլը մտավ խաղադաշտ 61-րդ րոպեին և հեղինակեց երկու գնդակ:

Խաղը սկսվեց Լիվերպուլի գրոհներով, Մադրիդի Ռեալը ավելի դանդաղ էր հակահարձակումներոմ։ 23-րդ րոպեին Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հարվածը անցավ պաշտպանի ոտքերի միջով, սակայն Կեյլոր Նավասը որսաց գնդակը։ Երկու րոպե անցա Լիվերպուլի հարձակվող Մոհամեդ Սալահը վնասվածք ստացավ Սերխիո Ռամոսի հետ պայքարում, արդյունքում Սալահը վնասեց ձեռքը ընկնելիս[27][28]։ Չկարողանալով շարունակել հանդիպումը վնասվածքից չորս րոպե անց նրան փոխարինեց Ադամ Լալլանան[29]։ Մադրիդի պաշտպան Դանի Կարվախալը փոխարինվեց 37-րդ րոպեին նորից վնասվածքի պատճառով[30]։

Երկրորդ խաղակեսը սկսվեց Իսկոյի հարվածով, որը դիպավ դարպասաձողին։ 51-րդ րոպեին Լորիս Կարիուսը փորձեց նետել գնդակը դարպասային հրապարակից, սակայն Բենզեման շեղեց գնդակի ուղղությունը և այն հայտնվեց դարպասում։ Լիվերպուլը հավասարեցրեց հաշիվը չորս րոպե անց, երբ անկյունային խաղարկումից հետո գլխով գոլի հեղինակ դարձավ Սադիո Մանեն[31]։ 61-րդ րոպեին Իսկոյին փոխարինեց Գարեթ Բեյլը և երկու րոպե անց գեղեցիկ շրջադարձ հարվածով առաջ մղեց Ռեալին[32]։ Լիվերպուլը փորձեց հավասարեցնել հաշիվը, սակայն Ռեալի հակագրոհները ավելի սուր էին։ Բեյլը հեղինակեց իր երկրորդ գնդակը 83-րդ րոպեին, երբ 40 մետրից հարվածը դիպեց Կարիուսի ձեռքերին և ձեռքերից դուրս գալով հայտնվեց դարպասում[27][29]։

Ծանոթագրություններ