Ոսկեղենիկ գորշակարմիր

բույսերի տեսակներ


Ոսկեղենիկ գորշակարմիր
Ոսկեղենիկ գորշակարմիր
Ոսկեղենիկ գորշակարմիր
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգԾնեբեկածաղկավորներ (Asparagales)
ԸնտանիքAsphodelaceae
ԵնթաընտանիքԳեղորաշուշանայիններ (Hemerocallidoideae)
ՑեղԳեղորաշուշան (Hemerocallis)
ՏեսակՈսկեղենիկ գորշակարմիր (H. fulva)
Միջազգային անվանում
Hemerocallis fulva

Ոսկեղենիկ գորշակարմիր (լատին․՝ Hemerocallis fulva), գեղորաշուշանազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն

Մինչև 1 մ բարձրությամբ կարճ կոճղարմատով, երկար, սրածայր արմատամերձ տերևներով, մերկ բազմամյա խոտաբույս է։ Հաստացումներով արմատափնջերը առաջանում են կոճղարմատի ստորին մասում։ Մոտ 3 սմ լայնությամբ սրածայր, նեղ-գծային, կանաչ տերևները ծալված են կենտրոնական ջղի երկարությամբ։ Տերևազուրկ ցողունի գագաթին գտնվող հուրանաձև ճյուղավոր ծաղկաբույլերում հավաքված են խոշոր, անհոտ, կարճակոթ, վեցանդամ ծաղիկները։ Դեղին կամ նարնջագույն ծաղկապատի թերթիկները ներսից կարմրավուն են կամ շագանակագույն-կարմիր։ Կաշվեկերպ ձվաձև պտուղը եռանիստ տուփիկ է, որի բներում սև, փայլուն, եռակող սերմերը դասավորված են երկու շարքով[1]։

Տարածվածություն

Աճում է ստորին, երբեմն նաև միջին լեռնային գոտիների խոնավ վայրերում, այգիներում, գետերի և լճերի ափերին։ Հանդիպում է Արմավիրի, Արարատի, Սյունիքի մարզերում և Արցախում[1]։

Նշանակություն

Բուժական նպատակներով օգտագործում են ոսկեղնիկի արմատները։ Ասիական երկրներում այս բույսի ծաղիկները, կոկոնները, երիտասարդ տերևները և կոճղարմատները թարմ, չորացրած կամ եփած վիճակում օգտագործում են որպես սնունդ։ Երբեմն կոճղարմատներից ստանում են նաև օսլա[1]։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկեղենիկ գորշակարմիր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկեղենիկ գորշակարմիր» հոդվածին։