Ուիլյամ Փիտ Կրտսեր (անգլ. ՝ William Pitt the Younger , մայիսի 28 , 1759 (1759-05-28 ) [1] [2] [3] […] , Քենթ , Անգլիա , Մեծ Բրիտանիայի թագավորություն - հունվարի 23 , 1806 (1806-01-23 ) [1] [2] [4] […] , Լոնդոն , Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն ), Մեծ Բրիտանիայի պետական գործիչ։ Ուիլյամ Փիտ Ավագի որդին։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1776 )։ 1783 -1801 թվականներին և 1804 -1806 թվականներին՝ պրեմիեր մինիստր։ 1784 թվականի օրինագծով սահմանափակել է Արևելահնդկական ընկերության իրավունքները և Հնդկաստանի կառավարումը դրել կառավարության հսկողության տակ։ Ռուսաստանը թուլացնելու նպատակով նպաստել է 1787 -1791 թվականների ռուս -թուրքական և 1788 -1790 թվականների ռուս -շվեդական պատերազմների սանձազերծմանը, աջակցել է Թուրքիային և Շվեդիային ։ Փիտը հեղափոխական, ապա և նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ դաշինքի գլխավոր կազմակերպիչներից էր։ Ներքին ասպարեզում Փիտը վարել է դեմոկրատական շարժումը ճնշելու քաղաքականություն։ 1798 թվականին Փիտի կառավարությունը ճնշել է իռլանդական ազգային-ազատագրական ապստամբությունը և իրականացրել է «Ունիայի ակտը» (1801 ), որով վերացվել է իռլանդական ինքնավար պառլամենտը։
Ծանոթագրություններ Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից ։