Ուշաք

Ուշաք (թուրքերեն՝ Uşak), քաղաք Թուրքիայում, համանուն մարզի կենտրոնը։ Բնակչությունը՝ 176 717 մարդ (ըստ 2009 թվականի մարդահամարի տվյալների)[1]։ Քաղաքապետ՝ Ալի Էրդողան (Ազգայնական շարժման կուսակցություն)։

Բնակավայր
Ուշաք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԲԾՄ890 մետր
Բնակչություն228 881 մարդ (2020)
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքusak.bel.tr(թուրքերեն)
Ուշաք (Թուրքիա)##
Ուշաք (Թուրքիա)

Աշխարհագրություն

Ուշաքը գտնվում է Թուրքիայի արևմտյան հատվածում՝ Փոքր Ասիայում, Եգեյան տարածաշրջանում։ Ուշաքից հյուսիս գտնվում է Քյոթահիան, արևելք՝ Աֆիոն-Կարահիսարը, հարավ՝ Դենիզլին, իսկ արևմուտքում՝ Մանիսան[2][3]։ Ուշաքը գտնվում է լեռնային տարածքում, միայն քաղաքի արևմտյան հատվածն է Գեդիզի հովտում, որը ձգվում է մինչև Եգեյան ծով։ Հարակից լեռները հասնում են 1500-2000 մետր և ավելի բացարձակ բարձրության[2]։ Բուն քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 907 մետր։ Ոչ հեռվում գտնվում են Ֆլավիոպոլիս քաղաքի ավերակները[4]։

Պատմություն

Ուշաքից հայտնաբերված սափոր, Կարունի գանձեր

Առաջին բնակիչներն այստեղ հայտնվել են դեռևս մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակում՝ Խեթական պետության ժամանակ[3]։ Բուն քաղաքը հայտնի է մեր թվարկությունից առաջ VII դարից։ Դարերի ընթացքում քաղաքը բազմիցս փոխանցվել է ձեռքից ձեռք և անվանափոխվել։ Այս հողերը պատկանել են լիդիացիներին, պարսիկներին, հռոմեացիներին, բյուզանդացիներին, սելջուկներին, օսմանցիներին։

1912 թվականին այստեղ ապրել են՝

1919-1923 թվականներին Թուրքիայի անկախության պատերազմի ժամանակ այս տարածքը մարտերի թատերաբեմ էր[3]։

Տնտեսություն

Քաղաքը հայտնի է գորգերի արտադրությամբ։ Այստեղ զբաղվում են նաև շաքարի արտադրությամբ, բամբակե և բրդե գործվածքների արտադրությամբ, կաշվի արտադրությամբ[3][4]։

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուշաք» հոդվածին։