Ուոլես Բիրի

ամերիկացի դերասան (1885–1949)

Ուոլես Ֆիցջեռալդ Բիրի (անգլ.՝ Wallace Fitzgerald Beery, ապրիլի 1, 1885(1885-04-01)[1][2][3][…], Քլեյ շրջան, Միսսուրի, ԱՄՆ - ապրիլի 15, 1949(1949-04-15)[1][2][3][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր։ Իր գործունեության ընթացքում, որը տևել է մոտ քառասուն տարի, Բիրին նկարահանվել է գրեթե 250 ֆիլմերում։

Ուոլես Բիրի
Ծնվել էապրիլի 1, 1885(1885-04-01)[1][2][3][…]
ԾննդավայրՔլեյ շրջան, Միսսուրի, ԱՄՆ
Մահացել էապրիլի 15, 1949(1949-04-15)[1][2][3][…] (64 տարեկան)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և կինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Noah Webster Biri?, մայր՝ Francis Margaret Fitzgerald?
Ամուսին(ներ)Գլորիա Սվանսոն
Պարգևներ և մրցանակներ

Վաղ տարիներ

Ուոլես Ֆիցդժեռալյդ Բիրին ծնվել է 1885 թվականին Կանզաս Սիթիում։ Նրա երկու ավագ եղբայրները՝ Նոյ Բիրի ավագը և Նոյ Բիրի կրտսերը, նույնպես դերասաններ են դարձել։ 16 տարեկանում նա փախել է տնից և աշխատանք գտել կրկեսում՝ որպես փղի վարժեցնողի օգնական։ Երբ նրան վնասել է ընձառյուծը, երկու օր անց լքել է կրկեսը։ Դրանից հետո Բիրին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սկսել է երգչի դերում հանդես գալ կատակերգական օպերետով, իսկ շուտով նորամուտը նշել է Բրոդվեյում։

Կարիերա

1913 թվականին Բիրին տեղափոխվել է Չիկագո, որտեղ «Essanay Studios» ստուդիայում կայացել է նրա կինոգործունեությունը։ Երբ ստուդիան տեղափոխվել է Կալիֆորնիա, Բերին նույնպես փոխել է իր բնակավայրը։ Նա հիմնականում խաղացել է հանցագործների և չարագործների դերեր, որոնց թվում են Պանչո Վիլյան, որի դերը խաղացել է երկու անգամ՝ 1917 թվականի «Պատրիա» համր ֆիլմում, իսկ հետո՝ MGM հիթ «Վիվա, Վիլյա»։ 1920-ական թվականներին «Վերջին մոգիկանը» (1920 թվական), «Ռոբին Հուդը» (1922 թվական) և «Կորած աշխարհը» (1925 թվական) ֆիլմերում նկատելի էին նրա դերերը։

Ձայնային կինոյի դարաշրջանի սկսվելուց հետո Ուոլես Բիրին դժվարություն չի ունեցել հաջողությամբ շարունակելու իր գործունեությունը՝ շնորհիվ իր կոշտ և ծորուն ձայնի, որը հետաքրքրել է «MGM» ստուդիայի պրոդյուսեր Իրվինգ Թալբերգին։ 1930 թվականին «Արքունական տուն» ֆիլմում իր դերի համար Բիրին արժանացել է «Օսկար» մրցանակի, իսկ երկու տարի անց «Չեմպիոն» (1931) մարզական դրամայում իր դերի համար արժանացել է ամերիկյան Կինոարվեստի և գիտության ակադեմիայի մրցանակին։ 1934 թվականին «Վիվա, վիլյա» ֆիլմում Ֆրանսիսկո Վիլյայի դերի համար դերասանը Վենետիկի կինոփառատոնում արժանացել է ոսկե մեդալի։

Ջոան Քրոուֆորդ հետ «Գրանդ-հոթել» ֆիլմում (1932)

1930-ական թվականներին Բիրին ևս մի շարք հաջող դերեր է կատարել. օրինակ՝ «Գրանդ-հոթել» (1932) ֆիլմում մարմնավորել է Փրայսինգին, որում նկարհանվել է Գրետա Գարբոյի և Ջոան Քրոուֆորդի հետ, «Չինական ծովեր» (1935) արկածային մելոդրամայում մարմնավորել է Ջեյմս Մաքարդլին՝ նկարահանվելով Քլարկ Գեյբլի և Ջին Հարլոուի հետ։ Այդ տարիներին դերասանը եղել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող աստղերի տասնյակում։ «MGM»-ի հետ նրա պայմանագրում նշվում էր, որ իրեն պետք է վճարեն 1$-ով ավելի, քան ցանկացած այլ դերասանի՝ դարձնելով նրան ստուդիայի ամենաբարձր վարձատրվող դերասանը։

1921 թվական

1937 թվականին Ուոլես Բիրին հայտնվել է ամերիկացի հայտնի կատակերգու Տեդ Հիլի մահվան պատմության մեջ։ Ինչպես պնդում էր Բիրին, ինչպես նաև «MGM» ստուդիայի պրոդյուսեր Ալբերտ Բրոկկոլին և գանգստեր Պետ Դիչիկկոն, Հիլիին ծեծել էին մահվանից՝ 1937 թվականի դեկտեմբերի 21-ից առաջ։ MGM-ի ղեկավար Լուիս Բ. Մայերի հրամանով՝ Ուոլես Բիրին, որպես ամենաարժեքավոր վկա, անմիջապես հետ է ուղարկվել Եվրոպա՝ չորս ամսվա գործուղման, իսկ ստուդիան լուրեր էր տարածել երեք ուսանողների՝ սպանությանը մասնակցելու մասին։ Սակայն այս վարկածը երբևէ պաշտոնապես չի հաստատվել և շարունակում է մնալ լրագրողների ենթադրությունը։

Բիրին կինեմատոգրաֆների շարքում համարվել է բարդ բնավորություն ունեցող անձ։ Ջեկի Կուպերը, ով Բիրիի հետ նկարահանվել է մի քանի ֆիլմերում, նրան անվանել է «մեծ հիասթափություն»։ Մարգարետ Օ’բրայենը, ով մանկուց նկարահանվել է Բիրի հետ, հետո է խոստովանել, որ ստիպված է եղել պաշտպանվել Բիրիի նկարահանող խմբի անդամներից, քանի որ դերասանը հաճախ էր նրան կպչում։

1940-ական թվականներին շարունակել է մասնակցել ֆիլմերում, չնայած գործունեության վերջում անկում է ապրել։ 1949 թվականի ապրիլին իր տանը մահացել է սրտի կաթվածից։ Մահացել է իր 64-ամյակից 2 շաբաթ անց։ Իր ներդրման համար Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։

«Վիվա Վիլյայի» պաստառը

Անձնական կյանք

1916 թվականին Ուոլես Բիրին ամուսնացել է դերասանուհի Գլորիա Սվանսոնի հետ, որի հետ ամուսնությունը տևել է ընդամենը երեք տարի։ Բաժանումը տեղի է ունեցել Բիրիի՝ ալկոհոլի նկատմամբ հակվածության և կնոջը ծեծի ենթարկելու պատճառով։ Ամուսնական կյանքի տարիներին նրանք երկու անգամ միասին հայտնվել են կինոէկրաններում։ 1924 թվականին դերասանն ամուսնացել է Ռիտա Գիլմանի հետ, որի հետ որդեգրել է կնոջ զարմուհուն, սակայն 1939 թվականին նրանք բաժանվել են։

Ընտրված ֆիլմագրություն

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
1919ֆ«Հաղթանակ»VictoryԱվգուստ Շոմբերգ
1920ֆ«Մոհիկաններից վերջինը»The Last of the MohicansՄագուա
1921ֆ«Երկու աշխարհների մասին պատմություն»A Tale of Two WorldsԼինդ Ջո
1922ֆ«Ռոբին Հուդ»Robin HoodՌիչարդ I Առյուծասիրտ
1923ֆ«Երեք դարաշրջան»Three Agesչարագործ
1924ֆ«Ծովային շահեն»Sea Hawkկապիտան Ջասպեր Լի
1925ֆ«Լքված աշխարհ»The Lost Worldպրոֆեսոր Չելլենջեր
1930ֆ«Արքունական տուն»The Big HouseԲուտչ Շմիդտ
1930ֆ«Մին և Բիլլ»Min and BillԲիլլ
1931կարճամետրաժ«Գողացված ակնեղեն»The Stolen Joolsոստիկանության սերժանտ
1931ֆ«Գաղտնի վեցյակ»The Secret 6Լուիս «Լուի» Սկորպիոն
1931ֆ«Չեմպիոն»The ChampԷնդի Պերսելլ Перселл
1932ֆ«Գրանդ-հոթել»Grand HotelՊրեիսինգ
1932ֆ«Մարմին»FleshՊոլոկայ
1933ֆ«Ընթրիք ժամը ութին»Dinner at EightԴեն Պիկարդ
1934ֆ«Վիվա, Վիլիա»Viva Villa!Ֆրանսիսկո Վիլյա
1934ֆ«Գանձերի կղզին»Treasure IslandՋոն Սիլվեր
1935ֆ«Չինական ծով»China SeasՋեիմս Մակարդլ
1948ֆ«Ժամադրություն Ջուլիի հետ»A Date With JudyՄելվին Քոլներ Ֆոսթեր

Մրցանականեր և անվանակարգեր

ՄրցանակՏարիԿատեգորիաԱշխատանքի անվանումԱրդյունք
Օսկար1930«Օսկար լավագույն դերասանի համար»«Արքունական տուն»Անվանակարգ
1932«Չեմպիոն»Հաղթանակ
Վենետիկի կինոփառատոն1934«Օսկար լավագույն դերասանի համար»«Վիվա, Վիլիա»Հաղթանակ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլես Բիրի» հոդվածին։