Գրետա Գարբո

Գրետա Գարբո (շվեդ.՝ Greta Lovisa Gustafsson, սեպտեմբերի 18, 1905(1905-09-18)[1][2][3][…], Katarina church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1] - ապրիլի 15, 1990(1990-04-15)[4][5][6][…], Նյու Յորք, ԱՄՆ[7]), շվեդ դերասանուհի, խաղացել է 30-ից ավելի ֆիլմերում։

Գրետա Գարբո
անգլ.՝ Greta Garbo
Ծնվել էսեպտեմբերի 18, 1905(1905-09-18)[1][2][3][…]
ԾննդավայրKatarina church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
Մահացել էապրիլի 15, 1990(1990-04-15)[4][5][6][…] (84 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, ԱՄՆ[7]
ԳերեզմանՍկուգսչյուրկոգորդեն[8]
ԿրթությունDramatens elevskola? (1924)
Քաղաքացիություն Շվեդիա և  ԱՄՆ
Կրոնլյութերականություն
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ակտիվ շրջան1920-1941
ԺանրերԿատակերգություն,
Դրամա,
Մելոդրամա
Ծնողներհայր՝ Karl Alfred Gustafsson?[1], մայր՝ Anna Lovisa Johansdotter?[1]
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0001256
ԿինոՊոիսկID 157047
gretagarbo.com

Կենսագրություն

Գրետա Գարբոն ծնվել է Ստոկհոլմում, 1905 թվականին։ Ավարտել է Ստոկհոլմի դրամատիկական արվեստի դպրոցը։ Որոշ ժամանակ աշխատել է որպես նորաձևություններ ցուցադրող։ Ռեժիսոր Էրիկ Պետշլերի «Թափառաշրջիկ Պետերը» կարճամետրաժ կինոնկարով (1922) Գարբոն մուտք է գործել կինո, այնուհետև գլխավոր հերոսուհու դերում նկարահանվել ռեժիսոր Մորից Ստիլերի «Գյոստա Բերլինգի առասպելը» կինոժապավենում (1924): Հոլիվուդ մեկնելուց առաջ Գարբոն Գերմանիայում նկարահանվում է ռեժիսոր Գ. Վիլհելմ Պաբստի «Տխուր նրբանցք» ֆիլմում (1925): Ամերիկյան «Հեղեղ» կինոնկարով (ռեժիսոր Մոնտա Բելլ, 1926) կինեմատոգրաֆիայի պատմության մեջ գրվում է Գարբոյի փայլուն էջերից մեկը։ Գարբոյի ստեղծագործական աշխատանքի բարձր կուլտուրան, իր կենդանի արտահայտությունն է գտել ռեժիսորներ Ֆրեդ Նիբյոյի «Գայթակղեցնողները» (1927) և «Խորհրդավոր լեդին» (1929), Կլարենս Բրաունի «Սեր» (1927) և «Գործարար կինը (1928), Ժակ Ռեյդերի «Համբույրը» (1929), Կլարենս Բրաունի «Աննա Քրիստի» (1930), Ռուբեն Մամուլյանի «Քրիստինա թագուհին» (1933), Կլարենս Բրաունի «Աննա Կարենինա» (1935) և «Նվաճում» (1937), Էդմունդ Գուլդինգի «Գրանտ-հոթել» (1932), Ջորջ Ֆիցմորիսի «Մատա-հարի» (1931), Ջորջ Կյուքորի «Քամելիասարդ տիկինը» (1937), Էրնստ Լյուբիչի «Նինոչկա» (1939) և այլն։ Ռեժիսոր Ջորջ Կյուքորի «Երկդեմ կինը» կինոնկարից հետո (1941), 36-ամյա Գարբոն ընդմիշտ հեռանում է կինոյից[12]։

Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 5-րդ տեղում է, 1955 թվականին ստացել է պատվավոր Օսկար կինոյում ունեցած ներդրումների համար, 3 անգամ ներկայացվել է Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրետա Գարբո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 699