Ուոլիսը և Գրոմիտը. Ճագարի անեծքը
Ուոլիսը և Գրոմիտը։ Ճագարի անեծքը (անգլ.՝ Wallace & Gromit: The Curse of the Were-Rabbit)՝ բրիտանական արտադրության մուլտֆիլմ է՝ Ուոլիսի և իր շուն ընկեր Գրոմիտի մասնակցությամբ։ Ֆիլմը 2005 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի որպես լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ։
Սյուժե
«Անտի-պեստոն» Ուոլիսի և Գրոմիտի վնասատուների վերահսկման ձեռնարկությունն է։ Երբ խենթ տիկին Թոթինգթոնը կանչում է նրանց, որ լուծեն իր ճագարային պրոբլեմը, Ուոլիսը հակասությունների մեջ է մտնում տիկնոջ ապագա ամուսին, ստոր Վիկտոր Քուոթերմեյնի հետ։ Սկզբում թվում է՝ Ուոլիսի և Գրոմիտի մոտ ամեն ինչ կարգին է։ Բայց Ուոլիսի մտքի տեղափոխիչի անսարքության պատճառով նա Քուոթերմեյնի կողմից բռնվելու վտանգի մեջ է։ Ուոլիսը կործանման շեմին է, և իր չորքոտանի ընկեր Գրոմիտը կացությունը փրկելու համար հայտնվում է անհաղթահարելի դժվարությունների առջև։
Դերերը հնչունավորել են
- Փիթեր Սալիս - Ուոլիս
- Ռալֆ Ֆիենս - Վիկտոր Քուոթերմեյն
- Հելենա Բոնհամ Քարթեր - Տիկին Կամպանուլա Թոթինգթոն
- Փիթեր Քեյ - PC Mackintosh
- Նիկոլաս Սմիթ - Ռեվերենդ Կլեմեն Հեդջիս
- Լիզ Սմիթ - Տիկին Մալչ
- Ջոն Թոմսոն - Պարոն Ուինդֆել
Մրցանակներ և նոմինացիաներ
- 2006 «Օսկար» մրցանակ լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ
- 2006 «Էննի» 10 մրցանակ և 6 նոմինացիա
- 2006 «BAFTA» Ալեքսանդր Կորդաի մրցանակ և BAFTA մանուկների մրցանակ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք Եվրոպայում Արխիվացված 2008-07-23 Wayback Machine
- Պաշտոնական կայք
- Տեսահոլովակ
- Movie Reviews
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլիսը և Գրոմիտը. Ճագարի անեծքը» հոդվածին։ |