Ռեյֆ Ֆայնս

Ռեյֆ Նաթանիել Թուիսլթոն Ուայքհեմ Ֆայնս[9] (անգլ.՝ Ralph Nathaniel Twisleton-Wykeham-Fiennes[10], MWCD /RĀF FĪNZ/[11], դեկտեմբերի 22, 1962(1962-12-22)[1][2][3][…], Իպսուիչ), բրիտանացի դերասան, ռեժիսոր, ՅՈՒՆԻՍԵՖ–ի բարի կամքի դեսպան։

Ռեյֆ Ֆայնս
անգլ.՝ Ralph Fiennes
Ծնվել էդեկտեմբերի 22, 1962(1962-12-22)[1][2][3][…] (61 տարեկան)
ԾննդավայրԻպսուիչ
ԿրթությունՉելսիի արվեստի և դիզայնի քոլեջ, Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1985)[4], St Kieran's College?, Նյութոնի դպրոց և Bishop Wordsworth's Church of England Grammar School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Սերբիա
Մասնագիտությունկինոդերասան, կինոռեժիսոր, հնչյունավորող, բնավորության դերասան, թատրոնի դերասան, դերասան, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Ծնողներհայր՝ Մարկ Ֆայնս[5], մայր՝ Ջենիֆեր Լեշ[5]
Ամուսին(ներ)Ալեքս Քինգսթոն
Համատեղ ապրող(ներ)Francesca Annibali?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Ռեյֆը ընտանիքի առաջնեկն է։ Նրա մայրը՝ Ջենիֆեր Լաշը, գրող է, հայրը՝ Մարկ Ֆայնսը, հանրահայտ լուսանկարիչ է (վերջինիս հայրը ձեռնարկատեր Մորիս Ֆայնսն էր[12])։ Նրա ընտանիքը սերում է նորմաններից[13]։ 1973 թվականից սկսած՝ ընտանիքը բնակվում է Իռլանդիայում։ Նրա հինգ եղբայրներից և քույրերից գրեթե բոլորը ինչ–որ կերպ առնչություն ունեն կինոյի հետ․ եղբայրը՝ Ջոզեֆ Ֆայնսը, կատարել է Շեքսպիրի դերը օսկարակիր «Սիրահարված Շեքսպիրը» մելոդրամայում (1998), մյուս եղբայրը՝ Մագնուս Ֆայնսը, երգահան է, քույրերը՝ Սոֆի Ֆայնսը և Մարթա Ֆայսնը, կինոռեժիսորներ (Մարթայի «Օնեգին» ֆիլմում Ռեյֆը գլխավոր դերակատարն է), իսկ նրանց երրորդ եղբայրը՝ Յակոբը, զբաղվում է շրջական միջավայրի պաշտպանությամբ։ Նաև երիտասարդ դերասան Հիրո Ֆայնս Թիֆինը (խաղացել է «Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը» ֆիլմում) Ռեյֆի զարմիկն է, բրիտանացի հայտնի ճանապարհորդ Ռանուլֆ Ֆայնսը և գրող Ուիլիամ Ֆայնսը Ռեյֆի զարմիկներն են արդեն երրորդ աստիճանով։ 8-րդ սերնդով նրանք բարեկամ են բրիտանական արքայական ընտանիքին։

Կարիերա

Դերասանական վարպետություն ուսանել է Դրամատիկ արվեստի թագավորական ակադեմիայում։ Կարիերան սկսել է Ռիջենթս պարկի բաց թատրոնում, 1980-ականների վերջերում խաղացել է Թագավորական թատրոնում։ 1988 թվականից տեղափոխվել է Թագավորական Շեքսպիրյան թատոնг[13]։ Ամերիկյան «Թոնի» մրցանակի դափնեկիր է։ Առաջադրվել է «Օսկարի» «Շինդլերի ցուցակը» (1993) և «Անգլիացի հաճախորդ» (1996) ֆիլմերում կատարած դերերի համար։ Առաջադրվել է նա «Ոսկե մորու»» (1999, Ումա Թուրմանի հետ միասին «Վրիժառուները» կատակերգական մարտաֆիլմի համար)։ Նույն թվականին կատարել է Եվգենի Օնեգինի դերը համանունը «Օնեգին» հոլիվուդյան ֆիլմում։

1997 թվականին Ռեյֆ Ֆայնսը խաղաց Իվանովի դերը Չեխովի նույնանուն պիեսայում լոնդոնյան «Ալմեյդա» թատրոնի բեմադրությունում։ Ֆայնսը համոզիչ կատարեց կոտրված և խարդախ մարդու դերը[14]։ Նույն թվականին հյուրախաղերի ժամանակ նա կատարեց Իվանովի դերը Մոսկվայում՝ «Փոքր թատրոնի» բեմում։

2011 թվականին դարձել է Ա․ Տարկովսկու Իվանովոյում անցկացվող «Հայելի» V միջազգային կինոփառատոի ժյուրիի անձնակազմի ղեկավարը[15]։

2014 թվականին կատարել է խոշոր հյուրանոցի ամենուր հասցնող աշխատակցի դերը Ուես Անդերսոնի «Գրանդ Բուդապեշտ հյուրանոց» ֆիլմում։ Ֆայնսի այդ աշխատանքը բարձր գնահատականների է արժանացել քննադատների կողմից, ստացել է նաև BAFTA և «Ոսկե գլոբուս» մրցանակները։

Անձնական կյանք

1993-1997 թվականներին դերասանն ամուսնացած էր դերասանուհի Ալեքս Քինսգթոնի հետ, որ հայտնի է «Շտապօգնություն» և «Բժիշկ ով» հեռուստասերիալներից։

Մրցանակներ

Երկու անգամ առաջադրվել է «Օսկարի»։ Ունի 11 այլ մրցանակներ և 20 առաջադրումներ։

  • 2005՝ Լավագույն դերասան՝ «Նվիրված այգեպան» (British Independent Film Awards, Evening Standard British Film Awards, London Critics Circle Film Awards)
  • 1999՝ Լավագույն դերասան՝ «Արևային լույսի համը» (European Film Academy)
  • 1993՝ Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ «Շինդլերի ցուցակը» (BAFTA, National Society of Film Critics (США), New York Film Critics Circle)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյֆ Ֆայնս» հոդվածին։