Չիչեն Իցա

Չիչեն Իցա, մինչկոլումբյան մայաների հսկայական քաղաք, որը կառուցվել է մայաների կողմից վերջին դասական ժամանակաշրջանի ընթացքում։ Հնագիտական տարածքը գտնվում է Մեքսիկայի Յուկատան նահանգի Տինում ինքնավար շրջանում[1]։

Նախաիսպանական քաղաք
Չիչեն Իցա
Pre-Hispanic City of Chichen-Itza*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Կուկուլկանա բուրգը
Երկիր{{{2}}} Մեքսիկա
ՏիպՄշակութային
Չափանիշներi, ii, iii
ՑանկՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**Լատինական Ամերիկա
Կարիբյան ավազան
Կոորդինատներ20°40′58″ հս․ լ. 88°34′09″ ամ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում1988  (12-րդ նստաշրջան)
Համար483
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշըՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 483
ռուս..անգլ..ֆր.

Չիչեն Իցան խոշոր համակարգող կենտրոն է եղել հարավային մայաների հարթավայրերում։

Չիչեն Իցան գլխավոր վարչական կենտրոնն է եղել հյուսիսային մայաների հարթավայրերում ուշ դասական շրջանից (Մ.թ. 800-900), ներառելով վերջին դասական շրջանը, մինչև հետդասական վաղ շրջան (Մ.թ. 900-1200)։

Այն արտացոլում է մայաների ճարտարապետության տարբեր ոճեր, որի տարրերը դեռևս պահպանվում են կենտրոնական Մեքսիկայի, Պուուկի և այլ տարածքների տարբեր ոճերում։

Չիչեն Իցան եղել է մայաների ամենամեծ քաղաքներից, նաև հավանաբար առասպելական մեծագույն քաղաքներից (տոլլաներ) մեկը, որը հիշատակվում է ավելի ուշ շրջանի մեզոամերիկյան գրականության մեջ[2]։

Ենթադրվում է, որ քաղաքը ամենաբազմազան բնակչությունն է ունեցել մայաների աշխարհում, որն էլ հանդիսացել է տարածքի ճարտարապետական բազմազանության մեծագույն գործոններից մեկը[3]։

Չիչեն Իցայի ավերակները դաշնային սեփականություն է համարվում, իսկ տարածքի պահպանությունն իրականացվում է Մեքսիկայի հնագիտության և պատմության ինստիտուտի կողմից։ Հուշարձաններով հողատարածքը մասնավոր կերպով սեփականացված է եղել մինչև 2010 թվականի մարտի 29-ը։ Այն գնվել է Յուկատան նահանգի կողմից[nb 1]

Չիչեն Իցան Մեքսիկայի ամենաշատ այցելու ունեցող հնավայրերից է՝ տարեկան 1.4 միլիոն զբոսաշրջիկ։

Անվանում

Թևավոր օձի արձանը Էլ Կաստիլոյի աստիճանների սկզբում

«Չիչեն Իցա» մայա լեզվով նշանակում է «Իցայի ջրհորի եզրին»։ Այն ծագում է «չի» բառից, որը նշանակում է «բերան» կամ «եզր», «սկիզբ», իսկ «չեն», կամ «չեեն» նշանակում է «ջրհոր»։ «Իցա»-ն էթնիկ տոհմի անվանում է, որը հարավայում թերակղզում ձեռք է բերել քաղաքական ու տնտեսական իշխանություն։ Չիչեն Իցայի հավանական թարգմանություններից է «Ջրի կախարդանք», որտեղ Ից նշանակում է կախարդ, հա` ջուր[4][5]։

Չիլամ Բալամ գրքերում հանդիպում են այս քաղաքի այլ ավելի վաղ անվանումներ, նախքան հարավային Յուկատանում Իցայի իշխանություն հաստատելը։ Չնայած բազմաթիվ աղբյուրներում առաջին բառը նշանակում է յոթ, բավականին խնդրահարույց է մնացած մասի թարգմանությունը։ Այս ավելի վաղ անվանումը դժվար է սահմանել, քանի որ ստուգաբանության միայն մեկ չափանիշ գոյություն չունի, բայց այն ներկայացվում է տարբեր կերպով Յուուկ Յանբալ (Uuc Yabnal, բառացի նշանակում է Յոթ մեծն տներ)[6], Յուուկ Հաբ Նալ (Uuc Hab Nal, "Յոթ թփոտ վայրեր")[7], Յուուկիաբնալ (Uucyabnal, "Յոթ մեծն կառավարիչներ")[2] or Յուկ Աբնալ (Uc Abnal, "Աբնալի յոթ շառավիղները")

Յուուկ Յանբալ (Uuc Yabnal,) դառնում է Յուկ Աբնալ (Uc Abnal), որը նշանակում է “Յոթ Աբնլաներ” կամ “Աբնալի յոթ շառավիղները”, որտեղ Աբնալը տոհմի անունն է, ըստ Ռալֆ Ռոյսի(Roys 1967, էջ 133n7)[nb 2][8]։

Տեղակայում

Չիչեն Իցան գտնվում է Յուկատանի արևելքում[9]Հյուսիսային Յուկատան թերակղզին անջրդի է, իսկ բոլոր գետերը հոսում են ստորգետնյա։ Կան երկու բնական սենոտներ, որ ամբողջ տարվա ընթացքում ջրով սնում են Չիչեն Իցան՝ այն դարձնելով ավելի գրավիչ[10][10] A study of human remains taken from the Cenote Sagrado found that they had wounds consistent with human sacrifice.[11]։

Քաղաքական կառուցվածք

Հազար մարտիկների տաճարի սյուները
սրբազան լիճ

1980-ականներին որոշ հնագետներ այն կարծիքին էին, որ Չիչեն Իցան, ի տարբերություն վաղ դասական շրջանի, հավանական է, որ Չիչեն Իցան չի ունեցել ընդամենը մեկ կառավարիչ, կամ մեկ դինաստիա։

Չիչեն Իցայի կառավարման համակարգն ուներ «մուլթեփալ» (multepal) համակարգ, որն իրենից ներկայացնում էր ազնվագույն տոհմերի ներկայացուցիչներից բաղկացած խորհրդի կառավարում[12]։

Տնտեսություն

Իր զարգացման գագաթնակետին Չիչեն Իցան հյուսիսային մայա հարթավայրերում գլխավոր տնտեսական ուժն էր[13][14]։ Իր զարգացած տնտեսության շնորհիվ Չիչեն Իցան կարողանում էր հեռավոր երկրներից ձեռք բերել տարածքային առումով այնպիսի անհասանելի նյութեր, ինչպիսիք էին օբսիդիանը, որը բերվում էր կենտրոնական Մեքսիկայից և ոսկի, որ բերվում էր հարավային կենտրոնական Ամերիկայից։

Մ. թ. ա. 900-1050 թվականների ընթացքում Չիչեն Իցան ընդլայնվեց և դրաձավ հզոր շրջանային մայրաքաղաք՝ վերահսկելով հյուսիսային և կենտրոնական Յուկատանը։ Իսլա Կերիտասը դարձավ Չիչեն Իցայի առևտրային նավահանգիստը[15]։

Նշումներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիչեն Իցա» հոդվածին։