Չիտագոնգ

Բանգլադեշի երկրորդ մեծ քաղաքը՝ տեղակայված երկրի հարավարևմտյան մասում

Չիտագոնգ (բենգալերեն՝ চট্টগ্রাম[2], անգլ.՝ Chittagong, /ˈtʃɪt əˌɡɒŋ/[3] chit-uh-gong;[3], պաշտոնապես՝ Չատոգրամ/Chattogram[4], բենգալերեն՝ চট্টগ্রাম), քաղաք Բանգլադեշի հարավարևելյան մասում՝ Կարնափհուլի գետաբերանի մերձակայքում, Բենգալյան ծովածոցի ափին, Բիրմայի և Հնդկաստանի հետ Բանգլադեշի պետական սահմաններից ոչ հեռու։ Նույնանուն մարզի և շրջանի վարչական կենտրոնն է, մեծությամբ երկրորդ քաղաքը երկրում և խոշորագույն ու կարևորագույն նավահանգիստը, որն աշխարհի հնագույն բնական նավահանգիստներից մեկն է[5], ներկայումս նույնպես Բենգալյան ծոցի ամենաբանուկ նավահանգիստն է[6] և ընկած լինելով Մետաքսի ճանապարհի հարավային ճյուղավորման վրա՝ դարեր շարունակ համարվել է Բենգալիայի դարպասը։

Բնակավայր
Չիտագոնգ
ԵրկիրԲանգլադեշ Բանգլադեշ
Մակերես157 կմ²
ԲԾՄ6 մետր
Պաշտոնական լեզուբենգալերեն
Բնակչություն2 581 643 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+6
Հեռախոսային կոդ31[1]
Փոստային դասիչ4000
Պաշտոնական կայքchittagong.gov.bd
Չիտագոնգ (Բանգլադեշ)##
Չիտագոնգ (Բանգլադեշ)

Դեռևս 9-րդ դարում Աբբասյան խալիֆայության վաճառականներն առևտրային կետ են բացել այստեղ[7][8]։ Հետագայում նավահանգիստն ընկել է Դելիի, ապա՝ Բենգալիայի սուլթանության, այնուհետև՝ Մոգոլների կայսրության տիրապետության տակ[9]։ 16-րդ դարում այն նվաճել են պորտուգալացիները[10], և պատմիչ ու գրող Ժուան դի Բառուշը բնորոշել է նրան որպես «Բենգալիայի թագավորության ամենահռչակված ու ամենահարուստ քաղաքի»[11]։ Բազմաթիվ անվանի ճանապարհորդներ են այցելել այս քաղաքը, նրանց թվում՝ Սուան Ցանգը, Աբու Աբդալլահ իբն Բատուտը, Չենգ Չեն[12][13][14]։ 1760 թվականին Բենգալիայի տիրակալ նավաբը Չիտագոնգը զիջել է բրիտանական Արևելահնդկական ընկերությանը։ 1928 թվականին այն հռչակվել է Բրիտանական Հնդկաստանի ամենամեծ նավահանգիստ։ 1947 թվականին՝ Բրիտանական Հնդկաստանի տրոհման արդյունքում քաղաքը հայտնվել է Պակիստանի, ապա՝ Արևելյան Պակիստանի կազմում։ 1971 թվականին՝ ազատագրական պատերազմի ավարտին, այս քաղաքում է հռչակվել Բանգլադեշ պետության անկախությունը։

Նորագույն ժամանակներում Չիտագոնգը դարձել է արդյունաբերական, առևտրային, ֆինանսական, ռազմածովային, կրթական խոշորագույն կենտրոն, որն ապահովում է Բանգլադեշի համախառն ներքին արդյունքի 12, արդյունաբերական արտադրանքի 40, միջազգային առևտրի 80 տոկոսը։ Քաղաքում գործում է ֆոնդային խոշոր բորսա, որի ցանկում ընդգրկված են 700-ից ավելի ընկերություններ։ Կան միջազգային օդանավակայան, երկաթուղային կայարան, համբավավոր համալսարան։

Մեծ Չիտագոնգի տարածքում 2022 թվականի սկզբին ապրում էր 5,2 միլիոնից ավելի մարդ[15]:Դրանից երկու տարի առաջ քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 3,9 միլիոն[16]։

Կլիմա

Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Չիտագոնգին բնորոշ է արևադարձային մուսսոնային կլիման (Am)[17]:

Քաղաքը ենթակա է Հնդկական օվկիանոսի ցիկլոնների հարվածներին, որոնցից ամենամահաբերը տեղի է ունեցել 1991 թվականին. դրա հետևանքով զոհվել է շուրջ 138.000, անապաստան դարձել 10 միլիոն մարդ[18]։

Չիտագոնգի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)31.7
(89.1)
33.9
(93)
37.2
(99)
38.9
(102)
36.7
(98.1)
36.7
(98.1)
34.4
(93.9)
33.9
(93)
35.0
(95)
34.4
(93.9)
34.9
(94.8)
31.1
(88)
38.9
(102)
Միջին բարձր °C (°F)26.0
(78.8)
28.0
(82.4)
30.6
(87.1)
31.8
(89.2)
32.3
(90.1)
31.5
(88.7)
30.9
(87.6)
31.1
(88)
31.6
(88.9)
31.5
(88.7)
29.8
(85.6)
27.0
(80.6)
30.2
(86.4)
Միջին օրական °C (°F)20.0
(68)
22.1
(71.8)
25.5
(77.9)
27.6
(81.7)
28.5
(83.3)
28.4
(83.1)
28.0
(82.4)
28.1
(82.6)
28.3
(82.9)
27.8
(82)
25.1
(77.2)
21.3
(70.3)
25.9
(78.6)
Միջին ցածր °C (°F)13.9
(57)
16.2
(61.2)
20.3
(68.5)
23.4
(74.1)
24.7
(76.5)
25.2
(77.4)
25.1
(77.2)
25.1
(77.2)
25.1
(77.2)
24.0
(75.2)
20.3
(68.5)
15.6
(60.1)
21.6
(70.9)
Ռեկորդային ցածր °C (°F)5.2
(41.4)
6.6
(43.9)
10.2
(50.4)
13.6
(56.5)
14.3
(57.7)
18.1
(64.6)
19.4
(66.9)
19.9
(67.8)
17.2
(63)
12.7
(54.9)
10.0
(50)
7.5
(45.5)
5.2
(41.4)
Տեղումներ մմ (դյույմ)5.6
(0.22)
24.4
(0.961)
54.7
(2.154)
147.4
(5.803)
298.6
(11.756)
607.3
(23.909)
727.0
(28.622)
530.6
(20.89)
259.3
(10.209)
184.8
(7.276)
67.5
(2.657)
11.9
(0.469)
2919,1
(114,925)
Միջ. տեղումների օրեր 12481316191713731104
% խոնավություն73707477798385858381787579
Միջին ամսական արևային ժամ264.1244.3276.4242.7227.2116.7105.1124.4166.7218.2241.3245.52472,6
Աղբյուր #1: Bangladesh Meteorological Department[19][20][21][22][23]
Աղբյուր #2: Sistema de Clasificación Bioclimática Mundial (recorduri)[24], Deutscher Wetterdienst (ore însorite, 1961–1990)[25]

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիտագոնգ» հոդվածին։