Պայ Ծյույի

Պայ Ծյույի (չինարեն՝ 白居易, հայկական աղբյուրներում հայտնի որպես՝ Բո Ցզյույի, փետրվարի 28, 772(0772-02-28)[1], Xinzheng, Տան հարստություն - սեպտեմբերի 23, 846[1], Լոյան, Henan Prefecture)[3], Թան դինաստիայի միջին շրջանի ամենահայտնի բանաստեղծներից մեկը, չին պոետների շարքում խոշորագույն դեմք, հայտնի նաև որպես՝ Լըթիեն (乐天,թարգմանաբար՝ ճակատագրից գոհ), ավելի ուշ որպես՝ «Սիանշան լեռան գիտնական» (香山居士), «Երգեր գրող հարբած բանաստեղծ» (醉吟先生)։ Ծագումով Շանսյի նահանգի Թայյուեն քաղաքից է, ծնվել է Խուա Ճոու Սյիա Կուեյում (Ներկայումս՝ Շանսյի նահանգի Ուեյնան (渭南市) քաղաքում)։

Պայ Ծյույի
չինարեն՝ 白居易
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 28, 772(0772-02-28)[1]
ԾննդավայրXinzheng, Տան հարստություն
Մահացել էսեպտեմբերի 23, 846[1] (74 տարեկան)
Մահվան վայրԼոյան, Henan Prefecture
ԳերեզմանTomb of Bai Juyi
ՔաղաքացիությունՏան հարստություն[2]
Գիտական աստիճանՑզինշի (800)
ԵրկերSong of Everlasting Regret?
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, բհիկու, գեղագիր և քաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Bai Jigeng?[2]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներBai Jinluan?[2] և Bai Jingshou?[2]
 Bai Juyi Վիքիպահեստում

Պայ Ծյույին իր երիտասարդ տարիներին ակտիվորեն մասնակցել է քաղաքական ռեֆորմներին, անհանգստացել է ժողովրդի կենսամակարդակով, Նոր Յուեֆու (չինարեն՝ 新乐府) գրական շարժման մասնակիցներից է։ Կարծում էր, որ պոեզիան ոչ թե պետք է լինի իրականությունից անջատ, այլ լինի իրական դեպքերի հիման վրա, և արտացոլի դարի իրադարձությունները։ Տու Ֆուից հետո չին գրականության խոշոր դեմքերից մեկն է։ Կյանքի վերջին տարիներին չի հետաքրքրվել հասարակական կյանքով ու քաղաքականությամբ, փոխարենը հաճախ է հարբել ու գրել բանաստեղծություններ, այստեղից էլ ծագել է «Երգեր գրող հարբած բանաստեղծ» մականունը։ Պայ Ծյույիի և Յուեն Ճընի (元稹) անունն այնքան հայտնի են, որքան Յուենպայ անունը։ Երկուսն էլ եղել են գրական նոր շարժման առաջնորդներից, գրել են համապատասխանաբար «Յուենի չանցին» (元氏长庆集) և «Պայի չանցին» (白氏长庆集) ժողովածուները, որոնք գրված են չանցին ոճով (այլ կերպ անվանվում է նաև յուենխը 元和 ): Ավելի ուշ Պայ Ծյույին և Լյու Յուսյին (刘禹锡) ստեղծագործել են միասին, և հայտնի են որպես Լյուպայ (刘白)։ Քանի որ Պայ Ծյույին բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է, իր ինքնակենսագրությունում նշել է, որ գուցե շատերը կարծում են, թե ինքը «բանաստեղծությունների արքա» է կամ «բանաստեղծությունների խելագար»։ Թան դինաստիայի կայսր Սյուենծոնը (宣宗) Պայ Ծյույիին տվել է «անմահ պոետ» անվանումը, որը լայն տարածում է գտել ժողովրդի շրջանակներում[4][5], հետագայում «անմահ պոետ» անվանվել է Լի Պայը:

Պայ Ծյույիի տեղծագործություններն այնքան պարզ ու հասկանալի են, որ անգամ «պառավ կինը կարող է հասկանալ» (կա լեգենդ, ըստ որի Պայ Ծյույին իր բանաստեղծությունները տալիս էր ծեր կանանց, որ իմանար, թե որքանով են իր բանաստեղծություններն ընկալելի)։ Պայ Ծյույիի ստեղծագործությունները հայտնի են ինչպես Չինաստանում՝ հասարակության բոլոր խավերին, այնպես էլ Չինաստանից դուրս, օր․՝ Կորեական թերակղզում, Ճապոնիայում, և այլուր։ Կարևոր ստեղծագործություններն են՝ «Երգ հավերժական վշտի մասին» (长恨歌), «Պիպա Սին» (琵琶行 ),«Ցինի մեղեդիներ» ( 秦中吟), «Հարցնում եմ Լյու տասնիններորդին» (問劉十九)[6], կարևոր հոդվածն է՝ «Նամակ Յուեն Ճընին» (與元九書)։ Նրա որդիական բարեպաշտությունն արտահայտում է «Ագռավի կռկռոցը գիշերին» (慈烏夜啼) և «Ծիծեռնակ» (燕诗) բանաստեղծություններում։

Տոհմի պատմություն

Ըստ պատմական տվյալների՝ Պայ Ծյույին ծագումով Շանսյի նահանգի Թայյուեն քաղաքից է[7][8][9],Պայ Յոնը (չինարեն՝ 白邕)՝ Պայ Ցյիի (չինարեն՝ 白起) 24-րդ սերնդից, Հյուսիսային Վեյի Թայյուենում կառավարիչ է եղել, 5-րդ սերնդից՝ Պայ Յոնը եղել է զինվորական Հյուսիսային Ցjի (չինարեն՝ 北齊) դինաստիայում, որն իր ծառայության համար պարգևատրվել է Հանչըն (չինարեն՝ 韩城, այսօր՝ Շանսյի նահանգի Ուեյնան քաղաք) քաղաքով, Պայ Ծիենի (չինարեն՝ 白建) ծոռը՝։ Պայ Ուընը (չինարեն՝ 白温) Թան դինաստիայի ժամանակահատվածում եղել է բժիշկ, հետագայում տեղափոխվել է Խուաճոու Սյիակուեյ (չինարեն՝ 华州下邽), ներկայիս՝ Շանսյի նահանգի Ուեյնան քաղաքում[10], Պայ Ուընի վեցերորդ որդին՝ Պայ Խուանը (白锽) Կոն (巩) շրջանի ղեկավարն էր, ապրում էր Ճընճոուում (郑州), հինգ որդի է ունեցել, որոնցից յուրաքանչյուրն իր պաշտոնով պայմանավորված ապրել է տարբեր վայրերում։ Պայ Ծյիկընը (白季庚)՝ Պայ Խուանի (白鍠) ավագ որդին եղել է Սիանճոուի ղեկավարի օգնականը, ունեցել է չորս որդի, որոնցից երկրորդը հենց Պայ Ծյույին է։ Պայ Ծյույին ծնվել է Խընան (河南) նահանգի Սինճըն (新郑) քաղաքում։

Որոշ ժամանակակից գիտնականներ կարծում են, որ Պայ Ծյույին կարող է լինել խու ժողովրդի (հնագույն ժամանակներում Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող էթնիկ փոքրամասնությունների հավաքական անվանումը) ժառանգը[11][12][13], ասում են Ցյուցը (龟兹) թագավորական ընտանիքի ժառանգները[14][15][16],այնուամենայնիվ, կան նաև առարկություններ[17][18]։

Պայ Ծյույիի պապը` Պայ Խուանը Կոն շրջանում աշխատել է որպես հրամանատար։ Նրա հայրը՝ Պայ Ծյիկընը, Փընչընում ծառայել է որպես հրամանատար Թան դինաստիայի կայսր Տըծոնի (չինարեն՝ 德宗, 742-805, կայսր 李适, կառավարել է 779-805թթ) ժամանակաշրջանում։ Մեծ ներդրում է ունեցել Լի Ճընծյիի ապստամբության դեմ պայքարում, նրան շնորհվել են Չաոսանի՝ (朝散) կայսեր օգնականի, Սյուճոուի կառավարչի օգնականի ծառայողական պաշտոնները։ Նրան նաև տրվել է պաշտոնյային հատուկ հագուստ։ Հետագայում նա հաջորդաբար ծառայել է որպես Ցյուճոուի (衢州) և Սիանճոուի կառավարիչների օգնական[10]։ Պայ Ծյույիի տատիկը մոր կողմից նույնպես կրել է Պայ ազգանունը, ուստի Պայ Ծյույիի մոր՝ Չըն ընտանիքի և Պայ ընտանիքի միջև եղել է արյունակցական կապ[19]։

  • Վեցերորդ սերնդի ներկայացուցիչ՝ Պայ Ծիեն, Հյուսիսային Ցի դինաստիայի ռազմական նախարար։
  • Հինգերորդ սերնդի ներկայացուցիչ՝ Պայ Շըթոն, Թան դինաստիայի Լիճոուի կառավարիչ։
  • Չորրորդ սերնդի ներկայացուցիչ՝ Պայ Ճըշան, ծառայել է կայսրին։
  • Նախապապ՝ Պայ Ուըն, բժիշկ։
  • Պապ՝ Պայ Խուան, հրամանատար։
  • Հայր՝ Պայ Ծյիկըն, Ցյուճոուի և Սյանճոուի կառավարիչների օգնական։
  • Մայր՝ Յին Չուանչըն։
Պայ Ծյույիի տարիքը և տվյալ պահին իշխող կայսեր անունն ու տարին
տարիքկայսրտարվա անվանումըտարեթիվ
1Թան Թայծոն

(唐代宗)

Տալի 7-րդ տարի772թ․
9Թան Տըծոն

(唐德宗)

Ծիենճոն 1-ին տարի780թ․
13Թան Տըծոն

(唐德宗)

Սինյուեն 1-ին տարի784թ․
14Թան Տըծոն

(唐德宗)

Ճընյուեն 1-ին տարի785թ․
34Թան Շունծոն

(唐順宗)

Յոնճըն 1-ին տարի805թ․
35Թան Սիենծոն

(唐憲宗)

Յուենխը 1-ին տարի806թ․
50Թան Մուծոն

(唐穆宗)

Չանցին 1-ին տարի821թ․
54Թան Ծինծոն

(唐敬宗)

Պաոլի 1-ին տարի825թ․
56Թան Ուընծոն

(唐文宗)

Տախը 1-ին տարի827թ․
65Թան Ուընծոն

(唐文宗)

Քայչըն 1-ին տարի836թ․
70Թան Ուծոն

(唐武宗)

Խուեյչան 1-ին տարի841թ․
75Թան Սյուենծոն

(唐宣宗)

Խուեյչան 6-րդ տարի846թ․

Կենսագրություն

Պայ Ծյույին ծնվել է 772 թվականին Խընան նահանգի Սյինճըն քաղաքում, հետագայում պատերազմով պայմանավորված ընտանիքը տեղափոխվել է Յուեճոն (Ճապոնիայում է), Ցյուճոու (չինարեն՝ 衢州), Ֆուլի (չինարեն՝ 符离), Սիանյան (չինարեն՝ 襄阳), Լուոյան (չինարեն՝ 洛阳), Չանան[7]։ Երիտասարդ տարիքում ընտանիքը սոցիալապես ապահով չի եղել[20],ուստի մոտ գտնվելով հասարակության աղքատ շերտին, լավ է հասկացել հասարակ ժողովրդի կարիքներն ու դժվարությունները։ 787 թվականին Պայ Ծյույին ուղևորվել է Չանան՝ հանդիպելու Կու Քուանին (չինարեն՝ 顾况)։ Կու Քուանը, տեսնելով Պայ Ծյույիին, կատակով ասել է, որ բրինձը թանկացել է, ապրելը բարդացել, հետո տեսնելով Պայ Ծյույիի բանաստեղծությունները, հոգոց հանելով ավելացրել է, որ գրելը հեշտացնում է կյանքը[21]։

799 թվականին Պայ Ծյույին սկսել է մասնակցել գիտական հետազոտությունների։ 800 թվականին հանձնել է կայսերական քննություն, որից անմիջապես հետո մեկնել է հայրենի քաղաք՝ բարեկամներին այցի։ 802 թվականին կայսերական քննությունների ժամանակ ծանոթացել է Յուեն Ճընի (չինարեն՝ 元稹) հետ, որոնք մինչ մահ եղել են մոտ ընկերներ։ 803 թվականին նշանակվել է կայսերական քարտուղարի օգնական[10], բնակություն հաստատել Չանանում[22], որտեղ գրել է «Հրաժեշտ խոտերին» (չինարեն՝ 《賦得古原草送別》)[7], «Արդարադատության հարյուր ուղի» (չինարեն՝ 《百道判》)[7]:

Չանան և վաղ ծառայողական կյանք

Պայ Ծյույիի քարե արձանը Ծիուծիանում (九江)

806 թվականին Պայ Ծյույին թողել է քարտուղարի իր պաշտոնը։ Նույն տարի ապրիլին ֆիզիկական պատրաստության քննություն է տվել և ստանձնել է դասակի հրամանատարի պաշտոնը Ճոուճըում (չինարեն՝ 盩庢, ներկայիս՝ 周至县)[10]։ 807 թվականին նշանակվել է որպես քննիչ կայսերական ամենաբարձր քննությունների ընթացքում, միաժամանակ լինելով քարտուղար Ծյիսիենում (չինարեն՝ 集贤) և Հանլին ակադեմիայի անդամ։ 808 թվականին նշանակվելով կայսեր օգնական ամուսնացել է Յան Րուշըի կրտսեր քրոջ հետ։ 810 թվականին տեղափոխվելով Ծինճաո (չինարեն՝ 京兆) անցել է զինվորականների շարքերը, 811 թվականին մոր վախճանի լուրն իմանալուն պես թողել է աշխատանքն ու վերադարձել Սիակուեյ (չինարեն՝ 下邽): 814 թվականին, երբ վերադարձել է Չանան, նշանակվել է թագաժառանգի օգնական[7]։

Կայսեր օգնական լինելու ժամանակ Պայ Ծյույին կարծել է, որ լավ ու իրական պաշտոնյան պետք է լինի անկեղծ ու համարձակ, ուստի հաճախ նամակներ է գրել քաղաքական հարցերի շուրջ, ինչպես նաև մեծաթիվ բանաստեղծություններ է գրել, որոնք արտացոլում են հասարակության սոցիալական կյանքը, այս է պատճառը, որ շատ պաշտոնայներ չեն համակրել Պայ Ծյույիին[10], ով չի վախեցել կայսեր սխալները բացահայտ բարձրաձայնելուց[23]։ Քանի որ Պայ Ծյույիի նամակները շատ ուղիղ ու անմիջական էին, կայսր Սիենծոնն (չինարեն՝ 宪宗) իր դժգոհությունն է հայտնել Լի Ծիանին (չինարեն՝ 李绛) ասելով, որ Պայ Ծյույիին ինքն է ընտրել այդ պաշտոնի համար, բայց այլևս չի կարողանում հանդուրժել նրա անմիջականությունը, ի պատասխան՝ Լի Ծիանը համոզել է կայսրին լինել ավելի բաց քննադատությունների համար՝ նշելով, որ Պայ Ծյույիի անմիջականությունը խոսում է նրա հավատարմության մասին[10]։ Այս շրջանում գրված բանաստեղծությունների թվին են դասվում «Ցը Լինը» (策林)[7]:3436, «Հավերժ վիշտը» (長恨歌)[7]:659, «Ցինի պոեզիան» (秦中吟)[7]:80, «Նոր յուեֆու» (新樂府)[7]:136, «Գրում եմ, քանի որ մտքերիս մեջ եմ» (自吟拙什因有所懷)[7]:331։

Ծիանճոու և պաշտոնաթողություն

Յիչանի Սանյոու քարանձավում երեք պոետները, ձախ կողմում ՝ Պայ Սինծիենը, մեջտեղում՝ Պայ Ծյույին, աջ կողմում՝ Յուեն Ճընը

815 թվականին սպանվում է Ու Յուենհընը (չինարեն՝ 武元衡), Պայ Ծյույին դիմում է կայսերը՝ փնտրելու և գտնելու մարդասպանին, որն իր պարտականություններին չէր համապատասխանում։ Այս դեպքից հետո Պայ Ծյույիին կրկին քննադատել են․ մայրը մահացել էր՝ ընկնելով ջրհորը ծաղիկներին նայելիս, որից ելնելով գրել է «Հիանալը ծաղիկներով» (չինարեն՝ 赏花) և «Նոր ջրհորը» (չինարեն՝ 新井) բանաստեղծությունները։ Բազում քննադատություններից հետո նրան ուղարկել են Ծիանճոու (Ներկայիս՝ Ծիանսի նահանգ, Ծիոծիան (九江) քաղաք) ռազմական գործերով զբաղվելու[10]։ 818 թվականի ձմռանը նշանակվել է Ճոնճոուի կառավարիչ (Ներկայիս՝ Չոնցին քաղաք), 819 թվականին արդեն անցել է գործի։ 820 թվականի ամռանը վերադարձել է Չանան[7]։

Քանի որ Պայ Ծյույիի մայրը մահացել էր ծաղիկներին նայելիս ջրհորն ընկնելու հետևանքով, Պայ Ծյույին բազում բանաստեղծություններ է գրել ծաղիկների մասին, ըստ Սոն դինաստիայի գրառումների՝ բանաստեղծությունները գրվել են մոտավորապես 806 թվականին (սյինծիան (新井) բանաստեղծությունները չեն հասել մեր օրեր), իսկ Պայ Ծյույիի մայրը մահացել էր այս բանաստեղծությունները գրվելուց հինգ տարի անց[24]։ Նրա պաշտոնի իջեցման հիմնական պատճառը, հավանաբար, կապված էր այն բանի հետ, որ նա վիրավորել էր իշխանություններին՝ երգիծական գործեր գրելով[25]։ Ծիանճոու տեղափոխվելը եղավ Պայ Ծյույիի կյանքի շրջադարձային կետը, մինչ գնալն այստեղ նա նպատակ ուներ նպաստելու երկրի տնտեսական զարգացմանը և հույս ուներ օգուտ տալ իր երկրի ժողովրդին, սակայն տեղափոխվելուց հետո նա դարձավ ավելի ինքնապարփակ, չնայած նրան, որ դեռ հոգում ցավում էր ժողովրդի համար[22]։ Ծիանճոուում ոչ մի հաջողության չհասնելով՝ գնացել է Լուշան լեռ (չինարեն՝ 庐山) և այնտեղ բնակություն հաստատել, ծանոթացել է տեղի մի բուդդայական վանականի հետ և ընկերացել[10]։

818 թվականին Պայ Ծյույիի կրտսեր եղբայր՝ Պայ Սինծիենը (չինարեն՝ 白行简, Թան դինաստիայի չին գրող ու բանաստեղծ) գնացել է Ծիանճոու՝ հանդիպելու եղբորը։ Պայ Ծյույին Ճոնճոուում նահանգապետ էր, մի օր, երբ Պայ Սինծիենի հետ նավարկում էին, հանդիպել են Յուեն ճընին ու երեքով միասին ճանապարհորդել մինչև Սանյոու կոչվող քարանձավ (չինարեն՝ 三游洞)։ Ճընճոուում ծառայելու ընթացքում Պայ Ծյույին ծաղիկներ է տնկել քաղաքի արևելյան բլրի լանջին և այդ վայրը կոչել «Արևելյան լանջ» (东坡)[7]։

Այս տարիներին գրված ստեղծագործություններից են՝ «Լի Դուի բանաստեղծությունների ժողովածուն կարդալուց հետո» (读李杜诗集因题卷后)[7]:956, «Նամակ Յուեն Ճընին» (与元九书)[7]:2789, «Այց Թաո Կոնի հին նստավայր» (访陶公旧宅并序)[7]:362, «Բանաստեղծություններս հավաքեցի 15 հատորի մեջ և ներկայացրեցի Յուեն Ծիոյին և Լի 20-րդին՝ հատորի վերջում պիեսը գրելու համար» (编集拙诗成一十五卷因题卷末戏赠元九、李二十)[7]:1053, «Պիպան» (琵琶行)[7]:685, «Տալինի տաճարում» (游大林寺序)[7]:2755, «Հուշեր տանից» (草堂記)[7]:2736, «Վեյի գիրքը» (與微之書)[7]:2814, «Լի Պայի գերեզմանը» (李白墓)[7]:1099、«Սանյոու քարանձավը» (三遊洞序)[7]:2753։

Սուճոուում և Հանճոուում քաղաքական նվաճումներ

Պայ Ծյույիի արձանը Պայկոն տաճարում, Սուճոու
Սուճոու, Պայկոն տաճար
Պայ Ծյույիի գերեզմանը, Լուոյան, Լոնմըն

820 թվականի ձմռանը նշանակվել է նոր պաշտոնի՝ կայսերական հրամանագրերի պահապան։ 821 թվականին Չաոսանի պաշտոնյաները սկսել էին կրել մուգ կարմիր պալատական հագուստներ (այս հանդերձանքը թույլատրվում էր կրել միայն բարձրաստիճան պաշտոնյաներին)[26], Պայ Ծյույին պատասխանատու էր հրամանագրեր կազմելու և կառավարության գործերի վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։ 822 թվականին Պայ Ծյույին գրել է մի աշխատություն, որտեղ քննության էր առնում Խըպեյի (河北, գտնվում է Չինաստանի հյուսիսային հատվածում) ռազմական գործերը, հուլիսին նշանակվել է Խանճոուի (杭州) կառավարիչ, իսկ հոկտեմբերին արդեն ստանձնել է իր պարտականությունները։ Իր պաշտոնավարության ընթացքում հասել է այնպիսի ձեռքբերումների, ինչպիսիք են՝ Սիխու լճի (西湖) ամբարտակի կառուցումը։ 824 թվականի մայիսին նա Արևելյան մայրաքաղաքում (իրար հաջորդող դինաստիաների մայրաքաղաքները գտնվում էին սկզբնական մայրաքաղաքից դեպի արևելք) նշանակվել է թագաժառանգ Ծուո Շուծըի (左庶子) ուսուցիչ, իսկ աշնանը ժամանել է Լուոյան և տուն գնել։ 825 թվականին նշանակվել է Սուճոուի (苏州) կառավարիչ, որտեղ հասել է մայիսին։ 826 թվականին հիվանդ լինելու պատճառով թողել է է ծառայությունը, իսկ ավելի ուշ Լյու Յուսիի (չինարեն՝ 刘禹锡, 772-842թթ, չին պոետ) հետ մեկնել է Յանճոու (扬州) և Չուճոու (楚州)[7]։

Երբ Պայ Ծյույին Հանճոուում (杭州) կառավարիչ էր, նկատել է, որ Հանճոուում կային վեց հին ու չօգտագործվող ջրհոր, ուստի նա կազմակերպել է ջրհորների վերանորոգման աշխատանքները՝ Հանճոուի բնակիչների խմելու ջրի խնդիրը լուծելու համար։ Նաև տեսնելով Սիխու լճի հեղեղումներն ու գյուղատնտեական հողերը ոռոգելու խնդիրը, լճի ջուրը պահպանելու համար կառուցել են ամբարտակներ՝ ոռոգումը հեշտացնելու և երաշտի պատճառած վնասը մեղմելու համար[23], ընթացքում գրել է «Նշումներ Սիխու լճի մասին»-ը (钱塘湖石记), որտեղ նա խոսում է լճի ջրի կառավարման մեթոդների ու նախազգուշական միջոցների մասին, դրանք քանդակել է քարին ու տեղադրել լճի ափին, որպեսզի ապագա սերունդները նույնպես իմանան։ Այս գործը մեծ ազդեցություն է ունեցել Հանճոուի լճի ջրի հետագա կառավարման վրա[27]։ Պաշտոնը թողնելուց առաջ Պայ Ծյույին թողել է որոշակի գումար՝ ֆոնդ պետական գանձարանում, որի նպատակն էր հեշտացնել պաշտոնյաների աշխատավարձերի շրջանառությունը, որոնք հետագայում կառավարելու էին Հանճոուն։ Այս ֆոնդը գործել է մինչև Հուան Չաոյի (黄巢) ապստամբությունը (875-884թթ)։ Երբ Հուան Չաոն հասել է Հանճոու, շատ փաստաթղթեր այրվել են և կորել, իսկ ֆոնդն անհետացել է[28]։

Այժմ Սիխու լճում կա մի ամբարտակ, որի երկու կողմերում ուռիներ են տնկած, ոմանք սխալմամբ կարծում են, որ դա Պայ Ծյույիի ժամանակ կառուցված ամբարտակն է, և այն կոչվում են Պայկոնտի (白公堤): Իրականում, այս ամբարտակը գոյություն է ունեցել նախքան Պայ Ծյույիի գնալը Հանճոու և կոչվել է «Պայշատի» (白沙堤), այս անվանումը կարելի է տեսնել Պայ Ծյույիի բանաստեղծություններում[22]։

Երբ Պայ Ծյույին Հանճոուում էր, Յուեն Ճընը (元稹, 779-831 թվականներ, չին գրող ու բանաստեղծ) տեղափոխվել է արևելյան Ճըծիան՝ որպես կառավարիչ։ Քանի որ Արևելյան Ճըծիանն ու Հանճոուն այնքան էլ հեռու չէին միմյանցից, նրանք բազմաթիվ նամակներ ու բանաստեղծություններ են ուղարկել իրար։ Երբ Պայ Ծյույին հեռացել է Հանճոուից իր պաշտոնավարման ավարտին, Յուեն Ճընը խնդրել է Պայ Ծյույիին հավաքել իր բոլոր գործերը «Պայի Չանցինի ժողովածուի» հիսուն հատորների մեջ։

Սուճոուն (苏州) կառավարելու ընթացքում, որպեսզի հեշտացվի տեղի ջրային ու ցամաքային փոխադրումները, փորվել է յոթ մղոն երկարությամբ գետ, որը սկսվել է արևմուտքում գտնվող Խուցիուից (虎丘) և ավարտվել արևելքում գտնվող Չանմընով (阊门)։ Գետի հյուսիսում կառուցվել է ճանապարհ, որը կոչվել է «Յոթ մղոնանոց Շանթան» (七里山塘), կարճ անվանել են նաև «Շանթան ճանապարհ» (山塘街)։

Ստեղծագործությունների օրինակներ՝ «Աշտարակից նայելով փնտրում եմ հյուրերիս» (江楼夕望招客)[7]:1373, «Սառը տաղավար» (冷泉亭記)[7]:2764, «Նշումներ Սիխու լճի մասին» (钱塘湖石记)[7]:3668, «Գինին ու երգը» (對酒吟)[7]:1639։

Լուոյան և հետագա կյանք

827 թվականին Պայ Ծյույին գնացել է Չանան՝ որպես քարտուղար-վերահսկիչ, և սկսել է կրել մանուշակագույն պալատական ​​հագուստ (երրորդ և բարձր կարգի պաշտոնյաների օգտագործած գույնը)։ 828 թվականին աշխատել է դատական գործերի նախարարությունում։ 829 թվականի գարնանը, հիվանդության պատճառով թողել է աշխատանքը և վերադարձել Լուոյան։ 830 թվականի դեկտեմբերին նշանակվել է Խընանի կառավրիչ։ 831 թվականին մահացել է Յուենճընը։ 832 թվականին Յուենների ընտանիքը Պայ Ծյույիին տվել է 700.000 յուեն Յուեն Ճընի գերեզմանաքարին մակագրություն թողնելու համար, Պայ Ծյույին գումարն ամբողջությամբ նվիրաբերել է Սիանշան լեռան (香山) վրա գտնվող տաճարին։ 833 թվականին հիվանդության պատճառով թողել է Խընանի կառավարչի պաշտոնը, և կրկին անցել թագաժառանգի ուսուցչության գործին։ 835 թվականին, նշանակվել է Թոնճոուի (同州) կառավարիչ, սակայն հրաժարվել է ստանձնել պաշտոնը, մնացել է Լուոյանում։ 839 թվականի հոկտեմբերին խելագարվել է։ 841 թվականին հեռացրել են արքայազնի ուսուցչի պաշտոնից։ 842 թվականին հրաժարվել է դատական գործեր վարելուց։ 846 թվականի օգոստոսին մահացել է[7] և թաղվել Լոնմընում (龙门)[8]։

Պայ Ծյույին իր կյանքի վերջին տարիներն անց է կացրել Լուոյանում, հաճախ է հանդիպել Լյու Յուսիին (刘禹锡) և շրջել Լոնմընով։ 845 թվականին, երբ Պայ Ծյույին 74 տարեկան էր, գնում է «Յոթ ծերերի հանդիպմանը» (չինարեն՝ 七老会), խնջույքին մասնակցում էին Պայ Ծյույիի 70 տարինն անց ընկերները, որոնց թվում էին՝ Խու Կաոն (胡杲), Ծյի Ծիաոն (吉皎), Լիու Ճընը (刘真), Ճըն Ծիուն (郑据), Լու Ճընը (卢贞), Ճան Խունը (张浑) և ինքը՝ Պայ Ծյույին, նույն տարվա ամռանը նրանց խմբին միացավ Լի Յուենը (李元)[7]։ Ծերության տարիներին հավատում էր բուդդայականությանը և հաճախ էր լինում Սիանշանի տաճարում, այստեղից էլ եկել է «Սիանշան լեռան գիտնական» մականունը, Պայ Ծյույին վանական Րումանի (如满) աշակերտն էր[29]։

Իր փիլիսոփայությունը, թե «աղքատ մարդիկ հոգ են տանում միայն իրենք իրենց մասին», ի հայտ է եկել կյանքի վերջին տարիներին։ 844 թվականին 73-ամյա Պայ Ծյույին վճարում է Լոնմընի տարածքում ժայռոտ լողափերի պեղումների համար, որոնք խոչընդոտում էին նավով զբոսնելուն։ Աշխատանքն ավարտին հասցնելուց հետո գրում է բանաստեղծություն՝ ի հիշատակ այդ իրադարձության, որը նաև արտացոլում է իր տեսակետը՝ «մեծ գործեր անելու և աշխարհին օգուտ տալու»[30]։

Ստեղծագործությունների օրինակներ՝ «23 նախաբան ուղղված Խըուեյին» (和微之诗二十三首序)[7]:1463, «Չըշան» (池上篇并序)[7]:3705, «Յուենների գերեզմանաքարի մակագրությունը» (唐故武昌军节度处置等使正议大夫检校户部尚书鄂州刺史兼御史大夫赐紫金鱼袋赠尚书右仆射河南元公墓志铭并序)[7]:3735, «Սիանշան լեռան վրա գտնվող տաճարի վերանորոգումը» (修香山寺记)[7]:3689, «Հարբած պարոնի նշումները» (醉吟先生传)[7]:3782, «Անհնար է չերգել» (不能忘情吟)[7]:3810, «Երազանք» (贈夢得)[7]:2477, «Կուանխըի գովաբանությունը» (佛光和尚真赞)[7]:3814, «Լոնմմընի լողափերում» (开龙门八节石滩诗二首并序)[7]:2550, «Պայի ժողովածուի ամփոփում» (白氏集后记)[7]:3916։

Երեխաներ

Պայ Ծյույին ունեցել է երեք երեխա՝ երկու աղջիկ և մեկ տղա, նաև մեծացրել է իր եղբոր՝ Պայ Յոուուընի (白幼文) որդուն՝ Պայ Ծինշոուին (白景受)։ Մեծ դուստրը վաղ է մահացել, նրան նվիրված բանաստեղծություններն են՝ «Մեկ տարեկան Ծինլուանը» (չինարեն՝ 金銮子晬日) և «երկու բանաստեղծություն՝ ի հիշատակ Ծինլուանի» (չինարեն՝ 念金銮子两首)։ Կրտսեր դուստր Ա Լուոն ամուսնացել է Թան Հոնմոյի հետ և ունեցել մի դուստր և մի որդի, սակայն երիտասարդ ամուսնու մահից հետո նա վերադառնում է հոր տուն։ Պայ Ծյույին նրա համար գրել է «Իմ թռչնակ» բանաստեղծությունը, մյուս երեխաների համար գրել է նաև տոնական ու ուրախ աշխատանքներ, ինչպիսիք են՝ «Սի Թանի թոռ մեկ ամսեկաան է» (小岁日喜谈氏外孙女孩满月) ստեղծագործությունը և《谈氏外孙生三日喜是男偶吟成篇兼戏呈梦得》-ը։ Երրորդ զավակ Պայ Ացուեյը (白阿崔) ևս վաղ է մահացել, նրան նվիրված գործերն են «Ա Ցուեյը» (阿崔), «Լացը» (哭崔儿) և «Քեռին և Ցուեյարի կորուստը» (初丧崔儿报微之晦叔)։ Պայ Ծինշոուն սկզբում ծառայել է Մընխուայում (孟怀), ապա միացել Ճընճոուի բանակին (郑州)[31]։

Նվաճումներ գրականության ոլորտում

Պայ Ծյույիի և Յուեն Ճընի անունները նույնչափ հայտնի են, նրանք երկուսով ճանաչում ունեն նաև որպես «Յուենպայ»։ Պայ Ծյույին Տու Ֆուից հետո չին գրականության ռեալիզմի խոշորագույն դեմքն է[32]։ Նա խմբագրել է իր «Պայի չանցին ժողովածուն» (չինարեն՝ 白氏长庆集)՝ բաղկացած 75 հատորից[33], որից պահպանվել են 71-ը[7]։ Պայ Ծյույին անչափ շատ էր հետաքրքրված գրականությունով, երիտասարդ տարիներին ջանասիրաբար սովորել է, սովորել է այնքան, որ նույնիսկ վնաս է հասցրել առողջությանը[25]։ Իրեն համարել է պոեզիայի սիրահար․ ողջ հոգով նվիրված էր գրականությանը[34]։

Ի տարբերություն բանաստեղծների մեծամասնության, Պայ Ծյույիի ստեղծագործությունները հայտնի էին արդեն իր կենդանության օրոք և լայնորեն տարածվել են տարբեր վայրերում և հասարակության բոլոր խավերի շրջանականերում[25][35]։ Թան դինաստիայի ժամանակաշրջանում մյուս բանաստեղծների համեմատությամբ ամենաշատը շրջանառվել են իր գործերը[33][36], որոնք տարածված են եղել նաև Ճապոնիայում, Սինլոոում (新羅) և այլուր։ Պայ Ծյույիի ստեղծագործությունների ժողովածուն մեծ ազդեցություն է ունեցել ճապոնական գրականության վրա[37]։

Պայ Ծյույիի պոեզիայի շուրջ

Պայ Ծյույին կարծում էր, որ գրականությունը գործիք է՝ փոխանցելու սեփական փիլիսոփայությունը (道)։ Իր կյանքից ելնելով՝ փիլիսոփայությունը բաժանում էր երկու տեսակի՝ «բարեգործության» և«ինքնակատարելման»։ Ինքն իր բանաստեղծությունները բաժանում էր չորս խմբի՝ այլաբանական (երգիծական), հանգստի ժամանակ ծնված, տխուր և իրավական ստեղծագործությունների։ Պայ Ծյույին հատկապես կարևորել է երկու տեսակի աշխատանքներ, առաջինը այլաբանական (երգիծական) բանաստեղծությունն է, որի նպատակն է ուղղորդումը, իսկ երկրորդը հանգստի ժամանակ գրված բանաստեղծությունն է, որը թույլ է տալիս արտահայտել հոգում եղածը։ Պայ Ծյույին ասում էր, որ հոդվածները ընթացիկ իրադարձությունների մասին են, իսկ երգերն ու բանաստեղծությունները իրականության մասին[25]։ Խու Շըն (չինարեն՝ 胡适) ամփոփելով Պայ Ծյույիի հիմնական գաղափարները, գրում է՝ «Գրականությունը կյանքի համար է, այն հասարակությանն օգնող, մարդկային կյանքը բարելավող զենք է, գրականություն գրելիս ամենակարևոր քայլն անդրադառնալն է քաղաքական գործընթացներին, կամ ամենաքիչը գոնե կարողանալ փոխանցել մարդկային հույզերը, եթե հնարավոր չէ հաջողել այս երկուսից որևէ մեկը, ապա քամին խաղում է ծաղիկների ու խոտերի հետ»[38]։ Պայ Ծյույիի և Յուեն Ճընի գաղափարները համընկնում էին իրար։ Նրանց ստեղծագործությունների վրա մեծ ազդեցություն են թողել Չըն Ծիանի (չինարեն՝ 陈子昂), Լի Պայի և Տու Ֆուի գործերը[38][39][40]։

Լիո Տածիեն (չինարեն՝ 刘大杰) ուսումնասիրելով Պայ Ծյույիի աշխատանքները՝ գրել է․ «Պայ Ծյույին քաջություն է ունեցել քննադատելու և ճիշտ գնահատական է տվել իրադարձություններին»[41]։ Այսպիսով ըստ Պայ Ծյույիի՝ պոեզիան գրվում էր կամ քաղաքական դրությունից ելնելով, կամ էլ մարդկային զգացմունքներն արտացոլելու համար, ուստի Լիո Տածիեն կարծում էր, որ Պայ Ծյույիի պոեզիայի թեորիան թերի է[42][43]։ Պայ Ծյույին հակասական գնահատականներ էր տալիս իրեն նախորդող պոետներին՝ իր պոեզիայի թեորիային հետևելու պատճառով։ Հակասությունների կարելի է հանդիպել «Նամակ Յուեն Ճընին» (与元九书) ստեղծագործության մեջ[44]։

Պոեզիա

Պայ Ծյույիի ստեղծագործություններից պահպանվել են մոտ 3000-ը, Թան դինաստիայի ժամանակաշրջանի ամենաշատ պահպանված ստեղծագործություններն են[45]։

Այլաբանական բանաստեղծություն

Պայ Ծյույին մեծ նշանակություն էր տալիս այլաբանական պոեզիային, և նրա ստեղծագործական նպատակն էր օգտագործել պոեզիան՝ բացահայտելու գործող քաղաքականության թերությունները[25]։ Նմանատիպ բանաստեղծություններ են «Ցինի պոեզիան», «Նոր յուեֆուն» և այլն, հասարակական շատ խնդիրներ որոշ չափով արտացոլվել են չին դասական պոեզիայում[22][32]

秦中吟‧買花

帝城春欲暮,喧喧車馬度。共道牡丹時,相隨買花去。貴賤無常價,酬直看花數:灼灼百朵紅,戔戔五束素。上張幄幕庇,旁織笆籬護。水灑復泥封,移來色如故。家家習為俗,人人迷不悟。有一田舍翁,偶來買花處。低頭獨長嘆,此嘆無人諭:一叢深色花,十戶中人賦!

«Ցինի պոեզիան» (秦中吟) գրվել է, երբ Պայ Ծյույին եղել է Չանանում և ականատես եղել բազմաթիվ անարդարությունների[46]։ Այս բանաստեղծությունները մեկ առ մեկ և՛ արտացոլում են իր ժամանակների սոցիալական խնդիրները, և՛ ներկայացնում են Պայ Ծյույիի տեսակետը տարբեր հարցերի վերաբերյալ[22]։ Պայ Ծյույին գրել է այլաբանական բանաստեղծություններ, քանի որ ոգեշնչված է եղել Տու Ֆուի ստեղծագործություններով, կարելի է կարծել, որ Տուֆուի հետևյալ գրածն է հենց ազդեցություն թողել Պայ Ծյույիի աշխատանքների վրա, այն է՝ «Հարուստների դարպասներից գալիս է մսի ու գինու հոտ, իսկ ճանապարհներին սառածների ոսկորներ են»[38]։ «Ծաղիկներ գնելը» (買花) բանաստեղծության մեջ պատկերվում է իրենց օրերի հասարակության հարուստների և աղքատների միջև եղած անջրպետը։ Վերջին նախադասություններում օգտագործվում են հակադրություններ՝ ծաղիկ գնողներին ծաղրելու համար, և միաժամանակ ցույց տալիս բանաստեղծի համակրանքը աղքատների հանդեպ[22]։

賣炭翁 苦宮市也

賣炭翁,伐薪燒炭南山中,滿面塵灰烟火色,兩鬢蒼蒼十指黑。賣炭得錢何所營,身上衣裳口中食,可憐身上衣正單,心憂炭價願天寒。夜來城外一尺雪,曉駕炭車輾冰轍,牛困人飢日已高,市南門外泥中歇。翩翩兩騎來是誰,黃衣使者白衫兒,手把文書口稱勅,迴車叱牛牽向北。一車炭重千餘斤,宮使驅將惜不得,半疋紅紗一丈綾,繫向牛頭充炭直。

Պայ Ծյույին հույս ուներ պոեզիայի օգնությամբ ցույց տալու քաղաքական դաշտի թերի կողմերը[25],«Նոր յուեֆուն» (新樂府)՝ գրված կայսրերի, նախարարների, ժողովրդի համար,կարելի է ասել, որ Պայ Ծյույիի պոեզիայի թեորիայի ներկայացումն է։ «Նոր յուեֆուն» (新樂府) գրվել է Յուենխըի չորրորդ տարում, գրված է հետևյալ ձևով՝ ամենասկզբում ներկայացվում է թեման, վերջում ընդգծվում է ստեղծագործության գրվելու նպատակը կամ այն միտքը, որը դրվել է ստեղծագործության մեջ, լեզուն պարզ է, ամեն բան ասվում է շատ ուղիղ, քանի որ հեշտ է հիշել, շատ հաճախ դարձել են երգեր[47]։ Նման հաջող ստեղծագործություն գրելու համար Պայ Ծյույին օգտվել է բանահյուսական գրականությունից[38]։ Այնուամենայնիվ, «Նոր յուեֆուն» թերանում է իր պատկերային համակարգում։ Խու Շըն (չինարեն՝ 胡适, 1891-1962թթ, չին գրող, փիլիսոփա, քաղաքական գործիչ) կարծում էր, որ «Նոր Յուեֆու»-ի մեջ Պայ Ծյույիի «աշխարհընկալումն ու հանճարը միաձուլվում են իրար»[38]։ Այնուամենայնիվ, Խու Շըն նաև կարծում էր, որ «Նոր Յուեֆու»-ում լավ ու վատ գլուխները տարանջատված չեն իրարից, հիսուն մասերից լավագույններն են՝ «Շանյանի ալեհեր բնակիչները» (上阳白发人), «Սինֆընի ծերունին» (新丰折臂翁), «Տաոճոուի ժողովուրդը» (道州民), «Մարդը Ֆուրոնից» (缚戎人), «Արևմտյան Լիան օպերան» (西凉伎), «Ծեր ածխավաճառը» (卖炭翁), «Աղավաճառ կինը» (盐商妇)[48]։

«Ծեր ածխավաճառը» (卖炭翁) բանաստեղծությունը նկարագրում է «դառը պալատական շուկան»՝ կայսերական արքունիքի շուկան, որտեղ հասարակ մարդկանց ունեցվածքը կողոպտվում էր արքունիքի կողմից, առաջին վեց նախադասությունները վառ կերպով պատկերում են գլխավոր հերոսի տարիքը, զբաղմունքը և ածուխ պատրաստելու ծանր աշխատանքը։ «Խեղճ» բառի ընտրությամբ հեղինակը փորձում է մեզ ավելի մոտ կանգնեցնել ծերունու բարդ կյանքին, «գոռալ», «քաշքշել» բառերով ընթերցողին է տրվում պատկերացումը ներքինիի ամբարտավանության մասին, վերջին չորս նախադասություններում ասվում է առք ու վաճառք, և ի վերջո, պալատական շուկայի ողջ էությունը թալանն էր, չէ՞ որ «կես կտոր կարմիր շղարշի և երեք մետր մետաքսի» գինը գրեթե հավասար էր 500կգ ածուխին[22]։

Հանգստի ժամանակ ծնված պոեզիա

Հանգստի ժամանակ գրված բանաստեղծությունները Պայ Ծյույին գրել է, երբ մենակ է եղել կամ երբ հիվանդ։ Այս տեսակ բանաստեղծությունները նա բարձր էր գնահատում, քանի որ սրանց մեջ տեղ էին գտնում իր սեփական մտահոգությունները, որոնց նա ավելի քիչ էր կարևորում, քան ժողովրդինը[25]։ Հանգստի պոեզիայի բնագրի օրինակ՝

自吟拙什因有所懷

懶病每多暇,暇來何所為?未能拋筆硯,時作一篇詩。詩成淡無味,多被眾人嗤。上怪落聲韻,下嫌拙言詞。時時自吟詠,吟罷有所思。蘇州及彭澤,與我不同時。此外復誰愛,唯有元微之。謫向江陵府,三年作判司。相去二千里,詩成遠不知。

Բանաստեղծությունն արտացոլում է այն իրավիճակը, որում Պայ Ծյույին գրել է բանաստեղծությունը, և իր մեկնաբանությունները սեփական ստեղծագործությունների վերաբերյալ։ Այստեղ պատկերվում են այն բանաստեղծները, որոնցով հիանում էր Պայ Ծյույին (Թաո Ցիեն (չինարեն՝ 陶潜, 365-427թթ․), Ուեյ Յինու(չինարեն՝ 韦应物, 738-832թթ․)), ինչպես նաև գրված է իր և Յուեն Ճընի ընկերության մասին։

Տխուր (զգացմունքային) պոեզիա

Տխուր պոեզիան գրված է հեղինակի զգացմունքներից ու հույզերից ելնելով, Պայ Ծյույիի ամենահայտնի տխուր պոեմներն են՝ «Հավերժ վիշտը» (长恨歌) և «Պիպան» (琵琶行)։

«Հավերժ վիշտը» սիրային հուզիչ պատմություն է, որտեղ իրար են միախառնվում պատմական իրադարձություններն ու արվեստը՝ գրված հեղինակային յուրահատուկ ձեռագրով։ Առաջին կեսում կարելի է բախվել չոր ու կոպիտ իրականությանը, իսկ երկրորդ մասում՝ հորինված պատմությունների և հեքիաթային աշխարհի։ Ամբողջ բանաստեղծությունն աչքի է ընկնում իր գեղեցիկ լեզվով ու հնչերանգով, քնարերգությունն ու պատմությունը մեկ ընդհանուր են, որով էլ պայմանավորված է աշխատանքի բարձր գեղագիտական արժեքը։ «Թե լինել թռչուն, ապա ճախրել երկնքում քեզ հետ միայն, թե լինել տունկ, ապա արմատներ գցել միայն քեզ հետ» նախադասությունը նկարագրում է այն մեծ սերը, որով իրար են կապված տղամարդն ու կինը։ Պայ Ծյույին Հին Չինաստանում հայտնի է եղել որպես բանաստեղծ, որի սիրային ստեղծագործությունները լավագույնն են համարվել։ Պայ Ծյույին ինքն է այս բանաստեղծությունը դասել «զգացմունքային» բանաստեղծությունների շարքին։ Հին ժամանակներում կարծել են, որ սա Թան Սյուենծոնի (չինարեն՝ 唐玄宗, 712-756 թթ․ Թան դինաստիայի կայսր) և Յան Կուեյֆեյի (չինարեն՝ 杨贵妃, Թան Սյունծոնի հարճը, Չինաստանի չորս գեղեցկուհիներից մեկը) սիրո պատմությունն է[49]։ Բանաստեղծության մեջ կան բազում պատմական կերպարներ ( Հան դինաստիայի կայսր Ուն (汉武帝) և տիկին Լին[50], Ուեյ Ծըֆուն (衛子夫)[51], կայսրուհի Չընը (陳皇后)[52] և այլք),հնարավոր է, որ բանաստեղծությունը գրվել է «Մու Լիենը փրկում է իր մորը» (目连救母变文) և «Երջանիկ թագավորի ճակատագիրը» (欢喜国王缘) ստեղծագործությունների ազդեցությամբ[53]։ «Հավերժ վիշտը» Պայ Ծյույիի ամենաշատը տարածում գտած ստեղծագործությունն է։ Իր կենդանության օրոք Պայ Ծյույիի այս գործն արդեն իսկ բավականաչափ հայտնի էր[25], այն լայնորեն տարածում է գտել բնակչության շրջանում հազարամյակներ շարունակ և ազդել է հետագա շատ ու շատ աշխատությունների վրա (ինչպես օրինակ՝ Յուեն դինաստիայի Ուան Պատույի «Բալլադ Թիենպաոյի մասին» (天宝遗事诸宫调), Պայ Փուի (չինարեն՝ 白朴,1226-1306թթ․, չին դրամատուրգ և պոետ) «Աշնանային գիշեր ու անձրև» (唐明皇秋夜梧桐雨) դրաման, Ցին դինաստիայի Հոն Շընի (չինարեն՝ 洪升, 1645-1704 թթ․, չին դրամատուրգ ու պոետ) «Հավերժական կյանքի պալատը» (长生殿)[54], ժամանակակից դրամատուրգ Ծըն Յոնյիի (曾永义) «Հարճ Յանի երազը»[55] և այլն), Պայ Ծյույիի ստեղծագործություններն ազդեցություն են թողել անգամ ճապոնացի հեղինակների վրա («Հեքիաթ Գենձիի մասին» (源氏物语)[56], «Նշումներ» (枕草子, ճապոնական գրականության գլուխգործոցներից)[57] և այլն)։

«Հավերժ վիշտը» ստեղծագործության վերաբերյալ անցյալում եղել են բազմաթիվ մեկնաբանություններ ու բանավեճեր, նախ քանի որ բանաստեղծությունը ժողովրդական է և այստեղ շոշափվում է շատ տխուր թեմա, նաև այն բանի պատճառով, որ Պայ Ծյույին ամբողջությամբ չի բացահայտել ստեղծագործության գլխավոր միտքը։ Այսպիսով՝ Ճան Ծիեն (张戒), Ճոու Ծըճըն (周紫芝), Ճան Ծուլիենը (张祖廉) և այլք կարծում էին, որ «Հավերժ վիշտը» գռեհիկ ու անլուրջ սիրո պատմություն է։ Շըն Քուոն (沈括), Ֆան Ուընը (范温), Ճան Ծիեն (张戒), Յան Շընը (杨慎) և Ճաո Յին (赵翼) կարծում էին, որ «Հավերժ վշտում» տեղ գտած սիրո պատմությունն ամենևին Թան Սյուենծոնի և Յան Կուեյֆեյի մասին չէ։ Իսկ Ճաո Յին (չինարեն՝ 赵翼, 1727-1814 թթ․, չին պատմաբան, պոետ) և Ուան Կուոուեյը (չինարեն՝ 王国维, 1877-1927թթ․, չին պատմաբան, բանասեր) միայն դրական կարծիքներ են հայտնել բանաստեղծության շուրջ[58]։

Պայ Ծյույին մի անգամ ասել է «Այսօր ծառաների բանաստեղծությունները գնահատված են մարդկանց կողմից, իսկ «Հավերժ վիշտը» շատ ավելի քչերին է տպավորում, բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում ավելի կգնահատվի «Հավերժ վիշտը» և ոչ թե ծառաների գրածները»[25], գրել է նաև, որ վշտի ու սիրո զգացումն անցողիկ են, իսկ Ցինի մեղեդիները՝ կայուն ու մշտական[59], այս տողերից ելնելով Չըն Յինքըն (陈寅恪) կարծում էր, որ Պայ Ծյույին իր «Հավերժ վիշտը» համարում էր գլուխգործոց[60]։

Մաո Ծըտոնի նամակը և Պայ Ծյույիի «Պիպան»

«Պիպան» պատկերում է Ծիանճոուում Պայ Ծյույիի միայնության զգացումը, մի անգամ, երբ Յանցզի է ճանապարհել իր հյուրերին, լսել է, թե ինչպես է մի կին Չանանից պիպա նվագում ու թե ինչպես է հեռվից հնչող այդ երաժշտությունն իրեն նախազգուշացնում, որ իրեն պաշտոնազրկելու են։ «Պիպա» ստեղծագործության մեջ նկարագրվում է կնոջ կյանքը մայրաքաղաքում, տխուր պատմություններն ու հեռանալը մայրաքաղաքից, և ինչպես ասվում է հենց ստեղծագործության մեջ՝ «Մենք երկուսս էլ դժբախտ ենք և հենց դժբախտությունն է կապում մեզ, ա՛խ, ինչու՞ մենք երբեք ծանոթ չենք եղել»[22][61]։ «Պիպան» նաև պիպա երզաժշտական գործիքի ձայնի գեղեցկության մասին է, որը ստիպում է մարդկանց խորասուզվել երաժշտության ու իրենց զգացմունքների մեջ[61]։

«Պիպան» և «Հավերժ վիշտը» համարվում են համարժեք գլուխգործոցներ[7], այնուամենայնիվ, Խու Շըն (胡适) կարծում էր, որ «Պիպան» ավելի հաջողված է, քան «Հավերժ վիշտը»[48]։

Խառը բանաստեղծություններ

Յուեն Ճընի կազմած «Պայի Չացին ժողովածուի»[7] դասակարգումից ելնելով՝ պարզ է դառնում, որ ներառված ստեղծագործությունները չեն կարող բաժանվել երգիծական, հանգիստ ու տխուր աշխատանքների։ Պոեզիայի այս տեսակը հաճախ գրվում է պատահական՝ որոշակի ժամանակային և տարածական իրավիճակների բախվելու պատճառով, որոնք ստիպում են հեղինակին կամ ծիծաղել, կամ լաց լինել։ Հաճախ այն օգտագործվում է որպես «ընկերների հետ միմյանց մխիթարելու գործիք»[25]։ Քանի որ երգիծական, հանգիստ ու տխուր տիպի ստեղծագործությունները բնորոշ են չին դասական պոեզիային, Պայ Ծյույիի գրած նոր պոեզիան Լյու ոճով է (律诗)[62]։ Ներքոնշյալը «Ծիանլոուն հյուրերին է ընդունում մթնշաղին» (江楼夕望招客) ստեղծագործության բնագիրն է։

海天東望夕茫茫,山勢川形闊複長。燈火萬家城四畔,星河一道水中央。風吹古木晴天雨,月照平沙夏夜霜。能就江樓消暑否,比君茅舍校清涼。

Այս բանաստեղծությունը Պայ Ծյույին գրել է Հանճոուում, քանի որ ամռանը ցանկանում էր իր ընկերներին հրավիրել Հայլոու (海楼)։ Առաջին երկու նախադասություններում նկարագրվում է հեռվում գտնվող տեսարանը։ Երրորդ ու չորրորդ նախադասություններում հեղինակը հայտում է, որ շատ կուզեր, որ այդ հեռավոր տեսարանը մոտ լիներ։ Հինգերորդ ու վեցերորդ նախադասություններում օգտագործվում են փոխաբերական իմաստներով արտահայատություններ, ինչպես օրինակ՝ «անձրև» բառը գրված է «քամու ձայն» արտահայտության փոխարեն, և «սառնամանիք» բառը «լուսնի լույս» արտահայտության փոխարեն, սրանով գրողը ցանկացել է ավելի ուժգնացնել ցուրտ եղանակի պատկերը, իսկ յոթերորդ և ութերորդ նախադասություններում ամռանը հրավիրում է ընկերներին իր մոտ[22]։ Սու Շըն (苏轼, 1037–1101թթ․, պոետ, էսսեիստ, նկարիչ, քաղաքական գործիչ) իր հիացմունքն է արտահայտել այս ստեղծագործության վերաբերյալ[63]։

Արձակ

Պայ Ծյույիի և Յուեն Ճընի արձակ ստեղծագործությունները հայտնի էին և՛ Թան դինաստիայում, և հինգ դինաստիաներում, այդ ժամանակ նրանց գրական համբավը դեռ ավելի բարձր էր, քան Հան Յուինը (韩愈, 768-824թթ․, չին փիլիսոփա, պատմաբան, գրող)։ Հետագայում նրանց անունները հայտնի չէին երկու պատճառով, առաջինը պատճառը մշակութային շարժումն էր ուղղված Հան Յույի հարգանքի տուրքին, երկրորդ՝ պակասել էր նրանց գրական համբավը[24]։

Պայ Ծյույիի «Յու Ուեյի գիրքը» (与微) և «Նամակը Յուեն Ճընին» (与元九书) պատկերում են Պայ Ծյույիի ու Յուեն Ճընի ընկերությունը։ «Նամակը Յուեն Ճընին» չին գրականության պատմության կարևոր փաստաթղթերից է[32], նրա գիրը սահուն է ու կենդանի, զգացմունքներն անկեղծ են ու իրական, մտքերը շարադրված են ուղիղ, ունի յուրօրինակ ոճ, «Տալինի տաճարը» (游大林寺序), «Հուշերը տանից» (草堂记), «Սառը տաղավարը» (冷泉亭记) և ուրիշ ստեղծագործությունները միշտ թարմ են ու անժամանակ, նրանք մեծ ազդեցություն են թողել հետագա աշխատությունների վրա[7]։ Պայ Ծյույին ծառայելով որպես կայսերական հրամանագրերի պատասխանատու, դիմում է Յուեն Ճընին, որ նա սպասի գրական ոճի պաշտոնական վերափոխմանը, Մշակութային շարժման մասնակիցներից մեկն էր[64]։ Պայ Ծյույին կայսերական քննության համար գրել էր «որոշում կայացնելու հարյուր ճանապարհը» (百道判), սա քննական շարադրության վերնագիր էր, որը գրում էին կայսերական քննության մասնակիցները[35], նրա «Ցը Լինը» (策林) ևս գրվել է գիտափորձական նպատակով, Ծին դինաստիայի ժամանակաշրջանում թարգմանվել է չժուրչերեն[65], այն ամենահին չինական դասական աշխատանքներից մեկն է, որը թարգմանվել է չժուրչենների գրով[66]։

Պոետի աշխարհայացքը

Կյանքի փիլիսոփայություն

Պայ Ծյույին իր «Նամակ Յուենճընին» (չինարեն՝ 与元九书) ստեղծագործության մեջ գրում է «հաջողության հասած մարդը օգնության ձեռք է մեկնում կարիքավորին, իսկ աղքատ մարդը հազիվ կարողանում է հոգ տանել ինքն իր մասին», Պայ Ծյույին կարծում էր, որ պետք էր հետևել երազանքներին ու հավատում էր, որ դրանք կկատարվեն իրենց ճիշտ ժամանակին։ Երբ ժամանակը լինի, անպայման հնարավորություն կընձեռնվի իրագործելու երազանքները, այսպես են ստեղծվել «այլաբանական բանաստեղծությունները», եթե ժամանակը չի գալիս, ուրեմն ինքնակրթության դեռ տեղ կա, «հանգստի պոեզիայի» ստեղծման համար կարևոր պայման են եղել գոհունակության և ապահովության զգացումը[25]։

Պայ Ծյույիի փիլիսոփայության ամփոփումը կարել է ներկայացնել «գոհունակություն» բառի տեսքով։ Չըն Յինքըն (陈寅恪) կարծում էր, որ Պայ Ծյույիի գոհ լինելու միտումը պայմանավորված է եղել Լաո Ցզիի հետևյալ խոսքերով՝ «Ճոխության հանդեպ ծարավը, կարող է խլել ոչ միայն ունեցվածքը, այլ նաև պատիվն ու համբավը»[60]։ Պայ Ծյույիի ստեղծագործություններում անընդմեջ արտացոլվում է գոհ լինելու կարևորությունը, որը տեսանելի է նրա դպրոցում աշխատելու տարիներին, երբ աշխատավարձը հազիվ էր բավարարում տարրական կարիքները, ավելի ուշ, երբ պաշտոնյաների աշխատավարձերը ճշգրտվեցին, Պայ Ծյույիի բազմաթիվ բանաստեղծություններում կան նշումներ այս մասին, նա վստահ էր, որ եթե գոհ լինես այն ամենից, ինչ ունես, կլինես երջանիկ, օրինակ՝ ասվում է․ «ես ամաչում եմ իմ տարեկան աշխատավարձից», կամ թե թագաժառանգի ուսուցիչը լինելու ժամանակ ասել է, որ ստանում է մոտ 100.000 յուեն աշխատավարձ, որն ինքը կարծում է, թե ստացել է պարապության դիմաց, թոշակի անցնելուց հետո ստացել է իրեն տրվող աշխատավարձի կեսը, ասել է, թե ինքը յոթանասուն հինգ տարեկան է, իսկ իր աշխատավարձը՝ հիսուն հազար[67]։ Աշխատելու սկզբնական շրջանում իր աշխատավարձը եղել է 16.000 յուեն, իսկ ամսական ամենաբարձր աշխատավարձը եղել է 100.000 յուեն, թոշակի անցնելուց հետո էլ՝ 50.000 յուեն, ահա թե ինչպես է ձևավորվել նրա գոհունակության տեսությունը։ Թեև կյանքի որոշակի շրջանում որոշակի դժվարությունների միջով է անցել, ամեն դեպքում գոհ է փորձել լինել նրանից, որ ցուրտ եղանակին հագուստ ունի, և, որ ուտելիք ունի ու կուշտ է[25]։ Ինքնամխիթարության այս ձևը լավ է նրանով, որ անկախ նրանից՝ աղքատ է եղել թե հարուստ, նա լավատեսություն է պահպանել կյանքի նկատմամբ։

Պայ Ծյույին հավատում էր բուդդայականությանը, հատկապես՝ Մայտրեյայի հավատքին, և հույս ուներ, որ կվերածնվի Մայտրեյայի Տուշիտա կայսրության մաքուր հողում[68]։

Ընկերներ

Պայ Ծյույիի լավագույն ընկերը Յուենճընն (元稹) էր, երկուսն էլ պոեզիայի շուրջ ունեին համանման կարծիքներ, որոնք դարձան Նոր յուֆու շարժման (新乐府运动) մասնակիցներ, միևնույն ժամանակ նրանք հավասարապես տաղանդավոր բանաստեղծներ էին, նրանք հաճախ էին զվարճանքի համար միասին երգում։ Պայ Ծյույին իր և Յուենճընի բարեկամությունը պատկերավոր ներկայացրել է Ցաոցաոի (չինարեն՝ 曹操, 155-220 թթ․, չին պոետ, ռազմական արվեստի աշխատությունների հեղինակ) տողերով՝ ասված Լյուպեյին (չինարեն՝ 刘备, Շու կայսրության հիմնադիր)․ «Աշխարհում կան երկու հերոս, մեկը կայսրն է, մյուսը՝ Ցաոարը»[69]։ Պայ Ծյույին իր կյանքի վերջին շրջանում ապրում էր Լուոյանում և հաճախ էր հանդիպում Յուենճընի հետ[70]

Ժողովրդական կերպարներ

Սոն դինաստիայից մի բուդդայական վանական «Սառը կերակրի շուրջ գիշերային խոսակցություններ»-ում (冷斋夜话) ասում է․ «Պայ Ծյույին ամեն անգամ բանաստեղծությունը գրելուց անմիջապես հետո տալիս էր մի ծեր կնոջ, որ կարդար, եթե նա հասկանում էր, Պայ Ծյույին բանաստեղծությունն անփոփոխ էր թողնում, իսկ եթե չէր հասկանում, ապա Պայ Ծյույին վերանայում էր իր գրածը։ Ուստի Թան դինաստիայի ուշ շրջանի ստեղծագործությունները գռեհիկ էին »[71]։ Ինչ վերաբերում է այս խոսքերին, քիչ չեն մարդիկ, որոնք կասկածի տակ են առնում այս նշումների ճշմարտացիությունը, ինչպես նաև կասկածամտորեն են վերաբերվում «Թան և Սոն դինաստիաների բանաստեղծություններ»-ին (唐宋诗醇)[72], Խու Շըին (胡適)[38], Յե Ցինպինին (葉慶炳)[24]։ Այնուամենայնիվ, Խու Շըն և Յե Ցինպինը ևս մեջբերել են այս պատմությունը որպես անուղղակի ապացույց այն մասին, որ Պայ Ծյույին մտադիր էր բանավոր լեզուն օգտագործել պոեզիայում[24][38]։ Քանի որ Պայ Ծյույիի ստեղծագործությունները հասկանալի են եղել միշտ հասարակության բոլոր խավերին, Ճան Ուեյը (张为) իր «Պոտները իրենց ստեղծագործության և՛ տերն են, և՛ ստրուկը» (诗人主客图序) աշխատության մեջ Պայ Ծյույիին համարում է լուսավորության վարպետ։

Կարծիքներ (գնահատում)

Թան դինաստիայի ժամանակաշրջան

Թան Սյուենծոնը (չինարեն՝ 唐宣宗, 810—859թթ, Թան դինաստիայի 19-րդ կայսրը) Պայ Ծյույիին հարգանքի տուրք մատուցելու համար գրում է՝ «Վաթսուն տարի զարդարված նեֆրիտի ուլունքներով, ո՞վ է սովորեցրել ինձ գրել բանաստեղծություններ, Պայ Ծյույիին բնորոշ չէ անհաստատությունը, նա արարում է ու կոչվում Լըթիեն (乐天)։ Ցանկացած երիտասարդ կարող է երգել և՛ «Հավերժ վիշտը», և՛ «Պիպան»։ Կարդալով իր գործերը ես կարոտում եմ ու տխրում»[7]։

Պայ Ծյույիի բանաստեղծությունները լայնորեն շրջանառվում են, սակայն անցյալում իր գրածների մասին կարծիքները ոչ միշտ են համընկել։ Յուեն Ճընն այսպես է մեկնաբանում Պայ Ծյույիի բանաստեղծությունները. «Յուրաքանչյուրն իր ուժեղ կողմերն ունի գրելու մեջ, Լըթիենի ուժեղ կողմերը հաշվելի չեն։ Նրա երգիծական աշխատությունները բուռն են ու կտրուկ, հանգիստ ժամանակ գրված բանաստեղծությունները տարբերվում են իրենց փոխանցած մտքերով, զգացմունքային ստեղծագործությունները յուրօրինակ են իրենց տված հույզերի ու իրականությունը զգալու մեջ, նրա բանաստեղծություններն գրված են տարբեր հանգերով, ոճերով, որի նպատակն է եղել իմաստի հետ փոխանցելու նաև մեղեդայնություն, իր նշումները, իր հետ զրույցներն ու իր գործերն այնքան իրական են»[35]։ Չնայած նրան, որ Պայ Ծյույիի ստեղծագործությունները արժանացել են մեծաքանակ գովասանքների, Տու Մու (杜牧, 803–852թթ․, չին պոետ) կարծիքը Պայ Ծյույիի պոեզիայի շուրջ շարունակում է մնալ բացասական[73]։ Հետագայում հենց Տու Մուին (杜牧) քննադատել են իր անպարկեշտ խոսքի համար[74][75]։

Հինգ դինաստիաների, Սոն ու Յուեն դինաստիաների ժամանակաշրջան

Վաղ Թան դինաստիայի նոր ու հին պատմության գրքերի մեջ Պայ Ծյույիի մասին մեկնաբանությունները էապես իրարից տարբերվում են։ Հին գրքում Պայ Ծյույին արժանանում է գովասանքի․ «Ծիենանի (建安) տաղանդավոր շրջանավարտ»[10]։ Նոր գրքում ասվում է, որ Պայ Ծյույին հմուտ է ու ճշգրիտ իր պոեզիայում, բայց նրա բոլոր ստեղծագործություններն իհարկե հավասարապես չի կարելի գնահատել[23]։ Գնահատման որոշ փոփոխությունններ կարող են սերտորեն կապված լինել Սոն դինաստիայում հին արձակի շարժման վերելքի հետ[24]։

Սու Շըն հակասելով ինքն իրեն մի անգամ ասել է, որ Պայ Ծյույիի խոսքը գռեհիկ է[76]։ Սակայն հետագայում նա հաճախ իրեն համեմատում էր Պայ Ծյույիի հետ, օրինակ՝ «Ես նման եմ Սիանշանի ծեր գիտնականին, բայց իմ կապերն ավելի թույլ են, քան արմատներս»։ Մեկ այլ օրինակ, որտեղ Սու Շըն ինքն իրեն համեմատում է Պայ Ծյույիի հետ հետևյալն է՝ «Ողջ կյանքիս ընթացքում ես զգացել եմ, որ ես ու Լըթիենը կարծես թե ծագումով նույնն ենք, սակայն իմ տաղանդն ու գոհունակությունը ավելի շատ նման էին սովորական մարդու, քան Պայ Ծյույիին»[77]։ Սու Շըն Պայ Ծյույիի կյանքի վերջին տարիներին գրված բանաստեղծությունները համարել է վեհ ու գեղեցիկ[63]։

Լիաո դինաստիայի կայսրն անձամբ է գրի առել Պայ Ծյույիի բանաստեղծությունները խիտանական գրով և հրամայել բոլոր պաշտոնյաներին կարդալ[78]։ Ծին դինաստիայում նույնպես Պայ Ծյույիի ստեղծագործությունները բարձր գնահատականի են արժանացել[79]։

Մին և Ցին դինաստիաների ժամանակաշրջան

Մին դինաստիայի Ուան Շը Ճընը (王世贞) չէր հավանում Պայ Ծյույի աշխատությունները, Ցին դինաստիայում ևս Պայ Ծյույին գովասանքի չէր արժանանում։

Այնուամենայնիվ Կոնան գրական դպրոցի (公安派) սաները բարձր էին գնահատում Պայ Ծյույիի աշխատանքները[80]։ Յուեն Մեյը, ով պաշտպանում էր մարդու էության և ոգու տեսությունը Ցին դինաստիայում, նույնպես շատ բարձր գնահատական ​​է տվել Պայ Ծյույիին[81]։ Ցին դինատիայի կայսրը ևս բարձր է գնահատել Պայ Ծյույիին[82]։

Ուշ Մին դինաստիայում և վաղ Ցին դինաստիայում Յուեն Ճընն ու Պայ Ծյույին ամենաքննարկված հեղինակներն են[83]։

Չինաստան նոր և նորագույն դարեր

Խու Շըն (胡适) բարձր է գնահատել Պայ Ծյույիի և Յուեն Ճընի գլխավորած գրական բարեփոխումների շարժումը՝ հավատալով, որ պոեզիան կարող է փոխել հասարակական կարծիք և օգնել բարելավել քաղաքականությունը[38]։ Քանի որ Չըն Տուսիուն (չինարեն՝ 陈独秀, 1879-1942թթ․, չին քաղաքական գործիչ) և Խու Շըն հանդես էին գալիս Նոր գրական շարժման համար, առաջ էին տանում այն գաղափարը, որ գրականությունը չպետք է զերծ մնա բանավոր խոսքին բնորոշ արտահայտություններից ու բառերից, նրանք գովաբանում էին Պայ Ծյույիի ստեղծագործությունները։ Պայ Ծյույիի աշխատանքները բարձր գնահատականի են արժանացել նաև Չըն Յինքըի (陈寅恪), Լիու Տածիեի (刘大杰), Ցիեն Ծիպոյի (钱基博) և ուրիշների կողմից։ Այնուամենայնիվ, կան նաև բացասական կարծիքներ ու գնահատականներ, ինչպես օրինակ՝ Ցիեն Ճոնշուն (钱钟书, 1910 - 1998թթ․, չին գրող, թարգմանիչ) չի արժևորել Պայ Ծյույիի աշխատությունները[84]։

Ճապոնիա

Պայ Ծյույիի ստեղծագործությունները Ճապոնիայում բարձր գնահատականի են արժանացել։ 794-1185 թթ․ Սուգավարա Նո Միտիձանեի (ճապոնացի քաղաքական գործիչ, գիտնական, պոետ) գրած բանաստեղծությունները Պոհայում կարդացողները նրա և Պայ Ծյույիի ստեղծագործությունները իրար նման էին համարել, և սա ուրախություն էր պատճառել նրան, քանի որ Սուգավարա Նո Միտիձանեն մեծ պատիվ էր համարում իրեն Պայ Ծյույիի հետ համեմատելը[85]։

Ի հիշատակ

  • Ծիանսու նահանգի Սուճոու քաղաքում է գտնվում Պայ Ծյույիի հիշատակի թանգարանը։
  • Խընան նահանգի Լուոյան քաղաքի արևելյան հատվածում կառուցվել է Պայ Ծյույիի տուն-թագարանը։
  • Պայ Ծյույիի հայրենի քաղաքի՝ Շանսի նահանգի Ուեյնան քաղաքի պողոտաներից մեկը անվանվել է Լըթիեն՝ Պայ Ծյույիի պատվին։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • 陳寅恪:《元白詩箋證稿》(上海:上海古籍出版社,1978)。
  • 靜永健:《白居易寫諷諭詩的前前後後》(北京:中華書局,2007)。

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պայ Ծյույի» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան