Պավել Ադամովիչ

Պավել Բոգդան Ադամովիչ (լեհ.՝ Paweł Bogdan Adamowicz; նոյեմբերի 2, 1965(1965-11-02)[1], Գդանսկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն - հունվարի 14, 2019(2019-01-14)[2][3], University Clinical Centre in Gdańsk, Գդանսկ, Լեհաստան[4][11]), լեհ քաղաքական գործիչ, Գդանսկի քաղաքապետ (1998-2019), 2001 թվականից «Քաղաքացիական հարթակ» կուսակցության ակտիվիստ։

Պավել Ադամովիչ
լեհ.՝ Paweł Adamowicz
 
Կուսակցություն՝Քաղաքացիական հարթակ, անկախ քաղաքական գործիչ, Conservative People's Party?, Liberal Democratic Congress? և Solidarity Citizens' Committee?
Կրթություն՝Faculty of Law and Administration, University of Gdańsk? (1989) և I Liceum Ogólnokształcące im. Mikołaja Kopernika w Gdańsku? (1984)
Գիտական աստիճան՝մագիստրոս
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, փաստաբան և համալսարանի դասախոս
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օրնոյեմբերի 2, 1965(1965-11-02)[1]
ԾննդավայրԳդանսկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Վախճանի օրհունվարի 14, 2019(2019-01-14)[2][3] (53 տարեկան)
Վախճանի վայրUniversity Clinical Centre in Gdańsk, Գդանսկ, Լեհաստան[4]
ԹաղվածSt. Mary's Basilica in Gdańsk
Քաղաքացիություն Լեհաստան
Ի ծնե անունլեհ.՝ Paweł Bogdan Adamowicz[1]
ԱմուսինMagdalena Adamowicz?[5]
 
Կայք՝adamowicz.pl
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

1990 թվականին ընտրվել է Գդանսկի քաղաքային խորհրդի անդամ և այդ պաշտոնն զբաղեցրել է մինչև 1998 թվականը, երբ ընտրվեց Գդանսկի քաղաքապետ։ Հինգ անգամ վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում՝ 2002, 2006, 2010, 2014 և 2018 թվականներին։

Պարգևատրվել է Հովհաննես Պողոս II պապի կողմից՝ «Եկեղեցուն և Պապին մատուցած ծառայության համար խաչ» մեդալով, ինչպես նաև նախագահ Ալեքսանդր Կվասնևսկու կողմից՝ «Ծառայության խաչ»-ով։

Կենսագրություն

Պավել Ադամովիչը ծնվել է 1965 թվականի նոյեմբերի 2-ին Գդանսկ քաղաքում (Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), տնտեսագետներ Ռիչարդ (ծնվ.՝ 1928 թվականի մայիսի 30-ին) և Թերեզա Ադամովիչների ընտանիքում, ովքեր 1946 թվականին Գդանսկ էին տեղափոխվել Վիլնյուսից։ Պավելի ավագ եղբայրը՝ Պյոտր Ադամովիչը, հայտնի լրագրող է և նախկին այլախոհ[12]։ 1972-1980 թվականներին սովորել է Գդանսկի՝ Էմիլիա Պլյատերի անվան № 50 դպրոցում, այնուհետև՝ 1980-1984 թվականներին, եղել է Գդանսկում գտնվող Նիկոլայ Կոպեռնիկոսի անվան վարժարանի ուսանող։ Եղբոր հետ միասին ակտիվ կապ էր պահպանում 1981-1983 թվականների ռազմական դրության անդամների հետ, «Միասնություն» ընդհատակյա ամսագրի խմբագիրներից մեկն էր[13]։

1984-1989 թվականներին եղել է Գդանսկի համալսարանի ուսանող՝ սովորելով իրավունքի և կառավարման ֆակուլտետում։ Ուսանողական տարիներին եղել է «АBC» ընդհատակյա ամսագրի խմբագիրը։ 1988 թվականի մայիսին եղել է իր համալսարանում կազմակերպված դասադուլի կազմակերպիչներից մեկը։ Ադամովիչը նաև եղել է ուսանողների շրջանում ձևավորված ընդդիմադիր միավորումներից մեկի հիմնադիրը։

Համալսարանն ավարտելոց հետո՝ 1989 թվականին, աշխատանքային գործունեությունն սկսել է իր իսկ համալսարանում՝ Լեհաստանի իրավունքի և հասարակության պատմության ամբիոնում՝ որպես լաբորանտ։ 1990-1993 թվականներին զբաղեցրել է ուսանողական գծով պրոռեկտորի պաշտոնը[14]։ Իր գիտական գործունեության ընթացքում զբաղվել է Լեհական Հանրապետության տարիների տեղական ինքնակառավարման հետազոտման հարցերով, ստացել է բիզնեսի մագիստրոսի աստիճան[14][15]։

1999 թվականին ամուսանցել է Մագդալինա Ադամովիչի հետ, ով դասախոսում էր Գդանսկի համալսարանում։ Դուստրերն են՝ Անտոնինան (ծնվ.՝ 2003 թվականին) և Թերեզան (ծնվ.՝ 2010 թվականին)[13]։

Քաղաքական գործունեություն

1990-1994 թվականներին Պավել Ադամովիչը եղել է «Համերաշխություն» արհեստակցական միության, ինչպես նաև Գդանսկի համալսարանի արհմիության անդամ։ Ավելի ուշ եղել է նաև Գդանսկի համալսարանի արհմիության ղեկավարը։ 1990 թվականին ընտրվել է Գդանսկի քաղխորհրդի անդամ։ «Համերաշխություն» արհմիությունից դուրս գալուց հետո 1998 թվականին ընտրվել է Գդանսկի քաղաքապետ։ 2001 թվականին անդամակցել է «Քաղաքացիական հարթակ» կուսակցությանը և դարձել նրա շրջանային ստորաբաժանման ղեկավար։

Նորից Գդանսկի քաղաքապետ է ընտրվել 2002 թվականի նոյեմբերի 10-ին կայացած ուղղակի ընտրությունների ժամանակ՝ հավաքելով 72,2% ձայն։ Վերընտրվել է 2006, 2010, 2014 և 2018 թվականներին՝ 60,9% 63,6% 61,2% և 64,8% արդյունքներով[16][17][18][19]։ Գդանսկի քաղաքապետի լիազորությունների հետ միասին նա նաև Գդանսկի ծովային նավահանգստի վարչության խորհրդի վերահսկողության ղեկավարի պաշտոնն ստացավ[20]։ 2011 թվականին եղել է Շրջանային կոմիտեում Գդանսկը ներկայացնող անդամը[21]։

2007-2015 թվականներին եղել է Լեհաստանի խոշար քաղաքների միջև համագործակցության կազմակերպության անդամ[22][23][24]։

2018 թվականի ապրիլին դարձավ «Ամենը Գդանսկի համար» քաղաքական ասոցիացիայի հիմնադիրն ու ղեկավարը[25][26]։

Սկանդալներ

2015 թվականի մարտից 2016 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ենթարկվել է դատաքննության՝ կոռուպցիայի մեջ կասկածանքի և այլ պատճառներով։ Մասնավորապես՝ 2010-2012 թվականներին Ադամովիչը եկամուտների մասին ոչ հավաստի տվյալներ է ներկայացրել, բացի այդ՝ պարզվեց, որ քաղաքապետն առանձնատներ ունի, ինչի արժեքը բարձրացնում է Ադամովիչի եկամուտները։ Իսկզբանե Գդանսկի շրջանային դատարանի կողմից անմեղ ճանաչվեց և դրամական փոխհատուցում ստացավ՝ դատական ծախսերի համար, ինչպես նաև վերականագնվեց նրա անդամակցությունը «Քաղաքացիական հարթակ»֊ին[27], սակայն այդուհետ՝ 2016 թվականի դեկտեմբերին, քաղաքային դատախազի բողոքարկման պատճառով որոշումը չեղյալ համարվեց, իսկ գործն ուղարկվեց վերանայման[28]։

2018 թվականի հուլիսի 13-ին Գդանսկի շրջանային դատարանը նրան տուգանեց 2500 լեհական զլոտի՝ «Համալեհական երիտասարդություն» կազմակերպության ակտիվիստին հրապարակավ վիրավորելու պատճառով[29]։ Սակայն 2018 թվականի նոյեմբերի 6-ին Ադամովիչի փաստաբանները բողոքարկեցին նրա կրած վնասը, արդյունքում վիրավորանքը որակվեց աննշան, իսկ տուգանքը՝ չեղարկվեց[30]։

Հարձակում և մահ

2019 թվականի հունվարի 13-ին ողջ Լեհաստանում տեղի էր ունենում «Սուրբծննդյան օգնության մեծ նվագախումբ» բարեգործական կազմակերպության մեծ եզրափակիչը։ Պավել Ադամովիչը մասնակցում էր այս իրադարձության եզրափակիչ համերգին, որը տեղի էր ունենում Գդանսկի կենտրոնում գտնվող Անկյունային շուկա հրապարակում։ Եզրափակիչ հրավառության մեկնարկի պահին, որը կոչվում էր «Լույսը երկնքում» և տեղի էր ունենում տեղական ժամանակով ժամը 19:55-ից 20:00-ի (UTC+1:00) միջև ընկած ժամանակահատվածում, նախկինում մի քանի բանկերի կողոպուտի համար բազմիցս դատապարտված, տեղացի 27-ամյա Ստեֆանը վազքով մոտենում է Ադամովիչին և 3 անգամ դանակով հարվածում նրան՝ որովայնին և սրտի շրջաններում[31]։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հանցագործին հաջողվել էր ճեղքել թիկնապահների պատը՝ ներկայացնելով լրագրողի կեղծ վկայական[32]։

Մինչ թիկնապահները կվնասազերծեին նրան, հանցագործը բարձրախոսով բղավեց, որ ինքն անօրինաբար է ազատազրկման ենթարկվել, իսկ «Քաղաքացիական հարթակ»֊ի ներկայացուցիչները իրեն բանտում տանջել են[33]։ Պավել Ադամովիչը ծայրահեղ վիճակում տեղափոխվում է Գդանսկի համալսարանական բժշկական կենտրոնում գտնվող հիվանդանոց։ Ադամովիչը ենթարկվեց ծանր վիրահատության, որի սկզբում նրան ներարկվեց մոտ 20 լիտր արյուն, բայց, չնայած բժիշկների բոլոր ջանքերին՝ Ադամովիչը մահացավ 2019 թվականի հունվարի 14-ին մոտ 14:00[34]։

Գդանսկի քաղաքապետի պաշտոնակատար նշանակվեց Ալեքսանդրա Դուլկևիչը[35]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Ադամովիչ» հոդվածին։