Պյուռոսյան հաղթանակ

արտահայտություն

Պյուռոսյան հաղթանակ, փոխաբերական արտահայտություն։ Նշանակում է հսկայական զոհերի գնով ձեռք բերված հաղթանակ, որը հավասարազոր է պարտության[1];

Պյուռոսի արձանը Հռոմում
Men waving sabers on horseback charge across a bridge, surrounded by figures struggling in hand-to-hand combat
Սիգեթվարի ամրոցի պաշարման ճակատամարտը Ջոն Փիթեր Քրաֆտ, 1825)

Պատմություն

Արտահայտությունը պարտական է մ.թ.ա. 279 Ասկոլի Սատրիանո քաղաքի մոտ տեղի ունեցած նշանավոր ճակատամարտին[2]։ Հին աշխարհի խոշորագույն զորավարներից մեկի՝ Էպիրոսի թագավոր Պյուռոսի զորքը երկօրյա մարտում ջախջախիչ պարտության է մատնել հռոմեացիների անպարտելի համարվող զորքին։ Հաղթանակը Պյուռոսի վրա չափազանց թանկ է նստել. նա կորցրել է գրեթե իր ամբողջ զորքը։ Ավանդության համաձայն, երբ Պյուռոսին շնորհավորել են հաղթանակի կապակցությամբ և նա բացականչել է.«Եթե մենք հաղթենք հռոմեացիներին ևս մեկ ճակատամարտում, ապա մենք լիովին կքայքայվենք»[3] կամ ըստ այլ տարբերակի՝ «Մի այսպիսի հաղթություն ևս, և ես առանց զորքի կվերադառնամ Էպիրոս»[4] (լատին․՝ Ne ego si iterum eodem modo uicero, sine ullo milite Epirum reuertar.[5]):

Օրինակներ

Ճակատամարտեր

Ժամանակագրական կարգով ներկայացված են մի շարք ճակատամարտեր, որոնք Օսկուլումի ճակատամարտի[3] օրինակով ավարտվել են Պյուռոսյան հաղթանակով։

  • Ավարայրի ճակատամարտ (451)[6][7], Ավարայր գյուղի մոտ 451 թվականի մայիսի 26-ին ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև տեղի ունեցած ճակատամարտ։ Չնայած պարսիկների հաղթանակին, և հայերի մեծ կորուստներին, ճակատամարտը ճանապարհ է հարթել Նվարսակի պայմանագրի կնքմանը, որով պարսկական կողմը ընդունել է հայկական կողմի պայմանները՝ շնորհելով պարսկական տիրապետության տակ գտնվող Հայաստանի տարածքներին ինքնուրույնություն ներքին կյանքում և առժամանակ հրաժարվելով հայերին դավանափոխ անելու ծրագրերից[8]։
  • Սիգեթվարի պաշարում (1566)[9][10], Օսմանյան Թուրքիայի և Հաբսբուրգների հակամարտության էպիզոդ, երբ թուրքերը սուլթան Սուլեյման I-ի գլխավորությամբ պաշարել են Սիգեթվար ամրոցը։ Թուրքերի հաղթանակը պյուռոսյան է համարվում, քանի որ ճակատամարտից մեկ օր առաջ բնական մահով մահացել է ծեր սուլթան Սուլեյման I-ը, թուրքերը մեծ կորուստներ են տվել։ Արդյունքում զորավար Սոքոլու Մեհմեդ փաշան չէր կարող առանց նոր սուլթանի հրամանի շարունակել ռազմական արշավը և ստիպված վերադարձել է Կոստանդնուպոլիս և Օսմանյան տարածքների ընդարձակումը դեպի Եվրոպա ընդհատվել է։
Ջեյմս Ջ Բլեյնը 1876 թվականի ԱՄՆ ընտրարշավից հետո՝ «Եվս այսպիսի մեկ հաղթանակ և մեր փողերը կվերջանան»։

Ծանոթագրություններ

Ընթերցե՛ք «պյուռոսյան հաղթանակ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։