Պոստ փանկ

Պոստ փանկ (անգլ.՝ post-punk), ռոք երաժշտության ժանր, որը ձևավորվել է 1970-ական թվականների վերջերում Մեծ Բրիտանիայում, որպես փանք ռոքի շարունակություն։ Պոստ փանկ ժանրը ինչ-որ տեղ կարելի է համարել փանկի առավել շինծու ու էքսպերիմենտալ ձև[1]. ի տարբերություն փանկ ռոքի կտրուկ ու չոր հնչողության՝ պոստ փանկն առանձնանում է երաժշտական ինքնաարտահայտման մեծ բազմազանությամբ, որի պատճառը տարբեր երաժշտական ոճերի ազդեցությունն է ժանրի վրա (առաջին հերթին՝ քրաութ ռոք, օրինակ Neu! և Can խմբերը; այնպիսի ժանրեր, ինչպիսիք են դաբը, ֆանկը, դիսկոն, Դեյվիդ Բոուիի այսպես կոչված «բեռլինյան շրջանի» էքսպերիմենտալ ալբոմները, Kraftwerk-ի էլեկտրոնային հաջողությունները)։

Պոստ փանկ
post-punk
Ոճային հիմքերփանկ ռոք, պրոտո փանկ, արտ ռոք, գլեմ ռոք, քրաութ ռոք, դաբ, ֆանկ, դիսկո
Ծագման ժամանակ1978
Ծագման երկիր Միացյալ Թագավորություն
Ճանաչում1977—1978 (ծագումը՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ավստրալիա)
Բխող ժանրերգոթիկ ռոք, ինդասթրիալ, նեոֆոլկ, սինտի փոփ, պոստ հարդկոփ, գրանջ
Ենթաժանրեր
գոթիկ ռոք - նոր ալիք - cold wave
Հարակից ժանրեր
փանկ ռոք
Տես նաև
ալտերնատիվ ռոք, պանկ ռոք, գոթիկ ռոք

Ժանրի ձևավորումը

The Doors

Պոստ փանկի վաղ ներկայացուցիչները (Bauhaus, Joy Division) ներշնչվել են այնպիսի խմբերից ու կատարողներից, ինչպիսիք են The Doors, T. Rex և The Velvet Underground: Ժանրի վրա մեծ ազդեցություն ունեցան նաև ռեգգին ու դաբը։

1978 թվականի Public Image Ltd դեբյուտային ալբոմը, Իգի Փոփի The Idiot ալբոմի հետ, որը թողարկվել է 1977 թվականին, համարվում է պոստ փանկի առաջին և ամենաազդեցիկ ալբոմներից։ 80-ականների ընդհատակյա երաժշտական քննադատների կարծիքով ուներ ժանրին բնորոշ բոլոր հիմնական հատկանիշները. մեքենայական ռիթմ, հագեցած, խորը հնչերանգով բաս, ցածր՝ կարծես կողմնակի վոկալ։ 70-ականների պոստ փանկի ներկայացուցիչներից կարելի է առանձնացնել նաև Devo, Suicide, Television, Talking Heads էքսպերիմենտալ խմբերը։

Առանձնահատկություններ

Փանկի հոսուն էներգետիկայի ու կիթառային ագրեսիայի փոխարեն պոստ փանկին բնորոշ է ցածր, մոնոտոն ռիթմը՝ բասի, հարվածայինների, երաժշտության մեջ աճող տագնապի տրամադրության, կողմնակի թվացող վոկալի և, որպես կանոն, դեպրեսիվ, մելանխոլիկ, հաճախ մահվան ու կյանքի իմաստի մասին տեքստերի գերակշռությամբ[2]։ Joy Division, The Cure, Siouxsie and the Banshees, Bauhaus և The Sisters Of Mercy խմբերի շնորհիվ առաջացավ նաև առանձին ոճ՝ գոթիկ ռոք։

Բացի գոթիկ ռոքից[3]] ժանրը մեծ ազդեցություն թողեց և կարելի է ասել դարձավ ինդասթրիալ[4][5][6][7], սինթի փոփ[8][9], պոստ հարդքոփ[10], նեոփսիխոդելիա[11]] և, մեծ մասամբ ալտերնատիվ ոճերի հիմքը[1]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոստ փանկ» հոդվածին։