Պորտալ:Կատար/Ներածություն

Կատար, պաշտոնական անվանումը՝ Կատարի Պետություն կամ Կատարի Արաբական Էմիրություն, ինքնիշխան պետություն Հարավարևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու վրա։ Ցամաքային սահման ունի միայն Սաուդյան Արաբիայի հետ, իսկ մյուս բոլոր կողմերից շրջապատված է Պարսից ծոցի ջրերով։ Պարսից ծոցը նաև Կատարը բաժանում է հարակից Բահրեյնից։ Օսմանյան տիրապետության ավարտից հետո՝ 20-րդ դարի սկզբին, Կատարը դարձավ բրիտանական պրոտեկտորատ, իսկ 1971 թվականին ձեռք բերեց անկախություն։ Այսպիսով՝ Ջասիմ բին Մոհամմեդ ալ-Թանին դարձավ Կատար պետության հիմնադիրը։ Նորանկախ Կատարը սկսվեց կառավարվել դեռևս 19-րդ դարի սկզբին այստեղ հաստատված ալ-Թանի ազնվականական տոհմի ներկայացուցիչների կողմից, իսկ նորանկախ երկիրը դարձավ բացարձակ ժառանգական միապետություն։ Ներկայումս էմիրի պաշտոնում պաշտոնավարում է Թամիմ բեն Համիդ ալ-Թանին։ Չնայած նրան, որ Կատարն ունի բացարձակամիապետական կառավարման համակարգ՝ այնուամենայնիվ սահմանադրությունն ու խորհրդարանը (կոնսուլտատիվ ժողով) կարևոր նշանակություն ունեն երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ։ Կատարը զարգացած երկիր է՝ բարձր եկամուտ ունեցող տնտեսությամբ։ Այն երկրորդն է ամբողջ աշխարհում՝ ըստ բնական գազի և նավթի պաշարների։ Մեկ շնչին բաժին ընկնող եկամտի ցուցանիշով Կատարն աշխարհում գրավում է առաջին տեղը։ Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից Կատարը դասակարգված է, որպես մարդկության զարգացման շափազանց բարձր մակարդակի վրա գտնվող առաջադեմ արաբական պետություն։ Կատարն ունի զգալի ռազմաքաղաքական ներուժ արաբական աշխարհում։ Դա պայմանավորված է նրանով, որ այս երկիրն արաբական գարուն հեղափոխական շարժման շրջանակներում շարունակություն․․․