Պարսից ծոց

ծով

Պարսից ծոց (պարս.՝ خليج فارس - կարդ.՝ խալիջ-ե ֆարս, արաբ․՝ الخليج الفارسي‎‎ - ալ-խալիջ ալ-ֆարսի, արաբական երկրներում հաճախ նաև կոչվում է الخليج العربي ալ-խալիջ ալ-արաբի, «Արաբական ծոց»), Արաբական թերակղզու և Իրանի միջև գտնվող ծոց։ Հորմուզի նեղուցով միացած է Օմանի ծոցին, Արաբական ծովին և Հնդկական օվկիանոսին[1]։ Մակերեսը 239 հազար կմ² Է, լայնությունը՝ 180–320 կմ, խորությունը՝ 50–102 մ։ Պարսից ծոցի մեջ է թափվում Շատ ալ-Արաբ գետը։ Խոշոր կղզիներն են Բահրեյնը և Քեշմը։ Հիդրոլոգիական ռեժիմով միջերկրական ծով է։ Ջրի ջերմաստիճանը օգոստոսին 30–33°C է, փետրվարին՝ 15 –21°С, աղիությունը՝ մինչև 40‰։ Հոսանքներն ունեն ժամացույցի սլաքի հակառակ ուղղություն։ Կա ձկնորսություն, մարգարտի արդյունահանում։ Պարսից ծոցի հատակը և նրան հարող շրջանները հարուստ են նավթի և գազի պաշարներով։ Գլխավոր նավահանգիստներն են՝ Ֆաո, Բասրա (Իրաք), Աբադան, Բենդեր Խոմեյնի (նախկին Բենդեր Շահպուր), Բենդեր Մահշահր, Խարք (Իրան), Ալ-Քուվեյթ (Քուվեյթ), Ռաս Տանուրա (Սաուդյան Արաբիա), Մանամա (Բահրեյն), Ումմ–Սաիդ (Կատար), Աբու Դաբի (Արաբական Միացյալ Էմիրություններ

Պարսից ծոց

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարսից ծոց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 207