Ջանեթ Մբուգուա

Ջանեթ Մբուգուա (հունվարի 10, 1984(1984-01-10), Մոմբասա, Քենիա), քենիացի մեդիա ոլորտի աշխատող, հաղորդավարուհի և դերասանուհի։ Իր կարիերայի առաջին տարում որպես լուրերի հաղորդավարուհի աշխատել է Քենիայի հեռուստատեսային ցանցում։ Նախքան մեդիա ոլորտից թոշակի անցնել նա մի քանի տարի աշխատել է «Citizen TV» հեռուստատեսությունում[1]։ Նա Հուսեյն Մուհամեդի հետ եղել է «Քաղաքացի» լրատվականի հաղորդավարը, մասնակցել է Քենիայի Կարմիր Խաչի մարդասիրական ընկերության գործունեությանը։ Ջանեթը հետաքրքրված է կինոյով և արվեստով։ Որպես գլխավոր դերասանուհի նա խաղացել է «Ռաշ» հեռուստասերիալում[2][3]։

Ջանեթ Մբուգուա
սվահիլի՝ Janet Mbugua
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1984(1984-01-10) (40 տարեկան)
ԾննդավայրՄոմբասա, Քենիա
Քաղաքացիություն Քենիա
Մասնագիտությունդերասանուհի և լրագրող
 Janet Mbugua Վիքիպահեստում

Վաղ տարիներ և կրթություն

Ջանեթը ծնվել է 1984 թվականի հունվարի 11-ին, Քենիայի Մոմբասա քաղաքում։ Նա ունի երկվորյակ եղբայր՝ Թիմոթի Մբուգուան[4]։ Ջանեթը հաճախել է Բրուքհաուս ավագ դպրոցը, այնուհետև՝ Միացյալ Նահանգների միջազգային համալսարան[5][6]։

Որոշ ժամանակ աշխատելուց հետո նա ընդունվել Է Մալայզիայի Լիմքոքվինգ ստեղծագործական տեխնոլոգիաների համալսարան՝ զանգվածային հաղորդակցության ոլորտում աստիճան ստանալու համար։

Նա ստացել է համաշխարհային Բիզնեսի կառավարման մագիստրոս աստիճան Նայրոբիի Շվեյցարիայի կառավարման ակադեմիայում։

Կարիերա

2004 թվականին, 19 տարեկանում, Ջանեթ Մբուգուան սկսել է իր կարիերան «98.4 Capital FM» ռադիոկայանում[7]։ 2009 թվականին որպես նորությունների հաղորդավար, լրագրող և պրոդյուսեր աշխատանքի է ընդունվել «e.tv» հեռուստաընկերությունում։ Մինչև վերջերս նա լրագրող է աշխատել «Citizen TV»-ում։ 2014 թվականին նա նկարահանվել է «Ռաշ» սիթքոմում[8], մարմնավորել է «Ռաշ» ամսագրի սեփականատեր և գլխավոր խմբագիր Պենդո Ադամայի դերը[9]։

2017 թվականի հուլիսին Ջանեթ Մբուգուա սկսել է խորհրդակցել «The Hive» ամերիկյան կազմակերպության հետ, որը ձգտել է մեծացնել գենդերային հավասարության մասին տեղեկատվության տարածումը Քենիայում և աֆրիկյան այլ երկրներում[10]։

2019 թվականին նա ղեկավարել և վարել է երիտասարդների վրա ազդող սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրներին նվիրված «Այստեղ և հիմա» հեռուստաշոուն[11][12]։

Մարդասիրական գործունեություն

Ինուա Դադա կազմակերպության միջոցով նա նպաստել է երիտասարդ կանանց իրավունքներին[13]։ Կազմակերպությանն աջակցել է Քենիայի առաջին տիկին Մարգարեթ Քենյատան[14]։ 2021 թվականի հոկտեմբերի 8-ին նա բացել է Ինուա Դադա կենտրոնը Նայրոբիի Կորոգոչո[15]։ Կենտրոնն ապահովում է տեղեկատվության հասանելիություն և իրազեկում վերարտադրողական առողջության և իրավունքների մասին։

Անձնական կյանք

Ջանեթ Մբուգուան ամուսնացած է Էդվարդ Նդիչուի հետ[16]։ Զույգն ունի երկու որդի՝ Իթան Հուրու Նդիչուն և Մալի Նդիչուն։ 2019 թվականին Ջանեթը թողարկել է իր առաջին գիրքը՝ «Իմ առաջին անգամը»[17][18]։

Ծանոթագրություններ