Ջեֆրի Ռայթ

Ջեֆրի Չարլզ Ռայթ (անգլ.՝ Jeffrey Charles Wright, դեկտեմբերի 7, 1965(1965-12-07)[1], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի դերասան, «Թոնի», «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր։

Ջեֆրի Ռայթ
անգլ.՝ Jeffrey Wright
Ծնվել էդեկտեմբերի 7, 1965(1965-12-07)[1] (58 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ԿրթությունԱմհերստի քոլեջ, Նյու Յորքի համալսարան և Սեյնթ Ալբանս դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր և դերասան
Ամուսին(ներ)Կարմեն Էջոգո
Երեխա(ներ)Elijah Wright?
Պարգևներ և մրցանակներ

Վաղ տարիներ

Ռայթը ծնվել է Կոլումբիայի շրջանի Վաշինգտոն քաղաքում։ Նրա մայրն աշխատել է որպես մաքսային փաստաբան, իսկ հայրը մահացել է, երբ Ռայթը մեկ տարեկան էր[2]։ Նա ավարտել է Սենտ Օլբանսի մասնավոր դպրոցը, որից հետո ընդունվել է Ամհերսթի քոլեջ, որտեղ 1987 թվականին ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան[2]։ Ռայթը ծրագրել էր կրթությունը շարունակել իրավունքի դպրոցում, սակայն արդյունքում ընտրել է դերասանությունը։ Նյու Յորքի համալսարանի Թիշի արվեստի դպրոցում ուսման համար ստացել է կրթաթոշակ, բայց երկու ամիս անց հեռացել է այդտեղից, քանի որ հասկացել է, որ ուսուցչի կարիք չունի[2]։

Կարիերա

Ռայթը կարիերան սկսել է Նյու Յորքի և Վաշինգտոնի oֆֆբրոդվեյական թատրոնների բեմերում հայտնվելով և 1990 թվականին կատարել է իր առաջին մեծ դերը՝ Հարիսոն Ֆորդի հետ խաղալով «Անմեղության կանխավարկած» ֆիլմում։ 1991 թվականին միացել է Դերասանական կամպանիային, որից հետո հայտնվել է «Միջամառային գիշերվա երազ» և Ատոլ Ֆուգարդի «Արյունակցական կապեր» բեմադրություններում։ 1993 և 1994 թվականներին Ռայթը Թոնի Կուշների «Հրեշտակներն Ամերիկայում» պիեսում կատարել է դրեգ-կվին Բելիզի դերը, որի համար ստացել է «Թոնի» մրցանակ (պիեսում երկրորդ պլանի լավագույն տղամարդկային դերի համար)։

Նրա հաջորդ նախագծերը այնքան առաջնային էին, որքան «Բասկիա» (1996) (խաղացել է նկարիչ Ժան Միշել Բասկիայի դերը), «Հռչակավորություն» (1998), «Հետապնդում սատանայի հետ» (1999) և «Շաֆթ» (2000) ֆիլմերում խաղացած երկրորդ պլանի դերերը։ 2003 թվականին Ռայթը վերադարձել է HBO-ի «Հրեշտակներն Ամերիկայում» մինի սերիալի Բելիզի դերին, որի համար արժանացել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների։ 2004 թվականին նկարահանվել է Ջոնաթան Դեմիի «Մունջուրական թեկնածու» ֆիլմում։

2019 թվականի հոկտեմբերի 31-ին հայտնի է դարձել, որ Ջեֆրի Ռայթը Բեթմենի մասին նոր կինոկոմիքսում, որի նկարահանումներով զբաղվում է Մեթ Ռիվզը, խաղալու է կոմիսար Ջեյմս Գորդոնի դերը[3][4]։

Անձնական կյանք

2001 թվականի հոկտեմբերի 18-ին Ռայթն ամուսնացել է դերասանուհի Կարմեն Էջոգոյի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ որդի (Էլայջա) և դուստր (Ջունո)[5][6]։ 2014 թվականին հետևել է ապահարզանը[7]։

2004 թվականի մայիսի 23-ին Ռայթն իր ալմա մատերից՝ Ամհերսթի քոլեջից, ստացել է պատվավոր աստիճան[8]։

Հասարակական գործունեություն

1980-ական թվականներին Ռայթը Հարավաֆրիկյան Հանրապետությունում զբաղվել է ապարտհեյդի ակտիվ գործունեությամբ[2][9]։

Երկար ժամանակ եղել է ռեսուրսների հետ կապված կոնֆլիկտների դադարեցման ակտիվիստ և 2011 թվականին հիմնադրել է Taia Lion Resources ընկերությունը, որը մասնագիտացված է Սիերա Լեոնեի օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում[10]։

Ընտրված Ֆիլմագրություն

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
1990ֆԱնմեղության կանխավարկածPresumed Innocentմեղադրող
1991հֆԲաժանում, բայց հավասարSeparate But EqualՈւիլյամ Քոուլման
1993սԵրիտասարդ Ինդիանա Ջոնսի քրոնիկներըThe Young Indiana Jones ChroniclesՍիդնեյ Բեշե (2 էպիզոդ)
1996ֆՀավատարմությունFaithfulպատանի
1996ֆԲասկիաBasquiatԺան Միշել Բասկիա
1997ֆԻնտենսիվ թերապիաCritical CareԲեդ Թու
1997սՄահացու բաժինHomicide: Life on the StreetՀել Ուիլսոն (3 էպիզոդ)
1998ֆՀռչակավորությունCelebrityԳրեգ՝ թատերական ռեժիսոր
1999ֆՀետապնդում սատանայի հետRide with the DevilԴենիել Հոլթ
2000ֆՑեմենտCementՆինի
ֆՀամլետHamletգերեզմանափոր
ֆՀանցագործություն և պատիժ ամերիկյան ձևովCrime and Punishment in SuburbiaՔրիս
ֆՇաֆթShaftՓիլզ Էռնանդես
2001ֆԱլիAliԳովարդ Բինգեմ
2002ֆԴետոքսիկացիաD-ToxՅավորսկի
2003սՀրեշտակներն ԱմերիկայումAngels in AmericaԲելիզ
2004ֆՄունջուրական թեկնածուThe Manchurian CandidateԷլ Մելվին
2005ֆԿոտրված ծաղիկներBroken FlowersՈւնիսթոն
2005ֆՍիրիանաSyrianaԲենեթ Հոլիդեյ
2006ֆԼեդին ջրումLady in the Waterպարոն Դյուրի
2006ֆԿազինո ՌոյալCasino RoyaleՖելիքս Լեյթեր
2007ֆՆերխուժումThe Invasionբժիշկ Սթիվեն Գալեանո
2008ֆԳթասրտության քվանտQuantum of SolaceՖելիքս Լեյթեր
2008ֆԿադիլակ ռեքորդսCadillac RecordsՄադի Ուոթերս
2011ֆՍկզբնական կոդSource Codeբժիշկ Ռաթլեջ
2011ֆՉափազանց ուժգին և անհավատալիորեն մոտExtremely Loud and Incredibly CloseՋեյմս
2013ֆՔաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակըThe Hunger Games: Catching FireԲիթի
2013ֆՈղջ կմնան միայն սիրեկաններըOnly Lovers Left Aliveբժիշկ Ուոթսոն
2013-2014սԳաղտնի կայսրությունBoardwalk Empireբժիշկ Վալենտին Նարցիս
2014ֆՔաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1The Hunger Games: Mockingjay - Part 1Բիթի
2015ֆՔաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 2The Hunger Games: Mockingjay - Part 2Բիթի
2016հֆՈւնկնդրումConfirmationՉարլզ Օգլտրի
2016-այժմսՎայրի արևմուտքի աշխարհըWestworldԲերնարդ Լոու / Արնոլդ Ուեբեր
2018ֆԳիշերային խաղերGame NightՀԴԲ լրտես Ռոն Հենդերսոն (տիտրերում նշված չէ)
2019ֆԿարմրակատարThe GoldfinchՀոբի
2019ֆԼվացքատունThe Laundromat
2020ֆՄահանալու ժամանակը չէNo Time to DieՖելիքս Լեյթեր
2020ֆՖրանսիական դիսպետչերըThe French DispatchՌոբաք Ռայթ
2021ֆԲեթմենThe BatmanՋեյմս Գորդոն

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆրի Ռայթ» հոդվածին։