Հարիսոն Ֆորդ

Հարիսոն Ֆորդ (անգլ.՝ Harrison Ford, հուլիսի 13, 1942(1942-07-13)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան։

Հարիսոն Ֆորդ
անգլ.՝ Harrison Ford
Ծնվել էհուլիսի 13, 1942(1942-07-13)[1][2][3][…] (81 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ԿրթությունRipon College? և Maine East High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, բնապահպան, ատաղձագործ և օդաչու
Ծնողներհայր՝ Chris Ford?[4], մայր՝ Dorothy Ford?[4]
Ամուսին(ներ)Քալիստա Ֆլոքհարթ
Երեխա(ներ)Ben Ford? և Willard Ford?
Պարգևներ և մրցանակներ

Խաղացել է 60-ից ավելի ֆիլմերում, որոնցից առավել նշանավոր են՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարը, Ինդիանա Ջոնսի մասին Սթիվեն Սփիլբերգի ֆիլմերը, «Խոսակցություն», «Սայրի վազորդ», «Հայրենասերների խաղերը», «Փախստականը», «Նախագահի ինքնաթիռը», «K-19», «Ապոկալիպսիսը հիմա»։

22 տարբեր կինոմրցանակների դափնեկիր է, ներկայացված է եղել ևս 19-ի, այդ թվում մեկ անգամ ներկայացվել է «Օսկարի», 5 անգամ «Ոսկե Գլոբուսի»՝ ստացել է 1-ը, ստացել է 1 Սեզար, ներկայացված է եղել BAFTA-ի։

Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկի 3 ֆիլմում խաղացել է գլխավոր դեր, ևս 2 ֆիլմում երկրորդ պլանի դերեր, իսկ Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում առկա է նրա երկու դրական հերոս՝ Ինդիանա Ջոնս «Ինդիանա Ջոնս.Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմում, 2-րդ տեղ և Հան Սոլո («Աստղային պատերազմներ. Էպիզոդ IV. Նոր հույս», 14-րդ տեղ։

Վաղ կյանքը

Հարիսոն Ֆորդը ծնվել է 1942 թվականի Հուլիսի 13-ին՝ Չիկագոյում, Իլինոյսի շվեդական հիվանդանոցում[5]։ Նրա մայրը՝ Դորոտին (օրիորդական անունը՝ Դորա Նիդելման) եղել է տնային տնտեսուհի և տեղի ռադիոյի դերասանուհի, իսկ հայրը՝ Քրիստոֆեր Ֆորդը (ի ծնե անուն՝ Ջոն Ուիլյամ Ֆորդ) նախկին դերասան էր, որ զբաղվում էր գովազդներում նկարահանվելով[6][7]։ Հարիսոն Ֆորդի կրտսեր եղբայրը՝ Թերենսը ծնվել է 1945 թվականին։

Ֆորդի հորական պապը՝ Ջոն Ֆիցժերալդ Ֆորդը իռլանդացի կաթոլիկ էր, իսկ տատը՝ Ֆլորենս Վերոնիկա Նիեհաուսը, ծագումով գերմանացի էր[6] Ֆորդի մորական պապն ու տատը՝ Հարրի Նիդելմանը և Աննա Լիֆշչուցը ռուսաստանյան հրեա էմիգրանտներ էին Բելառուսից՝ Մինսկ քաղաքից (այն ժամանակ դա Ռուսական կայսրության մաս էր կազմում)[6]։ Երբ Հարիսոն Ֆորդին հարցնում են, թե ինչ կրոնի ազդեցության տակ են ինքն ու իր եղբայրը դաստիարակավել, Հարիսոնը կատակով պատասխանում է. «Դեմոկրատ[8], որի համաձայն պետք է լիբերալ լինել ամեն տեսանկյունից»[9]։ Երբ 2000 թվականի հեռուստաշուի ժամանակ Հարիսոն Ֆորդին հարցրեցին թե նա իրեն Իռլանդական կաթոլիկ է համարում թե ռուսական հրեա, դերասանը կատակով պատասխանեց. «Որպես մարդ ես ինձ իռլանդացի կաթոլիկ եմ զգում, բայց որպես դերասան ես հրեա եմ»[10][11]։

Ֆորդն ակտիվ էր Ամերիկայի բոյսկաուտներում և իր սկաուտական կյանքի ամենամեծ ձեռք բերումը եղել է մրցություններից մեկում երկրորդ տեղ զբաղեցնելը։ Ֆորդը որպես խորհրդատու աշխատել է Նապովանի արկածային բազայում և իր աշխատանքի համար պարգևատրվել է Սողուն տարբերանշանով։ Դրա համար էլ Ֆորդը և ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն ավելի ուշ որոշում են «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը» ֆիլմում երիտասարդ հնէաբանին ներկայացնել որպես սկաուտ։ Բացի այդ նրանք, ի հակառակումն Ֆորդի երիտասարդ տարիներին ձեռք բերված Սողուն տարբերանշանի, ֆիլմում Ինդիանային ներկայացնում են որպես օձերից վախ ունեցող մարդ։

1960 թվականին Ֆորդն ավարտեց Իլինոյսի Ռիջ Այգու Արևելյան բարձրագույն դպրոցը։ Նրա ձայնով առաջին անգամ հնչել է բարձրագույն դպրոցի նոր ռադիոկայանը՝ WMTH-ն[10] Բացի այդ սպորտի ասպարեզում նա առաջինն էր իր դպրոցական ավագ տարիներին (1959–1960)։ Հարիսոնն իր կրթությունը շարունակել է Վիսկոնսինի Ռիփոն քոլեջում[10], որտեղ եղել է Սիգմա Նու եղբայրության անդամ։ Հարիսոնը դերասանական դասեր է առել քոլեջի ավարտական վերջին քառորդում՝ միտում ունենալով վերջ տալ իր ամաչկոտությանը[12]։

Վաղ դերերը

1964 թվականին ռադիոհաղորդավարի գործի փնտրտուքով Ֆորդն ուղևորվեց դեպի Լոս Անջելես, Կալիֆորնիա։ Նա իր ուզածին չհասավ, բայց մնաց Կալիֆորնիայում և քիչ անց Columbia Pictures ընկերության «Նոր տաղանդ» ծրագրի հետ պայմանագիր ստորագրեց, որի դիմաց նա պետք է փոքրիկ դերերով հանդես գար մի քանի ֆիլմերում, իսկ վարձատրությունը շաբաթական կազմելու էր 150 դոլար։ Նրա առաջին նշանակալից դերը եղել է «Սպանիչ տոթ Մերի-Գո-Ռոունդում» (1966) ֆիլմում։ Նրա անխոս, կամ այսպես ասած այլ դերերի մասին քիչ հիշատակումներ կան։ Ֆորդի անունը միշտ տիտրերի վերջում էր հիշատակվում։ Եվ սուրհանդակի կատարած դերից հետո նա վիճեց պրոդյուսեր Ջերրի Տոկովսկիի հետ, ասելով, որ ինքը սուրհանդակի դերը բավականին լավ է խաղացել և ավելի լավ գնահատականի է արժանի[13]։ Դրանից հետո Ֆորդը այլ դերեր ստացավ, իսկ «Սպանելու ժամանակն է» ֆիլմում հանդես եկավ այնպիսի դերասանների հետ, որպիսիք են Գլեն Ֆորդը, Ջորջ Համիլտոնը և Ինգեր Սթիվենսը։

Առաջին ֆիլմը, որտեղ Հարիսոնը խոսում էր, դա «Լուվ» (1967) ֆիլմն էր, բայց այստեղ էլ Հարիսոնի անունը տիտրերում չէր հիշատակվում։ 1967 թվականին վերջապես Հարիսոնի անունը «Հարիսոն Ջ. Ֆորդ» տեսքով հայտնվեց «Սպանելու ժամանակն է» ֆիլմում, բայց «Ջ» տառը ոչ մի բան էլ չէր նշանակում, քանի որ նա անվանման երրորդ բաղադրիչ չուներ։ Հարիսոն Ֆորդը այդ տառը դիտավորյալ է ավելացրել, որպեսզի իր անունը հանկարծ չշփոթեն համր կինոյի դերասան Հարիսոն Ֆորդի անվան հետ, որը 1915 թվականից մինչև 1932 թ.-ը նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմերում և մահացել է 1957 թվականին։ Հարիսոնն ասել է, որ ինքը չգիտեր իր անունով դերասանի գոյության մասին, մինչ մի անգամ Հոլիվուդյան փառքի ծառուղիով զբոսնելիս պատահաբար տեսել է այդ աստղը։ Բայց Ֆորդը շուտով հրաժարվում է «Ջ» տառից և 1960-1970 թ թվականին Universal Studios ընկերությունում աշխատելով բազմաթիվ փոքր դերերով հանդես է գալիս տարբեր հեռուստատեսային սերիալներում, որոնցից հատկանշական են «Փողի ծուխը», «Երկաթե կողմ», «Վիրջինիացին», «ԿՀՎ», «Սեր ամերիկյան ձևով» և «Քունգ Ֆու» սերիալները։ 1968 թվականին նա նկարահանվեց «Ճանապարհորդություն դեպի Շիլոհ» ֆիլմում, իսկ այնուհետև 1970 թվականին անխոս դերով հանդես եկավ Միքելանջելո Անտոնինիի «Զաբրիսկի Փոյնթ» ֆիլմում՝ որտեղ մարմնավորում էր ձերբակալված ուսանող ցուցարարի։

Իր դերերից խիստ դժգոհ մնալով Ֆորդը դարձով ինքնուս պրոֆեսիոնալ ատաղձագործ[10], որպեսզի կարողանա հոգ տանի իր կնոջ և երկու երեխաների մասին։ Ատաղձագործ աշխատելու ժամանակ Ֆորդը դարձավ հանրաճանաչ The Doors ռոք խմբի բեմի աշխատողը։ Նա բեմ է պատրաստել նաև դերասանուհի Սելի Կալերմանի և Բրազիլիական ձայնագրման ստուդիայի առաջատար Սերջիո Մենդեսի համար։

Դրանից հետո ռեժիսոր Ջորջ Լուկասը Հարիսոն Ֆորդին պատվիրել էր իր տան պահարանները սարքել։ Հարիսոնի հետ մի քիչ ծանոթանալուց հետո Լուկասը նրան հանգույցային դեր էր առաջարկել իր «Ամերիկյան գրաֆիթի» (1973) ֆիլմում[10]։ Ֆորդի և Լուկասի ընկերական հարաբերությունները մեծ ազդեցություն ունեցան դերասանի հետագա կարերիայի վրա։ Այնուհետև, երբ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլլայի «Կնքահայրը» ֆիլմը հաջողություն ունեցավ, ռեժիսորն որոշեց ընդլայնել իր աշխատասենյակը և այդ գործի համար դիմեց Հարիսոն Ֆորդին։ Արդյունքում Ֆորդը նկարահանվեց «Խոսակցություն» (1974) և «Ապոկալիպսիսը հիմա» (1979) ֆիլմերում։ Վերջին ֆիլմում Ֆորդը հերոսը «Ջ. Լուկաս» անունով սպա էր։

Աստղային պատերազմներ

Մարկ Համիլը, ով մարմնավորեց Լյուկ Սկայվոքերի դերը

1975 թվականին Ջորջ Լուկասը Հարիսոնին «Աստղային պատերազմներ» (1977) ֆիլմի համար աշխատանքի վերցրեց, որտեղ Ֆորդը պետք է ընդամենը տեքստեր կարդար։ 1976 թվականին «20-th century Fox»-ը, չնայած տարակուսանքին, որ ոչ ճանաչված դերասան պետք է խաղար ֆիլմում, այնուամենայնիվ հաստատեց, որ Հարիսոն Ֆորդը ընտրվի՝ մարմնավորելու համար Հան Սոլոյին։ 650000 ԱՄՆ դոլար հոնորարով այս ֆիլմը վերջապես թույլ տվեց Հարիսոն Ֆորդին հրաժարվել իր ատաղձագործի մասնագիտությունից և ամբողջությամբ կենտրոնանալ իր դերասանական կարիերայի վրա։ Չնայած Fox-ի նախապես հայտարարած ձախողմանը՝ Աստղային պատերազմները մեծ հաջողություն ունեցավ և դերասանին դարձրեց հասարակական նոր սիրված դեմք[14]։ Արդյունքում ամբողջ աշխարհի համար «Աստղային պատերազմները» դարձավ ամենահաջողված ֆիլմերից մեկը, և Ֆորդը միանգամից գերաստղ դարձավ[10]։

Կարի Ֆիշեր, 2009 թ

Ֆիլմը ներկայացնում է երկու մաս, որոնցում Հարիսոն Ֆորդը հանդես է գալիս դերով։ Նա շարունակեց նկարահանվել ֆիլմերի հաջորդ՝ «Աստղային պատերազմներ. Էպիզոդ V. Կայսրությունը հասցնում է պատասխան հարված» (1980) և «Աստղային պատերազմներ. Էպիզոդ VI. Ջեդայի վերադարձը» (1983) մասերում, որոնք նույնպես մեծ հաջողություն ունեցան։ Բացի այդ Հարիսոնը 1978 թվականին հանդես է եկել «Աստղային պատերազմներ. Տոնական հատուկ թողարկումում»։ Ֆորդը Լուկասին առաջարկել էր Հան Սոլոյին սպանել ֆիլմի վերջին էպիզոդում, պատճառաբանելով, որ դա ֆիլմը գլխիվար շուռ կտա։ Բայց Լուկասն այդ գաղափարից կտրականապես հրաժարվել է[15]։

Իմպերիայի հարձակման դեմ պայքարում նրա կոմիկի խաղը ձեռք է բերում նոր ձևաչափ՝ Հան Սոլոյի դերի դրամատիկ էվոլյուցիայով, որը երբեմն մեկնաբանվում է նրա զվարճալի հարաբերություններով Լեայի հետ և նրա անհարմար դիրքորոշմամբ ընկերոջ (Լանդո Կալրիսիան) դավաճանության նկատմամբ։ Տեսարանում, երբ նա պետք է սառեցվի կարբոնիտում, արքայադուստրը հայտնում է նրան իր սիրո մասին և, նա պետք է պատասխանի «Ես նույնպես․․․»։ Ֆիլմի ռեժիսորը՝ Իրվին Կեշները, տեսնելով ոչ համոզիչ արդյունքը, խնդրում է Հարիսոնին իմպրովիզացիա անել։ Հարիսոնը փոխում է պատասխանը՝ ասելով «Ես գիտեմ», որը մնում է անբաժանելի իր կերպարից[16]։ Այն, որ Սոլոն կսառեցվի կարբոնատում այլընտրանքային տարբերակ էր սցենարիստի համար, եթե Հարիսոն Ֆորդը հրաժարվեր խաղալ առասպելի երրորդ մասում։ Իրականում, Ջորջ Լուկասը վստահ չէր, որ իր աստղը կհամաձայնվի խաղալ երրորդ մասում՝ ելնելով նրա հաջողություններից Ինդիանա Ջոնս ֆիլմաշարում։

Ինդիանա Ջոնս

Կարեն Ալենը մարմնավորում է Մարիոն Ռավենվուդի դերը Ինդիանա Ջոնս.Կորուսյալ տապանը որոնելիս ֆիլմում

1970-ական թվականների վերջին Ջորջ Լուկասը և Սթիվեն Սփիլբերգը աշխատում են իրենց հաջորդ կինոարտադրության վրա։ Ֆիլմը հարգանքի տուրք էր նրանց մանկության սերիալներին[17]։ Այս նախագծի համար Սթիվեն Սփիլբերգն անմիջապես մտածեց Հարիսոն Ֆորդի մասին, ով կարող էր խաղալ Ալան Քոթերմենի արժանի հերոսի դերում, բայց Ջորջ Լուկասը սկզբունքորեն դեմ էր այդ գաղափարին։ Նա կողմ չէր վերցնել արդեն իսկ դեր խաղացած դերասանի։ Բազմաթիվ դերասաններ դիտարկվեցին այս դերի համար։ Ի վերջո որոշվեց, որ Թոմ Սելլեքը կխաղա արկածախնդրի դերը, սակայն նա մերժեց դերակատարումը՝ ելնելով Մագնում սերիալում իր ունեցած պայմանագրից[18]։ Այս ամենից հետո Սթիվեն Սփիլբերգը համոզեց Ջորջ Լուկասին, որ Ինդիի դերը մարմնավորի հենց Հարիսոն Ֆորդը։ Չնայած երեք ֆիլմում նկարահանվելու վարանումներին՝ Հարիսոն Ֆորդը համաձայնվեց առաջարկին։ Այսպես ծնվեց Ինդիանա Ջոնսը....

Արկածախնդրի դերը մարմնավորելու համար Հարիսոն Ֆորդը պետք է սովորեր տիրապետել սանձի օգտագործման ձևերին և ֆիզիկապես պատրաստվեր նկարահանումներին։ Ինդիի դերի համար նա պատկերելու էր արկածախնդրի տեսք, ով ուներ երեք օրվա մորուք, կրում էր հին կաշվե բաճկոն և, իհարկե, չենք մոռանում նրա տարբերակող նշանները՝ օգտագործվող Բորսալինոն (գլխարկը) և սանձը։ Նա ներկայացնում էր բազմատիպ բնութագիր ունեցող դեր՝ սկզբից քաջ, հետո ռոմանտիկ, ծիծաղելի․․․։

Քեյթ Քեփշոուն Հարիսոն Ֆորդի խաղընկերուհին Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը ֆիլմում

«Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» ֆիլմի նկարահանումները դժվարին խնդիր դարձան ողջ խմբի համար, հատկապես Հարիսոն Ֆորդի համար։ Նացիստ մեխանիկի դեմ պայքարի ընթացքում ինքնաթիռը բախվում է Հարիսոն Ֆորդի ոտքին և կտրում ջիլը։ Սակայն բժշկական օգնության դիմելու փոխարեն, կապում է ոտքը, որպեսզի շարունակի նկարահանումները։ Ավելի ուշ նա մեկ անգամ ևս լուրջ վնասվածք է ստանում՝ ցանկանալով կասկադ ստեղծել իր համար, որտեղից Ինդիանան դուրս է բերվում բեռնատարով։

Ինդիանա Ջոնսը էկրան բարձրացավ 1981 թվականին և արժանացավ մեծ հաջողության. Հարիսոն Ֆորդին հաջողվեց գերազանցել Հան Սոլոյի ճանաչվածությանը և դառնալ հայտնի դերասան։

Շոն Քոններին, մարմնավորում է հնագետի հոր դերը Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը ֆիլմում

1984 թվականին դուրս եկավ «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը»։ Մահարադջայի պալատի տեսարանների նկարահանման ընթացքում, փղով շարժվելու ժամանակ ուժ գործադրելիս, Հարիսոն Ֆորդը ձեռք բերեց ողնաշարի ճողվածք և Ինդիի սենյակում ավազակի հետ պայքարի տեսարանը նկարահանելու ժամանակ դերասանի ողնաշարը անշարժացավ։ Տեղում ցուցաբերված ոչ մի օգնություն արդյունք չտվեց, և նա շտապ տեղափոխվեց Միացյալ Նահանգներ վիրահատության համար[19]։ Ապաքինման ընթացքում նա ստանում է պապայայի ֆերմենտի հիման վրա բուժում։ Դեղամիջոցը արդյունավետ է լինում, և դերասանը երեք շաբաթ անց շարունակում է նկարահանումները Շրի Լանկայում։ Դրանից հետո նկարահանումներն ընթանում են բնականոն հունով։ Ֆիլմի էկրան բարձրանալուց հետո քննադատներն այն համարեցին շատ մռայլ, սակայն այս ֆիլմը նույնպես հաջողություն ունեցավ։

1988 թվականի մայիսի 16-ին սկսվեցին «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը» ֆիլմի նկարահանումները։ Այս ֆիլմը ներկայացնում է Ինդիանա Ջոնսի և նրա հոր հանդիպումը Սուրբ Գրաալի որոնումների ժամանակ։ Ըստ սցենարի՝ Իդիանա Ջոնսը ուղևորվում է փնտրելու հորը՝ պրոֆեսոր Հենրի Ջոնսին, ով առևանգվել էր նացիստների կողմից, ովքեր ցանկանում էին ստանալ Սուրբ Գրաալը։ Ինդիանայի հոր դերը մարմնավորել է Շոն Քոններին՝ չնայած, որ նա մեծ էր Ֆորդից ընդամենը 12 տարի։ Հայր և որդի համեմատությունը թույլ տվեց Հարիսոն Ֆորդին բացահայտել և արտահայտել իր հերոսի այլ անձնական կողմեր։ Այս ֆիլմում կինոդիտողին ներկայացվում է նաև պատանի Ինդին, որի դերակատարին առաջարկում է Հարիսոն Ֆորդը։ Ֆորդն առաջարկում է Սթիվեն Սփիլբերգին և Ջորջ Լուկասին մի երիտասարդ դերասանի, ով պետք է խաղար որդու դերը։ Իր ընտրությունն արդարացնելու համար նա ասում է «Ռիվերը նա է, ով ինձ առավել նման է այս տարիքում»։ Նկարահանումները տեղի են ունեցել Իսպանիայում, Իտալիայում, Անգլիայում, Թուրքիայում և Հորդանանում։ Ֆիլմն էկրան է բարձրացվում 1989 թվականին և ինչպես նախորդները ունենում մեծ ֆինանսական հաջողություն։

Ֆիլմի չորրորդ մասի գաղափարը հասունանում է 1994 թվականին, սակայն Ֆորդի աշխատանքային ժամանակացույցի զբաղվածության պատճառով, Լուկասը և Սփիլբերգը անընդհատ հետաձգում էին ֆիլմի ստեղծումը։ Երկարատև վարանումներից հետո Հարիսոն Ֆորդն առաջարկում է Սթիվեն Սփիլբերգին ստեղծել չորրորդ ֆիլմը․ «Ինչո՞ւ չստեղծել ևս մեկ ֆիլմ, չէ՞ որ հասարակությունն է պահանջում»։ Նա համոզում է Լուկասին և դրվում է ֆիլմի սկիզբը։ 2007 թվականի սեպտեմբերի 10-ին հայտնի է դառնում ֆիլմի անվանումը՝ «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը»։ Ֆիլմի գործողությունները ծավալվում են սառը պատերազմի տարիներին՝ ծերացող Ինդիանա Ջոնսի շուրջ։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունենում 2008 թվականի մայիսի 18-ին Կաննի կինոփառատոնին՝ 19 տարի անց առաջին ֆիլմից։ Այս ֆիլմն ունեցավ ամենամեծ հաջողությունը՝ հավաքեց ավելի քան 800 միլիոն դոլար հոնորար ամբողջ աշխարհում[20]։

Սթիվեն Սփիլբերգը մոտ ապագայում պլանավորում է նկարահանել ֆիլմի հինգերորդ մասը, որի գլխավոր դերը նույնպես կմարմնավորի Հարիսոնը Ֆորդը[21]։

Աշխատանքներ այլ ֆիլմերում

Բացի Աստղային պատերազմներից ու Ինդիանա Ջոնսից, Հարիսոն Ֆորդը նկարահանվել է նաև այլ ֆիլմերում, որոնցից են «Հերոսները» (1977), «Նավարոնի թիվ 10 ջոկատը» (1978) և «Հանովեր փողոցը» (1979) ֆիլմերը։ Ֆորդը նաև Ջին Ուայլդերի հետ խաղացել է «Ֆրիսկոյի երեխան» (1979) Վեստեռն ժանրի ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր Ոսկե սրտով բանկ թալանողի դերը։ Այնուհետև նա մարմնավորեց Ռիք Դեկարդին Ռիդլի Սքոթի գիտաֆանտաստիկ դասական «Սայրի վազորդ» ֆիլմում, ինչպես նաև հանդես եկավ Պիտեր Ուիրի «Ականատեսը» (1985) և «Մժեղների ափը» (1986), և Ռոման Պոլանսկու «Անկոտրելին» ֆիլմերում[10]։

1990-ականներին Ֆորդը մարմնավորեց Ջեք Ռիյանին Թոմ Կլանսիի «Հայրենասերների խաղերը» (1992) և «Ուղիղ և բացահայտ սպառնալիք» (1994) ֆիլմերում։ Բացի այդ նա գլխավոր դերերով հանդես է եկել Ալան Պակուլայի «Անմեղության կանխավարկած» (1990) և «Սատանայի սեփականությունը» (1997), Էնդրյու Դևիսի «Փախստականը» (1993), Սիդնեյ Պոլակի «Սաբրինա» (1990) և Վոլֆգանգ Փեթերսոնի «Նախագահի ինքնաթիռը» (1997) ֆիլմերում։ Ֆորդը նաև դրամատիկ ֆիլմերում է մասնակցել՝ կնոջը դավաճանող ամուսնու կերպարներով հանդես գալով «Անմեղության կանխավարկած» (1990) և «Ինչ է թաքցնում սուտը» (2000) ֆիլմերում և ամնեզիայով տառապող հերոսի Մայք Նիքոլսի «Ինչ-որ մի բան Հենրիի մասին» ֆիլմում[10]։

Հարիսոն Ֆորդի շատ հայտնի դերեր նրան պատահմամբ են առաջարկվել։ Այսպես օրինակ Հան Սոլոյի դերը նրան են առաջարկել, երբ նա ուրիշ դերասանների մասին էր կարդում, Ինդիանա Ջոնսի դերը նրան են տվել, քանի որ դերասան Թոմ Սելեքն անհասանելի է եղել և Ջեք Ռայանի դերն է ստանձնել, քանի որ Ալեք Բոլդուինը շատ գումար էր պահանջում իր դերի համար։ Բայց վերջին փաստը Բոլդուինը հերքում է։

Վերջին դերերը

Հարիսոն Ֆորդն 2010-ին

Ուշ 1990-ականներից սկսած Հարիսոն Ֆորդն հանդես եկավ կոմերցիալ տեսանկյունից ոչ եկամտաբեր մի շարք ֆիլմերում, որոնցից են՝ «Վեց օր, յոթ գիշեր» (1998), «Ստի սարդոստայն» (1999), «Կ-19» (2002), «Հոլիվուդյան ոստիկանները» (2003), «Հրե պատ» (2006) և «Ծայրահեղ միջոցներ» (2010) ֆիլմերը։ Միակ բացառությունը 2000 թվականի «Ինչ է թաքցնում սուտը» ֆիլմն էր, որն ԱՄՆ-ում վաստակեց 155 միլիոն դոլար, իսկ ողջ աշխարհում 291 միլիոն դոլար[22]։

2004 թվականին Հարիսոն Ֆորդը հրաժարվեց «Սիրիանա» ֆիլմում նկարահանվելուց և ավելի ուշ դրա համար մեկնաբանեց. «Ես ինձ բավարար ուժեղ չէի զգում ճշմարտության մատերիալիստականի մասին և ես կարծում եմ, որ սխալվել եմ»[23]։ Արդյունքում դերը հասավ Ջորջ Քլունիին, որն իր աշխատանքի համար արժանացավ Օսկարի և Ոսկե Գլոբուսի։ Բացի այդ նա բաց թողեց Ստեֆան Գագհանի կողմից գրված ևս մի այլ դեր։ Արդյունքում Ռոբերտ Ուակեֆիլդին «Տրաֆիկ» ֆիլմում մարմնավորեց Մայքլ Դուգլասը։

2008 թվականին Ֆորդը մեծ հաջողություն ունեցավ, քանի որ կրկին համագործակցեց Ջորջ Լուկասի և Սթիվեն Սփիլբերգի հետ ու նկարահանվեց «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը» ֆիլմում։ Ֆիլմի մասին արձագանքները գլխավորապես դրական էին և 2008 թվականին ֆիլմն իր շահույթով երկրորդ տեղում էր[24]։ Նա հետագայում ասել է, որ ցանկություն ունի ևս մի շարունակությունում նկարահանվել, եթե այն 20 տարուց ուշ չի նկարահանվելու[25]։

2008 թվականի այլ դերերից է ռեժիսոր Ուայն Կրամերի «Փոխադրում» ֆիլմը։ Ֆիլմում նա մարմնավորում է էմիգրացիոն սպայի։ Ֆիլմի խաղընկերներից էին Էշլի Ջադը և Ռեյ Լիոտան։ Բացի այդ Հարիսոնը «Դալայ Լամայի վերածնունդը» փաստավավերագրական ֆիլմում պատմում է Դալայ Լամայի մասին[26]։

Ֆորդը 2008 թվականի Կաննի կինոփառատոնում

Ֆորդը նկարահանվել է նաև «Ծայրահեղ միջոցներ» բժշկական դրամայում[27]։ Ֆիլմը նկարահանվել է 2009 թվականին Պորտլենդում։ Ֆիլմում նկարահանվել են նաև Բրենդեն Ֆրեյզերը և Ալան Ռաքը։ Նկարահանումներն ավարտվել են 2010 թվականին։ Բացի այդ 2010 թվականին Հարիսոնը Պատրիկ Ուիլսոնի, Ռեյչել ՄակԱդամսի և Դայան Քիթոնի հետ նկարահանվել է «Բարի լույս» ֆիլմում[28]։

2011 թվականին Ֆորդը Դենիել Կրեյգի և Օլիվիա Ուայլդի հետ միասին նկարահանվեց «Կովբոյներն ընդդեմ այլմոլորակայինների» գիտաֆանտաստիկ վեստեռնում։ Ֆորդը մարմնավորում է գեներալ Վուդրոու Դոլարհայդին, որն իր ամուր բազուկի տակ էր պահում Աբսոլյուտ քաղաքի վերահսկողությունը[29]։ Ֆորդի և կատարողական պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգի որոշմամբ հերոսը չպետք է կովբոյական գլխարկ կրեր, քանի որ այդ դեպքում հերոսը նման կլիներ Ինդիանա Ջոնսին[30]։ Ֆորդի բնորոշմամբ իր հերոսը մի «փնթփնթան ծերուկ» է[31]։ Ֆիլմը գովազդելու համար Հարիսոնը ձեռնաշղթաներով շղթայված երկու հսկողների հետ միասին հայտնվեց San Diego Comic-Con International-ում՝ ցուցադրելով, որ իր կամքին հակառակ են իրեն այդտեղ բերել։ Այնուամենայնիվ, դերասանի նմանատիպ հայտնվելն հիշեցնում էր փաստացի հարձակման, որը տեղի էր ունեցել ֆիլմի ներկայացումից քիչ առաջ, որին հաջորդել էր հարձակվողի ձերբակալումն ու բաժին բերման ենթարկելը։ Ֆորդին հանդիսատեսները երկար ծափահարեցին, երբ դերասանը միացավ իր կոլեգաներին։ Իսկ նմանատիպ ջերմ ընդունելությունից զարմացած Հարիսոնն ասաց. «Ես միայն ուզում էի որպես դերասան վաստակեմ իմ հացը։ Տեղի ունեցածի մասին ինձ ոչինչ հայտնի չէր»[32][33][34][35][36]։

2011 թվականին Ֆորդը PlayStation 3-ի համար նկարահանվել է «Uncharted 3: Drake's Deception» ճապոնական համակարգչային խաղի գովազդային տեսահոլովակում։ Նա անգամ երևում է խաղում, տեսարաններից մեկում երբ հայտնվում են մարդիկ ու ծափահարում են[37]։ 2013 թվականին Ֆորդը Լիամ Հեմսվորտի և Գարի Օլդմենի հետ միասին նկարահանվեց ռեժիսոր Ռոբերտ Լուկետիչի «Պարանոյա» լրտեսական թրիլերում[38]։, նույն թվականին էկրան բարձրացավ նրա մասնակցությամբ ևս մեկ ֆիլմ՝ «Էնդերի խաղը», իսկ ինքը Հարիսոն Ֆորդը Մոսկվայում ներկա եղավ ֆիլմի պրեմիերային[39]։

Հարիսոն Ֆորդն հաստատել է, որ ինքը Հան Սոլոյի դերով հանդես կգա գալիք «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII: Ուժի արթնացում» ֆիլմում[40]։, իսկ 2015 թվականին պատրաստվում է էկրան բարձրանալ նրա մասնակցությամբ ևս մեկ ֆիլմ՝ «Ադելայնի տարիքը» (The Age Of Adaline)[41]։

Անձնական կյանք

Ամուսնությունները և ընտանիքը

Ֆորդն իր կնոջ՝ Քալիստա Ֆլոքհարթի հետ 2009 թվականի Դովիլ ամերիկյան կինոփառատոնում

Ֆորդը Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից է, որ աշխատում է պահպանել իր անձնական կյանքը լրագրողներից[10]։ Հարիսոնն իր առաջին կնոջից՝ Մարի Մարգուարդից երկու որդի ունի՝ Բենջամինը և Ուիլարդը, ինչպես նաև երկու երեխաներ էլ երկրորդ կնոջից՝ սցենարիստ Մելիսա Մատիսոնից՝ Մալկոլմը և Ջորջիան։

Ֆորդը դերասանուհի Քալիստա Ֆլոքհարթի հետ սկսեց հանդիպել Ոսկե Գլոբուս 2002 մրցանակաբաշխությունից հետո։ Նրանք միասին հանդիսանում են որդեգրած Լիամի ծնողները։ Հարիսոնը Ֆլոքհարթին ամուսնանալու առաջարկություն է արել 2009 թվականին՝ Սուրբ Վալենտինի օրը[42]։ Նրանք ամուսնացել են 2010 թվականի հունիսի 15-ին՝ Նյու Մեքսիկայի Սանտա Ֆեում, որտեղ Ֆորդը նկարահանվում էր «Կովբոյներն ընդդեմ այլմոլորակայինների» ֆիլմում[43]։

Հարիսոնն երեք թոռ ունի՝ Էլիել (ծնված 1993), Ջիուլիանա (ծնված 1997) և Էթան (ծնված 2000)[44]։ Հարիսոնի որդին՝ Բենջամինը Ֆորդի լցակայանների սեփականատերն է։ Նրան է պատկանում նաև Կալիֆորնիայի Քալվեր քաղաքում գտնվող գաստրոպաբը[45][46][47][48]։ Որդի Ուիլարդը հանդիսանում է «Ford & Ching» ցուցասրահի համասեփականատեր։ Ցուցասրահը հայտնի է նաև որպես «Ludwig Clothing» ընկերություն[49]։

Մարմնական վնասվածքները

Ֆորդն իր կզակը վնասել է 22 տարեկան հասակում, երբ իր Վոլվո 544 մեքենայով Կալիֆորնիայի Լագունա ծովափում բախվել է հեռագրասյանը։ Սպին պարզ երևում է ֆիլմերում։ Այս մասին խոսվում է Ինդիանա Ջոնս ֆիլմերի նկարահանման մասին պատմող տեսահոլովակում։ Ֆիլմի հեղինակները նույնիսկ այդ սպին օգտագործել են ֆիլմի սցենարում։ «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը» ֆիլմում երիտասարդ Ինդիանան փորձում է սանձով վախեցնել առյուծին և ինքն իրեն հարված է տալիս։ Իսկ «Գործարար կինը» ֆիլմում դա այլ կերպ են բացատրում։ Ըստ ֆիլմի վարկածի Հարիսոն Ֆորդը այդ վերքը ստացել է զուգարանում ուշաթափվելիս, երբ իր ընկերուհու ականջների պիրսինգն է տեսել։

1983 թվականին, 40 տարեկան հասակում, Լոնդոնում «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» ֆիլմի նկարահանման ժամանակ Հարիսոն Ֆորդը ստիպված էր թռչել Լոս Անջելես մեջքի ճողվածքը վիրահատելու համար։ «Նկարահանվում էր հնդիկի հետ կռվի տեսարանը, երբ Հարիսոնի ցավերը սաստկացան». ասում է Սթիվեն Սփիլբերգը։ Արդյունքում դերասանը նկարահանման հարթակ կարողացավ վերադառնալ միայն 6 շաբաթ հետո[50]։

Ավիացիան

Ֆորդն 2011 թվականին

Ֆորդը երկու ինքնաթիռի և մի ուղղաթիռի օդաչու է[10] Ուայոմինգի Ջեքսոն քաղաքում նա 800 ակր (3.2 կմ2) տարածքով ռանչո ունի, որի մոտավոր կեսը վերածել է արգելոցի։ Որոշ դեպքերում Հարիսոնն անձամբ է ծայրահեղ իրավիճակներում իր ուղղաթիռով ծառայություններ մատուցում՝ օրինակ ջրազրկումով տառապող տուրիստներին փրկելու համար[51]։

Ֆորդն օդաչուի դասեր սկսել է առնել 1960-ական թթ.՝ Վիսնկոնսինի Ուայլ Ռոսում գտնվող «Ուայլդ Ռոս Իդլեվիդ» օդանավակայարանում՝ «Piper PA-22 Tri-Pacer» մակնիշի ինքնաթիռով։ Բայց նա երկար չկարողացավ կուրսերը շարունակել, քանի որ մի ժամվա ուսուցումը դոլար արժեր[52]։ 1990-ականների կեսերին Հարիսոնը օգտագործված Gulfstream II ինքնաթիռը և իր օդաչուներից մեկին՝ Տերի Բենդերին, խնդրեց, որ իրեն օդաչուական դասեր տա։ Նրանք Ջեքսոնում թռիչքներ սկսեցին կատարել Cessna 182 ինքնաթիռով, իսկ ավելի ուշ Նյու Ջերսիի Տետերբորոյում թռիչքներ էին կատարում Cessna 206 ինքնաթիռով[53]։

1999 թվականի հոկտեմբերի 23-ին Հարիսոն Ֆորդը Bell 206L4 LongRanger ուղղաթիռով վթարի է ենթարկվել։ Ըստ ՏԱԱԽ-ի (տրասնպորտի անվտանգության ազգային խորհուրդ) հաշվետվության, Ֆորդը թռչող սարքով անցել է Կալիֆորնիայի Սանտա Կլարիտա քաղաքի մոտակայքում գտնվող Պիրու լճի վրայով, որպեսզի մասնակցի ամենամյա ամառային նախավարժանքներին։ Ֆորդին չի հաջողվել գործի դնել շարժիչը, իսկ երկրորդ փորձով նրան հաջողվել է բարձրանալ 150–200 ֆուտ։ Արդյունքում ուղղաթիռը չի կարողացել օդում երկար մնալ և բախվել է գետնին։ Ուղղաթիռը կոշտ վայրէջք կատարեց և բախման հետևանքով կողքի թեքվեց։ Չնայած ուղղաթիռի լուրջ վնասվածքներին ո՜չ Ֆորդը և ո՜չ էլ հրահանգիչ օդաչուն էական վնասվածքներ չստացան։ Երբ «Դերասանական ստուդիայից դուրս» հեռուստաշոուի ժամանակ Ջեյմս Լիպթոնը Ֆորդին վթարի մասին հարցեց, դերասանը պատասխանեց, որ ինքն է ջարդել ուղղաթիռը[54]։

Ֆորդն իր ինքնաթիռները պահում է Սանտա Մոնիկա օդանավակայարանում[55]։ Բայց Bell 407-ը հաճախ է լինում Ուայոմինգի Ջեքսոն քաղաքում և դերասանի կողմից օգտագործվել է երկու լեռնային փրկարարական աշխատանքների ժամանակ, որոնք իրականացվել են Տիտոն քաղաքում։ Փրկարարական աշխատանքներից մեկի ժամանակ Հարսիսոն Ֆորդը մի մոլորված տուրիստուհու է փրկել։ Աղջիկը Ֆորդի Bell 407 ուղղաթիռում սիրտը թափել է։ Հարցազրույցներից մեկի ժամանակ աղջիկը խոստովանել է, որ ինքը չի իմացել, որ փրկարարը եղել է Հարիսոն Ֆորդը և որ ուղղաթիռը դերասանին է պատկանել[56]։

Ֆորդն ավելի հաճախ թռիչքներ է կատարում DHC-2 Beaver ինքնաթիռով և չնայած այն բանին, որ դերասանը չի սիրում ցույց տալ իր ֆավորիտին, նա մի քանի անգամ ասել է, որ իրեն դուր է գալիս այդ ինքնաթիռը և ինքնաթիռի Pratt & Whitney R-985 աստղաձև շարժիչը[57]։ Ֆորդն առաջին անգամ Beaver ուղղաթիռի հետ գործ է ունեցել «Վեց օր, յոթ գիշեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ և դրանից հետո մի օրինակ գնել է։ Վաշինգտոնի Կենմուր օդանավակայարանում կանգնեցված են Ֆորդի դեղին և կանաչ Beaver-ները՝ թարմացված ավիոնիկայով և շարժիչով։ Ըստ Ֆորդի խոսքերի ինքնաթիռները մասնակցել էլ ԿՀՎ-ի «Air America» գործողությանը և փամփուշտների անցքեր ունեն իրենց վրա։ «Այդ անցքերը հետագայում պետք է վերացվեն». ասել է Ֆորդը։

2004 թվականի մարտին Ֆորդը դառնում է Փորձանական օդաչուական ասոցիացիայի (EAA) Երիտասարդ արծիվ ծրագրի անդամ։ Ֆորդին առաջարկվել էր սենյոր փոխնախագահի պաշտոն EAA-ում, որն այն ժամանակ զբաղեցնում էր Գրեգ Անդերսոնը։ Անդերսոնը պետք է զբաղեցներ ավելի բարձր պաշտոն՝ գեներալ Չարլզ Յիգերի պաշտոնը, որը երկար տարիներ պաշտոնը զբաղեցնելուց հետո թոշակի էր գնում։ Ֆորդը տատանվում էր, բայց քիչ ուշ որոշեց 2 տարի Օշկոշում զբաղվել «Երիտասարդ արծիվների» հավաքով։ 2005 թվականին Հարիսոն Ֆորդը համաձայնվեց ևս երկու տարի լինել այդ պաշտոնում։ Հարիսոնը Երիտասարդ արծիվ ծրագրի շրջանակներում ինքնաթիռով տեղափոխել է ավելի քան 280 երեխա։ Նա սովորաբար օգտագործում էր «DHC-2 Beaver» ինքնաթիռը, որտեղ իր հետ միասին կարող էր հինգ երեխա տեղավորվել։ Ֆորդը Դրիգսում EAA-ի մասնաճյուղի ղեկավարն է։

2009 թվականի դրությամբ Ֆորդը հանդես է գալիս ԱՄՆ-ի Գլխավոր Ավիացիոն ծառայության գովազդում, որը պրոպագնդում էր ՕՍՕԱ (Օդանավերի սեկանատերեր և օդաչուների ասոցիացիա) խմբին[58]։

Ֆորդը քաղաքացիական բարեգործական «Հույսի թևեր» կազմակերպության պատվավոր անդամ է[59]։ Բացի այդ նա որպես VIP հրավիրվել է Կապույտ հրեշտակներ ինքնաթիռային թռիչքին մասնակցելու[60]։

Հասարակական և քաղաքական հայացքները

Էկոլոգիական հարցեր

Ֆորդը Բնության պահպանման միջազգային ընկերության փոխնախագահն է[61]։ 2006 թվականին էկոլոգիական հարցերում իր կատարած աշխատանքի դիմաց Ֆորդը պարգևատրվում է Ժյուլ Վեռնի անվան մրցանակով«Harrison Ford». Ժյուլլ Վեռնի փառատոն. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ Մայիսի 23-ին.</ref>։

2013 թվականի սեպտեմբերին Ֆորդը փաստագրական ֆիլմ նկարեց Ինդոնեզիայի էկալոգիայի մասին և հարցազրույց վերցրեց Ինդոնեզիայի անտառապահպանության նախագահ միստր Զուլֆիկի Հասանից։ Հարցազրույցից հետո նախագահի օգնական միսթր Էնդի Արիեֆը Ֆորդին իր ջոկատի հետ մեղադրեց «պետական հաստատությունների քայքայման» մեջ և հրապարակավ սպառնացավ աքսորել երկրից։ Հարցերը վերաբերվում էին Սումատրայի Տեսո Նիլոյի ազգային այգուն։ Անտառապահպանության նախագահը չի կարողացել բացատրել անտառից ծառահատումներ կատարելու հանգամանքը և այն, թե ինչ միջոցներ են ձեռք առնվելու ծառահատ հանցագործներին գտնելու և պատժելու համար[62][63][64][65]։ Հարիսոն Ֆորդին հնարավորություն տրվեց զրույց ունենալ Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոյի հետ, որի ընթացքում դերասանը իր մտահոգությունն արտահայտեց Ինդոնեզիայի շրջակա միջավայրի վատացման, ինչպես նաև առաջարկեց, որ կառավարությունը զբաղվի կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրներին լուծում տալու համար։ Հարիսոնին ի պատասխան, նախագահն ասաց, որ իրենք ամեն կերպ ջանում է պահել և պահպանել Ինդոնեզիայի անտառները[66][67]։

Ի երախտագիտություն էկոլոգիայի պահպանման գործում Ֆորդի կատարած ներդրման, արախնոլոգ Նորման Պլանտիկը 1993 թվականին սարդերի նոր տեսակին անվանել է Calponia harrisonfordi, իսկ էթնոմոլոգ Էդուարդ Օ Ուիլսոնը 2002 թվականին Ֆորդին մժեղների նոր տեսակին անվանել է Pheidole harrisonfordi[68]։

Հարիսոնը խոսնակ է եղել «Հեթչ Հեթչի վերականգնում» շահույթ չհետապնդող կազմակերպությունում, որի խնդիրն է վերականգնել Հեթչի հովտում գտնվող Յոսեմետի ազգային արգելոցը[69]։

Քաղաքական հայացքներ

Իր ծնողների պես Հարսիոն Ֆորդն էլ է դեմոկրատ[70] և ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ընկերն է[71]։

1995 թվականի սեպտեմբերի 7-ին Ֆորդը ԱՄՆ-ի սենատում սատարեց Դալայ Լամային և Տիբեթի անկախությանը[72][73]։ 2008 թվականին Հարիսոն Ֆորդը հնչյունավորել է «Դալայ Լամայի վերածնունդը» փաստագրական ֆիլմը։

2003 թվականին Հարիսոնը հրապարակավ քննադատել է Իրաքյան պատերազմի համար և կոչ է արել փոխել ԱՄՆ-ի նախագահական ռեժիմը։ Բացի այդ նա քննադատել է Հոլիվուդին դաժան ֆիլմերի համար և ԱՄՆ-ին կոչ է արել ուժեղացնել վերահսկողությունը հրազենի նկատմամբ[74]։ Հարիսոնը Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Գրեյ Դևիսի կողմնակիցն էր և հայտարարել էր, որ նրան Առնոլդ Շվարցենեգերով փոխարինելը սխալ կլինի[75]։

Հնէաբանություն

Հնէաբան Ինդիանա Ջոնսին հաջողությամբ մարմնավորելու հետո Հարիսոնը որոշակի դեր ուներ պրոֆեսիոնալ հնէաբանների աշխատանքին աջակցություն տալու գործում։ ԱՄՆ-ի Հնէաբանության Ինստիտուտում Ֆորդը հանդես է գալիս որպես գլխավոր վստահելի անձ[76]։ Հնէաբանության Ինստիտուտը Հյուսիսային Ամերիկայում հնէաբանությանը նվիրված ամենահին և ամենախոշոր կազմակերպությունն է։ Ֆորդը օգնում է նրանց առաքելությանը՝ չթողնելով որ հնէաբանական իրերը որսագողերը թալանեն կամ էլ վաճառեն շուկաներում։

Հասարակական աշխատանք

Ֆորդի հասարակական աշխատանքը կապված է սնունդ մատակարարելու հետ։ 2007 թվականի նոյեմբերի 21-ին Հարիսոնը, ինչպես նաև այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են Քըրք Դուգլասը, Նիա Լոնգը և Քալիստա Ֆլոքհարթը Գոհաբանության օրվա կապակցությամբ Լոս Անջելեսում ուտելիք են բաժանել անտուններին[77]։

Մրցանակներ

Ֆորդի աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղում

Հարիսոն Ֆորդը «Ականատեսը» ֆիլմի համար ներկայացվել է Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում և ստացել է BAFTA և Ոսկե Գլոբուս մրցանակներ «լավագույն դերասան» անվանակարգի համար։ 2002 թվականին Հարիսոնը Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխության ժամանակ ստացավ Սեսիլ Բ. ԴեՄիլի մրցանակը, իսկ 2003 թվականի հունվարի 2-ին նա աստղ ստացավ Հոլիվուդյան փառքի ծառուղում։ Նա «Մժեղների ափը», «Փախստականը» և «Սաբրինա» ֆիլմերի համար «լավագույն դերասան» անվանակարգում ներկայացվել է Ոսկե Գլոբուսի։

2000 թվականին Հարիսոն Ֆորդը Ամերիկայի կինոինստիտուտի կողմից շնորհող «Նվաճումներ ողջ կյանքի ընթացքում» անվանակարգում մրցանակ է ստացել[78]։

2003 թվականին մարտաֆիլմերում առանց կասկադյորի միջամտության նկարահանվելու համար Հարիսոն Ֆորդը Տավրոս Հնարքների Աշխարհ մրցանակաբաշխության ժամանակ «Նվաճումներ ողջ կյանքի ընթացքում» անվանակարգում մրցանակ է ստացել[79]։ Մինչ այդ անվանակարգում մրցանակներ էին շնորհվել Առնոլդ Շվարցենեգերին[80] և Ջեքի Չանին[81]։

2006 թվականին Հարիսոն Ֆորդը բնությունում աշխատելու և բնությունը պահպանելու համար պարգևատրվել է Ժյուլ Վեռնի մրցանակով։ Հանձման արարողությունն իրականացվել է Լոս Անջելեսի պատմական Շրայն լսարանում։

2007 թվականին «Ճչացող Մրցանակաբաշխության» ժամանակ Հարիսոն Ֆորդը առաջինը ստացավ Հերոսների մրցանակը իր բազմաթիվ հայտնի դերերի համար՝ այդ թվում Հան Սոլոյին և Ինդիանա Ջոնսին մարմնավորելու համար։ 2008 թվականին Հարիսոն Ֆորդը ստացավ «Սփայքի տղաների ընտրյալ մրցանակը»[82][83]։

Ֆիլմագրություն

Դերակատարումներ

ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերըԺանրըՌեժիսորԽաղընկերներ
1955 - 1975Փողի ծուխըGunsmokeՀոբիսերիալ,
Վեստեռն
Էնդրյու Վ. Մաքլագեն և այլքՋեյմս Արնես,
Միլբեռն Սթոուն,
Ամանդա Բլեյք,
Կեն Կերտիս
1962 - 1971ՎիրջինիացիներըThe VirginianԷվերեսթ Գիլսսերիալ,
Վեստեռն
Դոմ Մակդուգալ և այլքՋեյմս Դրուրի,
Դագ Մակկլեր,
Լի Ջ. Կոբ,
Ռասել Լեյն
1965 - 1974ԿՀՎThe F.B.I.Էվերեսթ Գիլսսերիալ,
Քրեական
Վիրջիլ Վ. Ֆոգել և այլքԵֆրեմ Ցիմբալիստ Կրտսեր,
Ֆիլիպ Էբոթ,
Մարվին Միլլեր,
Ուիլյամ Ռեյնոլդս
1967Սպանելու ժամանակն էA Time for KillingԼ.Թ. ՇաֆերՎեստեռնՖիլ Կարլսոն,
Ռոջեր Կորման
Իգներ Սթիվենս,
Գլեն Ֆորդ,
Պոլ Պետերսոն,
Տիմոտի Կերի
1967 - 1975Երկաթե կողմIronsideԹոմ Սվոթսերիալ,
Քրեական
Դոն Ուայնս և այլքՌեյմոնդ Բեր,
Դոն Հելոուեյ,
Դոն Միտչել,
Բարբարա Անդերսոն
1968Ճանապարհորդություն դեպի ՇիլոհJourney to ShilohՈւիլի Բիլ ԲեարդենՎեստեռնՈւիլյամ ՀելՋեյմս Կան,
Մայքլ Սարազին,
Բրենդա Սքոթ,
Դոն Ստրաուդ
1969 - 1974Սեր ամերիկյան ոճովLove, American StyleՌոջեր Քրեյն (էպիզոդիկ)սերիալ,
Մելոդրամա,
Կատակերգություն
Չարլզ Ռ. ՌոնդոՍտյուարտ Մարգոլին,
Մերի Գրոուվեր,
Բարբարա Մինկուս,
Ուիլյամ Կոլաուեյ
1970Ուղիղ գծովGetting StraightՋեյքԴրամաՌիչարդ ՌաշԷլիոթ Գուլդ,
Կենդիս Բերգեն,
Ռոբերտ Ֆ. Լայոնս,
Ջեֆ Կորի
1970 - 1971Դեն ՕգեսթDan AugustՀյուիթսերիալ,
Քրեական
Ռալֆ Սենենսկի և այլքԲերտ Ռեյնոլդս,
Նորմալ Ֆել,
Ռիչարդ Անդերսոն,
Նեդ Ռոմերո
1970ՕրինախախտըThe IntrudersԿարլՎեստեռնՈւիլյամ ԳրեմԴոն Մյուրեյ,
Էն Ֆրենսիս,
Էդմոնդ Օ՜Բրայեն,
Ջոն Սեկսոն
1972 - 1975Քունգ ՖուKung Fuմիսթր Հարիսոնսերիալ,
Մարտական
Ռիչարդ ԼենգԴևիդ Կերրեդին,
Ռադամես Պերա,
Քեյ Լյուկ,
Ֆիլիպ Ան
1973Ամերիկյան գրաֆիթիAmerican GraffitiԲոբ ՖալթաՄելոդրամաՋորջ ԼուկասՌիչարդ Դրեյֆուս,
Ռոն Հովարդ,
Պոլ Լե Մետ,
Չարլզ Մարտին Սմիտ
1974ՆովաNovaխաղում է ինքն իրեն / պատմողսերիալ,
Փաստագրական
Քիրկ Վուլֆինգեր և այլք
1974ԽոսակցությունThe ConversationՄարտին ՇիտԴետեկտիվՖրենսիս Ֆորդ ԿոպպոլաՋին Հեքմեն,
Ջոն Կազալե,
Ալեն Գարֆիլդ,
Ֆրեդերիկ Ֆորեստ
1974 - 1976ՊետրոչելիPetrocelliԹոմ Բրանիգենսերիալ,
Քրեական
Իրվինգ Ջ. Մուր և այլքԲերի Նյուման,
Սյուզան Հովարդ,
Ալբերտ Սելմի,
Ֆրեդ Ստրոմսո
1975ԱրդարադատությունJudgment։ The Court Martial of Lieutenant William CalleyՖրենկ ԿրաուդերԴրամաԼին Բերնհարդի,
Սթենլի Կրամեր
Թոնի Մուսանտե,
Ռիչարդ Բեյսխարտ,
Օլիվ Կլարկ,
Օլիվեր Կլարկ
1976ԴինաստիաDynastyՄարկ ԲլեքվուդԴրամաԼի ՖիլիպսՍառա Մայլզ,
Ստեյսի Կիչ,
Հարիս Յուլին,
Էմի Իրվինգ
1977ԴիվահարըThe PossessedՓոլ ՈւիլյամՍարսափՋերի ՏորպՋեյմս Ֆարենտինո,
Կլոդետ Նեվինս,
Յուջին Ռոչ,
Էն Դյուզենբերի
1977Աստղային պատերազմներ. Էպիզոդ IV. Նոր հույսStar WarsՀան ՍոլոՖանտաստիկ,
Արկածային
Ջորջ ԼուկասՄարկ Հեմիլ,
Քերի Ֆիշեր,
Պիտեր Կուշանգ,
Ալեք Գինես
1977ՀերոսներըHeroesԿեն ԲոյդԿատակերգությունՋերեմի ԿագանՀենրի Ուինկլեր,
Սալլի Ֆիլդ,
Վել Էյվերի,
Օլիվիա Կոուլ
1978Նավարոնի թիվ 10 ջոկատըForce 10 from NavaroneԲարնսբիՌազմականԳայ ՀեմիլթոնՖրանկո Ներո,
Ռոբերտ Շոու,
Էդվարդ Ֆոքս,
Բարբարա Բախ
1978Աստղային պատերազմներ. Տոնական հատուկ թողարկումThe Star Wars Holiday SpecialՀան ՍոլոՖանտաստիկ,
Արկածային
Սթիվ Բինդեր,
Դավիդ Աքոմբա
Մարկ Հեմիլ,
Քերի Ֆիշեր,
Էնթոնի Դենիելս,
Պիտեր Մեյհյու
1979Ապոկալիպսիսը հիմաApocalypse NowԿոլոնել ԼուկասՌազմականՖրենսիս Ֆորդ ԿոպպոլաՄարտին Շին,
Մարլոն Բրանդո,
Ֆրեդերիկ Բրանդո,
Սեմ Բոթոմս
1979Հանովեր փողոցըHanover StreetԴեվիդ ՀալորանՌազմականՓիթեր ՀայմսԼեսլի-Էնն Դաուն,
Քրիստոֆեր Պլամեր,
Ալեք ԿամԿոոեն,
Ռիչարդ Մեյսեր
1979Ֆրիսկո ԿիդThe Frisco KidԹոմիՎեստեռն,
Կատակերգություն
Ռոբերտ ՕլդրիչՋին Ուայլդեր,
Ռամոն Բիերի,
Վալ Բիզալո,
Ջորջ ԴիՉենցո
1980Աստղային պատերազմներ. Էպիզոդ V. Կայսրությունը հասցնում է պատասխան հարվածStar Wars։ Episode V - The Empire Strikes BackՀան ՍոլոՖանտաստիկ,
Արկածային
Իրվին ԿերշներՄարկ Հեմիլ,
Քերի Ֆիշեր,
Բիլի Դի Ուիլյամս,
Էնթոնի Դենիելս
1981Ինդիանա Ջոնս.Կորուսյալ տապանը որոնելիսRaiders of the Lost ArkԻնդիանա ՋոնսԱրկածայինՍթիվեն ՍփիլբերգԿարեն Ալեն,
Ջոն Ռիս-Դևիս,
Պոլ Ֆրիմեն,
Ռոնալդ Լեյսի
1982Սայրի վազորդBlade RunnerՌիք ԴեկարտՖանտաստիկՌիդլի ՍքոթՌուդգեր Հաուեր,
Շոն Յանգ,
Էդվարդ Ջեյմս Օլմոս,
Մ. Էմմետ Ուոլշ
1983Աստղային պատերազմներ. Էպիզոդ VI. Ջեդայի վերադարձըStar Wars։ Episode VI - Return of the JediՀան ՍոլոՖանտաստիկ,
Արկածային
Ռիչարդ ՄարկուենդՄարկ Հեմիլ,
Քերի Ֆիշեր,
Բիլի Դի Ուիլյամս,
Էնթոնի Դենիելս
1984Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարըIndiana Jones and the Temple of DoomԻնդիանա ՋոնսԱրկածայինՍթիվեն ՍփիլբերգՔեյթ Կեփշոու,
Ջոն Ռիս-Դևիս,
Ամրիշ Պուրի,
Ռոման Սետ,
Ֆիլիպ Սթոուն
1985ԱկանատեսըWitnessՋոն ԲուկԹրիլերՓիթեր ՈւիլՔելլի ՄաքԳիլիս,
Յոզեֆ Զոմեր,
Լուկաս Խաաս,
Յան Ռուբես
1986Մժեղների ափըThe Mosquito CoastԱլի ՖոքսԱրկածայինՓիթեր ՈւիլՀելեն Միրեն,
Ռիվեր Ֆենիկս,
Կոնրադ Ռոբերտս,
Անդրե Գրեգորի
1988ԱնկոտրելինFranticդոկտոր Ռիչարդ ՎալկերԴետեկտիվՌոման ՊոլանսկիԷմանյուել Սենյե,
Բետի Բակլի,
Ջոն Մահոնի,
Պատրիս Մելենեկ
1988Գործարար կինըWorking GirlՋեք ԹրաիներՄելոդրամա,
Կատակերգություն
Մայք ՆիկոլսՄելանի Գրիֆիտ,
Սիգուրնի Ուիվեր,
Ալեք Բոլդուին,
Քևին Սփեյսի
1989Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքըIndiana Jones and the Last CrusadeԻնդիանա ՋոնսԱրկածայինՍթիվեն ՍփիլբերգՇոն Քոնների,
Ջոն Ռիս-Դևիս,
Դելհոլմ Էլիոթ,
Էլիսոն Դուդի
1990Անմեղության կանխավարկածPresumed InnocentՌուսթի ՍաբիչԴետեկտիվԱլան Ջ. ՊակուլաԲրայան Դենեհի,
Ռաուլ Խուլիա,
Բոնի Բեդելլիա,
Պոլ Ուինֆելդ
1991Ինչ-որ մի բան Հենրիի մասինRegarding HenryՀենրի ԹըրներԴրամաՄայք ՆիկոլսԱնետ Բենինգ,
Մայքլ Հեյլի,
Ստենլի Սվերդլոու,
Ջուլի Ֆոլլանսբի
1992 - 1993Երիտասարդ Ինդիանա Ջոնսի արկածներըThe Young Indiana Jones ChroniclesԻնդիանա Ջոնսը 50 տարեկանումսերիալ,
Արկածային
Դիկ Մաս և այլքՇոն Պատրիկ Ֆլեների,
Կորի Կերիոր,
Ջորջ Հոլ,
Ռոնի Կուտեր
1992Հայրենասերների խաղերըPatriot GamesՋեք ՌայանՄարտականՖիլիպ ՆոյսՇոն Բին,
Էն Արչեր,
Պատրիկ Բերգին,
Տորա Բերչ
1992Երկիրը և ամերիկյան երազանքըEarth and the American Dreamկարդացողը (հնչյունավորում)ՓաստագրականԲիլ ԿուտուրյեԱլեք Բոլդուին
1993ՓախստականըThe Fugitiveդոկտոր Ռիչարդ ՔեմբլՄարտական,
Դետեկտիվ
Էնդրյու ԴևիսԹոմի Լի Ջոնս,
Ջո Պանտոլյանո,
Էրուն Կրաբե,
Սելա Ուորդ
1994Ուղիղ և բացահայտ սպառնալիքClear and Present DangerՋեք ՌայանՄարտականՖիլիպ ՆոյսՈւիլյամ Դեֆո,
Էն Արչեր,
Ժոակիմ դի Ալմեյդա,
Հենրի Չերնի
1994Մուսթանգ. Անտեսանելի թագավորությունMustang։ The Hidden Kingdomպատմող (հնչյունավորում)ՓաստագրականԹոնի Միլեր
1995ՍաբրինաSabrinaԼինուս ԼարաբիԴրամա,
Մելոդրամա
Սիդնի ՊոլակՋուլիա Օռմոնդ,
Պատրիկ Բրուել,
Պոլ Ջամատի,
Գրեգ Կիներ
1997Սատանայի սեփականությունըThe Devil's OwnԹոմ Օ'ՄիրաՔրեական,
Թրիլեր
Ալան Ջ. ՊակուլաԲրեդ Փիթ,
Մարգարետ Կոլին,
Ռուբեն Բլադես,
Տրիտ Ուիլյամս
1997Նախագահի ինքնաթիռըAir Force Oneնախագահ Ջեյմս ՄարշալՄարտականՎոլֆգանգ ՓեթերսոնԳարի Օլդմեն,
Գելն Կլոուզ,
Վենդի Կրուսոն,
Լիզել Մյուտյուզ
1998Վեց օր, յոթ գիշերSix Days Seven NightsՔուին ՀարիսԱրկածային,
Մելոդրամա
Այվեն ՌայթմանԷն Հեչ,
Դևիդ Շվիմեր,
Ժակլին Օբրադորս,
Թեմուերա Մորիսոն
1999Ստի սարդոստայնRandom HeartsԴար Վաբ Դեն ԲրոեքԴետեկտիվՍիդնի ՊոլակՔրիստին Սքոթ Թոմաս,
Չարլզ Ս. Դաթոն,
Բոնի Հանտ,
Դենիս Հեյսբերտ
1999Ջեյն Գուդլ. Հույսի պատճառJane Goodall։ Reason for HopeպատմողՓաստագրականԷմիլի Գոլդբերգ
2000Ինչ է թաքցնում սուտըWhat Lies BeneathՆորման ՍփենսերՍարսափ,
Թրիլեր
Ռոբերտ ԶեմեկիսՄիշել Պֆայֆեր,
Դայանա Սկարուիդ,
Վենդի Կրյուսոն,
Ջեյմս Ռիմար
2001Կորուսյալ աշխարհներ. Բալանսը կյանքումLost Worlds։ Life in the Balanceպատմող (հնչյունավորում)Կարճամետրաժ,
Փաստագրական
Բայլեյ Սիլեք
2002Կյանքի որոնում. Մենակ ենք մենք արդյոքThe Search for Life։ Are We Alone?պատմողԿարճամետրաժ,
Փաստագրական
Քարթեր Էմարտ
2002Կ-19K-19։ The WidowmakerԿապիտան Ալեքսեյ ՎոստրիկովՌազմական,
Պատմական
Քեթրին ԲիգըլոուԼիամ Նիսոն,
Պիտեր Սարսգաարդ,
Սեմ Սպրուել,
Տիմ Վուդվորդ
2003Հոլիվուդյան ոստիկաններըHollywood HomicideՍերժանտ Ջո ԳավիլանԷքշն,
Կատակերգություն
Ռոն ՇելթոնՋոշ Հարթնեթ,
Լենա Ուլին,
Բրյուս Գրինվուդ,
Իսայա Վաշինգտոն
2006Հրե պատFirewallՋեք ՍթենֆիլդՔրեականՌիչարդ ԼոնկրեյնՊոլ Բեթանի,
Վիրջինիա Մեդսեն,
Կարլի Շրեդեր,
Ջիմի Բենետ
2008Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունըIndiana Jones and the Kingdom of the Crystal SkullԻնդիանա ՋոնսԱրկածայինՍթիվեն ՍփիլբերգԿարեն Ալեն,
Քեյթ Բլանշետ,
Շայա Լաբաֆ,
Ռեյ Ուինթսոն
2009ՓոխադրումCrossing OverՄաքս ԲրոգանԴրամաՈւեյն ԿրամերԷշլի Ջադ,
Ռեյ Լիոտա,
Ջիմ Ստերդջես,
Կլիֆ Կերտիս
2010Ծայրահեղ միջոցներExtraordinary Measuresբժիշկ Ռոբերտ ՍթոնհիլԴրամաԹոմ ՎոնԲրենդեն Ֆրեյզեր,
Քերի Ռասել,
Մերեդիտ Դրեգեր,
Դիեգո Վելասկես
2010Բարի լույսMorning GloryՄայք ՓոմերոյՄելոդրամա,
Կատակերգություն
Ռոջեր ՄիշելԴայան Քիթոն,
Ջեֆ Գոլդբլյում,
Ռեյչել ՄակԱդամս,
Պատրիկ Ուիլսոն,
Ջոն Պենկոու
2011Կովբոյներն ընդդեմ այլմոլորակայիններիCowboys & AliensՎուդրոու ԴոլարհայդՖանտաստիկ,
Վեստեռն
Ջոն ՖավրոԴենիել Քրեյգ,
Օլիվիա Ուայլդ,
Սեմ Ռոքուել,
Ադամ Բիչ
2011Ֆանտաստները կանխագուշակել են ...Prophets of Science FictionՀան ՍոլոՓաստագրականԴեկլան ՈւայթբլումՌիդլի Սքոթ,
Ջոնաթան Ադամս,
Միչիո Ադամս,
Դևիդ Բրին
20134242Բրանչ ՌիկիԴրամա,
Սպորտային,
Կենսագրական
Բրայան ՀեյգելենդՉեդվիկ Բուզմեն,
Նիկոլ Բահարի,
Քրիստոֆեր Մելոնի,
Ռայան Մերրիման
2013ՊարանոյաParanoiaՋոք ԳոդարդԴրամաՌոբերտ ԼուկետիչԼիամ Հեմսվորտ,
Գարի Օլդման,
Էմբեր Հերդ,
Լուկաս Տիլ
2013Էնդերի խաղըEnder's GameԿոլոնել Հիլում ԳրաֆՖանտաստիկ,
Արկածային,
Մարտական
Գևին ՎուդԷյսա Բատերֆիլդ,
Բեն Քինգսլի,
Վիոլա Դևիս,
Հեյլի Ստայֆելդ
2013Հեռուստահաղորդավարը 2. Եվ կրկին բարևAnchorman 2։ The Legend ContinuesԿատակերգությունԱդամ ՄաքԿեյՈւիլ Ֆարել,
Սթիվ Կարել,
Ջիմ Քերրի,
Քրիստեն Ուիգ
2014Անզուսպները 3The Expendables 3Մաք ԴրամերՄարտական,
Արկածային
Պատրիկ ՀյուզՍիլվեստր Ստալոնե,
Ջեյսոն Սթեթհեմ,
Անտոնիո Բանդերաս,
Մել Գիբսոն,
Առնոլդ Շվարցենեգեր
2015Ադալինի դարըThe Age of AdalineՈւիլյամ ՋոնՖենտեզի,

Դրամա

Լի Թոլանդ ՔրիգերԲլեյկ Լայվլի

Էլեն Բյորստին

2015Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացումStar Wars։ Episode VIIՀան ՍոլոՖանտաստիկ,
Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Ջեյ Ջեյ ԱբրամսՄարկ Հեմիլ,
Քերի Ֆիշեր,

Օսկար Այզեկ
Մաքս ֆոն Սյուդով

2017Շեղբի վրայով վազողը - 2049Blade Runner 2049Ռիկ ԴեկարդՖանտաստիկ,

Միստիկ

Դենի ՎիլնյովՌայան Գոսլինգ
2019Կենդանիների գաղտնի կյանքը 2The Secret Life of Pets 2Շուն Ռուստեր

(հնչյունավորում)

Անիմացիոն կատակերգական

արկածային ֆիլմ

Քրիս ՌենոԼեյք Բելլ
2019Աստղային պատերազմներ ՍկայվոկերStar Wars: The Rise of SkywalkerՀան ՍոլոՖանտաստիկ,
Ֆենտեզի,
Ջեյ Ջեյ ԱբրամսՔերրի Ֆիշեր

Քերի Ֆիշեր,

2020Վայրի կանչըThe Call of the WildՋոն Թորնթոնարկածային ֆիլմՔրիս ՍանդերսԴեն Սթիվենս

Քարեն Գիլան

2021Ինդիանա Ջոնս 5Indiana Jones 5Ինդիանա ՋոնսԱրկածայինՍթիվեն Սփիլբերգ
-Դու պատկանում ես ինձYou Belong to MeԹրիլերՌոբ ՌայներԶակ Էֆրոն

Պրոդյուսեր

ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
2002Կ-19K-19։ The Widowmaker
2010Ծայրահեղ միջոցներExtraordinary Measures

Հոնորարներ

Հարիսոն Ֆորդը համարվում է ամենաշատ եկամուտ ունեցած Հոլիվուդյան դերասաններից մեկը, 2001 թվականին նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենահարուստ դերասան[84]։ ԱՄՆ-ում նրա մասնակցությամբ ֆիլմերից ստացված հասույթը կազմում է մոտավորապես 3.8 միլիոն դոլլար, և այդ ցուցանիշով Հարիսոն Ֆորդն 4-րդ է[85], իսկ 2008 թվականին Forbes հանդեսի վարկածով ճանաչվել է Հոլիվուդի ամենաթանկարժեք դերասան[86]

Ստորև ներկայացված է Հարիսոն Ֆորդի հոնորարների մի մասը[87]

Թիվֆիլմի անվանումհոնորարի չափը
1966Սպանիչ տոթ Մերի-Գո-Ռոունդում$ 150
1967Լավ$ 150 (շաբաթական)
1967Սպանելու ժամանակն է$ 150 (շաբաթական)
1973Ամերիկյան գրաֆիթի$ 500 (շաբաթական)
1977Աստղային պատերազմներ. Էպիզոդ IV. Նոր հույս$ 10 000
1983Աստղային պատերազմներ. Էպիզոդ VI. Ջեդայի վերադարձը$ 500 000
1990Անմեղության կանխավարկած$ 12 500 000
1992Հայրենասերների խաղերը$ 9 000 000
1994Ուղիղ և բացահայտ սպառնալիք$ 10 000 000
1997Սատանայի սեփականությունը$ 20 000 000
1997Նախագահի ինքնաթիռը$ 22 000 000
1998Վեց օր, յոթ գիշեր$ 20 000 000
1999Ստի սարդոստայն$ 20 000 000
2000Ինչ է թաքցնում սուտը$ 20 000 000
2002Կ-19$ 25 000 000 (+ 20% հասույթից)
2006Հրե պատ$ 15 000 000
2008Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը$ 65 000 000

Ծանոթագրություններ

Անձին նվիրված կայքեր

Հարցազրույցներ

Գրականություն

  • Bowker Staff (1988) (անգլ.).Variety's Film Reviews 1985-1986. Garland Pub.. ISBN 0835227995.
  • Dale Pollock (1999) (անգլ.).Skywalking. Da Capo Press. էջ. 332. ISBN 0306809044.
  • Dana White (1999) (անգլ.).George Lucas. Twenty-First Century Books. էջ. 128. ISBN 0822549751.
  • Lee Pfeiffer y Michael Lewis (2002) (անգլ.).The Films of Harrison Ford. Kensington Publishing Corporation. էջ. 259. ISBN 0806523646.
  • Brad Duke (2005) (անգլ.).Harrison Ford։ The Films. McFarland. էջ. 333. ISBN 0786420162.
  • Norbert B. Laufenberg (2005) (անգլ.).Entertainment Celebrities. Trafford Publishing. էջ. 888. ISBN 1412053358.
  • Ivy Press (2005) (անգլ.).Heritage Vintage Movie Posters. Heritage Capital Corporation. ISBN 1599670046.
  • Massimo Gihaldi, Enrico Lancia y Fabio Melelli (2006). The Best of Hollywood. Gremese Editore. էջ. 206. ISBN 8873016227.
  • Laurence Caracalla (2007) (անգլ.).Harrison Ford. Silverback Books. էջ. 116. ISBN 2752802471.
  • Kathi Jackson (2007) (անգլ.).Steven Spielberg, a Biography. Greenwood Publishing Group. էջ. 143. ISBN 0313337969.
  • Barbara Karg, Rick Sutherland y Lucie Cave (2007) (անգլ.).The World's Stupidest Celebrities. Adams Media Corporation. էջ. 221. ISBN 1598695959.
  • Barbara Karg, Jim Van Over y Rick Sutherland (2007) (անգլ.).The Everything Filmmaking Book. Everything Books. էջ. 305. ISBN 1598690922.
  • Ivy Press, Gary Dowell, Kim Jones, Don Mangus y James L. Halperin (2007) (անգլ.).Heritage Music & Entertainment Memorabilia Auction. Heritage Capital Corporation. էջ. 305. ISBN 1599671247.
  • «Blade Runner, dans les coulisses du film-culte de Ridley Scott» (ֆր.).SFX, Cinéma et Effets speciaux (11). diciembre 1993.
  • Maurice Arina (abril 1997). «Harrison Ford contre Harrison Ford» (ֆր.).Première (241).
  • Pierre Pittiloni (octubre/noviembre 2002). «Blade Runner» (ֆր.).Dixième Planète (19).
  • O.B. (mayo 2008). «Critique de Indiana Jones et le Royaume du crâne de cristal» (ֆր.).Le Nouvel Observateur (2273).
  • Aurélien Ferenczi (31 de mayo/6 junio 2008). «Critique de Indiana Jones et le Royaume du crâne de cristal» (ֆր.).Télérama (3046).
  • Cédric Delelée (junio 2008). «Critique de Indiana Jones et le Royaume du crâne de cristal» (ֆր.).Mad Movies (209).
  • Olivier Assayas (octubre 1980). «Critique de L' Empire contre-attaque» (ֆր.).Les Cahiers du cinéma (316).
  • Michel Sineux (julio 1985). «Critique de Witness» (ֆր.).Positif (293).
  • J.W. (abril 2006). «Critique de Firewall» (ֆր.).L'Express Mag (2857).
  • «Critique de Le Fugitif» (ֆր.).Première (198). septiembre 1993.
  • Alan McKenzie (1984) (անգլ.).The Harrison Ford Story. Arbor House Pub Co. 109 էջ. ISBN 0877956677.
  • Paul Honeyford (1986) (անգլ.).Harrison Ford։ A Biography. Sidgwick & Jackson. 152 էջ. ISBN 0283993200.
  • Minty Clinch (1987) (անգլ.).Harrison Ford։ A Biography. New English Library. 214 էջ. ISBN 0450399400.
  • Ethlie Ann Vare et Mary Toledo (1988) (անգլ.).Harrison Ford. St. Martin's Press. 127 էջ. ISBN 0312906323.
  • Jean-Jacques Jelot-Blanc (1989) (ֆր.).Harrison Ford. Le Dernier Aventurier Du Cinéma. Sévigny. 150 էջ. ISBN 2907763024.
  • Edward Gross (1990) (անգլ.).The Films of Harrison Ford. Pioneer Books. ISBN 155698247X.
  • Robert Sellers (1993) (անգլ.).Harrison Ford։ A Biography. Hale. 219 էջ. ISBN 0709048289.
  • Garry Jenkins (1998) (անգլ.).Harrison Ford։ Imperfect Hero. Carol Pub. Group. 362 էջ. ISBN 1559724439.
  • Robert Abele (2000) (անգլ.).Harrison Ford։ A Biography. Time Inc.. 132 էջ.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարիսոն Ֆորդ» հոդվածին։