Ջոն Գիլգուդ
Ջոն Գիլգուդ, Ջոն Արթուր Գիլգուդ (անգլ.՝ Arthur John Gielgud, ապրիլի 14, 1904[1][2][3][…], Հարավային Կենսինգտոն, Լոնդոնի կոմսություն - մայիսի 21, 2000[1][2][3][…], Ուոտտոն Հաուս, Wotton Underwood, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան և ռեժիսոր։ Ստացել է Մեծ Բրիտանիայի Սըր պատվավոր ասպետի կոչում։
Ջոն Գիլգուդ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1904[1][2][3][…] |
Ծննդավայր | Հարավային Կենսինգտոն, Լոնդոնի կոմսություն |
Մահացել է | մայիսի 21, 2000[1][2][3][…] (96 տարեկան) |
Մահվան վայր | Ուոտտոն Հաուս, Wotton Underwood, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1925)[4] և Վեսմինստերի դպրոց (1921)[5] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | թատերական ռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, դերասան և կինոռեժիսոր |
Ժանրեր | Շեքսպիրի կատակերգություն |
Ծնողներ | հայր՝ Henry Lex Franciszek Adam Gielgud?[6][7], մայր՝ Kate Terry-Lewis?[6][7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Բեմ է բարձրացել 1921 թվականին։ Լոնդոնի «Օլդ Վիկ», «Լիցեյում», «Արքայական», Օքսֆորդի «Փլեյհաուս», Ստրադֆորդի «Շեքսպիրյան Մեմորիալ» և այլ թատրոններում բեմադրել ու խաղացել է հիմնականում Շեքսպիրի ողբերգություններն ու կատակերգությունները, նաև Անտոն Չեխովի դրամաները («Ճայ», «Բալենու այգին»)։ Գիլգուդը Համլետի դերում խաղացել է 1939 թվականին։
Նկարահանվել է 110-ից ավելի ֆիլմերում և սերիալներում, որոնցից առավել նշանավոր են «Փիղ մարդը», «Եղիսաբեթ», «Գանդի», «Փայլ», «Սպանություն «Արևելյան ճեպընթացում» և այլն։
Պատմության միակ տղամարդ դերասանն է, ով արժանացել է 6 ամենահեղինակավոր կինոմրցանակներին՝ Օսկար, Գրեմմի, Էմմի, Թոնի, BAFTA և Ոսկե Գլոբուս։ Ընդհանուր թվով ստացել է 19 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 23-ի։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Гилгуд, Джон. На сцене и за кулисами. Перевод П. Мелковой. — Ленинград։ Искусство, 1969. — 352 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Գիլգուդ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 67)։ |