Ջոն Դոն

Ջոն Դոն (անգլ.՝ John Donne, ոչ վաղ քան հունվարի 24, 1572 և ոչ ուշ քան հունիսի 19, 1572, Լոնդոն, Անգլիայի թագավորություն[1] - մարտի 31, 1631(1631-03-31)[2][3][4][…] կամ 1631[5], Լոնդոն, Անգլիայի թագավորություն[1]), անգլիացի բանաստեղծ։

Ջոն Դոն
անգլ.՝ John Donne
Ծնվել էոչ վաղ քան հունվարի 24, 1572 և ոչ ուշ քան հունիսի 19, 1572
ԾննդավայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն[1]
Վախճանվել էմարտի 31, 1631(1631-03-31)[2][3][4][…] կամ 1631[5]
Վախճանի վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն[1]
ԳերեզմանՍուրբ Պողոսի Տաճար
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, փաստաբան, երգերի հեղինակ, քաղաքական գործիչ, գրող, պաստոր, քահանա և իրավաբան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
ԿրթությունՔեմբրիջի համալսարան
Ժանրերmetaphysical poets?
ԱմուսինAnne More?[6]
ԶավակներGeorge Donne?[6], John Donne?[6], Bridget Donne?[6], Constance Donne?[6], Margaret Donne?[6] և Elizabeth Donne?[6]
ԱզգականներJasper Heywood?
Ջոն Դոն Վիքիքաղվածքում
 John Donne Վիքիպահեստում

Հեղինակել է քնարական բանաստեղծություններ («Երգեր և սոնետներ»), եղերերգություններ, «Աշխարհի անատոմիա» պոեմը (1611)[7]։

Կենսագրություն

Ջոն Դոնը ծնվել է 1572 թվականի հունվարի 21-ին, կամ հունվարի 24-ի և հունիսի 19-ի միջև Լոնդոնում, կաթոլիկ ընտանիքում։ Նրա հայրը եղել է երկաթեղենի ապրանքների արտադրամասի լոնդոնյան առևտրականների ավագ։ Մայրը՝ Էլիզաբեթ Հեյվուդը, ծագել է կաթոլիկ ընտանիքից, եղել է դրամատուրգ Ջոնա Հեյվուդի դուստրը և Թոմաս Մորի ծոռնակից ազգականը։ Կաթոլիկ եկեղեցուն պատկանելու պատճառով ընտանիքի անդամներին բազմիցս հետապնդել են իշխանությունները։ Հայրը մահացել է, երբ որդին եղել է 3 տարեկան։ Դոնի մայրը ամուսնու մահից մի քանի ամիս անց ամուսնացել է մի հարուստ ամուրու՝ Ջոն Սիմինջեսի հետ։ Ջոնը դաստիարակվել է կաթոլիկության ոգով։ Սովորել է Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններում, բայց չի ստացել դիպլոմ, քանի որ կաթոլիկների առջև դրվել են սահմանափակումներ։ Ուսումը շարունակել է բարիստերների Լինքոլնս-Իննի դպրոցում։ Դոնի եղբայրը՝ Հենրին ևս սովորել է այդտեղ մինչև 1593 թվականին ձերբակալությունը՝ կաթոլիկ քահանա Հենրի Հարրինգտոնին ապաստան տրամադրելու համար։

Ավարտելուց հետո Դոնն վարել է անկանոն ապրելակերպ և ծախսել է ժառանգության մեծ մասը։ 1596-1597 թվականներին նա մեկնել է Եվրոպա, Կադիսում և Ազորյան կղզիներում մասնակցել է Ուոլտեր Ռելի ռազմական արշավանքներին։ Նրա առաջին կենսագիր Իսահակ Ուոլթոնը 1640 թվականին ասել է, որ Դոնն անմիջապես չի վերադարձել Անգլիա, մի քանի տարի ապրել է Իտալիայում և Իսպանիայում՝ սովորելով այդ երկրների օրենքներն ու սովորույթները, լեզուները։

Ծանոթագրություններ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Դոն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Դոն» հոդվածին։