Ջոն Ռոբերտ Շրիֆեր
Ջոն Ռոբերտ Շրիֆեր (անգլ.՝ John Robert Schrieffer, մայիսի 31, 1931[1][2][3][…], Օուկ պարկ, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[1] - հուլիսի 27, 2019[4][5], Թալահասի, ԱՄՆ[4]), ամերիկացի ֆիզիկոս։
Ավարտել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (1953)։ 1953-1957 թթ. աշխատել է Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտում (Ջ․ Բարդինի ղեկավարությամբ), 1957-1959 թթ.՝ Չիկագոյի համալսարանում, 1959 թվականից՝ Իլինոյսի համալսարանում։ 1962 թվականից՝ Պենսիլվանիայի համալսարանի (Ֆիլադելֆիա) պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են պինդ մարմնի ֆիզիկային և ցածր ջերմաստիճանների ֆիզիկային։ Ջ․ Բարդինի և Լ․ Կապերի հետ համատեղ մշակել է գերհաղորդականության միկրոսկոպիկ տեսությունը (հրապարակվել է 1957 թ.) և նրանց հետ արժանացել Նոբելյան մրցանակի (1972)։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ռոբերտ Շրիֆեր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 588)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան