Ջոն Վիկտոր Էվանս

ամերիկացի քաղաքական գործիչ

Ջոն Վիկտոր Էվանս (անգլ.՝ John Victor Evans, հունվարի 18, 1925(1925-01-18), Malad City, Այդահո, ԱՄՆ - հուլիսի 8, 2014(2014-07-08)[1], Բոյսե, ԱՄՆ[2]), ամերիկացի քաղաքական գործիչ, Այդահոյի 27-րդ նահանգապետ[3][4]։

Ջոն Վիկտոր Էվանս
 
Կուսակցություն՝Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝Սթենֆորդի համալսարան
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
ԴավանանքՄորմոններ
Ծննդյան օրհունվարի 18, 1925(1925-01-18)
ԾննդավայրMalad City, Այդահո, ԱՄՆ
Վախճանի օրհուլիսի 8, 2014(2014-07-08)[1] (89 տարեկան)
Վախճանի վայրԲոյսե, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ

Կենսագրություն

Ջոն Վիկտոր Էվանսը ծնվել է 1925 թվականի հունվարի 18-ին Այդահո նահանգի Մալադ քաղաքում[5]։ Կրթություն է ստացել Այդահո նահանգի և Սթենֆորդի համալսարանն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Էվանսը ծառայել է ԱՄՆ բանակի շարքերում։ Կյանքի մեծ մասը անցկացրել է հայրենի Մալադ քաղաքում, որտեղ նաև զբաղվել է գյուղատնտեսությամբ և անասնաբուծությամբ։

Էվանսը պաշտոններ է զբաղեցրել ազգային օրենսդրական կոմիտեում, եղել է Բեր գետի ջրօգտագործման ասոցիացիայի և Օնայդա շրջանի զարգացման, պաշտպանության և պաշարների կոմիտեի նախագահ։

1974 թվականին Էվանսը դարձել է Այդահոյի փոխնահանգապետ։ Երբ 1977 թվականի հունվարի 24-ին գործող նահանգապետ Սեսիլ Դեյլ Էնդրյուսին առաջարկվել էր տեղ զբաղեցնել Արտաքին գործերի նախարարությունում, Էվանսը զբաղեցրել է նրա պաշտոնը։ Նոր պաշտոնում նրա առաջին կարևոր փորձություններից են եղել Այդահոյում տեղի ունեցած մեծ երաշտը, որի տնտեսությունը մեծ մասամբ կախված է գյուղատնտեսությունից։ Էվանսը շարունակում էր զբաղվել շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով։ Նրան հաջողվել է հաղթել 1978 և 1982 թվականների ընտրություններում։ Իր նահանգապետության վերջին տարիներին գլխավորում էր արոտավայրերի ղեկավարության և ատոմային էներգետիկայի նահանգապետերի ազգային ասոցիացիայի ենթահանձնաժողովները։

Ջոն Էվանսը ամուսնացած է եղել Լոլե Դենիելսի հետ, որից ունեցել է հինգ երեխա։

Ջոն Վիկտոր Էվանսը մահացել է 2014 թվականի հուլիսի 8-ին, Մալադում, Այդահո։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ