Այդահո

Այդահո (անգլերեն՝ Լսել Idaho), ԱՄՆ-ի նահանգ։ Գտնվում է Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքում, լեռնային նահանգների խմբում։ Այդահոն սահմանանակցում է ԱՄՆ-ի վեց նահանգների և հյուսիսում կանադական Բրիտանական Կոլումբիա նահանգի հետ։ 2011 թվականի դրությամբ՝ նահանգում բնակվել է մոտ 1 600 000 մարդ։ Բնակչության թվով այն զբաղեցնում է 39-րդ տեղը։ Այդահոյի տարածքը կազմում է 216 632² կմ, ինչը դարձնում է այն ԱՄՆ 14 խոշոր նահանգներից մեկը։ Նահանգի ամենախոշոր քաղաքը և նրա մայրաքաղաքը Բոյսե քաղաքն է։ Այստեղ են գտնվում նահանգի հիմնական կառավարական հաստատությունները, այդ թվում նաև օրենսդիր մարմինը։

Այդահո
անգլ.՝ State of Idaho
flag of Idaho?




ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ
ՀիմնHere We Have Idaho?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնԲոյսե
Ամենաբարձր կետBorah Peak?
ԲԾՄ1524 մետր
Օրենսդրական մարմինIdaho Legislature?
Դատական մարմինIdaho Supreme Court?
նահանգապետԲուտչ Օթեր
Միության մուտքհուլիսի 3, 1890 (43-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն
1 839 106 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (39 տեղ)
Տարածք216 699 կմ²  (14 տեղ)
Հիմնադրված էհուլիսի 3, 1890 թ.
Սահմանակցում էԲրիտանական Կոլումբիա, Մոնտանա, Վայոմինգ, Յուտա, Նևադա, Օրեգոն և Վաշինգտոն
Ժամային գոտիUTC-7, UTC-8 և Ամերիկա/Դենվեր
ՀապավումID և Idaho
ISO 3166-2 կոդUS-ID
Հեռախոսային կոդ208
ՄականունGem State
Միության մուտքհուլիսի 3, 1890 (43-րդ)
idaho.gov(անգլ.)

Նահանգի տնտեսության կարևոր ոլորտներից են գյուղատնտեսությունը, որը մեծ մասամբ զբաղվում է կարտոֆիլի մշակությամբ, հանքարդյունաբերությունը և գիտատեխնիկական ոլորտը։ 19-րդ դարի առաջին կեսերին այստեղ ակտիվորեն զբաղվում էին բրդարտադրությամբ։ XIX դարի կեսերին Այդահոյում հայտնաբերվել են թանկարժեք մետաղների խոշոր հանք, այդ թվում նաև ոսկու։ Որպես նահանգ՝ Այդահոն ճանաչվել է 1890 թվականի հուլիսի 3-ին, այն հաշվով 43-րդն էր։

Հանքարդյունաբերությունը նահանգում մինչ օրս զարգացած է։ Բնական ռեսուրսների հարստության շնորհիվ է, որ Այդահոն ստացել է իր «նահանգ-թանկարժեք քար» (անգլ.՝ Gem state) անվանումը[2]։ Ներկա դրությամբ նահանգը «ամենահանրապետական» նահանգներից մեկն է[3][4]։ 2006 թվականից նահանգապետն է Բուտչ Օտտերը։

Անվան ծագում

Լուսաբացը Սնեյկ գետի վայրի թռչունների Ազգային արգելոցում

Պատմաբանները համայնքի անվան ծագումաբանության շուրջ, այդպես էլ, չկարողացան ընդհանուր համաձայնության գալ։ Կան մի քանի վարկածներ, որոնք ներկայացնում են դրա առաջացման պատմությունը։

Վարկածներից մեկի համաձայն՝ 1860 թվականին հանքագործներից լոբբիստ Ջորջ Ուիլլինգը Կոնգրեսին առաջարկում է տարածքն անվանել «Այդահո»։ Ըստ նրա՝ շոշոն ցեղախմբի լեզվով Այդահո թարգմանաբար նշանակում էր «լեռնային ակն» (անգլ.՝ gem of the mountains)։ Կոնգրեսը թերահավատորեն է վերաբերվում Ուիլլինգի առաջարկած անվան ծագումնաբանությանը և նոր տարածքն անվանակոչում է «Կոլորադո»։ Հատկանշանական է, որ Կոլորադոյի քաղաքներից մեկը, դեռևս 1859 թվականին[5], ստացել է Այդահո անվանումը (1866 թվականից՝ Այդահո Սպրինգս[6])։ Հետագայում, Ուիլլինգը խոստովանեց, որ անվանումը հորինված էր[7][8]։

Ըստ մեկ այլ վարկածի՝ «այդահո» բառը (ի սկզբանե անգլ.՝ ee-dáh-how (իդահո)) շոշոն ցեղախմբի լեզվով նշանակում էր «Արևը ծագում է»[5], իսկ երրորդ վարկածի մեկնաբանմաբ, «այդահո» («ídaahę́») նշանակում էր թշնամի. այն գործածում էր ատաբասկ ցեղախուբը՝ կոմանչ ցեղախմբին մատնանշելու համար[9]։

1860 թվականի հունիսի 9-ին Կոլումբիա գետում գործարկվեց Այդահո շոգենավը (անգլ.՝ daho(e))[5][10], որի պատվին, 1861 թվականին, նոր ձևավորված շրջանը կոչվեց Այդահո[11]։

1890 թվականի հուլիսի 3-ին Այդահո տարածաշրջանը ստացավ նահանգի կարգավիճակ[12]։

2006 թվականից նահանգի մարզպետ է համարվում Հանրապետական կուսակցության անդամ Կլեմենթ Լերոյ «Բութչ» Օթթերը։

Բնակչություն

Այդահո քաղաքի բնակչության խտությունը

ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալներով նահանգի բնակաչությունը 2011 թվականի հուլիսի 1-ի տվյալներով կազմել է 1 584 985 մարդ, որը 1,11 %-ով ավելացել է 2010 թվականի համեմատ[13]։ Միջին խտությունը կազմում է 7,3 մարդ/կմ², որը ավելի քան 4 անգամ պակաս է ազգային միջին ցուցանիշից։ Այս ցուցանիշներով նահանգը զբաղեցնում է 44-րդ տեղը։ Իսկ բնակչության թվով նահանգը զբաղեցնում է 39-րդ տեղը երկրում[14]։

2010 թվականի տվյալներով նահանգում գրանցվել է 23 202 ծնունդ և 11 411 մահ։ Ծնելիության մակարդակը այդ տարում կազմել է 75,7[15]։ Կանանց թվային ցուցանիշը ավելի փոքր է քան տղամարդկանցը և հետևաբար կազմում է՝ կանայք 49,9 % և տղամարդիկ 50,1 %[16][17]։ 2010 թվականին գրանցվել է 13 757 ամուսնություն և 8136 ամուսնալուծություն։ Նույն տարում Այովան երկրում զբաղեցրել է չորրորդ տեղը `2000 թվականից ի վեր բնակչության աճի մակարդակով։ Ավելի բարձր ցուցանիշներ են գրանցվել Նևադայում (35,1 %), Տեխասում (21,7 %) և Կալիֆորնիայում (10 %)[18]։ 2004-2005 թվականներին նահանգը զբաղեցնում էր երրորդ տեղը Նևայադից և Արիզոնայից հետո։ 2000 թվականի տվյալներով Այովայում բնակվում են 18,8 % գերմանական ծագման բնակիչներ, 18,1%-անգլյական ծագման, 10 % — իռլանդական ծագման 8,1 % — հնդկացիներ 5,5 %— մեքսիկացիներ։ 2010 թվականի տվյալներով նահանգի ռասայական կազմը բաժանվել է հետևյալ կերպ[16]`

Բնակչության համարյա կեսը բնակվում է քաղաքներում։ Ամենախոշոր ագլոմերացիան համարվում է Բոյսեի ագլոմերացիան։ Որը զբաղեցնում է Էյդայի, Բոյսեի, Քենոնի Ջեմ և Օվայի շրջանները։ Ագլոմերացիաների տարածքը կազմում է 30 401 կմ², կամ նահանգի տարածքի 14,2 %-ը[19]։ 2010 թվականի տվյալներով ագլոմերացինաներում ապրում է 616 561 մարդ։ Բոյսե ագլոմերացիայի կազմի մեջ մտնում են Կեր-դ’Ալենը, Այդահո-Ֆոլսը, Պոկատելլոն և Լուիսթոն։ 2006 թվականի տվյալներով նահանգը բաղկացած է 6 միկրոպոլիայից։ Ըստ 2000 թվականին մարդահամարի Այդահո նահանգի բնակչությունը կենտրոնացված է Ստենիլ լճի մոտ գտնվող Կաստերի շրջանում։ 2010 թվականի տվյալներով մեկ մարդու միջին տարեկան եկամուտը կազմում է 22 518 դոլար։ Միևնույն ժամանակ, բնակչության 13.6% -ը գտնվում է աղքատության գծից ցածր։ Նահանգը ունեցել է 570.283 տնային տնտեսություն[20]։

Ստորև բերված է նահանգի բնակչության դինամիկան`

ՏարիԹվաքանակ
1910325 594
1920431 866
1930445 032
ՏարիԹվաքանակ
1940524 873
1950588 637
1960667 191
ՏարիԹվաքանակ
1970712 567
1980943 935
19901 006 749
ՏարիԹվաքանակ
20001 293 953
20101 567 582
20151 654 930

Կրոն

Առաջին անգամ կաթոլիկ և ուղղափառ միսսիոներները եկան Այդահո 1820 և 1840 թվականներին։ 1860-ական թվականներին նահանգում ամենաժամանակակից կրոնը համարվում էր մորմոնիզմը, որին հետևում է բնակչության մեկ քառորդը։ Մորմոնիզմի հետևորդներին թվաքանակով Այդահոն գտնվում է երկրորդ տեղը Յուտայից հետո։ Իսկ Բոյսեի հյուսիսային մասում առավել տարածված է կաթոլիկությունը[21]։

Ըստ 2008 թվականի Pew Research Center-ի անցկացրած հարցման` միջին տվյալներով նահանգի բնակչության 23 %-ը դավանում է մորմոնիզմ, 22 % — ավետարանականներ են, 18 % — կաթոլիկություն, 16 % - այլ բողոքական դավանանքների կողմնակիցներ։ Կան նաև մի քանի այլ կրոնական ուղություններ, որոնցից են իսլամը, հինդուիզմը, բուդդիզմը, հուդայիզմը և այլն, որոնք բոլորը միասին չեն հասնում 3 %-ի։ Բացի այդ բնակչության 18 %-ը չեն համարվում որևէ կրոնի հետևորդ[22]։

Խոշոր քաղաքներ

Քաղաքներ, որոնց բնակչությունը հասնում է 10 հազարի
[23]
ԲոյսեՊոստ-Ֆոլս27,6
Նամպա81,6Մոսկոյ23,8
Մերիդիան75,1Իգլ19,9
Այդահո-Ֆոլս56,8Կունա15,2
Պոկատելլո54,3Մաունթին-Հոմ14,2
Կոլդուելլ46,2Չաբբակ13,9
Կեր-դ’Ալեն44,1Ամմոն13,8
Թուին-Փոլս44,1Հեյդեն13,3
ԼյուիսթոնԲլեյքֆուդ11,9
Ռեկսբերգ28,9Գարդեն-Սիթի10,9

Տնտեսություն

Տրակտոր` Այդահոյի դաշտերում

2010 թվականի տվյալներով նահանգի ՀՆԱ-ն կազմել է 55,4 միլիարդ դոլար, և տարեկան մեկ շնչին հասնող եկամուտը կազմում է 35 363 դոլար[24]։ 2008 թվականի տվյալներով երկրում նահանգը զբաղեցնում է 43-րդ տեղը, և իր տնտեսության բարձր մակարդակով առաջ է անցնում Մեն և Նյու-Հեմպշիրա նահանգներից[25]։

Տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում գյուղատնտեսությունը, որի մասնաբաժինը տնտեսության մեջ կազմում է 5,5 %[26], և երկրում նահանգը զբաղեցնում է 5-րդ տեղը։ Այդահոյում է աճում Միացյալ Նահանգների աճեցրած կարտոֆիլի մեկ երրորդը։ Առաջին ամենատարածված կարտոֆիլի տեսակը համարվում է Russet Burbank-ը[27]։ Բացի կարտոֆիլից, նահանգում աճում է երեք տեսակի ցորեն։ Ինչ վերաբերում է կարտոֆիլի ընդհանուր արտադրությանը, ինչպես նաև ադամանդագործության և ոսպի արտադրությանը, նահանգը զբաղեցնում է առաջին տեղը։ Այդահոյում իրականացվում է սննդամթերքի, փայտամշակման, մեքենաշինության և քիմիական արդյունաբերության, թղթի, էլեկտրոնիկայի, արծաթի և ոսկու հանքերի մշակում[28]։ Իռլանդական Glanbia ընկերության պատկանող վերամշակված պանրի արտադրության համար հումքի արտադրության մեջ ամենամեծը Գուդինգ քաղաքն է[29]։ Սանդփոինթը Coldwater Creek հագուստի մանրածախ վաճառքի կենտրոնական գրասենյակն է։ Այդահոյի տարածքում տեղակայված է Anheuser-Busch ընկերության արտադրության զգալի մասը, ինչպես նաև մեծածախ նավատորմի արտադրությունը[30]։

Նահանգի տնտեսության մեջ մեծ տեղ է զբաղեցնում գիտական և տեխնոլոգիական ոլորտները։ 2001 թվին այն կազմել է նահանգի ՀՆԱ-ի 25% -ը[31][32]։ 1991-2002թթ. այդ ոլորտի աճի տեմպը կազմել է 38%։ Այս ոլորտում միջին աշխատավարձը 92% -ով ավելի է, քան միջինը նույն ոլորտում։ Միջուկային էներգետիկայի բնագավառում հետազոտություններ իրականացնող Այդահոյի ազգային լաբորատորիան զգալի ներդրում է կատարում պետության արևելյան մասի տնտեսության մեջ։ 1970-ական թվականներից ի վեր Boise-ն դարձել է կիսահաղորդիչների արտադրության կենտրոն։ Այս քաղաքում գործում է Micron Technology- ի գլխամասը, երկրում միակ DRAM արտադրողը, նույն քաղաքում, Hewlett-Packard կորպորացիայի խոշոր բաժինն է։ Փաքաթելոյում կա մի կիսահաղորդչային արտադրող ON Semiconductor- ի գործարանը։ Բացի այդ, Օրաքլ կորպորացիայի պետական գրասենյակը և Alliant Techsystems ավիացիոնա-կորպորացիայի բաժանմունքը։

Եկամտահարկը տատանվում է 1,6% -ից մինչև 7,8%-ը։ Նահանգում վաճառքի հարկը կազմում է 6%[33]։ Այլ ապրանքներից բացի, հարկվում են `

  • սննդամթերք
  • հագուստ
  • դեղեր (մատչելի են և առանց դեղատոմս)

Թաղամասերը և քաղաքները իրավունք ունեն լրացուցիչ հարկի դրույքաչափ ստեղծել[34]։

Այդահոն անցկացրեց պետական վիճակախաղ, որի եկամուտները 1990 թվականից ի վեր, դպրոցական շրջանների և բարձրագույն ուսումնական հաստատությունների պահպանության համար հատկացրեց 473.8 մլն դոլար[35]։

Ըստ 2008 թ. տվյալների, աշխատուժի մեծ մասը զբաղված է սպասարկման, առևտրի և տեղական ինքնակառավարման ոլորտներով[36]. Ниже представлена статистика по численности рабочей силы и безработице за последние годы[37]:Վերջին տարիներին աշխատանքի և գործազրկության թվաքանակի վիճակագրությունը՝

Գույներ

 Աշխատողների թվաքանակը
 Գործազուրկների թվաքանակը

Պետական խորհրդանիշներ

Կարտոֆիլը Այովայի պետական խուրհրդանիշներից մեկն է

[38]

  • Կարգախոս-Esto perpetua («Դա միշտ կլինի»)
  • Երգը-Here We Have Idaho
  • Պարը-Սկվեր դենս
  • Թռչունը-Լեռնային երաժշտահավ
  • Ձին-Ապպալուզա
  • Գիշատիչը-Սապսան
  • Ձուկը-Լոսոս Կլարկա
  • Միջատներ-միապետ թիթեռներ
  • Հատապտուղը-հապալաս
  • Բանջարեղենը-կարտոֆիլ
  • Ծառը-Արևմտյան սպիտակ սոճի
  • Ծաղիկը-Չուբուշնիկ Լյուիսը (Philadelphus lewisii)
  • Հանածոները-Հագերմանի ձին (Equus simplicidens)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այդահո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 342
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան