Ջոշ Մաժենիս

Ջոշուա Բրենդան Դևիդ Մաժենիս (անգլ.՝ Joshua Brendan David "Josh" Magennis,օգոստոսի 15, 1990(1990-08-15)[1][2], Bangor), հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ, «Հալլ Սիթի» ակումբի և Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։ Մինչև 2009 թվականին հանդես է եկել դարպասապահ-ի դիրքում[3]։

Ջոշ Մաժենիս
անգլ.՝ Josh Magennis
Քաղաքացիությունը Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 15, 1990(1990-08-15)[1][2] (33 տարեկան)
ԾննդավայրBangor
Հասակ188 սանտիմետր
Քաշ92 կիլոգրամ
Դիրքկենտրոնական հարձակվող

Ակումբային կարիերա

Մաժենիսը սկսել է կարիերան՝ հանդես գալով հայրենի երիտասարդական թիմերի՝ «Բրայան Ռեյջերս», «Լիսբերն Դիստիլերի» և «Գլենտորան» ակումբների կազմում։ 2007 թվականին հայտնվել է Ուելսի «Կարդիֆ Սիթի» ակումբի ֆուտբոլի ակադեմիայում։ 2009 թվականի օգոստոսի 8-ին «Սկանտորպ Յունայթեդ» ակումբի դեմ մրցախաղում Ջոշը նորամուտ է ունեցել առաջնությունում[4]։ Օգոստոսի 26-ին Լիգայի գավաթում «Բրիստոլ Ռովերս» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Կարդիֆ» ակումբի կազմում[5]։ Նույն թվականին վարձակալության իրավունքով Մաժենիսը տեղափոխվել է անգլիական «Գրիմսբի Թաուն» ակումբ։ Հոկտեմբերի 17-ին «Ռոչդեյլ» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել Անգլիական երկրորդ լիգայում[6]։

2010 թվականի ամռանը Ջոշը տեղափոխվել է շոտլանդիական «Աբերդին» ակումբ[7]։ Օգոստոսի 14-ին «Համիլթոն Ակադեմիկալ» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել Շոտլանդիայի պրեմիեր լիգայում[8]։ 2011 թվականի փետրվարի 19-ին Մաժենիսը «Կիլմարնոկ» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Աբերդին» ակումբի կազմում[9]։ 2014 թվականին Ջոշը վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Սենտ Միրեն» ակումբ[10]։ 2014 թվականի հունվարի 1-ին «Դանդի Յունայթեդ» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[11]։

Նույն թվականի ամռանը Մաժենիսը միացվել է «Կիլմարնոկ» ակումբին[12]։ Օգոստոսի 9-ին «Դանդի» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[13]։ Օգոստոսի 16-ին «Ռոս Քաունթի» ակումբի դեմ խաղում Ջոշը խփել է իր առաջին գոլը «Կիլմարնոկ» ակումբի կազմում[14]։

2016 թվականի ամռանը Մաժենիսը տեղափոխվել է «Չարլտոն Ատլետիկ» ակումբ՝ ստորագրելով երկամյա պայամանագիր ակումբի հետ[15]։ Օգոստոսի 13-ին «Նորտգեմտոն Թաուն» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել նոր թիմի կազմում[16]։ Սեպտեմբերի 10-ին «Ֆլիտվուդ Թաուն» ակումբի դեմ խաղում Ջոշը խփել է իր առաջին գոլը «Չարլտոն Ատլետիկ» ակումբի կազմում[17]։ 2017 թվականի հունվարի 2-ին «Բրիստոլ Ռովերս» ակումբի դեմ մրցախաղում նա արել է հեթ-տրիկ[18]։

2018 թվականի հուլիսի 30-ին Մաժենիսը տեղափոխվել է «Բոլթոն Ուոնդերերս» ակումբ։ 2018 թվականի օգոստոսի 4-ին հարձակվողը խփել է իր առաջին գոլը «Բոլթոն» ակումբի կազմում՝ «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» ակումբի դեմ մրցախաղում։

Միջազգային կարիերա

2010 թվականի մայիսի 16-ին Թուրքիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Մաժենիսը նորամուտ է ունեցել Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի կազմում[19]։ 2015 թվականի հոկտեմբերի 8-ին Հունաստանի հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Ջոշը խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[20]։

2016 թվականի ամռանը Մաժենիսը մասնակցել է Ֆրանսիայում Եվրոպայի առաջնությանը։ Մրցախաղում նա խաղացել է Ուկրաինայի[21], Գերմանիայի[22] և Ուելսի[23] ակումբների դեմ մրցախաղում։

2017 թվականի սեպտեմբերի 1-ին աշխարհի առաջնության ընտրական խաղում Սան Մարինոյի հավաքականի դեմ խաղում Մաժենիսը արել է «դուբլ»[24]։

Գոլեր Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի կազմում

#ԱմսաթիվՎայրՀակառակորդԱրդյունքՀաշիվՄրցույթ
01.2015 թվական հոկտեմբերի 8Վինձոր Պարկ, Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքական2:03:1Եվրոպայի առաջնություն 2016 որակավորում
02.2017 թվական սեպտեմբերի 1Օլիմպիական ստադիոն, Սերավալե, Սան Մարինո Սան Մարինոյի ֆուտբոլի ազգային հավաքական0:10:3Եվրոպայի առաջնություն 2016 որակավորում
03.2017 թվական սեպտեմբերի 1Օլիմպիական ստադիոն, Սերավալե, Սան Մարինո Սան Մարինոյի ֆուտբոլի ազգային հավաքական0:20:3Աշխարհի առաջնություն 2018 որակավորում
04.2017 թվական Հոկտեմբերի 5Վինձոր պարկ, Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքական1:31:3Աշխարհի առաջնություն 2018 որակավորում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոշ Մաժենիս» հոդվածին։