Վեստ Բրոմվիչ Ալբիոն

Վեստ Բրոմվիչ Ալբիոն (անգլ.՝ West Bromwich Albion Football Club; անգլերեն արտասանություն։ [wɛst ˈbrɒmɨdʒ]), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, որը ներկայումս հանդես է գալիս Պրեմիեր լիգայում։ Հիմնադրվել է Վեստ Բրոմվիչ քաղաքում։

Վեստ Բրոմվիչ
Ամբողջական անունWest Bromwich Albion Football Club
Մականուն(ներ)The Baggies
The Throstles
Հիմնադրում1878
Երկիր Միացյալ Թագավորություն
ՄարզադաշտՀոթորնս
Տարողունակություն26,852[1]
ՏերՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Լայ Գուոչան
ՆախագահԱնգլիա Ջոն Ուիլիամս
ՄարզիչՈւելս Տոնի Պյուլիս
Կայք
ԼիգաՊրեմիեր Լիգա
2016-1710-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

«Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» ֆուտբոլային լիգայի հիմնադիր անդամներից մեկն էր 1888 թվականին և իր գոյության մեծ մասը անցկացրել է անգլիական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում։ Թիմը եղել է Անգլիայի չեմպիոն մեկ անգամ (1919-20), բայց ունեցել է ավելի շատ հաջողություններ գավաթի խաղարկությունում՝ հինգ հաղթանակ։ Առաջին հաղթանակը եկել է 1888 թվականին, իսկ վերջինը 1968 թվականին, որը առայժմ նրանց վերջին խոշոր տիտղոսն է։ «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» նաև արժանացել է ֆուտբոլային լիգայի գավաթին 1966 թվականին։

Թիմի հիմնական մրցակիցները Միդլենսից ակումբներն են։ Ավանդական մրցակից է համարվում «Աստոն Վիլլան», սակայն վերջին շրջանում նրանց հիմնական մրցակիցը համարվում է «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսը»։ Նրանց մրցակցությունը կոչվում է Black Country derby։

Պատմություն

«Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» թիմը 1888 թվականին։

Ակումբը հիմնադրվել է 1878 թվականին Salter’s Spring Works-ի աշխատակիցների կողմից որպես «Վեստ Բրոմվիչ Ստոլերս»[2]։ Միայն երկու տարի անց, 1880 թվականին, ակումբը ստացավ ներկայից անվանումը՝ «Վեստ Բրոմվիչ Ալբիոն», չնայած երկրպագուները հաճախ այն կրճատում են մինչև «ՎԲԱ»։ Հինգ տարի անց, 1885 թվականին, թիմը ստացավ պրոֆեսիոնալ կարգավիճակ[3], իսկ 1888 թվականին դարձավ Անգլիայի ֆուտբոլային լիգայի հիմնադիր ակումբներից մեկը[4]։ Նույն տարում «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» նվաճեց իր առաջին տիտղոսը՝ Անգլիայի գավաթը[5]։ 1892 թվականին թիմին հաճողվեց կրկնել հաջողությունը և նվաճել երկրորդ գավաթը։ Թիմին հաջողվեց նաև սահմանել մինչև այժմ չգերազանցված ռեկորդ՝ հաղթելով առաջնության շրջանակներում «Դարվեն» ակումբին տասներկու գնդակի տարբերությամբ (12-0)։

1900 թվականի սկզբից «Վեստ Բրոմվիչը» անց է կացնում իր ընային հանդիպումները «Հոթորնս» ստադիոնում։ «Ալբիոնը» բավականին երկար ժամանակ էր հանդես գալիս անգլիական առաջնության բարձրագույն դիվիզիոնոմ, բայց միայն մեկ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն՝ 1919-20 մրցաշրջանում։ դառնալով չեմպիոն առաջին և դեռևս վերջին անգամ, թիմը սահմանեց միավորների և խփած գնդակների ռեկորդ մրցաշրջանի ընթացքում[6]։ 1920 թվականին «Վեստ Բրոմվիչին» առաջին անգամ հաջողվեց հաղթել Անգլիայի սուպերգավափը։ 1925 թվականին ակումբը զբաղեցրեց երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում, բայց արդեն հաջորդ մրցաշրջանում լքեց բարձրագույն դիվիզիոնը[7]։ 1930-31 մրցաշրջանում «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» ձևակերպեց յուրօրինակ դուբլ՝ վերադառնալով բարձրագույն դիվիզիոն և նվաճելով երկրի գավաթը[8]։Իր պատմության մեջ լավագույն կազմը «Վեստ Բրոմվիչին» հաջողվեց հավաքել 50-ական թվականներին։ 1953-54 մրցաշրջանում թիմը նվաճեց արծաթե մեդալներ առաջնությունում և հաղթեց իր չորրորդ Անգլիայի գավաթը։ 1966 թվականին թիմը նվաճեց իր համար նոր գավաթ՝ հաղթելով լիգայի գավաթը։ Հերթական հաջողությանը թիմը հասավ 1968 թվականին, երբ թիմին հաջողվեց նվաճել հինգերորդ ազգային գավաթը։ 1980-ական թվականների սկզբից նվաճումները ավելի քիչ դարձան և թիմի մոտ սկսվեց անկում, իսկ 1986-ից մինչև 2002 թվականներին «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» ընդհանրապես չի մասնակցել անգլիական առաջնության բարձրագույն դիվիզիոնին։

2002 թվականին, հիմնականում անգլիացի մարզիչ Հարի Մեգսոնի շնորհիվ թիմը վեարդարձավ բարձրագույն դիվիզիոն։ Այնուհանդերձ «Վեստ Բրոմվիչին» չհաջողվեց հաստատվել Պրեմիեր լիգայում և նա դուրս թռավ, բայց կրկին վերադարձավ հաջորդ մրցաշրջանում։2004-05 մրցաշրջանում «Վեստ Բրոմվիչը», իր նախկին խաղացող Բրայան Ռոբսոնի գլխավորությամբ կարողացավ պահպանել իր տեղը բարձարագույն դիվիզիոնում՝ լինելով առաջնության առաջին հատվածում վերջին տեղում։ Հաջորդ տարի «Վեստ Բրոմվիչը» լքեց Պրեմիեր լիգան։ 2006 թվականին գլխավոր մարզիչ նշանակվեց Թոնի Մոուրբեյը, ով երկրորդ փորձից կարողացավ հաղթել երկրորդ դիվիզիոնում և հասցնել թիմը մինչև գավաթի կիսաեզրափակչի։ 2009-10 մրցաշրջանում «Վեստ Բրոմվիչը» նորից անցկացրեց Չեմպիոնշիպում, բայց այն անցավ հաջող (ակումբը գրավեց 2-րդ տեղը) և հաջորդ տարի «Վեստ Բրոմվիչը» իրավունք ստացավ մասնակցել Պրեմիեր լիգային։

Լոգո

Ալբիոնի հիմնական լոգոն առաջացել է 1880-ականներին, երբ ակումբի քարուղար Թոմ Սմիթը առաջարկեց, որ Երգող կեռնեխը նստած դարպասաձողի վրա ընդունվի որպես լոգո[9]։ Այդ ժամանակներից լոգոյի վրա միշտ եղել է կերնեխ, հաճախ կապույտ և սպիտակ գծերով ֆոնի վրա։

Լոգոն տարիների ընթացքում բազմաթիվ անգամ փոխվել է, ինչը նշանակում է, որ ակումբը չի կարողացել գրանցել այն որպես ապրանքանիշ։ Դրա արդյունքում լոգոն փոխվեց 2006 թվականին, նոր լոգոն տվեց «Ալբիոնին» իրավական պաշտպանություն, որը նրանք փնտրում էին[10]։

Ակումբի հիմնականան լոգոն պետք է տարբերել այն լոգոյից, որը հայտնվում էր թիմի մարզաշապիկի վրա։ Ակումբի պատմության մեծ մասի ընթացքում լոգոն չի օգտագործվել[11]։ Վեստ Բրոմվիչ քաղաքի զինանշանը խաղացողները կրում էին իրենց մարզաշապիկին 1931, 1935 և 1954 գավաթի եզրափակիչների ժամանակ։ Քաղաքի լատիներեն կարգախոսը, "Labor omnia vincit", որը թարգմանվում է "աշխատանքը հաղթում է ամենի ինչ" կամ "աշխատանքը նվաճում է ամենի ինչ"։

Մարզադաշտ

«Հոթորնսը»՝ «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» ստադիոնը։

Ակումբը իր պատմության առաջին յոթ տարիների ընթացքում ունեցել է չորս ստադիոն։ Առաջինը կոչվում էր «Կուպերս Հիլլ», որտեղ թիմը խաղացել է 1878-1879 թվականներին։ 1879-ից մինչև 1881 թվականը թիմը խաղացել է «Դարտմութ Պարկում»[12]։ 1881–82 սեզոնի ընթացքում նրանք խաղացել են «Բանս Ֆիլդում»[13]։ 1882-1885 թվականներին «Ալբիոնը» վարձակալեց «Ֆոր Ակրես» ստադիոնը, բայց շուտով լքեց նաև այս ստադիոնը։ 1885-ից մինչև 1900 թվականը Ալբիոնը խաղում էր «Ստոնի Լեյնում», այս մարզադաշտում թիմը անցկացրեց իր պատմության ամենահաջող ժամանակը, քանի որ նվաճեց երկու գավաթ և երեք անգամ դարձավ երկրի փոպչեմպիոն։

1900 թվականին, երբ «Ստոնի Լեյնի» վարձակալման ժամկետն ավարտվեց և ակումբը տեղափոխվեց ավելի մեծ ստադիոն, որը գտնվում էր Հանդսվորթ քաղաքի մոտ։ Նոր ստադիոնը կոչվեց «Հոթորնս»[14]։ «Ալբիոնը» ոչ-ոքի խաղաց «Դերբի Քաունթիի» դեմ, նոր ստադիոնում անցկացված առաջին խաղում, 1900 թվականի սեպտեմբերին[15]։ Հաճախելիություն ռեկորդը գրանցվել է 1937 թվականին, երբ 64,815 հանդիսատես ներկա էին ստադիոնում, երբ Ալբիոնը 3–1 հաշվով հաղթեց «Արսենալին» գավաթի 1/4 եզրափակչում[16]։ Ներկայումս այն տեղավորում է 26,272 հանդիսատես, չորս տրիբունաները հայտնի են որպես the Birmingham Road End, Smethwick End, East Stand և West Stand[17]։ Գտնվելով 551 ֆուտ (168 մետր) բարձրության վրա, «Հոթորնսը» Պրեմիեր Լիգայի և Ֆուտբոլային լիգայի 92 ստադիոնների շարքում ամենաբարձրն է[18]։

Մրցակցություն

Պատմականորեն Ալբիոնի հիմնական մրցակիցը «Աստոն Վիլլան» էր Բիրմինգհեմ քաղաքից։ Երկու թիմերը վիճարկել էին երեք Անգլիայի գավաթներ 1887 և 1895 թվականների միջև (Վիլլան հաղթել է երկուսը, Ալբիոնը մեկը)։ Այնուամենայնիվ, ավելի հաճախ Ալբիոնի ֆանատները իրենց հիմնական մրցակիցը համարում են «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսին»։ Հիմնականում այն պատճառով, որ 1989 և 2002 թվականների միջև Ալբիոնը և Վիլլան երբեք չեն գտնվել միևնույն դիվիզիոնում։

Ալբիոնը և Վուլվսը հանդիպել են Բլեք Քաունթրիի դերբիի (անգլ.՝ Black Country derby) շրջանակներում ավելի քան 150 անգամ։ Մրցակցությունը հայտնի դարձավ, երբ երկու թիմերը պայքարում էին լիգայի տիտղոսի համար 1953-54 սեզոնում։ 2004 թվականին Planetfootball.com կայքի հարցումը հաստատեց, որ Ալբիոնի և Վուլվսի երկրպագուները համարում էին միմյանց հիմնական մրցակիցներ։ Ավելի քիչ կարևորվում է նաև «Բիրմինգհեմ Սիթիի» հետ մրցակցությունը, որի հետ Ալբիոնը հանդիպել է Անգլիայի գավաթի եզրափակչում 1931-ին և կիսաեզրափակչում՝ 1968-ին[19][20]։ «Ուոլսոլի» հետ նույնպես կար որոշակի մրցակցություն, սակայն այս թիմը հիմնականում խաղում էր ավելի ցածր դիվիզիոններում քան Ալբիոնը։ Վերջին ժամանակներում որոշակի մրցակցություն է առաջացել նաև «Ստոկ Սիթիի» հետ։ Ամենամեծ խուլիգանական խմբավորումը, որը կապում էր իրեն Ալբիոնի հետ, կոչվում է «5-րդ սեկցիա»[21]։

Ներկա կազմ

2017 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

ԴիրքԽաղացող
1 ԴՊԲեն Ֆոստեր
2 ՊՇԱլան Նյոմ
3 ՊՇԿիրան Գիբս
4 ՀՐՀել Ռոբսոն-Կանու
5 ԿՊԿլաուդիո Յակոբ
6 ՊՇՋոնի Էվանս
7 ԿՊՋեյմս Մորիսոն
8 ԿՊՋեյք Լիվերմոր
9 ՀՐԽոսե Սալոմոն Ռոնդոն
10 ԿՊՄետ Ֆիլիպս
11 ԿՊՔրիս Բրանտ
13 ԴՊԲոազ Մայհիլ
ԴիրքԽաղացող
14 ԿՊՋեյմս ՄաքԿլեյն
17 ԿՊՕլիվեր Բերկ
18 ԿՊԳարեթ Բարրի
19 ՀՐՋեյ Ռոդրիգես
20 ԿՊԳժեգոժ Կրիխովյակ (վարձավճարով ՊՍԺ-ից)
22 ԿՊՆասեր Շադլի
23 ՊՇԳարեթ ՄաքՕլի
25 ՊՇԿրեյգ Դոուսոն
26 ՊՇԱհմեդ Հեգազի (վարձավճարով Ալ Ահլիից)
28 ԿՊՍեմ Ֆիլդ
40 ԴՊԱլեքս Պալմեր

Հայտնի ֆուտբոլիստներ

Ակումբի 125-ամյակի տոնակատարության շրջանակներում, 2004 թվականին, «Վեստ Բրոմվիչի» պաշտոնոկան կայքը և Express & Star թերթը անցկացրեցին հարցում՝ պարզելու թիմի պատմության բոլոր ժամանակների լավագույն խաղացողներին։ Արդյունքում կազմվեց 16 հոգուց կազմված թիմ, բոլոր ընտրված խաղացողները պատկերված են «Հոթորնսում» գտնվող հիշատակի որմնանկարի վրա։ Այդ տասնվեց խաղացողներից տասնչորսը անգլիացիներ էին։ Նրանցից տասնհինգ, այդ թվում Սիրիլ Ռեջիսը Անգլիայի հավաքականի խաղացողներ էին[22]։

Ջեֆֆ Աստլի դարպասները «Հոթորնսում»:
ԱնունԱզգ.ՏարիԽաղԳոլԱմպլուա
Բիլլի Բասսետտ 1886–9931177Հարձակվող
Ջես Պենինգտոն 1903–224960Պաշտպան
Ուիլլիամ Ռիչարդսոն 1929–45354228Հարձակվող
Ռեյ Բարլոու 1944–6048248Վինգեր
Ռոննի Ալլեն 1950–61458234Հարձակվող
Դոն Հոու 1952–6437919Պաշտպան
Թոնի Բրաուն 1963–81720279Հարձակվող
Ջեֆֆ Աստլ 1964–74361174Հարձակվող
Ջոն Օսբորն 1967–72
1973–78
3120Դարպասապահ
Ջոն Ուայլ 1970–8361929Պաշտպան
Վիլլի Ջոնստոն 1972–7926128Հարձակվող
Բրայան Ռոբսոն 1974–8124946Կիսապաշտպան
Դերեկ Ստետհեմ 1976–8737311Պաշտպան
Լորի Կանինգեմ 1977–7911430Վինգեր
Սիրիլ Ռեջիս 1977–84302112Հարձակվող
Ռասսել Հոլտ 2001–072130Դարպասապահ

Այլ նշանակալի մրցանակներից, որոնք տրվել են Ալբիոնի խաղացողներին, ներառում է ՊՖԱ-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը, որը տրվել է Սիրիլ Ռեջիսին 1979 թվականին[23]։ 1998-ին, Բիլլի Բասսետը և Բրայան Ռոբսոնը ընդգրկվեցին Ֆուտբոլային Լիգայի 100 լեգենդների շարքում, Արթուր Ռոուլիի, Ջեոֆֆ Հերստի և Ջոննի Ջայլսի հետ միասին[24]։

Մարզիչներ

ԱնունԱզգ.ՏարիPWDLՆվաճումներ
Լուիս Ֆորդ 1890–9258181030Ֆուտբոլի Անգլիայի գավաթի հաղթող 1892
Էդուարդ Սթիվենեսոն 1894–953614517Ֆուտբոլի Անգլիայի գավաթի ֆինալիստ 1895
Ֆրենկ Հեվեն 1896–02214864583Երկրորդ դիվիզիոնի չեմպիոններ 1901-02
Ֆրեդ Էվերիս 1902–481520656331533Երկրորդ դիվիզիոնի չեմպիոն 1910–11, Ֆուտբոլի Անգլիայի գավաթի ֆինալիստ 1912, 1935, Առաջին դիվիզոնի չեմպիոն 1919–20, Առաջին դիվիզիոնի փոխչեմպիոն 1924–25, Ֆուտբոլի Անգլիայի գավաթի հաղթող 1931
Ջեք Սմիթ 1948–52179704663Երկրորդ դիվիզիոնի փոխչեմպիոն 1948–49
Վիկ Բուկինգեմ 1953–593011307893Առաջին դիվիզոնի փոխչեմպիոն 1953-54, Ֆուտբոլի Անգլիայի գավաթի հաղթող 1954
Ջիմմի Հագան 1963–67201784974Լիգայի գավաթի հաղթողներ 1966
Ալեն Էշման 1967–71182644969Ֆուտբոլի Անգլիայի գավաթի հաղթող 1968
Ջոննի Ջիլս 1975–77,
1984–85
159604257Երկրորդ դիվիզիոնից որակավորում 1975–76
Ռոն Ատկինսոն 1978–81,
1987–88
212856859Առաջին դիվիվիոնի 3-րդ տեղ 1978–79
Օսվալդո Արդիլես 1992–9355301114Երկրորդ դիվիզիոնի փլեյ-օֆֆ հաղթող 1992–93
Գարի Մեգսոն 2000–04221945077Երկրորդ դիվիզիոնի փոխչեմպիոն 2001–02, 2003–04
Թոնի Մոուբրեյ 2006–09140573251Ֆուտբոլային լիգայի առաջնության չեմպիոն 2007–08
Ռոբերտո դի Մատտեո 2009–1182401923Ֆուտբոլային լիգայի առաջնության փոխչեմպիոն 2009–10
Ռոյ Հոջսոն 2011 –124725139Պրեմիեր Լիգայում բարձրագույն տեղը (2011)

Նվաճումներ

Անգլիայի առաջին դիվիզիոն/Պրեմիեր Լիգա
  • Հաղթող (1). 1919–20
  • Երկրորդ տեղ (2). 1924–25, 1953–54
Անգլիայի երկրորդ դիվիզիոն/Չեմպիոնշիպ
  • Հաղթող (3). 1901–02, 1910–11, 2007–08
  • Երկրորդ տեղ (5). 1930–31, 1948–49, 2001–02, 2003–04, 2009–10
Անգլիայի գավաթ
Անգլիայի լիգայի գավաթ
Անգլիայի սուպերգավաթ
  • Հաղթող (2). 1920, 1954 (միացյալ)
  • Երկրորդ տեղ (2). 1931, 1968

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» հոդվածին։