Ջորջ Գեյլորդ Սիմփսոն

Ջորջ Գեյլորդ Սիմփսոն (անգլ.՝ George Gaylord Simpson. հունիսի 16, 1902(1902-06-16)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] - հոկտեմբերի 6, 1984(1984-10-06)[2][3][5][…], Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ), 20-րդ դարի ամերիկացի հնէաբան, կաթնասունների վերացած տեսակների և դրանց միջմայրցամաքային միգրացիայի ուսումնասիրման մասնագետ[14]։ Ագնոստիկ էր։ ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1941)[15], Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (1958)[16]։ Ուսումնասիրողներից շատերը նրան համարում են 20-րդ դարի առավել մեծ ազդեցություն գործած հնէաբանը։

Ջորջ Գեյլորդ Սիմփսոն
անգլ.՝ George Gaylord Simpson
Ծնվել էհունիսի 16, 1902(1902-06-16)[1][2][3][…]
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4]
Մահացել էհոկտեմբերի 6, 1984(1984-10-06)[2][3][5][…] (82 տարեկան)
Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆոնդապահ, հնէաբան, կենդանաբան և ինքնակենսագիր
Հաստատություն(ներ)Արիզոնայի համալսարան, Հարվարդի համալսարան և Կոլումբիայի համալսարան
Գործունեության ոլորտհնէաբանություն և Էվոլյուցիոն կենսաբանություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԵյլի համալսարան (1926)[6] և East High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][7]
Գիտական ղեկավարR. S. Lull?
Պարգևներ
Երեխա(ներ)Joan Simpson Burns?
 George Gaylord Simpson Վիքիպահեստում

Սիմփսոնն արտակարգ ընդարձակ ու խոր գիտելիքներ էր կուտակել մեզոզոյի դարաշրջանի բրածո կաթնասունների, ինչպես նաև Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների բրածո կաթնասունների մասին։ 1940 թվականին առաջին անգամ գործածության մեջ է դրել hypodigm եզրույթը, բազմիցս հանդես եկել բրածո և վերացած կաթնասունների տաքսոնոմիայի մասին հրապարակումներով[17]։ Սկզբնական շրջանում սխալմամբ հակադրվել է մայրցամաքների տեղաշարժի (continental drift) մասին Ալֆրեդ Վեգեների առաջ քաշած տեսությանը[18], բայց երբ ի հայտ են եկել առավել համոզիչ ապացույցներ, ընդունել է սալերի տեկտոնիկայի և մայրցամաքային դրիֆտի ճշմարտացիությունը։

Սիմփսոնը պաշտոնավարել է որպես Կոլումբիա համալսարանի կենսաբանության պրոֆեսոր, բնության պատմության ամերիկյան թանգարանի երկրաբանության ու հնէաբանության բաժանմունքի համակարգող (կուրատոր, 1945-1959 թթ.), Հարվարդի համալսարանի համեմատական կենսաբանության թանգարանի համակարգող (1959-1970 թթ.), երկրի մասին գիտությունների պրոֆեսոր Արիզոնայի համալսարանում (1968-1982 թթ.)[19]:

Գիտական գործունեություն

Սիմփսոնը 1949 թվականին գործածության մեջ է դրել էվոլյուցիայի սինթետիկ տեսություն գիտական եզրույթը՝ նկատի առնելով մի տեսություն, որն իր մեջ միավորում է Մենդելի օրենքներում արտահայտված ժառանգականության սկզբունքները և Դարվինի էվոլյուցիոն ուսմունքը։ Այդ տեսության մեջ նրա ներդրումն արտացոլվել է Tempo and Mode in Evolution (1944) և Principles of Classification and a Classification of Mammals (1945) գրքերում։

Նրա առաջարկությամբ գիտական գրականություն մուտք են գործել հետևյալ եզրույթները. քվանտային էվոլյուցիա, ադապտիվ գոտի, ֆիլետիկ էվոլյուցիա, մեգաէվոլյուցիա, բրադիտելիա, գորոտելիա, տախիտելիա։

Ճանաչված հնէաբաններց Էդուարդ Կալչինսկին պնդում է, որ Սիմփսոնն առաջինն է ի մի բերել միկրոէվոլյուցիայի մասին պատկերացումներն ու հնէաբանության տվյալները՝ այդ կերպ դնելով միկրէվոլյուցիայի մասին ժամանակակից ուսմունքի հիմքը։ Բացի այդ, նկարագրական տաքսոնոմիան միավորել է ժամանակակից գենետիկայի և վիճակագրական վերլուծության մեթոդների հետ։ Կոլչինսկին կարծիք է հայտնել նաև, որ հենց Սիմփսոնն է ցրել ձիու էվլյուցիայի օրթոգենետիկ բնույթի մասին առասպելը։

Ի պատիվ Ջորջ Սիմփսոնի

2010 թվականին Եգիպտոսում՝ Ֆայումի էոցենային նստվածներում հայտնաբերված բրածո պրիմատի տեսակը Սիմփսոնի պատվին կոչվել է Nosmips aenigmaticus[20]:

Նրա և Ալֆրեդ Ռոմերի պատվին սահմանվել է Ռոմեր-Սիմփսոնի մեդալ (Romer-Simpson Medal), րը 1987 թվականից ի վեր շնորհում է ողնաշարավորների հնէաբանության ընկերությունը (Society of Vertebrate Paleontology):

Պարգևներ և մեծարանք

  • 1943 — Մերի Քլարկ Թոմփսոնի մեդալ ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի կոողմից[21]
  • 1944 — Դանիել Ժիրո Էլիոթի մեդալ[22]
  • 1950 — Հայդենի անվան երկրաբանական հուշամրցանակ
  • 1952 — Փենռոուզի մեդալ
  • 1958 — Դարվին — Ուոլլեսի մեդալ
  • 1959 — Darwin-Plakette
  • 1960 — Գուգենհայմի կրթաթոշակ[23]
  • 1962 — Դարվինի մեդալ
  • 1962 — Լիննեյի մեդալ
  • 1965 — Դանիել Ժիրո Էլիոթի մեդալ
  • 1965 — ԱՄՆ-ի ազգային գիտական մեդալ
  • Ոսկե ափսե մրցանակ ԱՄՆ-ի Նվաճումների ազգային ակադեմիայի կողմից[24]
  • 1973 — Հնէաբանական ընկերության մեդալ/Paleontological Society Medal}}

Գլխավոր աշխատություններ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Симпсон Дж. Г. Темпы и формы эволюции. М.: Госиздат, 1948. — 358 с.
  • Воронцов Н. Н. Развитие эволюционных идей в биологии М.: Прогресс-Традиция, 1999. С. 424—428. ISBN 5-88800-107-4
  • Колчинский Э. И. Глава 12. Дж. Г.Симпсон и учение о макроэволюции // Создатели современного эволюционного синтеза / Под ред. Э. И. Колчинского. М.: Нестор-История, 2012. ISBN 978-5-905986-42-0

Արտաքին հղումներ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Գեյլորդ Սիմփսոն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Գեյլորդ Սիմփսոն» հոդվածին։