Ռաշմոր լեռ

Ռաշմոր լեռ ազգային հուշարձան (անգլ.՝ Mount Rushmore National Memorial), գտնվում է ԱՄՆ Հարավային Դակոթա նահանգի Քիսթոմ քաղաքի մոտակայքում, Սև լեռներում։ Երկար ժամանակ Ռաշմոր լեռան դիմաքանդակների հուշարձանը համարվում էր աշխարհում ամենամեծը։ Լեռը հայտնի է գրանիտե ապարի վրայի 18,6 մետր բարձրությամբ ԱՄՆ չորս նախագահների՝ Ջորջ Վաշինգտոնի, Թոմաս Ջեֆերսոնի, Թեոդոր Ռուզվելտի և Աբրահամ Լինքոլնի (ձախից աջ հերթականությամբ) հսկայական դիմաքանդակների բարձրաքանդակով։ Դիմանկարներից յուրաքանչյուրը մոտ 18 մ բարձրություն ունի։ Աշխատանքը սկսվել է 1927 թվականին քանդակագործ Հադզոն Բորգլումի ղեկավարությամբref name="delBianco">Roberts, Sam (2016 թ․ հունիսի 28). «An Immigrant's Contribution to Mount Rushmore Is Recognized, 75 Years Later». New York Times. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.</ref>[2]: Ժայռաբեկորները ճեղքելու համար դինամիտով պայթեցումներ են կատարվել[3]։

Ռաշմոր լեռ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակլեռ
Երկիր ԱՄՆ[1]
ԲնակավայրՓենինգտոն շրջան
Նյութգրանիտ
 Mount Rushmore Վիքիպահեստում
Չորս նախագահների բարձրաքանդակը։

Նախքան Ամերիկայի գաղութացումը այս լեռը տեղաբնակ ցեղերի լեզվով կոչվում էր «Վեց պապեր»[4] (անգլ.՝ Six Grandfathers)</ref>[5][6] , բայց 1930 թվականին վերանվանվեց Չարլզ Ռաշմորի՝ ամերիկյան բիզնեսմենի անունով (անգլ.՝ Charles E. Rushmore)ref name=KAHS>Keystone Area Historical Society Keystone Characters Արխիվացված Սեպտեմբեր 9, 2006 Wayback Machine. Retrieved October 3, 2006.</ref>[7], որը 1885 թվականին կազմակերպել էր առաջինը այս շրջան այցելած արշավախումբը։ Հարավային Դակոտայից ԱՄՆ սենատոր Պետեր Նորբեկը հովանավորել է նախագիծը և ստացել ֆինանսավորում դաշնային կառավարությունից[8]։

Հուշարձանի ստեղծման գաղափարը տեղացի պատմաբան Դոան Ռոբինսոնինն էր, նպատակը՝ Հարավային Դակոտայում զբոսաշրջության զարգացումը։ Քանդակների համար ընտրվեց Ռաշմոր լեռը և Հուդզոն Բորգլումը կարծես որպես մարգարեություն ասաց. «Ամերիկան շարասյուներով կքայլի այս հորիզոնով»։ Նա ընտրեց այս նախագահներին, քանի որ նրանք խորհրդանշում էին Ամերիկայի պատմության առաջին 150 տարիներն ու հանրապետական ոգին։

Կոնգրեսի կողմից թույլատվություն ստանալուց հետո Բորգլումը 1925 թվականին սկսեց աշխատանքները, որը տևեց շուրջ 14 տարի՝ արժենալով 1 մլն ԱՄՆ դոլար։ Քանդակագործը Ջոն Հուդզոն Բորգլումն է (անգլ.՝ Gutzon Borglum)։ Թեոդոր Ռուզվելտի գլուխը դիրքով մյուսներից խորն է, քանի որ պայթեցումների ժամանակ ապարի մեծ կտոր էր քանդվել։ Քանդակների վրա աշխատել են 400-ից ավել մասնագետներ[3]։ Համարվում է ԱՄՆ պատմական հուշարձան։ Ռաշմոր լեռը համաշխարհային հռչակ է ձեռք բերել։ Ամեն տարի 2 միլիոն մարդ է այցելում այս հուշարձանը[9]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաշմոր լեռ» հոդվածին։