Ռասել Ալան Հալս
Ռասել Ալան Հալս (անգլ.՝ Russell Alan Hulse, նոյեմբերի 28, 1950[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Փրինսթոնի համալսարանում։ 1993 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մրցանակը շնորհվել է նրան, համատեղ Ջոզեֆ Թեյլորի հետ, «նոր տիպի պուլսարների հայտնաբերման համար, որոնք տվել են նոր հնարավորություններ գրավիտացիայի հետազոտության համար»։
Ռասել Ալան Հալս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1950[1][2][3][…] (73 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ, ֆիզիկոս, աստղաֆիզիկոս և հետազոտող |
Հաստատություն(ներ) | Փրինսթոնի համալսարան և Տեխասի համալսարանը Դալասում |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[4] |
Ալմա մատեր | Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում, Քուփեր Յունիոն և Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Ջոզեֆ Հուտոն Թայլոր |
Պարգևներ | |
Russell Hulse Վիքիպահեստում |
Հայտնագործությունը Հալսը և Թեյլորը կատարել են 1974 թվականին, երբ դիտարկումներ էին կատարում Արեսիբո աստղասդիտարանի ռադիոաստղադիտակի վրա, հայտնաբերելով առաջին կրկնակի պուլսարը՝ PSR B1913+16: 1991 թվականին այս աստղերի զույգի ուղեծրի ուսումնասիրությունները թույլ տվեցին հաստատել Հարաբերականության ընդհանուր տեսությունը, ինչպես նաև հնարավորություն ընձեռնեցին հետազոտելու գրավիտացիոն ալիքները։
Մրցանակներ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- 1993 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը աստղագետներին (ռուս.)
- Տեղեկություններ Նոբելյան կոմիտեի կայքում (անգլ.)
- Ռ. Ա. Հալս. «Կրկնակի պուլսարի հայտնաբերումը». Նեբելյան դասախոսություն // «Успехи физических наук», 164 հատոր, 7 թողարկում, հուլիս 1994 (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռասել Ալան Հալս» հոդվածին։ |