Ռեբեկա Կոհա

Ռեբեկա Կոհա (լատիշ. Rebeka Koha, մայիսի 19, 1998(1998-05-19), Վենտսպիլս, Լատվիա), մինչև 58 կգ քաշային կարգում հանդես եկող լատվիացի ծանրորդուհի, Եվրոպայի 2018 և 2019 թվականների ծանրամարտի առաջնությունների չեմպիոն։ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր։ Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած ամառային Օլիմպիական խաղերի մասնակից։

Ռեբեկա Կոհա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝լատիշ․՝ Rebeka Koha
Բնօրինակ անուն՝լատիշ․՝ Rebeka Koha
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Լատվիա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 19, 1998(1998-05-19) (26 տարեկան)
Ծննդավայր՝Վենտսպիլս, Լատվիա
157 սանտիմետր
Քաշ՝52 կիլոգրամ

Կենսագրություն

Ռեբեկա Կոհան ծնվել է 1998 թվականի մայիսի 19-ին Վենտսպիլսում։ Ծանրամարտով սկսել է զբաղվել 12 տարեկանից։ Ներկայումս Ռիգայի Ստրադինի անվան համալսարանի ուսանողուհի է։

Եվրոպայի և աշխարհի պատանիների չեմպիոն։

2014 թվականին նորամուտը նշել է մեծահասակների առաջնությունում։ 2014 թվականի Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը մինչև 48 կգ քաշային կարգում։

Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի մասնակից է։ Մինչև 53 կգ քաշային կարգում Ռեբեկա Կոհան դարձավ չորրորդը՝ բրոնզե մեդալակիր Յուն Ջին Հին զիջելով ընդամենը 2 կգ։

2018 թվականի նոյեմբերի սկզբին Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում մինչև 59 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ՝ եչրկամարտի 227 կգ-ով, ինչպես նաև նվաճել է փոքր բրոնզե մեդալ պոկում վարժությունում (103 կգ)[1]։

2019 թվականին Եվրոպայի առաջնությունում Ռեբեկան նվաճեց ոսկե մեդալ՝ երկամարտի 221 կգ արդյունքով։ Երկու վարժություններում էլ նա նվաճեց փոքր ոսկե մեդալներ։

Սպորտային արդյունքներ

ԹվականՎայրՔաշային կարգՊոկում (կգ)Հրում (կգ)ԵրկամարտՀորիզոնական
123Հորիզոնական123Հորիզոնական
Օիմպիական խաղեր
2016  Բրազիլիա, Ռիո դե Ժանեյրո53 կգ87 87903103107110 41974
Աշխարհի առաջնություն
2014  Ղազախստան, Ալմաթի53 կգ76788016929496 2517422
2015  ԱՄՆ, Հյուստոն53 կգ8486879101105107 1619210
2017  ԱՄՆ, Անահայմ58 կգ9498101 1141181215222
2018  Թուրքմենստան, Աշխաբադ59 կգ98102103 1171211246227
Եվրոպայի առաջնություն
2016  Նորվեգիա, Ֆյորդե53 կգ879092 102105108 198
2017  Խորվաթիա, Սպլիտ58 կգ929597 110114118 213
2018  Ռումինիա, Բուխարեստ58 կգ9095100 110115120 220
2019  Վրաստան, Բաթում59 կգ97101104 116120125 221
Ծանրամարտի Աշխարհի Պատանեկան Առաջնություն
2017  Ճապոնիա, Տոկիո58 կգ939699 111117120 219
2018  Ուզբեկստան, Տաշքենդ58 կգ9599103 113117120 219
Պատանեկան Օլիմպիական Խաղեր 2014
2014  Չինաստան, Նանկին48 կգ7173753869094 3165

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ