Ռեյչել Նիկոլս

Ռեյչել Էմիլի Նիկոլս (անգլ.՝ Rachel Emily Nichols, հունվարի 8, 1980(1980-01-08)[1], Օգաստա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և մոդել։

Ռեյչել Նիկոլս
Ծնվել է1980 թվական հունվարի 8
ԾննդավայրՕգաստա, Մեն, ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և Cony High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկուհի
Այլ անուն(ներ)Ռեյչել Էմիլի Նիկոլս
Rachel Emily Nichols
Մասնագիտությունդերասանուհի, մոդել
Ակտիվ շրջան2000 թվական-այժմ
Ամուսին(ներ)Սքոթ Ստաբեր (2008-2009 թվականներ)
IMDbID 0629697

Վաղ տարիները և մոդելի կարիերան

Ռեյչել Նիկոլսը ծնվել է Օգաստա քաղաքում, Մեն նահանգ, Ջիմ և Էլիսոն Նոկոլսների ընտանիքում։ Նրա հայրը եղել է դպրոցական ուսուցիչ[2]։ Դպրոցում սովորելու տարիներին Ռեյչելը զբաղվել է թեթև ատլետիկայով (թռիչք բարձրություն)[3], իսկ ավագ դասարաններում փոխանակման ծրագրով սովորել է Ֆրանսիայում։

1995 թվականից, ուսուցմանը զուգահեռ, նա սկսում է աշխատել մոդելային բիզնեսում։ Ռեյչելը նկարահանվում է Abercrombie & Fitch, Guess? և L’Oréal[4] ընկերությունների համար գովազդային հոլովակներում, ինչպես նաև եղել է հաղորդավարուհի MTV-ում[5]։ 1998 թվականին, դպրոցն ավարտելուց հետո, նա ընդունվում է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարան, որտեղ ուսումնասիրում է տնտեսագիտություն, հոգեբանություն, ինչպես նաև, դրամա։ Ռեյչելը համալսարանը ավարտում է 2003 թվականին[3]՝ մաթեմատիկայի և տնտեսագիտության բնագավառի դիպլոմով[6][7]։

Դերասանական կարիերա

2000 - 2005 թվականներ

Ռեյչելը կինոյում իր նորամուտը նշում է 2000 թվականին, «Աշունը Նյու Յորքում» («Autumn in New York») ռոմանտիկ դրամայում էպիզոդիկ դերով[5]։ 2002 թվականին, շնորհիվ իր գործակալի, նա սհանում է էպիզոդիկ դեր «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի չորրորդ եթերաշրջանում։ Նույն թվականին Ռեյչելը խաղում է իր առաջին խոշոր դերը «Տխմարը և տխմարից տխմարը։ Երբ Գարին հանդիպում է Լլոյդին» («Dumb & Dumberer: When Harry Met Lloyd») կատակերգությունում։ Չնայած ֆիլմը ենթարկվում է կտրուկ քննադատության[8], Ռեյչելը ձեռք է բերում մեծ փորձ։ Հաջորդ տարի նա նկարահանվում է «Քննարկելով Ռոբերտ Լիին» («Debating Robert Lee») անկախ ֆիլմում, ինչպես նաև «Կրակի գիծ»(«Line of Fire») սերիալի երկու դրվագներում։ 2004 թվականի օգոստոսին նա ստանում է երկրորդ կարգի դերեր «Ամիթիվիլի սարսափը» («The Amityville Horror», 2005 թվական) և «Մութ անտառ» («The Woods», 2006 թվական) ֆիլմերում[9]։ «Ամիթիվիլի սարսափը»-ը քննադատների կողմից արժանանում է սառը ընդունելության[10], սակայն ունենում է կոմերցիոն հաջողություն[11]։

Առաջին հաջողությունը Ռեյելին գալիս է «Կրակի գիծ» սերիալում նկարահանվելուց հետո։ 2005 թվականին թողարկվում է «Հատուկ բաժին» («The Inside») սերիալը, որում նա խաղում է ԿՀՎ-ի գործակալ Ռեբեկա Լոկկի դերը։ Այնուհետև Ռեյչելը շաղում է համակարգչային մասնագետ Ռեյչել Գիբսոնի դերը «Լրտեսուհին» («Alias», 2005—2006 թվականներ) սերիալում, իսկ 2005 թվականին՝ փոքրիկ դեր «Վաճառողուհին» («Shopgirl») ռոմանտիկ դրամայում։

2006 թվական - ներկա ժամանակներ

Սարսափների «Մութ անտառ» ֆիլմի թողարկումը հետաձգվում է 18 ամսով[12] և այն թողարկում են DVD տարբերակով, 2006 թվականի հոկտեմբերին[13]։ 2007 թվականին Ռեյչելն ուներ փոքրիկ դեր «Վերակենդանացնելով չեմպիոնին» («Resurrecting the Champ») դրամայում։ Նա խաղում է գրող Ջոշ Պարթնետի ասիստենտուհուն, որը համարում էր, որ գտել է բռնցքամարտի նախկին լեգենդին (Սեմյուել Լ. Ջեքսոն), որը անտուն է դարձել։ Նույն թվականին Ռեյչելը նկարահանվում է «Չառլի Ուիլսոնի պատերազմը» («Charlie Wilson's War») քաղաքական դրամայում և «Them» ֆանտաստիկ սերիալի[14] նախնական թողարկումում. որն այդպես էլ արտադրության չի ընդունվում Fox կինոընկերության կողմից[15]։

Իր առաջին գլխավոր դերը Ռեյչելը խաղում է «Ավտոկանգառ» («P2», 2007 թվական) ֆիլմում։ Նա խաղում է աղջկա դեր, որը մոլագար-պահապանի հետ փակված է հայտնվում ստորգետնյա ավտոկանգառում։ Այնուհետև Ռեյչելը նկարահանվում է երկրորդական կարգի դերում «Ջինսեր-թալիսման 2» («The Sisterhood of the Traveling Pants 2», 2008 թվական) ֆիլմում, որից հետո, 2007 թվականի նոյեմբերին, նա նկարահանվում է «Աստղային ուղի» («Star Trek», 2009 թվական) ֆիլմում։ Ֆիլմի նկարահանումները ընթանում էին հույժ գաղտնի շրջանակներում և այդ պատճառով մի ամիս նույնիսկ չգիտեր իր կերպարի անունը։

2008 թվականին Ռեյչելը խաղում է «Կոբրայի թռիչքը» («G.I. Joe: The Rise of Cobra») մարտաֆիլմի գլխավոր հերոսներից մեկին[7]։ Նրա կերպարը՝ Շեյնա «Սքարլեթ» Օ’Հարան, որակյալ մասնագետ է հակահետախուզություն և մարտական արվեստի բնագավառում։

2012 թվականից մինչ այժմ նկարահանվում է Կիրա Քեմերոնի դերում «Կոնտինում» («Continuum») սերիալում։

Անձնական կյանք

2008 թվականի հուլիսի 26-ին Ռեյչել Նիկոլսը ամուսնանում է պրոդյուսեր Սքոթ Սթաբերի (անգլ.՝ Scott Stuber) հետ, սակայն 2009 թվականի փետրվարին նրանք բաժանվում են[16]։

Ֆիլմագրություն

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
2000Աշունը Նյու ՅորքումAutumn in New Yorkմոդել բարում
2002Սեքսը մեծ քաղաքումSex and the CityԱլեքսա
2003Տխմարը և տխմարից տխմարը։ Երբ Գարին հանդիպում է ԼլոյդինDumb & Dumberer։ When Harry Met LloydՋեսիկա
2004Քննարկելով Ռոբերտ ԼիինDebating Robert LeeTrilby Moffat
2004A Funny Thing Happened at the Quick MartՋենիֆեր
2004Կրակի գիծLine of FireԱլեքս Մայեր
2005Ամիթիվիլի սարսափըThe Amityville HorroԼիզա
2005Պարոն ԴրամատիկMr. Dramaticաղջիկ բարում
2005Հատուկ բաժինThe Insideհատուկ գործակալ Ռեբեկա Լոկ
2005ՎաճառողուհինShopgirlԹրեյի ընկերուհին
2005-2006ԼրտեսուհինAliasՌեյչել Գիբսոն
2006Մութ անտառThe WoodsՍամանթա Վայս
2007ՆրանքThemԴոննա Շոո
2007Վերակենդանացնելով չեմպիոնինResurrecting the ChampՊոլլի
2007ԱվտոկանգառP2Անժելա Բրիջես
2007Չառլի Ուիլսոնի պատերազմըCharlie Wilson's WarՍյուզան
2008Ջինսեր-թալիսման 2The Sisterhood of the Traveling Pants 2Ջուլիա Բեկվիտ
2009Աստղային ուղիStar TrekՀեյլա
2009Ամերիկյան իրավաբանությունU.S. AttorneyԻվ Չեյզ
2009Կոբրայի թռիչքըG.I. Joe։ The Rise of CobraՇեյնա «Սքարլեթ» Օ’Հարա
2009Վաճառվում է տիրոջ կողմիցFor Sale by OwnerԱննա Ֆարիեր
2010ՄեսկադաMeskadaԼեսլի Սպենսե
2010Ollie Klublershturf vs the NazisԴանիելա
2010-2011Մտածել ինչպես հանցագործըCriminal MindsԷշլի Սիվեր
2011Կոնան-բարբբարոսConan the BarbarianԹամարա
2011Տղան, աղջիկը և թութակըA Bird Of The AirՖիոնա
2012ԿոնտինումContinuumԿիրա Քեմերոն
2012Ալեքս ԿրոսսAlex CrossՄոնիկա Էշ
2014ՏոկարևTokarevՎանեսսա

Աղբյուրներ

Ծանոթագրություններ