Ռոբերտ Սահակյանց

հայ մուլտիպլիկատոր, սցենարիստ

Ռոբերտ Արշավիրի Սահակյանց (օգոստոսի 30, 1950(1950-08-30)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 24, 2009(2009-09-24)[1], Երևան, Հայաստան), հայ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր։

Ռոբերտ Սահակյանց
Ռոբերտ Սահակյանց
Ծնվել էօգոստոսի 30, 1950(1950-08-30)[1]
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 24, 2009(2009-09-24)[1] (59 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Գործունեության տարիներ
1970-2009 թթ.
Ազգությունհայ
ՄականունՌոբ
Մասնագիտացումանիմացիոն ֆիլմերի ռեժիսոր-մուլտիպլիկատոր, նկարիչ, սցենարիստ
ԱմուսինԼյուդմիլա Սահակյանց
Պարգևներ
IMDbID ID 1649923

Կենսագրություն

Ծնվել է 1950 թվականին Բաքվում։ 1964 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան, որտեղ Սահակյանցը ավարտում է միջնակարգ դպրոցը և ընդունվում Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան։ 1970 թվականին, սովորելուն զուգահեռ նա սկսում է աշխատել Հայֆիլմ կինոստուդիայում, որպես նկարիչ-անիմատոր։ 1972 թվականին աշխատում է արդեն որպես ռեժիսոր-անիմատոր։ Այդ նույն ժամանակ ցածր հաճախելիության պատճառով Սահակյանցին հեռացնում են համալսարանից[2]։ 1987 թվականին ստացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ կոչումը։ 2008 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանը[3]։

«Աղվեսագիրք» 1975 թ.
2004 թ. նամականիշ

Սահակյանցը եղել է իր մոտ 100 ֆիլմերի մեծամասնության սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը։ Նրա ֆիլմերն արժանացել են միջազգային կինոփառատոնների մրցանակներին Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաև Ուկրաինայում, Ռուսաստանում և Էստոնիայում։ Վախճանվել է 2009 թվականին, Երևանում, երկարատև հիվանդությունից և սրտի վրա բարդ վիրահատությունից հետո[4]։ Նա ամուսնացած էր Լյուդմիլա Սահակյանցի հետ և ուներ որդի ՝ Դավիթ Սահակյանց։

Ռոբերտ Սահակյանցի մտքերից

Բանն այն է, որ իշխանությունը ոչ մի նշանակություն չունի իմ գործում։ Նախ և առաջ, ես տղամարդ եմ։ Իսկ տղամարդը միշտ, երբ գալիս էր մի նոր վայր, կառուցում էր իր տունը և գոյատևում։ Եթե կայսրը շիզոֆրենիկ էր, տղամարդու գործը ավելի բարդ էր, եթե նորմալ՝ ապա ավելի հեշտ։ Սակայն նա միշտ կերակրում էր իր ընտանիքը և տնկում իր ծառը։ Իսկ մեր մոտ ընդունված է նստել և սպասել Ժողովրդական արտիստի կամ այլ կոչումներ, անհավանական անվանաթոշակներ որպես երախտագիտության նշան։ Ես դեռ կարող եմ ընդունել այն փաստարկը, որ կառավարությունը խանգարում է աշխատել։ Բայց, որ իշխանությունը չի օգնում, դա դեռ պատճառ չի, որ աղքատության և անգործության մատնվել[5]։
- Ռոբերտ Արշավիրի Սահակյանց

Ֆիլմերի ցանկ

Որպես ռեժիսոր

  1. 1972 — «Լիլիթ»
  2. 1973 — «Անհաղթը» — բարոյախրատական մուլտֆիլմ թույլ տղայի մասին, ով ուզում էր ուժեղ դառնալ։
  3. 1973 — «Հեքիաթ ձնեմարդ Դարբուլկայի մասին»
  4. 1974 — «Ինչպես էին արջուկները կետին կերակրում»
  5. 1975«Աղվեսագիրք»
  6. 1976 — «Անբան աղվեսը»
  7. 1977«Որսորդները»
  8. 1979«Կիկոս»
  9. 1979 — «Առաջինը»
  10. 1980 — «Քաջ Նազար»
  11. 1981«Սուտլիկ որսկանը»
  12. 1982«Ով էնպիսի սուտ ասի...»
  13. 1983«Խոսող ձուկը»
  14. 1984 — «Հնարամիտ գյուղացին»
  15. 1984«Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ»
  16. 1985«Բարեկենդանը»
  17. 1987 — «Դաս» — գիտաֆանտաստիկ մուլտֆիլմ մեծահասակների համար։
  18. 1988 — «Քամի»
  19. 1989 — «Սեղմակոճակ»
  20. 1990 — «Քեզ, Հայաստա՛ն»
  21. 1991 — «Ամեն ինչ լավ է» — քաղաքական պամֆլետ ԽՍՀՄ-ի մասին
  22. 1992 — «Ամառային գիշերվա երազ»
  23. 1994«Կացին»
  24. 1994 — «Նախագահական ընտրություններ»
  25. 1994—1999 — «Նոր Ռուսաստանի հեքիաթները» (ՕՌՏ)
  26. 1996 — «Տապան»
  27. 1996 — «Վիկտորիա»
  28. 1998 — «Optimus Mundus 4. երկրի լավագույն քաղաքը»
  29. 2000 — «Ես էլ եմ հայ» — քաղաքական պամֆլետ։
  30. 2002 — «Խելամիտ կյանքի նշանները»
  31. 2002 — «Yellow Submaryan»
  32. 2004 — «Փոքրիկ պանդոկ»
  33. 2004 — «Կոշկակարի տղան»
  34. 2004 — «Անանաս Բանանաս»
  35. 2004 — «Սովորում ենք կարդալ»
  36. 2004 — «Սովորում ենք հաշվել»
  37. 2005 — «Դինոզավրերի աշխարհում»
  38. 2005 — «Քո առաջին կենդանիները»
  39. 2005 — «Հայկական դրախտ»
  40. 2005 — «Ճանապարհ դեպի տուն։ Տիգրանակերտ», «Սասուն»
  41. 2006 — «Ճանապարհ դեպի տուն։ Բաղեշ»
  42. 2006 — «Երկրաչափություն ամենափոքրիկների համար»
  43. 2006 — «Բնագիտություն ամենափոքրիկների համար»
  44. 2006 — «Անգլերեն ամենափոքրիկների համար»
  45. 2007 — «Ճանապարհ դեպի տուն։ Մուշ»
  46. 2007 — «Ամենագետի հանրագիտարան» 2 մասից
  47. 2007 — «Համաշխարհային պատմություն։ Նախնադարյան մարդ»
  48. 2007 — «Այբուբեն փոքրիկների համար»
  49. 2007 — «Թվաբանություն փոքրիկների համար»
  50. 2008 — «Համաշխարհային պատմություն։ Հին Եգիպտոս»
  51. 2008 — «Անգլերեն փոքրիկների համար»
  52. 2008 — «Ճանապարհ դեպի տուն։ Աղթամար»
  53. 2009 — «Համաշխարհային պատմություն։ Հին Հունաստան»
  54. 2009 — «Դա Վինչի կատուն»

Սցենարի հեղինակ

  1. 1973 — «Անհաղթը»
  2. 1973 — «Հեքիաթ ձնեմարդ Դարբուլկայի մասին»
  3. 1974 — «Ինչպես էին արջուկները կետին կերակրում»
  4. 1975 — «Աղվեսագիրք»
  5. 1976 — «Անբան աղվեսը»
  6. 1977 — «Որսորդները»
  7. 1979 — «Կիկոս»
  8. 1979 — «Առաջինը»
  9. 1980 — «Ձախորդ Փանոս»
  10. 1980 — «Քաջ Նազար»
  11. 1981 — «Սուտլիկ որսկանը»
  12. 1981 — «Հազար հնարքներ»
  13. 1982 — «Ով էնպիսի սուտ ասի...»
  14. 1983 — «Խոսող ձուկը»
  15. 1984 — «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ»
  16. 1985 — «Բարեկենդանը»
  17. 1987 — «Դաս»
  18. 1989 — «Սեղմակոճակ»
  19. 1990 — «Քեզ, Հայաստա՛ն»
  20. 1991 — «Ամեն ինչ լավ է»
  21. 1994 — «Կացին»
  22. 1994—1999 — «Նոր Ռուսաստանի հեքիաթները»
  23. 1996 — «Տապան»
  24. 1996 — «Վիկտորիա»
  25. 2002 — «Խելամիտ կյանքի նշանները»
  26. 2004 — «Փոքրիկ պանդոկ»
  27. 2004 — «Կոշկակարի տղան»
  28. 2004 — «Անանաս Բանանաս»
  29. 2004 — «Սովորում ենք կարդալ»
  30. 2004 — «Սովորում ենք հաշվել»
  31. 2005 — «Դինոզավրերի աշխարհում»
  32. 2005 — «Քո առաջին կենդանիները»
  33. 2005 — «Հայկական դրախտ»
  34. 2005 — «Ճանապարհ դեպի տուն։ Տիգրանակերտ»
  35. 2006 — «Ճանապարհ դեպի տուն։ Բաղեշ»
  36. 2006 — «Երկրաչափություն ամենափոքրիկների համար»
  37. 2006 — «Բնագիտություն ամենափոքրիկների համար»
  38. 2006 — «Անգլերեն ամենափոքրիկների համար»
  39. 2007 — «Ճանապարհ դեպի տուն։ Մուշ»
  40. 2007 — «Ամենագետի հաննրագիտարան» 2 մասից
  41. 2007 — «Համաշխարհային պատմություն։ Նախնադարյան մարդ»
  42. 2007 — «Այբուբեն փոքրիկների համար»
  43. 2007 — «Թվաբանություն փոքրիկների համար»
  44. 2008 — «Համաշխարհային պատմություն։ Հին Եգիպտոս»
  45. 2008 — «Անգլերեն փոքրիկների համար»
  46. 2008 — «Ճանապարհ դեպի տուն։ Աղթամար»
  47. 2009 — «Համաշխարհային պատմություն։ Հին Հունաստան»
  48. 2009 — «Դա Վինչի կատուն»

Նկարիչ

  1. 1972 — «Լիլիթ»
  2. 1973«Կախարդական լավաշ»
  3. 1977«Որսորդները»
  4. 1979«Կիկոս»
  5. 1983«Խոսող ձուկը»
  6. 1985 — «Ով է ներկել Կարմիր ծովը»
  7. 1987 — «Դաս»
  8. 1988 — «Քամի»
  9. 1992 — «Ամառային գիշերվա երազ»
  10. 1999 — «Փոքրիկ» (Կաբարե-դուետ «Ակադեմիայի տեսահոլովակը)
  11. 2002 — «Խելամիտ կյանքի նշանները»
  12. 2004 — «Փոքրիկ պանդոկ»

Մուլտիպլիկատոր

  1. 1971«Պույ-պույ մկնիկը»
  2. 1974«Աբու Հասանի մաշիկները»
  3. 1975 — «Ծույլը»
  4. 1976«Գտնված երազ»
  5. 1976 — «Երաժշտություն»
  6. 1978 — «Մկների ժողովը»
  7. 1980 — «Ձախորդ Փանոս»
  8. 1982 — «Հայելու հեքիաթը»
  9. 1983 — «Փոքրիկ հողագործը»
  10. 1985«Բարեկենդանը»
  11. 1986 — «Արձագանք»
  12. 1986 — «Երեք հեքիաթ»
  13. 1987 — «Դաս»
  14. 1992 — «Ամառային գիշերվա երազ»
  15. 1998 — «Optimus Mundus 4. երկրի լավագույն քաղաքը»
  16. 1999 — «Փոքրիկ» (Կաբարե-դուետ «Ակադեմիա», տեսահոլովակ)
  17. 2000 — «Լուսին» (Լեոնիդ Ագուտինի տեսահոլովակը)
  18. 2002 — «Yellow Submaryan»
  19. 2005 — «Իմ մեծ հայկական հարսանիքը» (անիմացիոն հատվածները, Դավիթ Սահակյանցի հետ)

Որպես դերասան

  1. 1998«Մեր բակը 2» (Մեսրոպ Մաշտոց)

Օպերատոր

  1. 2002 — «Խելամիտ կյանքի նշանները»

Հնչյունային օպերատոր

  1. 2002 — «Խելամիտ կյանքի նշանները»

Տեքստի հեղինակ

  1. 1978 — «Բայց չէ՞ որ մենք քեզ հետ ընկերներ ենք»

Երաժշտական տեսահոլովակներ

  1. 1999 — «Մեր բակը 2» ֆիլմի «Մեր բակը 2.5» տեսահոլովակը՝ ֆիլմի 96-րդ րոպեից (ռեժիսոր)
  2. 1999 — «Փոքրիկ» (Կաբարե-դուետ «Ակադեմիա») (ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և անիմատոր)
  3. 2000 — «Լուսին» (Լեոնիդ Ագուտին) (ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և անիմատոր)
  4. 2004 — «Հեքիաթն է կանչում» (Սիրուշո) (ռեժիսոր, նկարիչ և անիմատոր)
  5. 2004 — «Բարի գիշեր» (Սիրուշո) (ռեժիսոր, նկարիչ և անիմատոր)

Գրականություն

  • Սերգեյ Կապկով, Հայրենական մուլտիպլիկացիայի հանրագիտարան (Энциклопедия отечественной мультипликации), Մոսկվա, «Ալգորիտմ», 2006, էջ 560-561 — 816 էջ. — 3 000 հատ, ISBN 5-9265-0319-4։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Սահակյանց» հոդվածին։