Ռոլանդու (ֆուտբոլիստ)

պորտուգալացի ֆուտբոլիստ

Ռոլանդու Ժորժե Պիրեշ դա Ֆոնսեկա (պորտ.՝ Rolando Jorge Pires da Fonseca, օգոստոսի 31, 1985(1985-08-31)[1][2], São Vicente, São Vicente, Barlavento Islands, Կաբո Վերդե), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Օլիմպիկ Մարսել» ակումբի պաշտպան։ Հանդես է գալիս Պորտուգալիայի ազգային հավաքականում[3]։

Ռոլանդու
պորտ.՝ Rolando
Քաղաքացիությունը Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 31, 1985(1985-08-31)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրSão Vicente, São Vicente, Barlavento Islands, Կաբո Վերդե
Հասակ191 սանտիմետր
Քաշ81 կիլոգրամ
Դիրքկենտրոնական պաշտպան

Գործունեություն

Ռոլանդուն իր գործունեությունն սկսել է երիտասարդական «Կամպոմայորենշե» ակումբում, որտեղից տեղափոխվել է «Բելենենսիշ»։ 2004 թվականի օգոստոսի 28-ին նա առաջին անգամ հանդես է եկել Պորտուգալիայի առաջնությունում «Մարիտիմու» ակումբի կազմում, որտեղ նա անմիջապես գոլ է խփել, և նրա թիմը 3:0 հաշվով հաղթել է[4]։ Դրան հաջորդող մրցաշրջաններում նա դարձել է հիմնական կազմի խաղացող և այնտեղ անցկացրել է 4 տարի։

2008 թվականի ապրիլի 15-ին Ռոլանդուն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Պորտու» ակումբ՝ պայմանագիր կնքելով 4 տարով[5]։ Առաջին մրցաշրջանում նա կարողացել է հիմնական կազմից հանել Պեդան Էմանուելին՝ դառնալով հիմնական կազմի խաղացող և նվաճելով Պորտուգալիայի գավաթը և դառնալով առաջնության հաղթող։ 2011 թվականին պաշտպանը նշել է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում տարած հաղթանակը։

2011 և 2012 թվականներին Ռոլանդուով հետաքրքրվել են իտալական «Ռոմա» և «Միլան» ակումբները[6][7]։ Սակայն 2013 թվականին Ռոլանդուն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Նապոլի»[8], ապա վարձույթով տեղափոխվել է «Ինտեր»[9]։

Միջազգային գործունեություն

Չնայած նրան, որ Ռոլանդուն ծնվել է Կաբո Վերդեում, նա 14 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Պորտուգալիա։ 2006 թվականին նա ստացել է Պորտուգալիայի քաղաքացիություն և սկսել է հանդես գալ այդ երկրի երիտասարդական հավաքականում։ 2006 և 2007 թվականներին Ռոլանդուն խաղացել է Եվրոպայի երիտասարդական առաջնություններում։

2009 թվականից նա առաջին անգամ սկսել է խաղալ Պորտուգալիայի հավաքականի առաջին կազմում։

Նվաճումներ

«Պորտու»
  • Պորտուգալիայի չեմպիոն (3)՝ 2008/09, 2010/11, 2011/12
  • Պորտուգալիայի գավաթակիր (4)՝ 2008/09, 2009/10, 2010/11, 2011/12
  • Պորտուգալիայի Սուպերգավաթակիր (3)՝ 2009, 2010, 2011
  • Եվրոպայի Լիգայի հաղթող (1)՝ 2010/11

Արտաքին հղումներ


Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոլանդու (ֆուտբոլիստ)» հոդվածին։