Սեմ Մենդես

Սեմուել Ալեքսանդր (Սեմ) Մենդես (անգլ.՝ Samuel Alexander «Sam» Mendes, օգոստոսի 1, 1965(1965-08-01)[1][2][3][…], Ռեդինգ, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), կինոյի և թատրոնի անգլիացի ռեժիսոր, պրոդյուսեր և դրամատուրգ։ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում արժանացել է «Օսկար» մրցանակի. համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ վեց ռեժիսորներից մեկն է, որ ստացել է այս մրցանակն առաջնելութային ֆիլմի համար։

Սեմ Մենդես
Ծննդյան թիվ՝օգոստոսի 1, 1965(1965-08-01)[1][2][3][…] (58 տարեկան)
Ծննդավայր՝Ռեդինգ, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, հեռուստառեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0005222

Կենսագրություն

Սեմ Մենդեսը ծնվել է 1965 թվականի օգոստոսի 1-ին Անգլիայի Բերքշիր կոմսության Ռեդինգ քաղաքում՝ բողոքական պորտուգալացու և հրեական ծագմամբ անգլուհու ընտանիքում։ Երբ Սեմը հինգ տարեկան էր, նրա ծնողներն ամուսնալուծվել են։

Սեմը սովորել է Քեմբրիջի համալսարանում, մասնակցել է Չիչեստերի թատերական փառատոնին։ Նրա ամենահայտնի թատերական բեմադրություններն են՝ «Կաբարե» մյուզիքլը, «Բալի այգին» Ջուդի Դենչի հետ[5], «Երկնագույն սենյակը» Նիկոլ Քիդմանի հետ[6], «Ընկերություն» մյուզիքլը։

1999 թվականին տեղի է ունեցել Սեմ Մենդեսի ռեժիսորական առաջնելույթը՝ «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմը, որը ստացել է 5 «Օսկար», այդ թվում՝ լավագույն ռեժիսորի համար։

Ամուսնացած է եղել Քեյթ Ուինսլեթի հետ։ 2010 թվականի մարտին նրանք հայտարարել են իրենց բաժանման մասին[7]։

2003 թվականին պրոդյուսերներ Կարո Նյուլինգի և Փիպա Հարիսի հետ հիմնել է ֆիլմերի, թատերական բեմադրությունների և հեռուստասերիալների արտադրությամբ զբաղվող «Neal Street Productions» ընկերությունը[8][9]։

2012 թվականին բեմադրել է Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության հատուկ գործակալ Ջեյմս Բոնդի մասին 23-րդ ֆիլմը, որը ստացել է «Սքայֆոլ» անվանումը։ Ֆիլմը հաղթանակով անցել է Միացյալ Նահանգների կինոթատրոններում, քննադատները նշել են, որ «Սքայֆոլը» նրա ողջ պատմության ընթացքում Բոնդի լավագույն ֆիլմերից մեկն է։

Անձնական կյանք

2003-2011 թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի Քեյթ Ուինսլեթի հետ, որից ունի որդի (2003)։ 2017 թվականից ամուսնացած է շեփորահար Էլիսոն Բոլսոմի հետ, նրանց դուստրը ծնվել է նույն տարում։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1993հֆ«Կաբարե»Cabaretռեժիսոր
1996հֆ«Ընկերություն»Companyռեժիսոր
1999ֆ«Գեղեցկություն ամերիկյան ձևով»American Beautyռեժիսոր
2002ֆ«Անիծված ճանապարհ»Road to Perditionռեժիսոր, պրոդյուսեր
2005ֆ«Նավատորմեր»Jarheadռեժիսոր
2006ֆ«Հասնել տասնյակին»Starter for 10գործադիր պրոդյուսեր
2007հֆ«Ստյուարտ. Նախկին կյանք»Stuart: A Life Backwardsգործադիր պրոդյուսեր
2007հֆ«Այն, ինչ մենք կորցրել ենք»Things We Lost in the Fireպրոդյուսեր
2007ֆ«Քամու հետ վազորդ»The Kite Runnerգործադիր պրոդյուսեր
2008ֆ«Փոփոխությունների ճանապարհ»Revolutionary Roadռեժիսոր, պրոդյուսեր
2009ֆ«Ճանապարհին»Away We Goռեժիսոր
2010ֆ«Մոխրից դուրս»Out of the Ashesգործադիր պրոդյուսեր
2012ֆ«Սքայֆոլ»Skyfallռեժիսոր
2012ս«Դատարկ թագ»The Hollow Crownգործադիր պրոդյուսեր
2012ֆ«Արյուն»Bloodգործադիր պրոդյուսեր
2014ս«Ազգային թատրոն ուղիղ եթերում. Լիր արքա»National Theatre Liveռեժիսոր
2014ս«Սարսափ հեքիաթներ»Penny Dreadfulգործադիր պրոդյուսեր
2015ֆ«Սպեկտր»Spectreռեժիսոր
2020ֆ«1917»1917ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմ Մենդես» հոդվածին։