1917 (ֆիլմ)

1917 (անգլ.՝ 1917), բրիտանացի ռեժիսոր Սեմ Մենդեսի գեղարվեստական ֆիլմ։ Սցենարի հեղինակը նույնպես նա է, Քրիսթի Ուիլսոն-Քերնսի մասնակցությամբ։ ԱՄՆ-ում պրեմիերան կայացել է 2019 թվականի դեկտեմբերի 25-ին։ Մեծ Բրիտանիայում վարձույթով լույս է տեսել 2020 թվականի հունվարի 10-ին[6]։

1917
անգլ.՝ 1917
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրռազմական ֆիլմ և դրամա
ԹեմաԱռաջին համաշխարհային պատերազմ
Թվականդեկտեմբերի 25, 2019[1], հունվարի 9, 2020, հունվարի 16, 2020, հունվարի 10, 2020[1] և փետրվարի 6, 2020[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍեմ Մենդես[3][4]
ՊրոդյուսերՓիփա Հարիս, Քալլում ՄակԴուգալ, Սեմ Մենդես և Jayne-Ann Tenggren?
Սցենարի հեղինակՍեմ Մենդես[3] և Քրիսթի Ուիլսոն Քերնս
ԴերակատարներՋորջ ՄաքՔեյ[3], Դին-Չարլզ Չեպմեն[3], Բենեդիկտ Քամբերբեչ[3], Քոլին Ֆերթ[3], Մարկ Սթրոնգ[3], Ռիչարդ Մեդլեն[3], Էնդրյու Սքոթ[3], Էդրիան Սքարբորո[3], Դենիել Մեյս[3], Գերրան Հաուել[3], Ջեյմի Փարքեր[3], Ջեք Շալու[3], Մայքլ Ջիբսոն[3], Ռիչարդ ՄաքՔեյբ[3], Փիփ Քարթեր, Ջասթին Էդվարդս, Nabhaan Rizwan? և Ուիլյամ Փոստլեթուեյթ
ՕպերատորՌոջեր Դիկինս
ԵրաժշտությունԹոմաս Նյուման
ՄոնտաժԼի Սմիթ
Պատմվածքի վայրՖրանսիա
ԿինոընկերությունAmblin Partners և Neal Street Productions
Տևողություն119 րոպե
Բյուջե95 000 000 $[5]
Շահույթ384 919 389 $[5] և 159 227 644 $[5]
Պաշտոնական կայքէջ
 1917 (2019 film) Վիքիպահեստում

Սյուժե

1917 թվականի գարնանը բրիտանական բանակը պլանավորում է հարձակում Գինդենբուրգի գծի վրա։ Երկու երիտասարդ զինվորներ՝ Բլեյքը և Սքոֆիլդը պետք է հասցնեն առաջնային գծերին հարձակման չեղարկման մասին հրամանը, այլապես 1600 զինվորից բաղկացած գումարտակը դարանի մեջ կընկնի։ Բլեյքի համար առաջադրանքը անձնական է դառնում՝ այդ գումարտակում է ծառայում նրա եղբայրը[7]։

Դերասանական կազմ

  • Դին-Չարլզ Չեփմեն[8]՝ կրտսեր կապրալ Բլեյք
  • Ջորջ ՄաքՔեյ[8]՝ կրտսեր կապրալ Սքոֆիլդ
  • Մարկ Ստրոնգ[6]՝ կապիտան Սմիթ
  • Էնդրյու Սքոթ[9]՝ լեյտենանտ Լեսլի
  • Ռիչարդ Մեդդեն[10]՝ լեյտենանտ Բլեյք
  • Քլեր Դյուբյուրկ՝ Լաուրի
  • Քոլին Ֆերթ[10]՝ գեներալ Էրինմոր
  • Բենեդիկտ Քամբերմեչ[9]՝ փոխգնդապետ ՄաքՔենզի
  • Դենիել Մեյս[6]՝ սերժանտ Սանդերս
  • Էդրիան Սկարբորո[6]՝ մայոր Հեփբյորն
  • Ջեյմի Փարքեր[10]՝ լեյտենանտ Ռիչարդս
  • Էլիոտ Բաքսթեր՝ շարքային Սինգեր
  • Նաբհան Րիզվան՝ Սեպոյ Ջոնդալար
  • Դենիել Մաքմիլոն
  • Ջորջ Վերալ
  • Ջեմի Վոն

Արտադրություն

2018 թվականի հունիսին հայտարարվել է, որ Սթիվեն Սփիլբերգի Amblin Partners ընկերությունը պրոդյուսերավորելու է Սեմ Մենդեսի նախագիծը, որի գործողությունը ծավալվելու է Առաջին համաշխարհային պատերազմի տարերին։ Ֆիլմը դարձել է Մենդեսի վերադարձը մեծ էկրան «Սպեկտր» ֆիլմից հետո[11]։ 2018 թվականի սեպտեմբերին հայտնվել են շշուկներ, որ ֆիլմում մասնակցության համար բանակցություններ է վարում Թոմ Հոլանդը[12]։ 2018 թվականի հոկտեբերին արտադրական թիմին է միացել օպերատոր Ռոջեր Դիկինսը[13]։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ջորջ ՄաքՔեյը և Դին-Չարլզ Չեփմենը պայմանագիր են կնքել նախագծում գլխավոր դերեր կատարելու համար[14]։

Լրիվ դերասանական կազմը, որը ներառում էր այնպիսի հայտնի բրիտանական դերասաններին, ինչպիսիք են «Օսկարի» մրցանակակիր Քոլին Ֆերթը, «Օսկարի»-ում առաջադրված Բենեդիկտ Քամբերբեչը, Մարկ Ստրոնգը, «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր Ռիչարդ Մեդդենը, Դենիել Մեյսը և Էդրիան Սկարբորոն, հայտարարվել է 2019 թվականի մարտի 28-ին[8][10]։ Մարտին նաև հաստատվել է երգահան Թոմաս Նյումանի մասնակցությունը[15]։

Նկարահանումները սկսել են 2019 թվականի ապրիլի 1-ին և շարունակվել մինչև հունիս։ Դեկորացիաների սեթը, որը ներառում էր ֆրանսիական ֆերմայի առարկությունը և խրամատներ, տեղադրվել է Սոլսբերի հարթության վրա գտնվող գյուղում՝ Սթոունհենջից 6 մղոն հեռավորության վրա[16]։ Դա որոշ խնդիրներ է առաջացրել նկարահանումների անցկացման վայրի համաձայնեցման հետ, քանի որ հնագետները քննադատում էին դա հնարավոր վնասի համար, որը կարող էր լինել շինարարությունների պատճառով։ Իսկ տեղի բնակիչները բողոքներ էին ուղարկում այն ծանրաբեռնությունների պատճառով, որոնք կարող էր կրել տեղի ինֆրակառուցվածքը մեծ նկարահանման խմբի ներկայության պատճառով[17]։ Նկարահանումների մի մասը անցկացել է Գլազգոյում[16]։ 2019 թվականի հունիսին Թիս գետի մոտ նկարահանումների ժամանակ, արտադրող խումբը ստիպված էր տեղադրել նախազգուշացնող նշաններ հանգստացողների համար այն բանի մասին, որ մարմինները, որոնք կարող են գտնվել նկարահանումների տարածքի մոտ, իրական չեն։

Առաջին թրեյլերը թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 1-ին[18]։

Սեմ Մենդեսը պատմել է, որ ֆիլմը նկարահանվում էր երկար հատվածներով (մինչև 8-9 րոպե) և մոնտաժն այնպես է արած, որ ֆիլմը մի ամբողջական անբաժան դուբլ երևա[7][19][20]։

Պրեմիերա և քննադատություն

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է դեկտեմբերի 4-ին Մեծ Բրիտանիայում հատուկ ցուցադրման ժամանակ[21]։

Rotten Tomatoes կայքում ֆիլմը 89% վարկանիշ ունի, որը հիմնված է 285 գրախոսությունների վրա և 8,4/10 միջին բալ[22]։

Metacritic-ը տվել է ֆիլմին 100-ից 79 միջին գնահատականը, հաշվի առնելով 53 քննադատների կարծիքները, ինչը նշանակում է «լայն ճանաչում»[23]։

Ֆիլմը ստացել է քննադատների լայն ճանաչում, և մտել տարվա լավագույն ֆիլմերի մի շարք ցանկեր, որոնց մեջ է Բենջամին Լիինը (The Guardian), Փիթ Թրևերսինը (Rolling Stone) և Թոդ ՄաքՔարթիինը (The Hollywood Reporter)։ Ֆիլմը ստացել է մի շարք մրցանակներ և առաջադրումներ։ Դրանց մեջ են մի քանի առաջադրումները «Ոսկե Գլոբուսի» համար, ներառյալ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» կատեգորիաները։ Երկու անվանակարգերում էլ ֆիլմը հաղթել է[24]։ Ֆիլմը նաև արժանացել է Ամերիկայի պրոդյուսերների միության մրցանակին գլխավոր կատեգորիայում՝ «Լավագույն ֆիլմ»[25]։

Մրցանակներ և պարգևներ

ՄրցանակՀանձման ամսաթիվԿատեգորիաԱռաջադրվածներ և ստանողներԱրդյունքԱղբյուր
Սպուտնիկ2019, դեկտեմբերի 2Լավագույն ֆիլմԱռաջադրված
Լավագույն ռեժիսորՍեմ ՄենդեսԱռաջադրված
Լավագույն դերասան դրամատիկ ֆիլմումՋորջ ՄաքՔեյԱռաջադրված
Լավագույն օրիգինալ սաունդթրեքԹոմաս ՆյումանԱռաջադրված
Լավագույն մոնտաժԼի ՍմիթԱռաջադրված
Լավագույն օպերատորի աշխատանքՌոջեր ԴիկինսՀաղթանակ
Լավագույն նկարչի աշխատանքԴենիս Գասներ, Լի ՍանդալեսԱռաջադրված
Լավագույն ձայն (մոնտաժ և միքս)Օլիվեր Տարնի, Սթյուարտ Ուիլսոն, Սքոթ Միլան, Մարկ ԹեյլորԱռաջադրված
Ոսկե Գլոբուս2020, հունվարի 5Լավագույն դրամատիկ ֆիլմՀաղթանակ[26]
Լավագույն ռեժիսորՍեմ ՄենդեսՀաղթանակ
Լավագույն սաունդթրեքԹոմաս ՆյումանԱռաջադրված
Critic's Choice Movie Awards2020, հունվարի 12Լավագույն ֆիլմԱռաջադրված
Լավագույն ռեժիսորՍեմ ՄենդեսՀաղթանակ
Լավագույն օպերատորի աշխատանքՌոբերտ ՌիչարդսонԱռաջադրված
Լավագույն արտադրական դիզայնԲարբարա Լինգ և Նենսի ՀեյգԱռաջադրված
Լավագույն մոնտաժԼի ՍմիթՀաղթանակ
Լավագույն վիզուալ էֆեկտներԱռաջադրված
Լավագույն էքշն ֆիլմԱռաջադրված
Լավագույն երաժշտություն ֆիլմի համարԹոմաս ՆյումանԱռաջադրված
Ամերիկայի պրոդյուսերների միության մրցանակ2020, հունվարի 18Խաղային ֆիլմի պրոդյուսերավորման համար Դերիլ Ֆ․-ի անվան մրցանակնՀաղթանակ
Ամերիկայի ռեժիսորների միության մրցանակ2020, հունվարի 25Լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսորՍեմ ՄենդեսՀաղթանակ
BAFTA2020, փետրվարի 2Լավագույն ֆիլմՓիփա Հարիս, Քալում ՄաքԴուգալ, Սեմ Մենդես, Ջեյն-Էն ԹենգրենՀաղթանակ
Լավագույն բրիտանական ֆիլմՍեմ Մենդես, Փիփա Հարիս, Քալում ՄաքԴուգալ, Ջեյն-Էն Թենգրեն, Քրիսթի Ուիլսոն-ՔերնսՀաղթանակ
Լավագույն ռեժիսորի աշխատանքՍեմ ՄենդեսՀաղթանակ
Լավագույն երաժշտություն ֆիլմի համարԹոմաս ՆյումանԱռաջադրված
Լավագույն օպերատորի աշխատանքՌոջեր ԴիկինսՀաղթանակ
Լավագույն նկարչի աշխատանք-բեմադրումԴենիս Գասներ, Լի ՍանդալեսՀաղթանակ
Լավագույն գրիմ և սանրվածքներՆաոմի ԴոննեԱռաջադրված
Լավագույն ձայնՍքոթ Միլան, Օլիվեր Տարնի, Ռեյչել Թեյթ, Մարկ Թեյլոր, Սթյուարտ ՈւիլսոնՀաղթանակ
Լավագույն վիզուալ էֆեկտներԳրեգ Բաթլեր, Գիյոմ Ռոշերոն, Դոմինիկ ՏուոխիՀաղթանակ
Օսկար2020, փետրվարի 9Լավագույն ֆիլմՍեմ Մենդես, Փիփա Հարիս, Ջեյն-Էն Թենգրեն և Քալում ՄաքԴուգալԱռաջադրված
Լավագույն ռեժիսորի աշխատանքՍեմ ՄենդեսԱռաջադրված
Լավագույն օրիգինալ սցենարՍեմ Մենդես և Քրիսթի Ուիլսոն-ՔերնսԱռաջադրված
Լավագույն երաժշտություն ֆիլմի համարԹոմաս ՆյումանԱռաջադրված
Լավագույն օպերատորի աշխատանքՌոջեր ԴիկինսՀաղթանակ
Լավագույն նկարչի աշխատանքԴենիս Գասներ և Լի ՍանդալեսԱռաջադրված
Լավագույն ձայնՄարկ Թեյլոր և Սթյուարտ ՈւիլսոնԱռաջադրված
Լավագույն ձայնային մոնտաժՕլիվեր Տարնի և Ռեյչել ԹեյթՀաղթանակ
Լավագույն վիզուալ էֆեկտներԳիյոմ Ռոշրոն, Գրեգ Բաթլեր և Դոմինիկ ՏոուիՀաղթանակ
Լավագույն դիմահարդարում և վարսահարդարումՆաոմի Դոն, Տրիստան Վերսլոյս և Ռեբեքա ՔոուլԱռաջադրված

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «1917 (ֆիլմ)» հոդվածին։