Սեսիլիա Բրեկհուս

Սեսիլիա Բրեկհուս (իսպ.՝ Cecilia Brækhus, սեպտեմբերի 28, 1981(1981-09-28)[1], Նոր Կարթագեն, Կոլումբիա), նորվեգացի մարզիկ, բռնցքամարտիկ, քիքբռնցքամարտիկ։ Կիսամիջինքաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն (WBC (2009-մեր օրեր), WBA (2009-մեր օրեր), WBO (2010-մեր օրեր), IBF (2014-մեր օրեր))։ Առաջին կինը, որը արժանացել է բոլոր 4 տիտղոսներին[2]։ Կանանց շարքում արժանացել է BWAA-ի վարկածով «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին (2017)[3]։

Սեսիլիա Բրեկհուս
իսպ.՝ Cecilia Brækhus
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 28, 1981(1981-09-28)[1] (42 տարեկան)
ԾննդավայրՆոր Կարթագեն, Կոլումբիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունբռնցքամարտիկ և քիքբոքսեր
Պարգևներ և
մրցանակներ
 Cecilia Brækhus Վիքիպահեստում

Քիքբոքսինգի Եվրոպայի (2002) և աշխարհի չեմպիոն (2003)։

Սիրողական բռնցքամարտում աշխարհի առաջնության (2005) և Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր (2004), Եվրոպայի չեմպիոն (2005), Նորվեգիայի չեմպիոն (2005, 2006)։

Կենսագրություն

Ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 28-ին Կոլումբիայի Կարթագենա քաղաքում[4]։ Երբ Սեսիլիան դարձել է 2 տարեկան, նրան որդեգրել է նորվեգացի մի զույգ և նա մեծացել է Բերգենում[5][6]։

Քիքբոքսինգ

Քիքբոքսինգով սկսել է զբաղվել 14 տարեկանում[5]։

2002 թվականին մինչև 65 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի WAKO չեմպիոն, իսկ 2003 թվականին՝ WAKO աշխարհի չեմպիոն[4][5][7]։

Սիրողական բռնցքամարտ

2004 թվականի Եվրոպայի առաջնություն

Ներկայացել է առաջին կիսամիջինքաշային կարգում (մինչև 63 կգ)։ 1/8 եզրափակչում հաղթել է իտալացի Մանուելա Մարչենարոյին։ Քառորդ եզրափակչում հաղթել է լեհ Իզաբելա Ցեսլյակին։ Կիսաեզրափակչում հաղթել է ռուս Մարիա Կառլովային։ Եզրափակչում պարտություն է կրել Վիննի Սկովգորից[5][8]։

2005 թվականի Նորվեգիայի առաջնություն

Ներկայացել է միջինքաշային կարգում (մինչև 75 կգ)։ Եզրափակչում հաղթել է Ինգերդ Կամիլա Սկոգմոյին[9]։

2005 թվականի Եվրոպայի առաջնություն

Ներկայացել է առաջին կիսամիջինքաշային կարգում (մինչև 63 կգ)։ Քառորդ եզրափակչում հաղթել է Մենդի Լյոնիսենին։ Կիսաեզրափակչում հաղթել է Լարիսա Պոպին։ Եզրափակչում հաղթել է Յուլիա Նեմցովային[4][5][10]։

2005 թվականի աշխարհի առաջնություն

Ներկայացել է առաջին կիսամիջինքաշային կարգում (մինչև 63 կգ)։ 1/8 եզրափակչում հաղթել է թուրք Էլիֆ Իսլակին, քառորդ եզրափակչում՝ իռլանդացի Ալաննա Մյորֆին, կիսաեզրափակչում՝ դանիացի Վիննի Սկովգորին։ Եզրափակչում պարտություն է կրել Յուլիա Նեմցովայից[4][5][11]։

2006 թվականի Նորվեգիայի առաջնություն

Ներկայացել է առաջին կիսամիջինքաշային կարգում (մինչև 66 կգ)։ Եզրափակչում հաղթել է Վիբեկե Էունեյին[12]։

Ընդհանուր առմամբ սիրողական բռնցքամարտում ունեցել է 80 հանդիպում, որոնցից 75-ը ավարտվել են նրա հաղթանակով և 5-ը պարտությամբ[5]։

Պրոֆեսիոնալ բռնցքամարտ

2007 թվականին պայմանագիր է ստորագրել «Sauerland Events» կազմակերպության հետ[5]։ Սկսել է մարզվել Ուլի Վեգների գլխավորությամբ[4]։

Պրոֆեսիոնալ ռինգում առաջնաելույթը եղել է 2007 թվականի հունվարի 20-ին։ Հաղթել է միավորների առավելությամբ[4][5][13]։

Չմպիոնական մարտ Վինի Սկովգորի դեմ

2009 թվականի մարտի 14-ին հանդիպել է դանիացի անպարտելի բռնցքամարտիկ Վինի Սկովգորին։ Նրանք պայքարել են կիսամիջինքաշային կարգում WBC և WBA վարկածով աշխարհի չեմպիոնի ազատ տիտղոսների համար։ Սեսիլիան հաղթել է միավորների առավելությամբ[4][5][14]։

2009 թվականի մայիսի 30-ին հաղթել է ամերիկացի Էմի Յուրատովաչին[4][15]։

2009 թվականի սեպտեմբերի 12-ին հաղթել է իտալացի Լյուսիա Մորելիին[4][16]։

2010 թվականի մայիսի 15-ին հանդիպել է ամերիկացի Վիկտորիա Կիսներոսին։ Բրեկհուսը հաղթել է միավորների առավելությամբ և WBO վարկածով չեմպիոն[4][5][17]։

2010 թվականի հոկտեմբերի 30-ին 7-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Միքաելա Լորենին[4][18]։

2010 թվականի նոյեմբերի 20-ին 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել հունգարացի Եվա Բաժիչին[4][19]։

2011 թվականի ապրիլի 2-ին հաղթել է ամերիկացի Ջիլ Էմերիին[4][20][21]։

2011 թվականի մայիսի 7-ին հաղթել է երկրորդ կիսաթեթև քաշային կարգում աշխարհի էքս չեմպիոն Շևել Հալբեկին[4][22]։

2011 թվականի դեկտեմբերի 3-ին 10-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել ամերիկացի Կուլեի Կուպիխեային[4][23]։

2012 թվականի հունիսի 2-ին հաղթել է գերմանացի Ջեսիկա Բալոգունին[4][24][25]։

2012 թվականի սեպտեմբերի 22-ին հաղթել է երկու քաշային կարգերում աշխարհի էքս չեմպիոն ֆրանսիացի Աննա Մատիս Սոֆիին[4][26][27]։

2013 թվականի ապրիլի 13-ին 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել առաջին միջինքաշային կարգում աշխարհի էքս չեմպիոն ամերիկացի Միա Սենտ Ջոնին[4][28][29]։

2013 թվականի սեպտեմբերի 7-ին 9-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել առաջին միջինքաշային կարգում աշխարհի էքս չեմպիոն դոմինիկացի Օկսանդիա Կաստիլյոին[4][30][31]։

Մարզվել է Օտտո Ռամինի գլխավորությամբ[32]։

2014 թվականի փետրվարի 1-ին հաղթել է առաջին կիսամիջինքաշային կարգում աշխարհի էքս չեմպիոն ֆրանսիացի Միրիամ Լամարին[4][33][34]։

2014 թվականի հունիսի 7-ին երկրորդ անգամ է հանդիպել Ջեսիկա Բելոգունի հետ։ Հաղթել է միավորների առավելությամբ[4][35][36]։

Մարտ Իվանա Խաբազինի դեմ

2014 թվականի սեպտեմբերի 13-ին հանդիպել է կիսամիջինքաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, խորվաթացի բռնցքամարտիկ Իվանա Խաբազինին։ Հաղթել է միավորների առավելությամբ։ Բրեկհուսը դարձել է առաջին կինը, ով արժանացել է 4 հիմնական տիտղոսներին[2][4][5][37][38]։

2014 թվականի նոյեմբերի 29-ին հաղթել է առաջին միջինքաշային կարգում էքս չեմպիոն Ջենիֆեր Ռեցկեի հետ[4][39][40]։

2014 թվականի դեկտեմբերին Նորվեգիայում չեղյալ է հայտարարվել պրոֆեսիոնալ բռնցքամարտի արգելքը, որը գործել է 1982 թվականից[41][42]։

2015 թվականին դադարեցրել է համագործակցությունը «Sauerland Events» կազմակերպության հետ և պայմանագիր ստորագրել «К2 Promotions»-ի հետ:[43]։

2016 թվականի փետրվարի 27-ին հաղթել է առաջին կիսամիջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ Կրիս Նամուսին[4][5][44][45]։

2016 թվականի հոկտեմբերի 1-ին երկրորդ անգամ է հանդիպել Աննա Սոֆի Մատիսի հետ։ Բրեկհուսը հակառակորդին նոկաուտի է ենթարկել 2-րդ ռաունդում։ Նորվեգիայում դա եղել է 1980 թվականից հետո պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին երեկոն[4][46][47][48]։

2017 թվականի փետրվարի 24-ին հաղթել է Կլարա Սվենսոնին[4][49][50]։

2017 թվականի հունիսի 9-ին հաղթել է երկու քաշային կարգերում աշխարհի էքս չեմպիոն Էրիկա Ֆարիասին[4][51][52]։

2017 թվականի հոկտեմբերի 21-ին երկրորդ անգամ է հանդիպել Միքաելա Լորենի հետ։ Հակառակորդին նոկաուտի է ենթարկել 6-րդ ռաունդում[4][53][54]։

BWAA կողմից արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին (2017)[3]։

2018 թվականի մայիսի 5-ին հաղթել է միջինքաշային կարգում աշխարհի էքս չեմպիոն Կալի Ռեիսին[4][55][56][57]։

2018 թվականի հուլիսի 21-ին հաղթել է ռուս անպարտելի բռնցքամարտիկ Իննա Սագայդակովսկայային[58][59][60][61]։

2018 թվականի դեկտեմբերի 8-ին հաղթել է առաջին կիսածանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ Ալեքսանդրա Մագձիակ Լոպեսին[62][63][64][65]։

2019 թվականի օգոստոսին սկսել է մարզվել Աբել Սանչեսի գլխավորությամբ[66][67]։

2019 թվականի հոկտեմբերին պայմանագիր է ստորագրել «Matchroom Sport» կազմակերպության հետ[68][69]։

2019 թվականի նոյեմբերի 30-ին հաղթել է թեթև քաշային կարգում աշխարհի էքս չեմպիոն Վիկտորիա Բուստոսին[70]։

Մարտեր

Մարտ
Ամսաթիվ
Հակառակորդ
Մարտի վայր
Արդյունք
Ծանոթագրություններ
382021 թվական մարտի 13 Ջեսիկա ՄաքԿասկիլ (9-2) Ամերիկյան Էյրլայնս կենտրոն, Դալաս, Տեխաս, ԱՄՆUD10 (10)Մարտը տեղի է ունեցել կիսամիջինքաշային կարգում WBC (ՄաքԿասկիլի առաջին պաշտպանությունը, WBA (ՄաքԿասկիլի առաջին պաշտպանությունը), WBO (ՄաքԿասկիլի առաջին պաշտպանությունը), IBF (ՄաքԿասկիլի առաջին պաշտպանությունը), IBO (ՄաքԿասկիլի առաջին պաշտպանությունը) և The Ring (ազատ տիտղոս) վարկածներով չեմպիոնի տիտղոսի համար։ Հաշիվ՝ 91-98, 90-99, 89-100:
372020 օգոստոսի 15 Ջեսիկա ՄաքԿասկիլ (8-2) Թալսա, Օկլահոմա, ԱՄՆMD10 (10)Մարտը տեղի է ունեցել կիսամիջինքաշային կարգում WBC (Բրեկհուսի 25-րդ պաշտպանություն), WBA (Բրեկհուսի 24-րդ պաշտպանություն), WBO (Բրեկհուսի 23-րդ պաշտպանություն), IBF (Բրեկհուսի 11-րդ պաշտպանություն), IBO (Բրեկհուսի 10-րդ պաշտպանություն)։ Հաշիվ՝ 95-95, 94-97, 93-97:
36
2019 թվական նոյեմբերի 30 Վիկտորիա Բուտոս (19-5) Casino de Monte Carlo Salle Medecin, Մոնտե Կառլո, ՄոնակոUD10 (10)կիսամիջինքաշային կարգում WBC (24-րդ պաշտպանություն), WBA (23-րդ պաշտպանություն), WBO (22-րդ պաշտպանություն), IBF (10-րդ պաշտպանություն) և IBO (9-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 99-91 և 98-92 (երկու անգամ)։
35
2018 թվական դեկտեմբերի 8 Ալեքսանդրա Մագձիակ Լոպես (18-4-3) Սթաբհաբ Սենթեր, Կարսոն, Կալիֆոռնիա, ԱՄՆUD10 (10)կիսամիջինքաշային կարգում WBC (23-րդ պաշտպանություն), WBA (22-րդ պաշտպանություն), WBO (221րդ պաշտպանություն), IBF (9րդ պաշտպանություն) և IBO (8- պաշտպանություն) վարկածով աշխարհի չեմպիոն։ աշիվ՝ 99-91 և 100-90 (երկու անգամ)։կիսամիջինքաշային կարգում WBC (23-րդ պաշտպանություն), WBA (22-րդ պաշտպանություն), WBO (21-րդ պաշտպանություն), IBF (9-րդ պաշտպանություն) և IBO (8-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 99-91 և 100-90 (երկու անգամ)։
34
2018 թվական հուլիսի 21 Իննա Սագայդակովսկայա (7-0-0) Օլիմպիական մարզադաշտ, Մոսկվա, ՌուսաստանUD10 (10)կիսամիջինքաշային կարգում WBC (22-րդ պաշտպանություն), WBA (21-րդ պաշտպանություն), WBO (20-րդ պաշտպանություն), IBF (8-րդ պաշտպանություն) և IBO (7-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 97-93 և 98-92 (երկու անգամ)։
33
2018 թվական մայիսի 5 Կալի Ռեիս (13-6-1) Սթաբհաբ Սենթեր, Կարսոն, Կալիֆոռնիա, ԱՄՆUD10 (10)կիսամիջինքաշային կարգում WBC (21-րդ պաշտպանություն), WBA (20-րդ պաշտպանություն), WBO (19-րդ պաշտպանություն), IBF (7-րդ պաշտպանություն) և IBO (6-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Սեսիլիան նոկդաունի է ենթարկվել 7-րդ ռաունդում։ Հաշիվ՝ 97-92 և 96-93 (երկու անգամ)։
32
2017 թվական հոկտեմբերի 21 Միքաելա Լորեն (29-4-0) Oslofjord Convention Center, Ստոկե, ՆորվեգիաTKO6 (10)կիսամիջինքաշային կարգում WBC (20-րդ պաշտպանություն), WBA (19-րդ պաշտպանություն), WBO (18-րդ պաշտպանություն), IBF (6-րդ պաշտպանություն) և IBO (5-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։
31
2017 թվական հունիսի 9 Էրիկա Ֆարիաս (24-1-0) Bergenhus Fortress, Բերգեն, ՆորվեգիաUD10 (10)կիսամիջինքաշային կարգում WBC (19-րդ պաշտպանություն), WBA (18-րդ պաշտպանություն), WBO (17-րդ պաշտպանություն), IBF (5-րդ պաշտպանություն) և IBO (4-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 98-92 և 99-91 (երկու անգամ)։
30
2017 թվական փետրվարի 24 Կլարա Սվենսոն (17-1-0) Օսլո, ՆորվեգիաUD10 (10)կիսամիջինքաշային կարգում WBC (18-րդ պաշտպանություն), WBA (17-րդ պաշտպանություն), WBO (16-րդ պաշտպանություն), IBF (4-րդ պաշտպանություն) և IBO (3-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 100-90 և 99-91 (երկու անգամ)։
29
2016 թվական հոկտեմբերի 1 Աննա Սոֆի Մատիս (27-3-1) The Spectrum, Օսլո, ՆորվեգիաTKO2 (10)կիսամիջինքաշային կարգում WBC (17-րդ պաշտպանություն), WBA (16-րդ պաշտպանություն), WBO (15-րդ պաշտպանություն), IBF (3-րդ պաշտպանություն) և IBO (2-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։
28
2016 թվական փետրվարի 27 Կրիս Նամուս (21-3-0) Gerry Weber Stadion, Հալլե, ԳերմանիաUD10 (10)կիսամիջինքաշային կարգում WBC (16-րդ պաշտպանություն), WBA (15-րդ պաշտպանություն), WBO (14-րդ պաշտպանություն), IBF (2-րդ պաշտպանություն) և IBO (1-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 100-90 (բոլորը)։
27
2014 թվական նոյեմբերի 29 Ջենիֆեր Ռեցկե (15-1-1) Falconer Centeret, Ֆրեդրիկսբերգ, ԴանիաUD10 (10)կիսամիջինքաշային կարգում WBC (15-րդ պաշտպանություն), WBA (14-րդ պաշտպանություն), WBO (13-րդ պաշտպանություն) և IBF (1-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 98-92 և 100-90 (երկու անգամ)։
26
2014 թվական սեպտեմբերի 13 Իվանա Խաբազին (13-1-0) TAP1, Կոպենհագեն, ԴանիաUD10 (10)կիսամիջինքաշային կարգում WBC (14-րդ պաշտպանություն), WBA (13-րդ պաշտպանություն), WBO (12-րդ պաշտպանություն) և IBF (1-րդ պաշտպանություն Хабазин): Հաշիվ՝ 100-90 (բոլորը)։
25
2014 թվական հունիսի 7 Ջեսիկա Բալոգուն (24-3-0) Sport and Congress Center, Շվերին, ԳերմանիաUD10 (10)կիսամիջինքաշային կարգում WBC (13-րդ պաշտպանություն), WBA (12-րդ պաշտպանություն) և WBO (11-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 100-90, 98-92, 99-91:
24
2014 թվական փետրվարի 1 Մարիամ Լամար (22-3-0) Arena Nord, Ֆրեդրիսկշավն, ԴանիաUD10 (10)կիսամիջինքաշային կարգում WBC (12-րդ պաշտպանություն), WBA (11-րդ պաշտպանություն) և WBO (10-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 100-90 և 100-89 (երկու անգամ)։
23
2013 թվական սեպտեմբերի 7 Օկսանդիա Կաստիլյո (12-0-2) Arena Nord, Ֆրեդրիսկշավն, ԴանիաTKO9 (10)կիսամիջինքաշային կարգում WBC (11-րդ պաշտպանություն), WBA (10-րդ պաշտպանություն) և WBO (9-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։
22
2013 թվական ապրիլի 13 Միա Սենտ Ջոն (47-12-2) Arena Nord, Ֆրեդրիսկշավն, ԴանիաTKO3 (10)կիսամիջինքաշային կարգում WBC (10-րդ պաշտպանություն), WBA (9-րդ պաշտպանություն) և WBO (8-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։
21
2012 թվական սեպտեմբերի 22 Աննա Սոֆի Մատիս (26-2-0) Arena Nord, Ֆրեդրիսկշավն, ԴանիաUD10 (10)կիսամիջինքաշային կարգում WBC (9-րդ պաշտպանություն), WBA (8-րդ պաշտպանություն) և WBO (7-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 97-93 (բոլորը)։
20
2012 թվական հունիսի 2 Ջեսիկա Բալոգուն (22-1-0) MCH Messecenter Herning, Հերնինգ, ԴանիաUD10 (10)կիսամիջինքաշային կարգում WBC (8-րդ պաշտպանություն), WBA (7-րդ պաշտպանություն) և WBO (6-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 99-92 և 97-93 (երկու անգամ)։
19
2011 թվական դեկտեմբերի 3 Կուլլեի Կուպիհեա (7-1-0) Հարտվալ Արենա, Հելսինկի, ՖինլանդիաTKO10 (10)կիսամիջինքաշային կարգում WBC (7-րդ պաշտպանություն), WBA (6-րդ պաշտպանություն) և WBO (5-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։
18
2011 թվական մայիսի 7 Շեվել Հալբեկ (28-6-2) Koncerthuset, Կոպենհագեն, ԴանիաUD10 (10)կիսամիջինքաշային կարգում WBC (6-րդ պաշտպանություն), WBA (5-րդ պաշտպանություն) և WBO (4-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 97-93 և 98-92 (երկու անգամ)։
17
2011 թվական ապրիլի 2 Ջիլ Էմերի (10-4-0) MCH Messecenter Herning, Հերնինգ, ԴանիաUD10 (10)կիսամիջինքաշային կարգում WBC (5-րդ պաշտպանություն), WBA (4-րդ պաշտպանություն) և WBO (3-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 99-91 և 98-92 (երկու անգամ)։
16
2010 թվական նոյեմբերի 20 Եվա Բաժիչ (6-2-0) MCH Messecenter Herning, Հերնինգ, ԴանիաKO3 (10)կիսամիջինքաշային կարգում WBC (4-րդ պաշտպանություն) և WBO (2-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 100-90 (բոլորը)։
15
2010 թվական հոկտեմբերի 30 Միքաելա Լորեն (6-0-0) StadtHalle, Ռոստոկ, ԳերմանիաTKO7 (10)կիսամիջինքաշային կարգում WBC (3-րդ պաշտպանություն), WBA (3-րդ պաշտպանություն) և WBO (1-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 100-90 (բոլորը)։
14
2010 թվական մայիսի 15 Վիկտորիա Կիսներոս (5-8-2) MCH Messecenter Herning, Հերնինգ, ԴանիաUD10 (10)կիսամիջինքաշային կարգում WBC (2-րդ պաշտպանություն), WBA (2-րդ պաշտպանություն) և WBO (ազատ տիտղոս)։ Հաշիվ՝ 100-90 (բոլորը)։
13
2009 թվական սեպտեմբերի 12 Լյուսիա Մորելի (12-0-0) MCH Messecenter Herning, Հերնինգ, ԴանիաUD10 (10)կիսամիջինքաշային կարգում WBC (2-րդ պաշտպանություն) և WBA (2-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 99-92, 97-93, 98-92:
12
2009 թվական մայիսի 30 Էմի Յուրատովաչ (6-2-0) Հարտվալ Արենա, Հելսինկի, ՖինլանդիաUD10 (10)կիսամիջինքաշային կարգում WBC (1-րդ պաշտպանություն) և WBA (1-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 98-92 (բոլորը)։
11
2009 թվական մարտի 14 Վինի Սկովգոր (7-0-0) Sparkassen-Arena, Քիլ, ԳերմանիաUD10 (10)Կիսածանր քաշային կարգում WBC և WBA վարկածով աշխարհի չեմպիոնի ազատ տիտղոսներ։ Հաշիվ՝ 98-92 և 96-94 (երկու անգամ)։
10
2008 թվական հոկտեմբերի 25 Բորիսլավա Գորանովա (4-24-1) Weser-Ems Halle, Օլդենբուրգ, ԳերմանիաUD8 (8)Գորանովան նոկդաունի է ենթարկվել 2-րդ և 7-րդ ռաունդներում։ Հաշիվ՝ 80-71 և 80-70 (երկու անգամ)։
9
2008 թվական սեպտեմբերի 20 Կիմբերլի Հարիս (5-11-0) Seidensticker Halle, Բիլեֆելդ, ԳերմանիաUD8 (8)Հաշիվ՝ 80-73 և 80-72 (երկու անգամ)։
8
2008 թվական հունիսի 21 Նիկոլ Վուդս (4-2-0) Seminole Hard Rock Hotel and Casino, Հոլիվուդ (Ֆլորիդա), Ֆլորիդա, ԱՄՆUD6 (6)Հաշիվ՝ 59-55 և 60-54 (երկու անգամ)։
7
2008 թվական մայիսի 17 Ադելիտա Իրիզարի (4-1-0) Oberfrankenhalle, Բայրոյթ, ԳերմանիաUD6 (6)Իրիզարին նոկդաունի է ենթարկվել 6-րդ ռաունդում։ Հաշիվ՝ 60-53, 60-54, 59-54:
6
2008 թվական մարտի 29 Տատյանա Դիկման (1-2-0) Sparkassen-Arena, Քիլ, ԳերմանիաUD6 (6)Հաշիվ՝ 60-54 և 60-53 (երկու անգամ)։
5
2008 թվական հունվարի 26 Վանդա Պենա Օսունա (4-2-0) Տեմպոդրոմ, Բեռլին, ԳերմանիաTKO4 (4)
4
2007 թվական հունիսի 23 Բորիսլավա Գորանովա (3-18-1) Stadthalle, Ցվիկաու, ԳերմանիաUD6 (6)
3
2007 թվական մայիսի 26 Օլգա Բոյարե (1-4-1) Brose Arena, Բամբերգ, ԳերմանիաUD4 (4)Հաշիվ՝ 40-36 (բոլորը)։
2
2007 թվական փետրվարի 17 Յանա Լատովա (1-1-0) Complexe Sportif, Էվերե, ԲելգիաKO2 (4)
1
2007 թվական հունվարի 20 Քսենիա Կորպեկ (0-1-0) St: Jakobshalle, Բազել, ՇվեյցարիաUD4 (4)Հաշիվ՝ 40-36 (բոլորը)։
Մարտ
Ամսաթիվ
Հակառակորդ
Մարտի վայր
Արդյունք
Ծանոթագրություններ

Տիտղոսներ և հաջողություններ

Քիքբոքսինգ

  • 2002 WAKO Եվրոպայի չեմպիոն
  • 2003 WAKO աշխարհի չեմպիոն

Սիրողական բռնցքամարտ

  • 2004 թվական առաջին կիսամիջինքաշային կարգում Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (մինչև 63 կգ)։
  • 2005 թվական միջինքաշային կարգում Նորվեգիայի չեմպիոն (մինչև 75 կգ)։
  • 2005 թվական առաջին կիսամիջինքաշային կարգում Եվրոպայի չեմպիոն (մինչև 63 կգ)։
  • 2005 թվական առաջին կիսամիջինքաշային կարգում աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (մինչև 63 կգ)։
  • 2006 թվական առաջին կիսածանր քաշային կարգում Նորվեգիայի չեմպիոն (մինչև 66 կգ)։

Պրոֆեսիոնալ բռնցքամարտ

Երկրորդական

  • կիսամիջինքաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն (2016-մեր օրեր)։

Համաշխարհային

  • կիսամիջինքաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն (2009-մեր օրեր)։
  • կիսամիջինքաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն (2009-մեր օրեր)։
  • կիսամիջինքաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն (2010-մեր օրեր)։
  • կիսամիջինքաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն (2014-մեր օրեր)։

Հաստատուն

  • BWAA վարկածով կանանց շարքում արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին (2017)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսիլիա Բրեկհուս» հոդվածին։