Սերո Տոլոլո միջամերիկյան աստղադիտարան

Սերո Տոլոլո միջամերիկյան աստղադիտարան (անգլ.՝ Cerro Tololo Inter-American Observatory, աստղադիտարանի կոդերը` — «807» և «I02») (CTIO), աստղադիտարան Չիլիում, աստղադիտական գործիքների և աստղադիտակների համալիր։ Աստղադիտարանը տեղաբաշխված է Լա-Սերենա քաղաքից 80 կմ արևելք և Լա Սիլյայի աստղադիտարանից 100 կմ հարավ։

Սերո Տոլոլո միջամերիկյան աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան և կազմակերպություն
Կազմված էVíctor M. Blanco Telescope?, Wisconsin H-Alpha Mapper?, Southern Astrophysical Research Telescope?, PROMPT Telescopes?, Southern Photometric Local Universe Survey Telescope?, SMARTS Consortium 1.5-meter Telescope? և SMARTS Consortium 0.9 meter telescope?
Մասն էGlobal Oscillations Network Group?
ԿառավարողAssociation of Universities for Research in Astronomy?
ՍեփականատերNOIRLab?
Աստղադիտարանի կոդ807
Երկիր Չիլի[1]
ՎայրԿոկիմբո
ԲԾՄ2207 մետր
Կայքnoirlab.edu/public/programs/ctio/(անգլ.)
 CTIO Վիքիպահեստում

Աստղադիտարանի տեղը որոշել է չիլիացի և ամերիկացի աստղագետների խումբը 1959 թվականին, և այն ընտրվել է աստղադիտարանի կառուցման նպատակով 1962 թվականին[2][3]։ Շինարարությունը սկսվել է 1963 թվականին, իսկ պարբերական աստղագիտական դիտարկումները սկսվել են 1965 թվականից[4]։ Մեծ շինությունների կառուցումը ավարտվել է Վիկտոր Բլանկոյի անվան աստղադիտակի մասնաշենքի ավարտին 1974 թվականին, սակայն ավելի փոքր մասնաշենքեր կառուցվել են նաև դրանից հետո։ Սերո Տոլոլոն դեռևս զարգացող աստղադիտարան է, և այստեղ կառուցվում են նոր մասնաշենքեր և տեղադրվում են նոր գործիքներ։

Հիմնական գործիքներն են 4-մետրանոց Վիկտոր Բլանկոյի անվան աստղադիտակը և 4,1-մետրանոց SOAR (Southern Astrophysical Research), որը գործարկվել է 2004 թվականի ապրիլին։

Հայտնաբերումներ

Հայտնաբերված աստերոիդներ։ 5
(87269) 2000 OO6729 հուլիսի 2000
(87555) 2000 QB24325 օգոստոսի 2000
(88611) Տեհարոնհիյավակո20 օգոստոսի 2001
(134210) 2005 PQ219 օգոստոսի 2005
(139775) 2001 QG29819 օգոստոսի 2001

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ