Սթաֆորդշիր

Սթաֆորդշիր (անգլ.՝ Staffordshire, [ˈstæfərdʃər] կամ [ˈstæfərdʃɪər]. համառոտագրությամբ՝ Staffs. [stæfs]), ոչ մետրոպոլային, արարողակարգային և պատմական կոմսություն Անգլիայի կենտրոնական մասի արևմտյան հատվածում՝ Վեսթ Միդլենդս տարածաշրջանում։ Վարչական կենտրոնը Սթաֆորդն է, խոշորագույն բնակավայրը՝ Սթոք օն Թրենթ քաղաքը։ Զբաղեցնում է 2713 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածք, որից մարզային ենթակայության վարչական տարածքը կազմում է 2620 քառակուսի կիլոմետր (մնացածը Սթոք օն Թրենթի ինքնավար համայնքի տարածքն է)։ 2011 թվականի տվյալներով բնակչության ընդհանուր թվաքանակը եղել է 1 097 500[5], առանց Սթոք օն Թրենթի՝ 848 500: Խոշոր բնակավայրերն են Սթոք օն Թրենթը, Նյուքասլ ընդեր Լայմը, Թամուորթը, Բերտոն ըփոն Թրենթը, Սթաֆորդը (կոմսության վարչկենտրոնը) և Քենոկը։

Սթաֆորդշիր
ԴրոշԶինանշան


ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մասն էԱրևմտյան Միդլենդս
Կարգավիճակարարողական կոմսություն
Մտնում էԱրևմտյան Միդլենդս[1]
ՎարչկենտրոնStafford?
Բնակչություն1 139 794 մարդ (2020)[2]
Տարածք2713,7352 կմ² (2016)[3]
Սահմանակցում էՈւեսթ Միդլանդս[4], Վուստերշիր[4], Շրոպշիր[4], Չեշիր[4], Դերբիշիր[4] և Ուորիքշիր[4]
ISO 3166-2 կոդGB-STS
staffordshire.gov.uk

Սթաֆորդշիրի հյուսիսում ընկած The Potteries երկրամասը, որը ներառում է Սթոք օն Թրենթ համայնքը, հայտնի է իր խեցեգործությամբ։ Կոմսության հյուսիսարևելյան ծայրամասն ընկած է Փիք դիսթրիքթ անվանումով հայտնի ազգային պարկի կազմում [1]։

Սթաֆորդշիրը սահմանակից է Շրոփշիրին, Չեշիրին, Դերբիշիրին, Լեսթերշիրին, Ուորվիքշիրին, Արևմտյան Միդլենդսին և Վուսթերշիրին։

Վարչական բաժանում

Կոմսությունը կազմված է հետևյալ ութ շրջանից և մեկ ինքնավար համայնքից։

  • Թամուորթ
  • Լիչֆիլդ
  • Քանոկ Չեյզ/Cannock Chase
  • Հարավային Ստաֆորդշիր
  • Սթաֆորդ
  • Նյուքասլ ընդեր Լայմ
  • Սթաֆորդշիր Մուրլանդս/Staffordshire Moorlands
  • Արևելյան Ստաֆորդշիր
  • Սթոք օն Թրենթ (ինքնավար համայնք)

Ժողովրդագրություն

Կոմսության բնակչության թվաքանակի փոփոխությունները (Սթոք օն Թրենթ ինքնավար համայնքի հետ միասին) 1991-2009 թթ. երկու տասնամյակի ընթացքում[6].

Տարին199120012009
Բնակչ.1 029 9171 047 3801 067 600

Բնակչության բաշխվածությունն ըստ համայնքների՝ 2001 թվականի տվյալներով.

ՀամայնքըՏարածքը կմ2Բնակչ.Խտությունը
(մարդ/կմ2)
Թամուորթ30.8574 531[7]2416
Լիչֆիլդ331.3093 232[8]281
Քանոկ Չեյզ78.8892 126[9]1168
Հարավային Սթաֆորդշիր407.32105 896[10]260
Սթաֆորդ598.17120 670[11]202
Նյուքասլ ընդեր Լայմ210.96122 030[12]578
Սթաֆորդշիր Մուրլանդս575.8594 489[13]164
Արևելյան Սթաֆորդշիր386.96103 770[14]268
Սթոք օն Թրենթ (ինքնավար համայնք)93.45240 636[15]2575
Ընդամենը2713.741 047 380386

Պատմություն

2009 թվականի ամռանը կոմսության տարածքում կատարված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են անգլոսաքսերի պատմության մեջ ամենամեծ գանձերը, որոնք վերագրվում եվ մոտավորապես VII դարին։

Կոմսությունում տարածված է ջրհորները, աղբյուրներն ու ակունքները զարդարելու հնամյա ավանդույթը (անգլ.՝ well dressing, well flowering)[16][17]:

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթաֆորդշիր» հոդվածին։