Սիդերիկ պարբերություն

Սիդերիկ պտույտի պարբերություն (լատին․՝ sidus, աստղ բառից), ժամանակահատված, որի ընթացքում որևէ երկնային մարմին-արբանյակ հիմնական մարմնի շուրջ կատարում է աստղերի նկատմամբ մեկ ամբողջական պտույտ։ «Սիդերիկ պտույտի պարբերություն» հասկացությունը օգտագործվում է Երկրի շուրջ պտտվող մարմինների համար՝ Լուսին (սիդերիկ ամիս) և արհեստական արբանյակներ, ինչպես նաև Արեգակի շուրջ պտտվող մարմինների համար՝ մոլորակներ, գիսաստղեր, և այլն։

Սիդերիկ պարբերությունը անվանում են նաև տարի։ Օրինակ՝ Հրատային տարի, Նեպտունյան տարի և այլն։ Այս պարագայում պետք չէ մոռանալ, որ «տարի» անվան տակ կարող են լինել մի քանի հասկացություններ։ Այսպես, պետք չէ շփոթել սիդերիկ տարին (Երկրի մեկ պտույտի ժամանակահատվածը Արեգակի շուրջ) և արևադարձային տարին (այն ժամանակահատվածը, երբ տեղի է ունենում տարվա եղանակների ամբողջական փոփոխություն), որոնք իրարից տարբերվում են մոտ 20 րոպեով (այս տարբերությունը պայմանավորված է Երկրի առանցքի պրեցեսիայով

Արեգակնային համակարգի մոլորակների սիդերիկ պարբերություններ

Աղյուսակում ներառվել են նաև Լուսնի, աստերոիդների գոտու մարմինների, գաճաճ մոլորակների և Սեդնայի տվյալները։

ՄոլորակՍիդերիկ պարբերությունը
Մերկուրի87,97 օր
Վեներա224,7 օր
Երկիր1 տարի կամ 365,2564 օր[1]
Լուսին
(Երկրի շուրջ)
27,322 օր
Մարս1,88 տարի
Աստերոիդներ
(միջինում)
4,6 տարի
Յուպիտեր11,86 տարի
Սատուրն29,46 տարի
Ուրան84,02 տարի
Նեպտուն164,78 տարի
Պլուտոն248,09 տարի
Հոմեա285 տարի
Մակեմակե309,88 տարի
Էրիս557 տարի
Սեդնա12.059 տարի

Տես նաև

Ծանոթագրություններ