Ֆրենկ Սինատրա

(Վերահղված է Սինատրա Ֆրենկից)

Ֆրանսիս Ալբերտ Սինատրա (անգլ.՝ Frank Sinatra, դեկտեմբերի 12, 1915(1915-12-12)[1][2][2][…], Հոբոկեն, Նյու Ջերսի - մայիսի 14, 1998(1998-05-14)[1][2][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա[3]), ամերիկացի երգիչ, դերասան։ Երաժշտական կարիերան սկսել է Հերրի Ջեյմսի և Թոմի Դորսի ստեղծագործական գործունեության ծաղկուն շրջանում։ Աննախադեպ հաջողության է հասել 1940-ականների սկզբներին Columbia Records-ում ձայնագրվելուց հետո։ Առաջին ալբոմը թողարկել է 1946 թվականին։ Սինատրայի պրոֆեսիոնալ կարիերան անկում է ապրում 1950-ականների սկզբին, սակայն 1953 թվականին «From Here to Eternity» (Այստեղից մինչև հավերժություն) երգի համար նվաճած ակադեմիական մրցանակը նոր կյանք է տալիս նրա գործունեությանը։

Ֆրենկ Սինատրա
անգլ.՝ Frank Sinatra
Հասակը174 սմ
Ծնվել էդեկտեմբերի 12, 1915(1915-12-12)[1][2][2][…]
ԾննդավայրՀոբոկեն, Նյու Ջերսի
Մահացել էմայիսի 14, 1998(1998-05-14)[1][2][2][…] (82 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա[3]
ԳերեզմանDesert Memorial Park
ԿրթությունHoboken High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունիտալական ծագումով ամերիկացի
Կրոնկաթոլիկություն
Այլ անուն(ներ)Ol' Blue Eyes, The Chairman of the BoardThe Voice
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան, երգիչ, հնչյունավորող, ջազ երաժիշտ, կինոպրոդյուսեր, ստուդիական երաժիշտ և կինոռեժիսոր
Ակտիվ շրջան1935-1971, 1973-1995
Ժանրերջազ վոկալ, բիգ բենդ[4], բլյուզ, ջազ, ավանդական փոփ երաժշտություն, սվինգ երաժշտություն և բոսա նովա
Ծնողներհայր՝ Էնթոնի Մարտին Սինատրա, մայր՝ Դոլլի Սինատրա
Ամուսին(ներ)Նենսի Սինատրա[5], Ավա Գարդներ, Միա Ֆերրոու և Բարբարա Սինատրա
Համատեղ ապրող(ներ)Judith Exner? և Էդջի Դիքինսոն
Երեխա(ներ)Նենսի Սինատրա[6], Կրտսեր Ֆրենկ Սինատրա[6] և Թինա Սինատրա[6]
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունHarry James and His Orchestra?, Tommy Dorsey and His Orchestra? և Rat Pack?
sinatra.com
sinatra.com

1953 թվականին ձայնագրվելով Capitol Records-ում՝ Սինատրան թողարկում է մի քանի ալբոմ, որից հետո սկսվում են նրա միջազգային հյուրախաղերը։ 1961 թվականին նա հիմնում է Reprise Records անվանումը կրող իր ձայնագրման ստուդիան։ Այստեղ հաջողությամբ ձայնագրվում են երգչի մի շարք ալբոմներ (Ring-a-Ding-Ding!, Sinatra at the Sands and Francis Albert Sinatra & Antonio Carlos Jobim)։ Լինելով Rat Pack դերասանական խմբի հիմնադիր անդամ՝ Սինատրան մտերմություն է անում հանրաճանաչ անձանց և պետական գործիչների (այդ թվում՝ Ջոն Քենեդու) հետ։ 1965 թվականին, հիսունամյակը բոլորելուն պես, Սինատրան թողարկում է իր «September of My Years» (Իմ տարիների սեպտեմբերը) ալբոմը։ Նույն թվականին նա նկարահանվում է "Ֆրանկ Սինատրա. մարդը և իր երաժշտությունը" հեռուստաֆիլմում, որը հետագայում արժանանում է Էմմի մրցանակի։ Սինատրայի "A Man and His Music" ("Մարդը և նրա երաժշտությունը") և "Strangers in the Night" ("Անծանոթները գիշերվա մեջ") երգերը դառնում են հաջողված հիթեր։ 1971 թվականին Սինատրան հեռանում է ասպարեզից, սակայն երկու տարի անց՝ 1973 թվականին, վերսկսկելով իր գործունեությունը, նա թողարկում է նոր ալբոմներ։ Մինչև իր մահը (1998 թ.) Սինատրան հասցնում է իրականացնել ևս մի քանի հյուրախաղեր (ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ արտերկրում)։

Սինատրան նաև հաջողակ կինոդերասան էր։ 1953 թվականին նա ներկայացվել է Օսկար մրցանակի Լավագույն դերասան անվանակարգում՝ "Ոսկե թևերով տղամարդը" ֆիլմի համար։ Սինատրան որպես գլխավոր դերակատար հանդես է եկել "Բարձր հասարակություն", "Փոլ Ջոյ", "Քաղաքի մասին", "Այսուհետև և դարեդար" ֆիլմերում։ Նա բազմիցս եղել է նաև Գրեմիի մրցանակակիր։

Կենսագրություն

Երիտասարդություն

Ֆրենսիս Ալբերտ Սինատրան լույս աշխարհ է եկել Հոբոկենում՝ Մոնրո-սթրիթ փողոցի բազմաբնակարան շենքի երկրորդ հարկում, 1915 թվականի դեկտեմբերի 12-ին[8]։ Նրա վրա մնացել են սպիներ՝ բժշկի օգտագործած պինցետի պատճառով, որը ամբողջ կյանքում չի անհետացել[8]։ Նման ծանր ծննդաբերության պատճառը կարող էր լինել երեխայի արտասովոր քաշը՝ գրեթե վեց կիլոգրամ։

Նրա հայրը Մարտին Սինատրան է, իսկ մայրը՝ Դոլլին[8]։ Նրանք ԱՄՆ ներգաղթել են Իտալիայից, հայրը՝ Սիցիլիայից, մայրը՝ Ջենովայից[8]։ Որդու ծնվելուց հետո Մարտինը խնդիրներ ունեցավ, նա փորձում էր գտնել մշտական աշխատանք, այդ իսկ պատճառով նա սկսում է մասնակցել բռնցքամարտի մարտերին, որտեղ արագ դառնում է սիրելի մարտիկ[8]։ Կինը տան գլխավորն էր, նա շատ խիստ էր, դինամիկ կին էր, ընտանիքը սիրող, սակայն ավելի շատ զբաղվում էր սոցիալական և քաղաքական գործերով, քան ընտանեկան[8]։ Աշխատավայրում ունեցած տարբեր պարտավորությունների պատճառով նա հաճախ Ֆրենկին թողնում էր տատիկի հետ։

1917 թվականի գարնանը Ամրիկայում սկսվեց պատերազմ[9]։ Մարտինը զինվորական ծառայության համար մեծ էր, դրա համար նա շարունակում էր իր աշխատանքը, իսկ ավելի ուշ սկսում է աշխատել Հաբոկենի հրշեջ դեպարտամենտում[9]։ Պատերազմի ավարտից հետո Դոլլին զբաղվում էր ներգաղթյալների գործով, իսկ որդուն թողնում էր տատիկի կամ հորաքրոջ մոտ[9]։ Մայրը հաճախ էր որդուն թողնում հրեա հարևանուհի տիկին Գոլդենի մոտ, ում հետ շփումից ստացած լավ տպավորությունների շնորհիվ ավելի մեծ տարիքում Ֆրենկը աջակցել է հրեաներին և Իսրայելին[10]։ Իր հասակակիցների համեմատ՝ երկու տարեկան Ֆրենկը դանդաղ էր մեծանում[9]։

Դեռ մանկուց նրան երաժշտությունը հետաքրքրում էր և 13 տարեկանից ուկուլելեի շնորհիվ նա վաստակել է երաժշտական ուղղվածություն։ 1931 թվականին նրան հանում են դպրոցից՝ «Վատ վարքագծի» պատճառով։ Արդյունքում նա կրթություն չի ստանում, այդ թվում նաև երաժշտական։ Նա լսողությամբ էր երգում, իսկ նոտաները այդպես էլ չի սովորել։

1932 թվականից Սինատրան հաճախ հանդես էր գալիս ռադիոյում, իսկ երբ 1933 թվականին Ջերսի Սիթիում համերգի ժամանակ նա տեսնում է Բինգ Քրոսբիին՝ իր կուռքին, ընտրում է երգչի մասնագիտությունը։ Բացի այդ, նա 1930-ականների մեծ ճգնաժամին աշխատել է նաև տեղի մարզական թերթի լրագրող, այն բանից հետո, երբ առանց դիպլոմի հեռացել է բուհից։ Կինոն նրան մեծ հետաքրքրություն էր բերում, նրա սիրելի դերասանը եղել է Էդվարդ Գ. Ռոբինսոնը, ով նկարահանվել է գանգստերների մասին ֆիլմերում։

Փառքի ուղին

The Hoboken Four խմբում 1935 թվականին Սինատրան հաղթել է այդ ժամանակվա հայտնի ռադիոշոու Major Bowes Amateur Hour («մայոր Բոուզի Սիրողական ժամը») երիտասարդ տաղանդների մրցույթում և որոշ ժամանակ անց նրանց հետ գնացել է իր առաջին ազգային շրջագայության։ Դրանից հետո 1937 թվականից նա 18 ամիս աշխատել է Նյու Ջերսիում գտնվող երաժշտական ռեստորանում՝ որպես շոումեն, որտեղ հանդես էին գալիս այնպիսի աստղեր, ինչպիսիք են, օրինակ՝ Քոլ Պորտերը։ Ռադիոյում աշխատելու հետ մեկտեղ նա հիմք էր դնում իր մասնագիտական կարիերային։

Սինատրայի կարիերայի թռիչքին խթան է հանդիսացել 1939-1942 թվականներին շեփորահար Հարի Ջեյմսի և թրոմբոնահար Թոմի Դորսիի Հայտնի սվինգային ջազ նվագախմբի աշխատանքը։ Նա Դորսիի հետ ցմահ պայմանագիր է կնքում, որի համաձայն նրա եկամուտների 43 տոկոսը պետք է անցնի Դորսիին։ Հետագայում պայմանագիրը խզվել է։ Ըստ մի տարբերակի՝ երիտասարդ երգչին դա անել օգնում է մաֆիան։ Այդ դրվագը նկարագրվել է Կնքահայրը վեպում, որտեղ մի հերոսի՝ երգիչ Ջոնի Ֆոնտեյնի կերպարը Սինատրայի նկարագրումն է։ Սակայն վարկածը հերքել է հենց Դորսին։ Ավելի համոզիչ է այն վարկածը, որ Սինատրայի գործակալության ազդեցիկ փաստաբանները պայմանագիր են գնել Դորսիից։

1942 թվականին երգչին հրավիրում են ելույթ ունենալ Նյու Յորքի «Պարամաունտ» կինոթատրոնում կայանալիք սուրբծննդյան համերգին, որտեղ նրան տեսնում է գործակալ Ջորջ Էվանսը, ով երգչին երկու շաբաթում աստղ է դարձնում՝ դեռահաս աղջիկների սիրելին։

1946 թվականին լույս է տեսնում առաջին ալբոմը՝ The Voice Of Frank Sinatra: Հենց The Voice Of Frank Sinatra ալբոմը դարձել է նոր ստանդարտներին համապատասխանող առաջին էստրադային ալբոմը։

1940-ական թվականների վերջին Սինատրայի մոտ սկսվել է ժանրի ստեղծագործական ճգնաժամ, որը համընկել Է դերասանուհի Ավա Գարդների հետ բուռն սիրավեպի հետ։

1949 թվականը նրա կարիերայի համար ծանր ժամանակ է լինում՝ նրան հեռացնում են ռադիոյից, իսկ կես տար հետո Նյու Յորքում կայանալիք հգամերգի պլանները խստորեն խախտվում են, Նենսսին ամուսնալուծվում է, իսկ Գարդների հետ ունեցած սիրավեպը վեր է ածվում աղմկահարույց սկանդալի։ 1950 թվականին Մետրո-Գոլդուին-Մայեր ընկերության հետ կապը խզվում է, իսկ նոր գործակալ MCA Records-ը նույնպես հրաժարվում է Սինատրայից։ Ֆրենկը մշտապես ենթարկվել է լրատվամիջոցների կողմից հարձակումների և հալածանքների, հիմնականում Ավա Գարդների հետ նրա սիրավեպի, ինչպես նաև կոմունիստների հանդեպ նրա համակրանքի կասկածանքով (հրեաների և աֆրոամերիկացիների իրավունքների պաշտպանության նրա ակտիվ գործունեության պատճառով)։ 34 տարեկանում Ֆրենկը համարվում էր «անցյալի մարդ»։ Նրա կարիերան հիմնովին քանդվել էր, բայց դա նրան չէր հուզում, նա իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել էր Գարդներին։

1951 թվականին Սինատրան կորցնում է ձայնը՝ ուժեղ սառչելուց հետո։ 1952 թվականին Columbia Records-ի հետ կապը ավարտվում է։ Ստուդիայի նոր ղեկավար Միթչ Միլլերը, ում հետ Սինատրան հարաբերություններ չի ունեցել, չի երկարաձգել նրա հետ պայմանագիրը։ Դժբախտությունն այնքան անսպասելի ու ծանր էր, որ երգիչը պատրաստվում էր ինքնասպան լինել։

Վերադարձ դեպի ակտիվ գործունեություն և Օսկար մրցանակ

Ձայնի հետ կապված խնդիրները եղել են ժամանակավոր, իսկ երբ ձայնը վերականգնվել է նա ամեն ինչ սկսել է նորից։ Լաս Վեգասի խաղատներում 1952 թվականի Սինատրայի համերգները հավաքում են մեծ հաջողություններ։ 1953 թվականին նա համաձայնագիր է կնքում Capitol Records-ի հետ, որտեղ նրան նոր դիրիժոր են տալիս՝ Նելսոն Ռիդդլին։ Շնորհիվ նրանց հետ համագործակցության՝ Սինատրային հաջողվում է փոխել իր ռեպերտուարն ու իմիջը։ 1954 թվականին լույս են տեսնում Songs for Young Lovers և Swing Easy! ալբոմները։ Հաջորդ In the Wee Small Hours ալբոմը դառնում է առաջին երաժշտական կոնցեպտուալ ալբոմը, որտեղ շապիկը, երգացանկը և իրենց հաջորդականությունը կապված են միևնուն թեմայի հետ և ձայնագրված են հատուկ այս ալբոմի համար։ Բացի այդ, ալբոմն առաջին էստրադային ալբոմն է, որը լույս է տեսել 12 դյույմ չափի գրամոֆոնի սկավառակի վրա (նախկինում այդ ձևաչափը օգտագործվել է բացառապես դասական երաժշտության համար)։ Ոչ պակաս հաջողակ և ալբոմներից են a Swingin' Affair!, Where Are You?, A Jolly Christmas From Frank Sinatra (1957), Come Fly With Me, Only The Lonely (1958), Come Dance With Me! (1959), Nice’n’Easy (1960) և այլն։

1953 թվականին նա նկարահանվել է «Այսուհետև և հավիտյանս հավիտենից» ֆիլմում, ստանում է օսկար մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։ Դրանից հետո հոլիվուդյան պրոդյուսերները առաջարկում են նորից նկարահանվել իրենց ֆիլմներում։

Նա վերսկսում է ռադիոհաղորդավարի հաջողված կարիերան, վարում է NBS Radio-ում շոու, որը ձեռք է բերում մեծ լսարան։

Նա նկարահնվել է «Ոսկի ձեռքով մարդը» (1955), «Ջոուիի ընկերը» (1957), «Օուշենի 11 ընկերները» (1960), «Մանջուրական թեկնածու» (1962), «Դետեկտիվ» (1968)։

High Hopes-ը՝ Սինատրայի հիթը, 1959 թվականին ազգային հիթ-շքերթում մնում է 17 շաբաթ՝ ավելի երկար, քան երգչի ցանկացած այլ ստեղծագործություն։

1950-ական թվականների վերջին Լաս Վեգասում հանդես է եկել այնպիսի էստրադային աստղերի հետ, ինչպիսիք են՝ Սեմի Դևիսը, Դին Մարտինը, Ջո Բիշոպը, Թիթեր Լոուֆորդը։ Նրանց խումբը հայտնի է Rat Pack անվանումո,որը աշխատել է նախագահ Ջոն Քենեդու հետ։

1969 թվականի մարտին նա ձայնագրել է A Man Alone ալբոմը, որը երգերը գրվել են հատուկ ամերիկացի պոետ Ռոդ Մաքանինի համար, ով Սինատրայի երկպագուն էր։

Բեմից հեռանալը, վերջին տարիներ և մահ

1971 թվականին Հոլիվուդում կայացած բարեգործական համերգի ժամանակ Սինատրան հայտարարել է երգչի կարիերան ավարտելու մասին։ Սակայն 1973 թվականի ամռանը Ֆրենկը ձայնագրում է Ol' Blue Eyes Is Back նոր ալբոմը՝ Դոն Կոստի և Գորդոն Ջենկինսի գործիքավորմամբ։ Ալբոմը 13-րդ հորիզոնականում է հայտնվում Cashbox հիթ-շքերթում՝ 7-րդ հորիզոնականում, և ստանում է RIAA ոսկե կարգավիճակ (ավելի քան 500 հազար վաճառված պատճեն)։ 1974 թվականից Սինատրան շարունակել է համերգային գործունեությունը։

1979 թվականին նա ձայնագրում է իր ամենահայտնի գործերից մեկը՝ New York, New York:

1984 թվականի գարնանը ձայնագրում է իր L.A. Is My Lady ալբոմը։ Այս ալբոմի վրա կատարված աշխատանքները նկարահանվել են տեսահոլովակում և թողարկվել է Frank Sinatra: Portrait Of An Album անվանումով լազերային սկավառակի վրա։ Սինատրայի սեսիայից մեկում հանդիպում է Մայքլ Ջեքսոնի հետ։

Ֆրենկ Սինատրայի վերջին բեմ դուրս գալը տեղի է ունեցել 1995 թվականի փետրվարի 25-ին, երբ նա հանդես է եկել Փալմ Սփրինգսի գոլֆի մրցաշարում։

1998 թվականի մայիսի 14-ին Լոս Անջելեսում 82 տարեկանում մահանում է սրտամկանի ինֆարկտից։ Հուղարկավորման արարողոթյունը վարել է կարդինալ Ռոջեր Մախոնին։ Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի է ունեցել Բեվերլի Հիլզի-ի Good Shepherd կաթոլիկ եկեղեցում։

Սինատրան թաղված է իր մոր և հոր կողքին՝ Desert Memorial Park գերեզմանատանը[11]։ Տապանաքարի վրա մակագրված է՝ «Լավագույնը առջևում է» (անգլ.՝ The Best Is Yet to Come)[12]:

Անձանական կյանք

1938 թվականին Սինատրան ձերբակալվել է ամուսնացած կնոջ հետ կապի համար (1930-ական թվականների Ամերիկայում դա համարվում էր քրեական հանցագործություն)։ Կարիերան մազից էր կախված։ Նա խուսափում է քրեական պատժից։

1939 թվականին ամուսնանում է իր առաջին սիրու՝ Նենսի Բարբատոյի հետ։ 1940 թվականին ծնվում է Նենսի Սինատրան, ով հետագայում դառնում է հայտնի երգչուհի։ 1944 թվականին նրան հաջորդում է Ֆրենկ Սինատրա կրտսերը (1944—2016[13]), 1988—1995 թվականներին եղել է հոր նվագախմբի ղեկավարը, իսկ Թինա Սինատրան աշխատել է կինոպրյոդուսեր։ Նրանց մայրը կյանքից հեռացել է 102 տարեկան հասակում՝ 2018 թվականի հուլիսի 13-ին[14]։

1951 թվականին Սինատրան ամուսնացել է Ավա Գարդների հետ, ումից ամուսնալուծվել է 6 տարի հետո։

Ըստ Էվա Բարտոկի՝ 1956 թվականին նա կարճ սիրավեպ է ունեցել Սինատրայի հետ, ով հանդիսացել է նրա աղջկա՝ Դիանայի, կենսաբանական հայրը։

1966 թվականին Սինատրան ամուսնացել է դերասանուհի Միա Ֆերրոուի հետ։ Սինատրան եղել է 50 տարեկան, իսկ կինը՝ 21: Նրանք ամուսնալուծվել են 1968 թվականին։

1976 թվականին ամուսնացել է չորրորդ անգամ՝ նախկին պարուհի Բարբարա Մարկսի հետ, ում հետ մինչև կյանքի վերջ ապրել է։ Ամուսնալալուց առաջ նա ընդունել է ամուսնու կրոնը՝ կաթոլիկությունը։ Ընկերներն ու հատկապես ընտանիքը նոր կնոջը սվիններով են ընդունել։ Բարբարան պահանջել է դադարեցնել եկեղեցական ամուսնությունը Նենսիի՝ առաջին կնոջ հետ և ահամաձայն կաթոլիկության կանոնների՝ նրա երեխաները դարձել են անօրինական։ Երբ Սինատրան մահանում է, նա այդ մասին երեխաներին չի հայտնում, որպեսզի չգան և իրենց հորը հրաժեշտ չտան։

Արձան

2008 թվականի մայիսի 13-ին Լաս Վեգասում, Նյու Յորքում, Նյու Ջերսիում վաճառքի է հանվել Սինատրայի դիմանկարով նոր փոստային նամականիշ։ Նամականիշի թողարկումը նվիրված է մեծ երգչի մահվան 10-ամյակին։ Մանհեթենում թողարկման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Ֆրենկ Սինատրայի երեխաները, նրա ընկերները, բարեկամներն ու նրա ստեղծագործության երկրպագուները։

Ֆիլմագրություն

ՏարեթիվՏեսակՀայերեն անվանումԲնագիր անվանումԴեր
1941ֆԼաս Վեգասի գիշերներըLas Vegas NightsԻր դերում
1942ֆՆավի վրաShip AhoyԻր դերում
1943ֆԲևերլիի հետ զարթնելըReveille with BeverlyԻր դերում
1943ֆԲարձր և բարձրHigher and HigherՖրենկ
1944Փայլւն ապագանThe Shining FutureԻր դերում
1944Հաղթանակ տանող ճանապարհըThe Road to VictoryԻր դերում
1944ֆՔայլիր ուրախStep LivelyԳլեն Ռասսել
1945ֆԲարձրացնել խարիսխըAnchors AweighԿլարենս Դուլիթլ
1946ֆՄինչ ամպերը լողում ենTill Clouds Roll ByԻր դերում
1947ֆԴա տեղի է ունեցել ԲրուկլինումIt Happened in BrooklynԴենի Ուիբսոն մոլլեր
1948ֆԶանգի հրաշքըThe Miracle of the Bellsհայր Պոլ
1948ֆՀամբույր ավազակինThe Kissing BanditՌիկարդո
1949ֆՎերցրու ինձ քեզ հետ բեյսբոլիTake Me Out to the Ball GameԴենիս Ռայան
1949ֆՊաշտոնանկություն քաղաքումOn the TownՉիպ
1951ֆԿրկնակի դինամիտDouble DynamiteՋոնի Դալթոն
1952ֆԾանոթացեք՝ Դեննի ՈւիլսոնMeet Danny WilsonԴենի Ուիլսոն
1953ֆԱյսուհետև և հավիտյանս հավիտենիցFrom Here to Eternityշարքային Անջելո Մաջիո
1954սԿոմեդիայի ժամը ՔոլգեյթիցThe Colgate Comedy HourՀարի ԴԵյն
1954ֆԱղբյուրից երեք մետաղադրամThree Coins in the Fountainերգիչ
1954ֆՉսպասվածSuddenlyՋոն Բեյրոն
1954ֆՍա երիտասարդ սիրտ էYoung at HeartԲարնի Սլոան
1955ֆՈչ թե որպես օտարNot as a StrangerԱլֆրեդ Բուն
1955սՊրոդյուսերական ցուցափեղկProducers’ Showcaseռեժիսորի օգնական
1955ֆՏղաներ և տիկնիկներGuys and DollsՆեյտան Դետրոյթ
1955ֆՆուրբ ծուղակThe Tender TrapՉարլի Ռիդեր
1955ֆՈսկի ձեռքով մարդըThe Man With the Golden ArmՖրենկի Մակինե
1956ֆՀանդիպիր ինձ Լաս ՎեգասումMeet Me in Las Vegasավտոմատով մարդ
1956ֆԲարձրագույն հասարակությունHigh SocietyՄայք Կոննոր
1956ֆՋոնի ԿոնչոJohnny ConchoՋոնի Կոնչո/ Ջոնի Կոլինզ
1956ֆ80 օր աշխարհի շուրջըAround The World In 80 Daysպարերեկույթի դաշնակահար
1957ֆՀպարտություն և կիրքThe Pride and the PassionՄԻգել
1957ֆՋոկերThe Joker Is WildՋո Լուիս
1957ֆԸկեր ՋոյPal JoeyՋոյի Էվանս
1958ֆԹագավորները ճանապարհ են գնումKings Go ForthԱվագ լեյտենանտ Սեյմ Լոգինս
1958սԲարակ մարդThe Thin ManՀարևան
1958ֆԵվ նրանք վազեցինSome Came RunningԴԵյվ Հերշ
1959ֆՓոս է գլխինA Hole in the HeadԹոնի Մանետա
1959ֆԵրբեք այսքան քիչ չի եղելNever So Fewկապիտան Ռեյնոլդս
1960ֆԿանկանCan-canՖրանսուա Դյուրնե
1960ֆՕուշենից 11 ընկերOcean’s ElevenԴենի Օուշեն
1960ֆՄեքսիկացին ՀոլուվիդումPepeԻր դերում
1961ֆ4 ժամ սատանThe Devil at 4 O’ClockՀարի
1962ֆԵրեք սերժանտSergeants 3Առաջին սերժանտ Մարկ Մերի
1962ֆՀոնգկոնգի ճանապարհThe Road to Hong KongՊլուտոնի բնակիչ
1962ֆՄանջուրական թեկնածուThe Manchurian Candidateմայոր Բենեթ Մարկո
1963ֆԷդրիան Մեսենջերի ցուցակըThe List of Adrian Messengerցիգան
1963ֆԱրի ու սրվակ քո եղջյուրինCome Blow Your HornԱլան Բեյքեր
1963ֆՏեխասից չորսը4 for TexasԶակ Թոմաս
1964ֆՓարիզը,երբ այնտեղ շոգ էParis When It Sizzlesերգիչ
1964ֆՌոբինը և 7 գանգստերներըRobin and the 7 HoodsՌոբբո
1965ֆՄիայն քաջNone But the Braveդեղագործի ավագ օգնական
1965ֆԳնացք Ֆոն ՌայանաVon Ryan’s Expressգնդապետ Ջոզեֆ Ռայան
1965ֆՀարսանիք ժայռերի վրաMarriage on the RocksԴեն Էդվարդս
1966ֆՕսկարThe OscarԻր դերում
1966ֆհաղթահարել հսկա ստվերըCast a Giant ShadowՎԻնս Թոլմաջ
1966ֆՀարձակում «թագուհու վրա»Assault on a QueenՄարկ Բրիթեն
1967ֆՄերկ փախստականThe Naked RunnerՍեմ Լեյքեր
1967ֆԹոնի ՌոումTony RomeԹոնի Ռոում
1968ֆԴետեկտիվThe DetectiveՋո Լիլանդ
1968ֆՑեմենտե աղջիկըLady in CementԹոնի Ռոում
1969սRomeo und Julia ’70Իր դերում
1970ֆԿեղտոտ Դինգուս ՄագիDirty Dingus MageeԴԻնգուս Բիլլի Մագլի
1977հսՊայմանագիր Չերրի-սթրիթContract on Cherry Streetտեսուչի տեղակալ Ֆրենկ Հովհաննես
1977—1978սԽոխմաLaugh-Inհյուր
1980ֆԱռաջին մահկացու մեղքըThe First Deadly SinԷդվարդ Դելանի
1984ֆՄրցավազք «թնդանոթի կորիզ» 2Cannonball Run 2Իր դերում
1987սՄասնավոր դետեկտիվ ՄագնումMagnum, P.I.պաշտոնաթող ոստիկան Մայքլ Դոենին
1989սՈ՞վ է այստեղ բոսսըWho’s the Boss?Իր դերում

Ալբոմներ

  • «Somethin’ Stupid» (дуэт с Нэнси Синатрой)
  • «I Won't Dance»
  • «I’ve Got You Under My Skin»
  • «America the Beautiful»
  • «You Make Me Feel So Young»
  • «Moonlight in Vermont»
  • «My Kind of Town»
  • «Love and Marriage»
  • «That's Life»
  • «I Get a Kick out of You»
  • «Summer Wind»

  • 1946 — The Voice Of Frank Sinatra
  • 1948 — Christmas Songs By Sinatra
  • 1949 — Frankly Sentimental
  • 1950 — Songs By Sinatra
  • 1951 — Swing And Dance With Frank Sinatra
  • 1954 — Songs For Young Lovers
  • 1954 — Swing Easy!
  • 1955 — In The Wee Small Hours
  • 1956 — Songs for Swingin' Lovers!
  • 1956 — This Is Sinatra!
  • 1957 — Close To You
  • 1957 — A Swingin' Affair!
  • 1957 — Where Are You
  • 1957 — A Jolly Christmas From Frank Sinatra
  • 1958 — Come Fly With Me
  • 1958 — This Is Sinatra Volume 2
  • 1958 — Sings For Only The Lonely (Only The Lonely)
  • 1959 — Come Dance With Me!
  • 1959 — Look To Your Heart
  • 1959 — No One Cares
  • 1960 — Nice 'N' Easy
  • 1961 — All The Way
  • 1961 — Sinatra’s Swingin' Session!!!
  • 1961 — Ring-A-Ding-Ding!
  • 1961 — Come Swing With Me!
  • 1961 — Sinatra Swings (Swing Along With Me)
  • 1961 — I Remember Tommy
  • 1962 — Sinatra And Strings
  • 1962 — Point Of No Return
  • 1962 — Sinatra And Swingin' Brass
  • 1962 — Sinatra Sings Of Love And Things
  • 1962 — All Alone
  • 1962 — Sinatra Sings Great Songs From Great Britain
  • 1962 — Sinatra-Basie An Historic Musical First (feat. Count Basie)
  • 1963 — The Concert Sinatra
  • 1963 — Sinatra’s Sinatra
  • 1964 — Sinatra Sings Days Of Wine And Roses Moon River And Other Academy Award Winners
  • 1964 — America I Hear You Singing (feat. Bing Crosby & Fred Waring)
  • 1964 — It Might As Well Be Swing (feat. Count Basie)
  • 1964 — 12 Songs of Christmas (feat. Bing Crosby & Fred Waring)
  • 1964 — Softly, As I Leave You
  • 1965 — Sinatra '65: The Singer Today
  • 1965 — September Of My Years
  • 1965 — My Kind Of Broadway
  • 1965 — A Man And His Music
  • 1966 — Moonlight Sinatra
  • 1966 — Strangers In The Night
  • 1966 — Sinatra At The Sands (feat. Count Basie)
  • 1966 — That’s Life
  • 1967 — Francis Albert Sinatra & Antonio Carlos Jobim (feat. Antonio Carlos Jobim)
  • 1967 — The World We Knew
  • 1968 — Francis A & Edward K (feat. Duke Ellington)
  • 1968 — Frank Sinatra’s Greatest Hits
  • 1968 — The Sinatra Family Wish You A Merry Christmas (feat. Nancy Sinatra, Frank Sinatra Jr. and Tina Sinatra)
  • 1968 — Cycles
  • 1969 — My Way
  • 1969 — A Man Alone
  • 1970 — Watertown
  • 1971 — Sinatra & Company (feat. Antonio Carlos Jobim)
  • 1972 — Frank Sinatra’s Greatest Hits, Vol. 2
  • 1973 — Ol' Blue Eyes Is Back
  • 1974 — Some Nice Things I’ve Missed
  • 1974 — The Main Event Live
  • 1980 — Trilogy Past Present Future
  • 1981 — She Shot Me Down
  • 1984 — L.A. Is My Lady
  • 1993 — Duets
  • 1994 — Duets II
  • 1994 — Sinatra & Sextet Live In Paris
  • 1994 — The Song Is You
  • 1995 — Sinatra 80th Live In Concert
  • 1997 — With The Red Norvo Quintet Live In Australia 1959
  • 1999 — '57 In Concert
  • 2002 — Classic Duets
  • 2003 — Duets With The Dames
  • 2003 — The Real Complete Columbia Years V-Discs
  • 2005 — Live From Las Vegas
  • 2006 — Sinatra Vegas
  • 2008 — Nothing But the Best
  • 2011 — Sinatra: Best of the Best

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկ Սինատրա» հոդվածին։