Ստիվ Վոզնյակ
Ստիվեն Վոզնյակ (անգլ.՝ Stephen Gary Wozniak, օգոստոսի 11, 1950[1][2][3][…], Սան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ծրագրավորող, «Էփլ Քոմփյութեր» ընկերության համահիմնադիր (1976 թ., Սթիվ Ջոբսի հետ միասին), աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծողներից մեկը։
Ստիվ Վոզնյակ անգլ.՝ Steve Wozniak | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 11, 1950[1][2][3][…] (73 տարեկան) |
Ծննդավայր | Սան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Սերբիա[4] |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Դե Անսա քոլեջ, Homestead ավագ դպրոց (1968), Կոլորադոյի համալսարան և Բոուլդերի Կոլորադոյի համալսարան |
Գիտական աստիճան | Bachelor of Science in Engineering? (1987) |
Երկեր | Apple I, Apple II, Breakout, Էփլ, Macintosh 128K? և US Festival? |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական, գյուտարար, ծրագրավորող, գործարար, ուսուցիչ և դերասան |
Աշխատավայր | Էփլ, Տեխնոլոգիայի համալսարան, Hewlett-Packard և Աթարի[5] |
Ամուսին | Ջանեթ Հիլ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ճարտարագիտական ազգային ակադեմիա[11] |
Կայք | woz.org |
Steve Wozniak Վիքիպահեստում |
Կենսագրություն
Ստիվ Վոզնյակը ամերիկացի ծրագրավորող է և աշխարհահռչակ Apple ընկերության համահիմնադիրներից մեկը։ Նրա ծնողները տեղափոխվել են Ամերիկա պատերազմից[փա՞ստ] հետո. հայրը ուկրաինացի է, իսկ մայրը գերմանուհի։ 1976 թ. Ստիվ Ջոբսի հետ միասին հիմնադրել է Apple ընկերությունը։ Ժամանակի ընթացքում Apple ընկերությունը ձեռք բերեց մեծ հեղիանակություն, սակայն հիմնադրումից 12 տարի անց Ստիվ Վոզնյակը հեռանում է ընկերությունից՝ ստեղծելով CL9 ընկերությունը, որը զբաղվում էր հեռակառավարման վահանակների արտադրությամբ։ 2004 թ. մայիսին Վոզնյակը Հյուսիսային Կարոլինայի համալսարանից ստանում է դոկտորի աստիճան՝ անհատական օգտագործման համակարգիչների ոլորտում ունեցած ավանդի համար։
Վոզնյակը Հայաստանում
2011 թ. նոյեմբերի 9-ին Ստիվ Վոզնյակը Երվանդ Զորյանի հետ ժամանել է Հայաստան։ Նոյեմբերի 11-ին Երևանում Ստիվեն Վոզնյակին շնորհվել է Հայաստանի նախագահի՝ «Համաշխարհային հեղինակություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում» մրցանակը[12]։ Մրցանակը ստեղծվել է Սինոփսիս Արմենիա ընկերության նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստիվ Վոզնյակ» հոդվածին։ |